ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մերժե՞լ քաղաքացուն, թե… 05/06/2013 15:46 | Քաղաքացիական իրավունք
«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում իրականացվում են բարեփոխումներ, որոնք միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»: Ցավոք, այսպիսի բարեփոխումների հետ միաժամանակ նաև խախտվում են քաղաքացիների՝ պետության կողմից պաշտպանվող իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սեփականության ինստիտուտն ամրագրել է ընդհանուր սեփականություն հասկացությունը, համաձայն որի՝ «Երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով»: Ընդ որում, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն»:
Նոտարի թեկնածուի որակավորման համար անհրաժեշտ ստաժավորման իմ պրակտիկայի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ դեպքերի, երբ անշարժ գույքի պետական ռեգիստրը, հիմք ընդունելով պայմանագիրը, կամ ժառանգության իրավունքի վկայագիրը, երկու և ավելի անձանց կողմից ձեռք բերված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ժամանակ ձևակերպում է ոչ թե բաժնային, այլ որպես համատեղ սեփականություն: Մինչդեռ վերը նշված նորմը հստակ սահմանում է, որ համատեղ սեփականությունը սահմանվում է օրենքով: Ահա այսպիսի սխալ ձևակերպումներն էլ դառնում են խնդրո առարկա հետագայում տվյալ գույքի տնօրինման ժամանակ:
Նոտարը, նոտարական գործողություններ կատարելիս ՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի պահանջներն իրականացնելիս, հայտնաբերում է անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից կատարված սխալ ձևակերպումը, որի կապակցությամբ հրաժարվում է գործարք կնքել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ռեժիմով, համաձայն որի՝ «Համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին»:
Ի՞նչ է տեղի ունենում: Համատեղ սեփականության մասնակիցը, ունենալով մնացած համասեփականատերերի համաձայնությունը, ինչպես նաև գործարք կնքելու համար անհրաժեշտ լիազորությունները, չի կարողանում կնքել գույքը տնօրինելու գործարքներ, քանի որ իրականում նոտարի համար ակնհայտ է, որ գույքը սեփականության մասնակիցներին է պատկանում բաժնային իրավունքով: Հետևաբար նա մերժում է միայն մեկ մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարքի կնքելը: Նոտարը գիտակցում է, որ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան՝ համաձայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի:
Կարծում եմ, որ վերը նշված բարեփոխումները կյանքի կոչելուց առաջ ավելի կարևոր է քաղաքացու իրավունքների պաշտպանության ապահովումը:
Լիլիթ Մուրադյան
Իրավաբան, տնտեսագետ, նոտարի թեկնածու
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ