Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Ն.Բաղդասարյան. Վճռաբեկ դատարանը չպետք է քննության առարկա դարձնի դատական սխալի հարցը 05/19/2013   12:31  |  Հարցազրույց

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում դատական համակարգի արդյունավետ գործունեության, իրական  արդարադատության հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել ՀՀ վճռաբեկ դատարանի դերակատարությունը՝ զուգահեռաբար բարձրացնելով ՀՀ վերաքննիչ դատարանի դերակատարությունը: Հակառակ դեպքում փաստաբանների գործադուլն անխուսափելի կլինի, որն էլ, իր հերթին, կհանգեցնի և՛ երկրի, և՛ ժողովրդի համար անցանկալի հետևանքների:  Այս խնդիրների մասին  է մեր հարցազրույցը փաստաբանի հետ:   

 
- Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով, որո՞նք են ՀՀ վճռաբեկ դատարան - ՀՀ փաստաբանների պալատ հարաբերություններում առաջացած «ճաքերի» արմատները:
 
-  Անհրաժեշտ է փաստել, որ ՀՀ-ում իրավական ոլորտի փոփոխությունները շատ հաճախ «բարեփոխում» անվան տակ ներդրվելով իրականում արդյունավետության նշույլ անգամ չեն պարունակում։  Հետևաբար պետք է համակարգել ոլորտը, արդյունավետ օրենսդրական լուծումներ գտնել, այսինքն՝ պետք է խուսափել իրավիճակային լուծումներից, որը շատ դեպքերում չի կարող  առաջընթաց երաշխավորել։
 
ՀՀ դատական համակարգում մենք հախուռն փորձում ենք որոշ լուծումներ գտնել, որի արդյունքում մեկ սխալ իրավակարգավորմանը հաջորդում է մեկ այլ սխալ իրավակարգավորում։
  Դրա վառ օրինակներից է այն, որ ժամանակին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանն առաջարկեց ստեղծել մի նոր դատական համակարգ՝  բաղկացած մասնագիտացված, ընդհանուր իրավասության, վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններից: Հասարակությունը դժգոհ մնաց ստեղծված դատական համակարգից, ՀՀ Նախագահին ներկայացվեց, որ դժգոհության պատճառը Հովհաննես Մանուկյանի սխալ գործողություններն (գործելաոճ) են: Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկ արվեց, նրա պաշտոնը զբաղեցրեց Արման Մկրտումյանը, սակայն արդյունքում իրավիճակը չփոխվեց: 
 
Պետությունը բյուջեից միլիոններ ծախսեց՝ մասնագիտացված դատարաններ ստեղծելու համար, սակայն մինչ իրավաբանական համայնքը կընտելանար ստեղծված նոր դատական համակարգին, կատարվեցին փոփոխություններ և ըստ էության վերադարձանք մինչ փոփոխություններն եղած իրավիճակին: Արդյունքում՝  ծախսված միլիոններն ի չիք դարձան և դա այն դեպքում, երբ պետության գումարները չեն բավականացնում բնակչության ֆինանսապես խոցելի խավին անվճար իրավաբանական օգնություն ապահովելու  համար:   
Անհրաժեշտ է հրաժարվել ժամանակավրեպ, ոչ արդյունավետ փոփոխություններից։
 
- Մի խումբ փաստաբաններ հակված են դատական համակարգում առկա խնդիրները լուծել  գործադուլի օգնությամբ: Դուք  կիսու՞մ եք այդ տեսակետը: 
 
- Պետական այրերը չեն գիտակցում, որ եթե փաստաբանները միավորվեն և գործադուլ հայտարարեն, օրինակ՝ երեք օր չմասնակցեն միայն քրեական գործերով դատական նիստերին, դա կհանգեցնի ծանր սոցիալ-իրավական, ինչու ոչ՝ նաև տնտեսական բացասական հետևանքների, իսկ այդ ծանր հետևանքների  առաջին և հիմնական կրողը հասարակությունն է:
 Հաշվի առնելով վերը նշված մտորումները՝ առաջարկում եմ կառուցողական քննարկումների արդյունքում գտնենք լուծումներ, որոնք կհանգեցնեն ՀՀ-ում իրական (բովանդակային) արդարադատության կայացմանը: 
 
-   Ինչպիսի՞  լուծում եք Դուք առաջարկում:
 
-  Իմ մոտեցումը հետևյալն է․
ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող բոլոր գործերն այսօր վարույթ ընդունել կամ բոլոր գործերի վերաբերյալ, որոնք վարույթ չի ընդունում (վերադարձնում է) պատճառաբանված որոշումներ կայացնել: Ցանկացած ոք կարող է հաշվարկել,  թե արդյոք առկա ռեսուրսները բավարար են դրա համար, թե  ոչ:  Տարեկան 1000-ից ավելի վճռաբեկ բողոք է ներկայացվում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ, այսինքն՝ օրական պետք է կայացվի առնվազն երկու որոշում․ արդյոք մեկ դատավորն ի վիճակի է նախ՝ օրական  ծանոթանալ երկու մի քանի հատորանոց քրեական գործի, ապա՝ պատճառաբանված որոշում կազմել: Համոզված եմ, որ հասարակ հաշվարկը ցույց է տալիս, որ հնարավոր չէ․ հնարավոր կլինի, սակայն արդյունավետության, հիմնավորվածության, պատճառաբանվածության տեսանկյու-նից լիարժեք չի լինի։  
         
Նման փոփոխությունները կհանգեցնեն հաջորդ քայլին, այն է՝ ավելացնել դատավորների թիվը, որպեսզի հնարավոր լինի մեկ շաբաթում հանգուցալուծել  2-3  գործ, ինչն,  իր հերթին, կհանգեցնի ոչ պրոֆեսիոնալ իրավաբանների լրացուցիչ հոսք ՀՀ վճռաբեկ դատարան, ինչի արդյուքնում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի որակը չի բարձրանա: 
 
 Արդյոք մենք դա էինք ուզում՝ ունենալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներ, որոնց որակը արդյունավետության, արդարադատության  իրականացման տեսանկյունից ցածր է:
Ես առաջարկում եմ հետ կանգնել ոչ արդյունավետ փոփոխությունների ճանապարհից, վերադառնալ արդյունավետ եռաստիճան դատական համակարգին, ամրագրել, որ առաջին ատյանի դատարանը գործն ըստ էության քննող և դատական ակտ կայացնող մարմին է, վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմավորումների սահմաններում գործը վերաքննության կարգով քննող դատարան է, սակայն այդ դատարանի որոշումը պետք է ուժի մեջ մտնի հրապարակման պահից, իսկ վճռաբեկ դատարանը պետք է մնա միայն օրենքի միատեսակ կիրառումը և իրավունքի զարգացումը  ապահովող մարմին, այսինքն վճռաբեկ դատարանը չպետք է քննության առարկա դարձնի դատական սխալի հարցը: 
Վճռաբեկ դատարանը պետք է եռամսյա ժամկետում որոշում կայացնի, թե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունում է, թե ոչ, ընդ որում՝ որոշումը պետք է լինի պատճառաբանաված։
 
- Ովքե՞ր են պաշտպանում Ձեր առաջարկությունը: 
 
- Անձնական շփումների մակարդակի վրա որոշ պաշտոնատար անձինք ընդունել են, որ մենք միլիոններ ենք ծախսում՝ պահելով վերաքննիչ ատյանը, որն, իհարկե, չի ծառայում այն նպատակին, որի համար ստեղծվել է:  
Մեր կողմից առաջարկվող մոդելը կնպաստի վերաքննիչ ատյանի (վերաքննիչ դատարանի) գործունեության արդյունավետության բարձրացմանը:  
 
Հարցազրույցը` Սոնա Մաշուրյանի
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]