Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան

Երեք դատավորի կողմից ակնհայտ և կոպիտ խախտման հետքերով 05/04/2013   15:16  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ արդարադատության նախարարի 08.12.2011թ. հրամանով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանի, Կարեն Չիլինգարյանի և Ամրահի Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Անի Թորոսյանի դիմումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:

Միանգամից երեք դատավորի նկատմամբ կարգապահական տույժի ենթարկելու հիմքերը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ս. Արամյան) 19.09.2008թ. վճռի համաձայն` քաղաքացի Արմեն Մինասյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը բավարարվել է: Նշված վճռում, մասնավորապես, նշվել է «…Ըստ փորձաքննության արդյունքների Ա. Մինասյանը տառապում է «սակավամտություն, դեբիլություն» հոգեկան հիվանդությամբ: Սակավամտությունն արտահայտված է փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից...»:

Մինչ վճռի օրինական ուժի մեջ մտնելը (վճիռն օրինական ուժի մեջ է մտել 19.10.2008թ) Հ. Մինասյանը Ա. Մինասյանից վերցրել է լիազորագիր, որպեսզի վաճառի Ա. Մինասյանին պատկանող Երևանի Արաբկիր համայնքի տարածքում գտնվող բնակարանի բաժնեմասը, որի հիման վրա 16.10.2008թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Հ. Մինասյանը, քաջատեղյակ լինելով եղբոր` իր գործողությունները հասկանալու և ղեկավարելու ունակության բացակայության մասին, ստացել է վերջինիցս լիազորագիր և կնքել է առուվաճառքի պայմանագիր: Ա. Մինասյանի խնամակալի ներկայացուցչի միջոցով 19.10.2009թ. ներկայացվել է հայցադիմում` Ա. Մինասյանի կողմից Հ. Մինասյանին 01.10.2008թ. տրված լիազորագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ա. Մինասյանի խնամակալի ներկայացուցչի կողմից 13.04.2010թ. հայցապահանջն ավելացնելու վերաբերյալ դիմում է ներկայացվել, մասնավորապես, կիրառել գործարքի անվավերության հետևանքները` անվավեր ճանաչել մի կողմից Ա. Մինասյանի, Հ. Մինասյանի և մյուս կողմից Ա. Մարգարյանի միջև 16.10.2008թ. կնքված բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը, անվավեր ճանաչել մի կողմից Ա. Մարգարյանի և մյուս կողմից Գ. Գևորգյանի և Ա. Սարգսյանի միջև հիշյալ բնակարանի վերաբերյալ կնքված առուվաճառքի գործարքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Վարդազարյան) 10.06.2010թ. վճռի համաձայն` 19.10.2009թ. ներկայացված հայցը մերժվել է: 10.06.2010թ. վճռի համաձայն, հայցը մերժվել է, քանի որ «….Դատարանը գտնում է, որ գործում բացակայում է այն ապացույցը, որը թույլ կտար դատարանին եզրակացնել, որ Արմեն Մինասյանի կողմից Հովհաննես Մինասյանին 01.10.2008թ. լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք»: Ընդ որում, դատարանն այս եզրահանգման է եկել այն պարագայում, երբ գործում առկա 21.07.2008թ. տրված բժշկական տեղեկանքում հստակ նշված է եղել, որ «…Վերոգրյալի հիման վրա հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ Արմեն Մինասյանը տառապում է «սակավամտություն, դեբիլություն» հոգեկան հիվանդությամբ: Սակավամտությունն արտահայտված է փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ուստի Արմեն Մինասյանին հարկ է ճանաչել անգործունակ»: Ավելին, գործում առկա է նաև ՀՀ ԱՆ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի նախագահի գրությունն այն մասին, որ Արմեն Մինասյանը մանկուց տառապում է սակավամտությամբ և կատարված փորձաքննությունից 2-3 ամիս անց չէր կարող նոտարական գրասենյակում գործարք կնքել, քանի որ նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք: Հարկ է նկատել նաև, որ քննության պահին արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է եղել այն հանգամանքը, որ Ա. Մինասյանը անգործունակ է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.06.2010թ. վճռի պատճառաբանական մասում նշվել է նաև. որ «…Մինչդեռ, տվյալ դեպքում, Արմեն Մինասյանը ճանաչվել է անգործունակ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2008թ. վճռով, որը մտել է օրինական ուժի մեջ 19.10.2008թ., այսինքն` 01.10.2008թ. լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված չէր: Հայցվորի ներկայացուցչի կողմից որպես ապացույց ներկայացված ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. բժշկական եզրակացության վերաբերյալ դատարանը նշել է, որ թեև եզրակացության մեջ մանրամասն նկարագրված է Արմեն Մինասյանի հիվանդությունը, այնուամենայնիվ այնտեղ բացակայում է «իր գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ դրանք չղեկավարելու» հանգամանքը և արտահայտությունը: Հետևաբար, դատարանը գտել է, որ դատահոգեբուժական փորձաքննության 21.07.2008թ. եզրակացությունը թույլ չի տալիս կատարելու այնպիսի եզրահանգում, որ 01.10.2008թ. լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը ընդունակ չէր հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք…»:

Վերը նշված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Դատարանի 08.12.2010թ. որոշմամբ մերժվել է: Մասնավորապես, նշված որոշման պատճառաբանական մասում նշված է, որ կոնկրետ դեպքում Արմեն Մինասյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.09.2008թ. վճռով ճանաչվել է անգործունակ: Այդ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 19.10.2010թ., ուստի 01.10.2008թ.` լիազորագիրը տալու պահին, Արմեն Մինասյանը ճանաչված չէր անգործունակ, հետևաբար վերջինիս կողմից 01.10.2008թ. տրված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Բողոք բերած անձի այն փաստարկների վերաբերյալ, թե Արմեն Մինասյանը լիազորագիրը տալու պահին չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի ղեկավարել դրանք, Դատարանը գտել է, որ դրանք անհիմն են, քանզի դրանք հիմնավորող որևէ պատշաճ ապացույց բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել դատարանին, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր ոք պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը»:

Վերը նշված որոշման դեմ 10.01.2011թ. ներկայացվել է վճռաբեկ բողոք, ՀՀ վճռաբեկ դատարանը 01.04.2011թ. որոշմամբ բեկանել է Դատարանի 08.12.2010թ. որոշումը և գործն ուղարկել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ըստ արդարադատության նախարարի, դատավորներն անտեսել ու խախտել են

Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացության համաձայն, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի բացատրություններն անհիմն են այն պատճառաբանությամբ, որ Դատարանը, հաստատված համարելով, որ կատարել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, անտեսել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 13.10.2009թ. գրությունը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. բժշկական եզրակացությունը, ինչպես նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008թ. և 19.09.2008թ. վճիռները:

Ուստի նախարարի եզրակացմամբ, դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, որոնց արդյունքում խախտվել են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք), նշված կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության), ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջները:

Նշված նորմերի պահանջների խախտման հետևանքով խախտվել են անգործունակ քաղաքացու ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արդար դատաքննության և սեփականության իրավունքը, խոչընդոտվել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, նշված խախտումներն ազդել են քաղաքացիական գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը:

«Տուժած» դատավորները համաձայն չեն

Արդարադատության նախարարի ու Արդարադատության խորհրդի «ուշադրության» կենտրոնում հայտնված դատավորները տվել են ըստ էության նույնաբովանդակ բացատրություններ: Դատավոր Ա. Խառատյանը, մասնավորապես, նշել է, որ «Դատարանն ակնհայտ և կոպիտ խախտում թույլ չի տվել, այլ ապացույցների գնահատմամբ եկել է համոզման, որ առաջին ատյանի դատարանի վճիռը ճիշտ է», ուստի խնդրել է Դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել: Նույնպիսի խնդրանքով դիմել են նաև դատական այս կազմի անդամ մյուս երկու դատավորները ՝ Ա.Պետրոսյանն ու Կ.Չիլինգարյանը: Ըստ դատավոր Ա. Պետրոսյանի կողմից ներկայացված բացատրության` ՀՀ վճռաբեկ դատարանը 01.04.2011թ. որոշմամμ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակի` բեկանել է Դատարանի որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության, ինչը նշանակում է, որ գործում եղած ապացույցները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բավարար չեն համարվել գործի լուծման վերաբերյալ հետևությունների հանգելու համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ «Դատարանին վերագրված դատավարական նորմերի խախտումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի որակվել և չի կարող համարվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում»: Դատավորը պնդել է, որ վիճարկվող գործարքը` լիազորագիրը, կնքվել է 01.10.2008թ., իսկ գործարքի կողմը անգործունակ է ճանաչվել 20.09.2008թ. օրինական ուժի մեջ մտած վճռով, այսինքն` գործարքը կնքվել է անձին անգործունակ ճանաչելուց հետո մոտ 10 օր անց:

Ըստ դատավոր Կ. Չիլինգարյանի կողմից ներկայացված բացատրության, ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011թ. որոշումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-դ և 311-րդ հոդվածների առանձնահատկությունների վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ պարունակելով հանդերձ, չի պարունակում որևէ հետևություն` «Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասը խախտված լինելու վերաբերյալ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման առնչությամբ էլ սոսկ արձանագրվել է, որ Դատարանն անտեսել է գործում եղած որոշ ապացույցներ Դատարանի կողմից համակցության մեջ չգնահատվելու հանգամանքը, ընդ որում, Դատարանին վերագրված` դատավարական օրենքի վերը նշված նորմի խախտումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի որակվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում»:

Արդարադատության խորհուրդն էլ հերթին համաձայն չէ դատավորների հետ

Արդարադատության Խորհուրդն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական արդյունքը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը, որն էլ իր հերթին պետք է արտացոլվի դատական ակտի հիմնավորման մեջ: Մինչդեռ Դատարանը, որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել այն փաստը, որ լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի կարողացել դրանք ղեկավարել, անտեսել և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել բողոք բերող անձի կողմից ներկայացված և գործի նյութերում առկա հետևյալ ապացույցները` ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. բժշկական եզրակացությունը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահի 13.10.2009թ. գրությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտել է, որ Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չենթարկելով բողոք բերող անձի կողմից ներկայացված և գործի նյութերում առկա վերը նշված ապացույցները, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում:

Միաժամանակ Խորհուրդը հարկ չի համարել անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-դ և 311-րդ հոդվածների առանձնահատկություններին, քանի որ դրանք արդեն իսկ մեկնաբանվել են ՀՀ վճռաμեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից` կարգապահական վարույթի հիմքում ընկած քաղաքացիական գործով 01.04.2011թ. կայացված որոշմամբ:

Արդարադատության Խորհուրդը որոշել է բավարարել ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Խառատյանին, Կ. Չիլինգարյանին և Ա. Պետրոսյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]