ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սխալների ուղղումն արժե 46 195 000 դրամ 05/29/2013 13:28 | ԼՐԱՀՈՍ
![](https://www.pastinfo.am/news_images/104/309451_1/f56c20efcdc978_56c20efcdc9b5.thumb.jpg)
«Սեւան» ազգային պարկի աշխատանքում պարբերաբար ի հայտ եկող խախտումներն ու թերացումներն արդեն սովորական երեւույթ են:
Այս ոլորտում հերթական սխալների ուղղմանն է այսօր ձեռնամուխ եղել նաեւ ՀՀ կառավարությունը:
Պետական եկամուտների կոմիտեն Ազգային պարկում հայտնաբերել է 46 195 000 դրամի խախտում: Խախտումները կատարվել են անցյալ տարի Սեւանա լճի ափամերձ ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքների ընթացքում:
Պարզվել է, որ ԱՊ-ը պետական բյուջե չի վճարել 15,1 մլն եկամտահարկ, 14,1 մլն ավելացված արժեքի հարկ և 4,7մլն-ի սոցիալական վճարումներ:
Այս հարկային պարտավորությունները չկատարելու` կառավարության ներկայացրած պարզաբանումները, մեղմ ասած, տարօրինակ են:
Այսպես, դեռեւս 2010թ-ից անտառային տարածքների մաքրման աշխատանքների համար կազմվել է օրինակելի պայմանագրի ձեւ, որը ստորագրվում է Ազգային պարկի եւ աշխատանքների իրականացման պատվերը ստացած ընկերության միջեւ:
Եվ ահա, պարզվում է, որ այս պայմանագրի 3.4.6-րդ կետում սահմանված է եղել, որ կապալառուն պարտավոր է ապահովել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների մուտքերը իր միջոցների հաշվին: «Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ ֆիզիկական անձանց եկամուտները վճարելիս հարկը պահում է հարկային գործակալը, ծառայությունների մատուցման դիմաց ավելացված արժեքի հարկ վճարող է համարվում ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը, իսկ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ սոցիալական վճարումները կատարում է գործատուն: Տվյալ պարագայում հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների մուտքերը պետք է ապահովեր պատվիրատուն, այիսինք՝ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը »,- մեկնաբանում է կառավարությունը:
Փաստորեն, ստացվում է, որ ազգային պարկը փորձել է սեփական պարտավորությունները թողնել մեկ ուրիշի վրա: Սակայն, ինչ-ինչ հանգամանքներում խախտումը բացահայտվել է եւ հիմա ազգային պարկն ու կառավարությունը ստիպված են լրացուցիչ ծախս կատարել սեփական սխալներն ուղղելու համար:
Եվ քանի որ Ազգային պարկի ջրածածկ տարածքների 2012 թվականի անտառմաքրման աշխատանքների համար պետական բյուջեյով վերոհիշյալ 46 195 000 դրամը նախատեսված չի էլ եղել, հիմա կառավարությունն ստիպված է նշված գումարը տրամադրել պահուստային ֆոնդի միջոցներից:
Իսկ թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, կամ ինչ կլիներ եթե կապալառուն կատարեր սխալմամբ իրեն պայմանագրով վերապահված պարտավորությունները, սա արդեն երկրորդական խնդիր է:
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35370_1/f661914cf769d1_661914cf76a34.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 06/15/2024 08:38 21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:35 Օրենքի տառը չի պահպանվել․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:31 Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը.«Ժողովուրդ»
- 06/15/2024 08:27 Փաշինյանն ու Ալիևը սինխրոն են աշխատում․ «Հրապարակ»
- 06/15/2024 08:23 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
- 06/15/2024 08:21 Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․«Հրապարակ»
- 06/15/2024 08:15 «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
- 05/24/2024 19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան
- 05/24/2024 09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը
Մեկնաբանություն
- 06/16/2024 21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան
- 06/16/2024 21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
- 06/16/2024 18:17 Արամ Հովսեփյանի, Վահիկ Ավագյանի ու Պերճ Խաչատրյանի նկատմամբ վարույթ իրականացնողը որոշել էր կալանավորման միջնորդություններ ներկայացնել դատարան
- 06/16/2024 14:25 Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/17/2024 10:45 Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել
- 06/17/2024 10:21 Պատահար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 06/16/2024 20:52 Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ ․ կան տուժածներ
- 06/16/2024 16:46 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/17/2024 13:46 Երգիչ Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ
- 06/13/2024 18:58 «Սեքս՝ ձիու դիմաց». SpaceX-ի նախկին աշխատակիցները դատի են տվել Իլոն Մասկին
- 06/12/2024 00:04 Դպրոցի պահակ կնոջը ձերբակալել են աշակերտների հետ թմրանյութեր օգտագործելու համար
- 06/11/2024 11:36 Մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում (տեսանյութ)