ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանկասպան մայրը դատապարտվեց ազատազրկման 06/22/2013 16:11 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
28-ամյա Աբովյան քաղաքի բնակչուհի Վարդուշ Ալլաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, և դատապարտվել 2 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Վ.Ալլաբյանը հայտարարել է, որ ընդունում է մեղադրանքն, ըստ որի 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ՝ հղիացել է և 2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել է արական սեռի երեխա: 2 ժամ անց տեղափոխվել է հիվանդասենյակ՝ երեխայի հետ համատեղ կացության համար: Վ.Ալլաբյանը՝ Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունենալով 2 անչափահաս երեխաներ, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը, և քանի որ հղիությունն անցանկալի է եղել, երեխայից ազատվելու նպատակով ծննդաբերելուց հետո տեղում նրա մոտ մտադրություն է առաջացել սպանելու նորածին երեխային: Նա անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև` ձեռքերով սեղմել նրա դեմքը, անկողնու վրայից հրել է նորածնին և նրա գլուխը հարվածել է անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին՝ նորածինը դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, 14.06.2013թ. դատավճռում վկայակոչել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 04.04.2013թ. եզրակացությունն, ըստ որի Վարդուշ Ալլաբյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում: Նրա մոտ հայտնաբերվում են «Բնավորության փսիխոպատիկ գծեր», սակայն հիշյալ անձնային առանձնահատկությունները արտահայտված չեն այն աստիճանի, որպեսզի զրկեին նրան իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Վարդուշ Ալլաբյանին հարկ է ճանաչել մեղսունակ: «Ցուցմունք տալու ժամանակ, նա նույնպես կարող է հաշիվ տալ իր գործողություններին, ճիշտ ընկալել և վերարտադրել իր հետ կատարվածը, իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողությունների»,- նշվում է եզրակացության մեջ, որի նշված մասը ստորագրված է հանձնաժողովի նախագահ` ՀԲԿ ՓԲԸ տնօրենի տեղակալ, հոգեբույժ-փորձագետ` Ա.Գևորգյանի և բժիշկ-զեկուցող հոգեբույժ-փորձագետ` Վ.Բաբայանի կողմից:
Միաժամանակ, ըստ եզրակացության, Վարդուշ Ալլաբյանը հանցավոր արարք կատարելու պահին հետծննդաբերական շրջանում գտնվել է շփոթվածության, պատվախնդրության, տագնապի անելանելիության վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա /եզրակացության վերը նշված` հոգեբանական մասը ստորագրված է մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, պրոֆեսոր, հոգեբան-փորձագետ` Է.Գրին-Աբրահամյանի կողմից/:
Այսպիսով դատարանը գտել է, որ «ամբաստանյալ Վարդուշ Ալլաբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով ապացուցված արարքը կատարել է մեղսունակության վիճակում»:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը արագացված դատաքննության միջնորդությամբ ընդունել է մեղքը, զղջացել է կատարվածի համար, Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունի երկու մինչև 14 տարեկան երեխաներ` Խաչատուր և Մարտին Սարոյի Մովսեսյաններ, ծնված` համապատասխանաբար` 27.07.2003թ.-ին և 31.12.2005թ.-ին, տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, կին է, երիտասարդ է:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
- 05/18/2024 08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին
- 05/17/2024 16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ