Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ 05/17/2024   17:43 Միշտ լույսը հաղթել է խավարին. Երիտասարդական ֆորումի մասնակիցները հանդիպել են Թովմաս Առաքելյանի հետ 05/17/2024   17:31 Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024   17:24 Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը 05/17/2024   17:15 Շարժման առաջնորդը հանդիպում է բժշկական համայնքի հետ. ուղիղ 05/17/2024   17:11 Հրաժարականի հարցը որևէ քննարկման չի կարող դրվել. Սարգիս Խանդանյան 05/17/2024   17:02 Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան 05/17/2024   16:53 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 05/17/2024   16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 05/17/2024   16:38 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան 05/17/2024   16:38 Որ մթերքներն են դրական ազդում ձայնի վրա, որոնք՝ բացասաբար 05/17/2024   16:36 Նոր ֆլեշ մոբ «ես +1». Քաղաքացիները միանում են Սրբազանի հայտարարությանը, թե. «այս պայքարից ոտք ետ դնողը չեմ»
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան

Թուրք-ադրբեջանցիների հետ պիտի հարաբերվել ուժի դիրքերից 05/02/2013   14:09  |  Հարցազրույց

«Փաստինֆո» գործակալության հարցերին է պատասխանում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը

- Եթե յուրաքանչյուր տարի ապրիլ ամսին հայ հանրույթը համախմբվում է ցեղասպանության տարելիցի առիթով, ապա մայիսը մեզանում ընկալվում է որպես հաղթանակների ամիս` այս համատեքստում միավորելով հայությանը: Այս երկու միավորող գործոններից ո՞րն է առավել ազդեցիկ և որքանո՞վ ենք մենք` հայերս կարողանում օգուտներ քաղել այդ համախմբումներից:

-Անկասկած, ցեղասպանությունը նույնպես միավորիչ ներուժ ունի և կարծում եմ` այդ ներուժը պիտի առավելագույնս օգտագործել: Կա հայտնի ճշմարտություն, թե մարդիկ միավորվում են վտանգի պահին: Այս առումով անցում կատարելով ռազմաքաղաքական իրավիճակին, պիտի շեշտել, որ ցեղասպանությունն այսօր, ցավոք, անցյալ չի:

Մենք հիմա փաստորեն ապրում ենք ցեղասպանության մթնոլորտի մեջ և այն, որ մեր շուրջն ստեղծված է այդօրինակ մթնոլորտ, ակնհայտ փաստ է: Դրա վրա աչք փակելը նշանակում է մեզ դատապարտել նոր ցեղասպանության: Ի վերջո, հայերի ցեղասպանությունը չէր լինի, եթե բոլորը գիտակցեին թուրքից բխող վտանգն այն ժամանակ՝ միավորվելով, կազմակերպված լինելով: Այժմ էլ այդ վտանգը կա, ուստի միավորվելու կարիք, հիմա, առավել քան երբևէ ունենք:

Մի կողմից՝ ցեղասպանությունն անցյալ է, որովհետև այսօր, Արցախի հաղթանակից հետո մեր առջև է ուժեղ հայի տեսակը, ինչը նշանակում է թուրքական նկրտումները չեն իրականանա: Բայց միևնույն ժամանակ, մեր շուրջն առկա է հայատյացության միջավայր: Այս համատեքստում, ի դեպ, շատ կարևոր դրսևորում է Ռամիլ Սաֆարովի կերպարը: Հարց է ծագում` արդյոք նախագահ Ալիևը կգնար այդ կերպարի հերոսացմանը, եթե վստահ չլիներ, որ իր այդ քայլն ընդունելի է հայրենակիցների համար: Բնականաբար` ոչ:

Այն, որ թուրք հասարակության մեջ ռամիլսաֆարովների պահանջարկ գոյություն ունի, ակնհայտ է: Ալիևը շատ լավ հասկանում էր, որ դա ընկալելի , իրենց համար միավորիչ քայլ է: Հայատյացությունը մշտական պահանջարկ ունի Ադրբեջանում, այսինքն, ռամիլսաֆարովների հասարակության հետ գործ ունենք: Իսկ սա հուշում է, որ Ադրբեջանում հայ սպանելը ևս արժեքային համակարգի մաս է: Պետք է կույր լինել այս վտանգը չնկատելու համար:

-Մենք պարբերաբար պաշտոնական Բաքվի կողմից լսում ենք Արևմտյան Ադրբեջանի մասին նրանց հորինած լեգենդը, որն այդ երկրի նախագահի մակարդակով է շրջանառության մեջ դրվում: ` Ըստ ձեզ, այս անհեթեթությանն ի՞նչ կերպ պիտի արձագանքել, և կամ՝ արձագանքել, թե՞ ոչ…

-Այդ եզրույթն առաջին հայացքից ժպիտ կարող է առաջացնել, ցնդաբանություն թվալ, բայց սա զավեշտ ու ցնդաբանություն չի, սա արդեն ձևակերպված էթնոքաղաքական նպատակ է: Այլ խնդիր, որ այն այսօր իրականանալի չի, քանի որ կա ազատագրված Արցախ: Բայցև փաստ է՝ այժմ հարևան պետությունում մի սերունդ մեծանում է՝ «Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը կրելով, ինչը շատ համահունչ և հաճելի է թուրքի ականջին: Ի դեպ, Արևմտյան Ադրբեջան ասվածի ակունքները դեռևս Հեյդար Ալիևից են գալիս: Նրանք ամբողջ հայապատկան Հայաստանն են դիտարկում դրա տակ: Սա վկայում է, որ թուրքերը մեզ այս տարածաշրջանում չեն դիտարկում, ինչը փաստվում է մեր հանդեպ խորքային անհանդուրժողականությամբ, ցեղասպանության պատրաստակամությամբ…

-Ասել է, թե՝ նրանց մտքում ցեղասպանության գաղափարը մշտապես նստա՞ծ է:

- Տեսեք, հաճախ կարելի է լսել հայերիցս՝ «մենք դատապարտված ենք ապրել թուրքերի շրջապատում» միտքը: Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն այս առումով հստակ տեսակետ ունի: Ըստ այդմ, նա նկատում է` իսկ այդ հարցադրումը Ադրբեջանում կամ Թուրքիայում կա՞: Թուրքերն իրար մեջ ասու՞մ են` մենք հայերի հետ դատապարտված ենք ապրելու: Այս միտքը կա՞ նրանց ընկալումներում :

-Փաստորեն` ոչ, այլապես ինչպես կարող էին ադրբեջանցիները Արևմտյան Ադրբեջանի առասպելը հորինել: Այս համատեքստում մեկ այլ հարց՝ ինչպես հարաբերվել ադրբեջանցի - թուրքի հետ, ի վերջո, ճակատագրորեն մեր հարևանը մեր թշնամին է:

- Այո, մենք դատապարտված ենք ապրել այս տարածաշրջանում, ի հեճուկս թուրքերի, ովքեր մեզ չեն տեսնում այստեղ: Հետևությունը մեկն է` «թուրքը մնում է թուրք» ճշմարտությունը եղել և մնում է ակտուալ: Իհարկե, սա չի նշանակում, թե թուրքերի հետ չպիտի հարաբերվենք: Պարզապես զգոնությունը երբեք չկորցնելով` պիտի հարաբերվենք ուժի դիրքերից՝ մեր ուղեղում միշտ ունենանալով «թուրքը մնում է թուրք» բազմիցս փորձված միտքը: Իսկ հարաբերվել ուժի դիրքերից, նշանակում է՝ ունենալ այնքան ռազմական ներուժ, որը թույլ չի տա, որ ադրբեջանաթուրքական ծավալապաշտական նկրտումնեռրը դառնան իրականություն: Այսինքն այնպիսի ներուժ, որն անիրականանալի կդարձնի բոլոր հնարավոր ագրեսիվ պլանները թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում: Թուրքերն այսօր իրենց պլանները փորձում են իրականացնել Ադրբեջանի միջոցով:

- Վերջին տարիներին հայ հասարակության շրջանում առավել հաճախ է թևածում քաղաքակիրթ Թուրքիայի, քաղաքակրթված թուրքի տեսլականը…

Ի վերջո, մեծ հաշվով` նրանց մարդաբանական տեսակը կարո”ղ է փոխվել:

-Հայի տեսակը ժխտող, նվաճողական տեսակին զուգահեռ, որը շատ արագ կդառնա ցեղասպան տեսակ, կա մի այլ` ավելի քաղաքակիրթ, բարոյական տեսակ, ի դեպ, միշտ էլ կլինեն բացառություններ, բացառիկ թուրք մտավորականներ: Այլախոհի կարգավիճակում գտնվող այդ երկրորդ տեսակը միավորված է թուրք հանրույթի մեջ: «Թուրքը մնում է թուրք» ասելով, բնականաբար, ես նկատի ունեմ նաև այդ փոքրամասնություն տեսակը:

Ինչ խոսք, դժվար է զանազանել, թե ով է հոժարակամ զղջացողը, ով է միսիա կատարում, բայց որ հոժարակամ զղջացողի կերպարի տակ միսիոներներ եկել են Հայաստան ու կգնան` փաստ է: Ահավասիկ, նրանցից մեկն էր Մեհմեդ Ալի Բիրանդը, որը վերջերս մահացավ: Մարդ, որը եկել և ներկայանում էր այլախոհի կերպարով, ցեղասպանություն բառն էլ գործածում էր: Բայց նրա միտքը, մեսսիջը, որքան հետևել և կարողացել եմ վերլուծել, այսպես կոչված սիմվոլիկ զիջման գաղափարի զարգացումն էր: Ասում էր` գիտեք, ինչ, դուք Աղդամի կողքին մի փոքր բան տվեք, որ մենք կարողանանք թղթային հիմք ունենալ արտաքին հարցերի հանձնաժողովում՝ արձանագրություններն առաջ տանելու համար:

Ցավն այն էր, որ մեզանում քաղաքական մտքի այդ տհասությունը լուրջ ընդունողներ եղան: Մի դեպքում՝ ծայրահեղ մեկը, մեկ այլ դեպքում՝ խորամանկ-նրբանկատ Մեհմեդ Ալի Բիրանդը՝ հայտնի լրագրող, բայց նրանք բոլորն էլ առաքելություն ունեն՝ իրենց ազգի համար պետքական գործ են անում: Թուրքի ժպիտներին մենք միշտ խաբվում ենք:

-Ի դեպ, տարիներ շարունակ «հող զիջելու»՝ մեկ Մեղրին ու Զանգեզուրը, մեկ այլ դեպքում՝ ազատագրված հայրենիքի տարածքները հանձնելու, տալու մասին աղաղակողներն այսօր մի տեսակ լռել են: Ինչո”վ եք պայմանավորում:

- Հող զիջել-չզիջելու դիսկուրսը փակված է այսօր, նկատեմ, որ ժամանակին ամեն կերպ վարկաբեկվում էր «ոչ մի թիզ հող» սկզբունքը: Այն դիտարկվում էր որպես ծայրահեղականություն: Փոխարենը`ստրկամտությունը, թուլակամությունը պրագմատիզմ էր որակվում: Իսկ այսօր եթե որևէ մեկը հանկարծ որոշի հողեր զիջել, նա կբախվի համաժողովրդական ալիքին: Արցախում հաճախ եմ լինում, գոնե այսօր Կովսականի, Քաշաթաղի, Քարվաճառի բնակիչը չի ելնելու իր հողից, ավելին, այս տարածքներում 2009-ից բնակչության աճ կա: Մոտ 18 հազար հա տարածք են մշակում Քաշաթաղում: 30 ընտանիք սիրիահայեր են եկել,տ ուն են կառուցում, այգիներ հիմնում, 200 հա տարածք են վերցրել, մշակում են: Փառք Աստծո, Արցախի իշխանությունների կողմից արտոնություններ են նրանց տրվում: Տեսեք, մեկ հեկտարի վարձակալության համար տարեկան 6000 դրամ գումար են վճարում, ինչը գրեթե ձրի է: Ամեն կերպ աջակցում են` բազմազավակներին տնով ապահովում: Որ գյուղում եղանք` ինչ-որ բան կառուցվում էր, ինչ-որ բան առաջիկայում պիտի կառուցվի: Իսկ սա վկայում է, որ «հող» չտալու դիրքորոշումն արդեն Երևանում էլ է ամրապնդվել:

Այսինքն, թուրքի հետ խաղաղ ապրելու համար պետք է ուժ ունենալ, մեզ ուժ տվող գործոններից մեկը Արցախն է` իր տարածքով, կոնֆիգուրացիայով, բանակով… Եվ այն գումարները, որ բանակի, Արցախի սահմանամերձ գյուղերը շենացնելու համար են ներդրվում, հեռահար ռազմավարական ծախսեր են, որոնց պիտի ամեն կերպ նպաստենք: Եթե ցեղասպանություն չենք ուզում, կամենում ենք արժանապատիվ ապրել մեր հայրենիքում, ուրեմն, պիտի գումարներ չխնայենք երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ:

Հեղինակ` Անահիտ Եսայան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]