ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՀՀ. Ցեղասպանության միջազգայնորեն դատապարտման փուլը գրեթե կարելի է ավարտված համարել 04/24/2013 12:18 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպայի Հայերի Համագումարը (Ուփսալա, Շվեդիա) Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հայոց դեմ կատարված Ցեղասպանության 98-րդ տարելիցին, ողջ հայությունը՝ Հայաստանի Հանրապետությունից ի սփյուռս աշխարհի, կրկին ոգեկոչում է իր բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը եւ բողոքի ձայնն է բարձրացնում, պահանջելով որ աշխարհը դատապարտի մարդկության դեմ կատարված՝ 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ հանուն արդարության թույլ չտալ, ոճրագործները մնան անպատիժ, իսկ ցեղասպանության իրավահաջորդները՝ անհատույց:
Եվրոպայի Հայերի Համագումարը հայության բոլոր բեկորների հետ միակամ, ոգեկոչում է մեր միլիոնավոր նահատակների հիշատակը, կրկին ուխտելով, որ անսասան շարունակելու է համամարդկային և արդար իր պահանջատիրությունը, մինչև ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնում:
Օսմանյան կայսրության եւ նրա իրավահաջորդ Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանությունը չի սահմանափակվում միայն մարդկային կորուստներով, այլ հրեշավոր այդ ծրագիրը տարածվում է, հիմնականում, չորս տարբեր հարթություններ:
1. Ցեղասպանության զոհ գնաց եւ իր հայրենիքից տարագրվեց գրեթե ողջ արեւմտահայությունը:
2. Արեւմտահայության ողջ նյութական հարստությունը եւ ունեցվածքը բռնագրավվեց թուրքական հաջորդական իշխանությունների կողմից, նրանք տեր դարձան եւ մինչեւ այսօր էլ իրենց տիրապետության տակ են պահում հայության ունեցվածքն, ու դարերի ընթացքում կերտած ստեղծագործությունները:
3. Մշակութային ցեղասպանության և թալանի ենթարկվեց մեր ողջ մտավոր ստեղծագործությունն ու մշակույթը: Հիմնահատակ քանդվեցին մեր դարավոր եկեղեցիներն ու կոթողները, լռության մատնվեց մեր երգն ու երաժշտությունը, նահատակ մտավորականության եւ ստեղծագործ հանճարների հետ ջարդի ենթարկվեց նաեւ գիտությունը, գիրն ու գրականությունը, արվեստն ու արհեստը:
4. Հայ ժողովուրդը կորցրեց իր քանի հազարամյա հայրենիքը հանդիսացող Հայաստանի ողջ արևմտյան հատվածը եւ արևելյան հատվածի մեծ մասը, զրկվեց մարդկության բնօրրանը հանդիսացող այն հողից, որի վրա աշխատել ու ստեղծագործել էր հազարամյակներ անընդմեջ:
Մարդկային կյանքի ողջ պատմությունը բաղկացած է այս չորս անբաժանելի մասնիկներից, առանց որոնցից մեկի մարդկության գոյատեւումը անհնար է:
Մարդկային միլիոնավոր կյանքերի, նյութական ու մտավոր հարստության եւ հայրենիքի կորուստները այնպիսի բաներ չեն որ լոկ ցեղասպանության ճանաչմամբ ու ներողությամբ, կամ նյութական ինչ-որ հատուցմամբ հնարավոր լինի հարցը փակված համարել, այլ պայքարը հարկավոր է շարունակել եւ արմատավորել հանուն արդարության լիակատար վերականգման եւ փոխհատուցման:
Մինչ այժմ տասնամյակներ տարված պայքարը տվել է իր որոշակի արդյունքները:
Ցեղասպանության միջազգայինորեն դատապարտման փուլը ընթացել է արդյունավետ և գրեթե կարելի է ավարտված համարել, թեպետ դեռեւս այդ ուղղությամբ կարելի է կատարել շատ լրացուցիչ քայլեր, սակայն տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության դատապարտումը Հայաստան-Թուրքիա տխրահռչակ արձանագրությունների խանգարիչ հանգամանքների հետեւանքով, գրեթե իսպառ կասեցված պիտի համարել եւ հարկ է ռազմավարական թիրախ ընտրել բուն նպատակը՝ հայրենազուրկ հայության հայրենիք ունենալու իրավունքը:
Ցեղասպանության հարյուրամյակի շեմին ԵՀՀ-ը կրկին համոզում է հայտնում, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով հայ ժողովրդի բննօրանի ազատագրված մեկ մասնիկը, հիմնական դեր ունի ստանձնելիք հայության ոտնահարված իրավունքների նվաճման հարցում, պայմանավ, որ ՀՀ իշխանությունները առաջին հերթին լինեն հոգատար և օրինապահ հայրենաբնակ ժողովրդի նկատմամբ և կտրուկ միջոցներ նախաձեռնելով կասեցնեն կործանիչ արտագաղթը: Իսկ մյուս կողմից դիվանագիտական աննշան հարցերում քաղաքական առևտրի և սակարկության նյութի չվերածեն հայ ժողովրդի պատմական իրավունքներն ու Հայոց Ցեղասպանության հարցը և այդ գծով ցակնացած նախաձեռնություն կատարեն Սփյուռքի հետ ներդաշնակ և խորհրդակցված»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին
- 05/17/2024 16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ