ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը հաստատում է Սյունիքի մարզպետի որդու ձերբակալությունը. նոր մանրամասներ 06/03/2013 12:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
![](https://www.pastinfo.am/news_images/103/308318_1/f56c20ed0e0a0b_56c20ed0e0a49.thumb.jpg)
2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի Դավիթ Բեկ 1 հասցեում գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ:
Նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ, 02.06.2013թ. որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին, նույն օրը գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ և այլ անհետաձգելի քննչական գործողություններ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:
Դեպքին նախորդող և հաջորդող իրադարձությունների առընչությամբ այլ անձանց, գործողություններին` անկախ նրանց պաշտոնից կամ զբաղեցրած դիրքից, դեպքին առնչվող կամ այլ հանցավոր հնարավոր գործողություններին ներգրավվածության պարագայում կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչի մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ձեռնարկել և ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35370_1/f661914cf769d1_661914cf76a34.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 06/15/2024 08:38 21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:35 Օրենքի տառը չի պահպանվել․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:31 Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը.«Ժողովուրդ»
- 06/15/2024 08:27 Փաշինյանն ու Ալիևը սինխրոն են աշխատում․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:23 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:21 Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․«Հրապարակ»
- 06/15/2024 08:15 «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
- 05/24/2024 09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը
Մեկնաբանություն
- 06/16/2024 21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան
- 06/16/2024 21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
- 06/16/2024 18:17 Արամ Հովսեփյանի, Վահիկ Ավագյանի ու Պերճ Խաչատրյանի նկատմամբ վարույթ իրականացնողը որոշել էր կալանավորման միջնորդություններ ներկայացնել դատարան
- 06/16/2024 14:25 Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/16/2024 20:52 Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ ․ կան տուժածներ
- 06/16/2024 16:46 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
- 06/16/2024 15:22 Գետափ-Մարտունի ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է
- 06/16/2024 13:13 Արտառոց դեպք՝ Երևանում. բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/13/2024 18:58 «Սեքս՝ ձիու դիմաց». SpaceX-ի նախկին աշխատակիցները դատի են տվել Իլոն Մասկին
- 06/12/2024 00:04 Դպրոցի պահակ կնոջը ձերբակալել են աշակերտների հետ թմրանյութեր օգտագործելու համար
- 06/11/2024 11:36 Մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում (տեսանյութ)
- 06/09/2024 14:45 Տղամարդը որոշել է սպանել սարդին ու հրդեհել է իր տունը