Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

Անիի նախկին ոստիկանապետին դատարանն արդարացրեց 04/23/2013   09:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանն արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ, կայացրած դատավճռի համաձայն՝ նրա արարքում հանցակազմը բացակայում է:

Հիշեցնենք, որ նրա որդին` Հարություն Սարգսյանը մեղադրվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ, իսկ Սամվել Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել նույն այդ քրեական գործով քննիչի գործունեությանը միջամտելու, ցուցմունք չտալու մասին վկային ուղղված պահանջների համար:

Այսպես, ըստ Սամվել Սարգսյանին առաջադրված մեղադրանքի, 2012թ-ի ապրիլի 12-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննչական խմբի քննիչ Է.Ալեքսանյանը 2012թ. սեպտեմբերի 13-ին մեղադրյալ Հարություն Սարգսյանի ազգական Աննա Գրիգորյանին հրավիրել է ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժին և հարցաքննել որպես վկա: Այդ ընթացքում քննիչի աշխատասենյակ է մտել մեղադրյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը և, գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտելով քննիչի գործունեությանը, իր բարեկամ, վկա Աննա Գրիգորյանին կոչ է արել և նրանից պահանջել, որ այլևս ցուցմունք չտալ, չպատասխանել քննիչի հարցերին եւ չստորագրել որևէ փաստաթուղթ, որի արդյունքում Աննա Գրիգորյանն առանց քննիչի կողմից տրվելիք հարցերին պատասխանելու և առանց ստորագրելու վկայի հարցաքննության արձանագրությունը՝ լքել է քննիչ Է.Ալեքսանյանի աշխատասենյակը:

Քննիչ Է.Ալեքսանյանը քննչական բանավոր հանձնարարություն է ստացել հարցաքննելու Գյումրու քաղաքի բնակիչ Աննա Գրիգորյանին՝ պարզելու նրա անվամբ եղած «Մերսեդես» մակնիշի 32 ՍՄ 542 պետհամարանիշի ավտոմեքենան սպանության մեջ մեղադրվող կողմից դեպքի օրը վարելու հանգամանքը (ընդ որում նկատենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարդում տեղադրված դատական ակտի մեջ որպես սպանության մեջ մեղադրվող նշվել է տուժողի` Կ.Եսայանի անունը ամենայնի, դատարանն ի նկատի է ունեցել սպանության մեջ մեղադրվող Հ.Սարգսյանին): Քննիչ Է.Ալեքսանյանն առանց գրավոր ծանուցման ոստիկանների և հեռախոսային խոսակցության միջոցով 2012թ-ի սեպտեմբերի 13-ին ( չնայած հարցաքննության արձանագրությունը թվագրված է սեպտեմբերի 14-ին) իր մոտ է հրավիրել վկա Աննա Գրիգորյանին և ըստ արձանագրությամբ նշված ժամանակի 16:30-ից մինչև 18:10 րոպե հանձնարարված հարցի շուրջ հարցաքննել նրան, որը սպառիչ պատասխաններ է տվել մեքենան իր անվամբ ձևակերպված լինելու փաստի շուրջ:

Աննա Գրիգորյանի ցուցմունքի արձանագրության ուսումնասիրությամբ դատարանը պարզել է, որ Ա.Գրիգորյանը որպես վկա հայտնել է, որ մեքենան փաստացի պատկանում է Սարգսյաններին, և որ իր անվամբ այն ձևակերպվել է նրանց խնդրանքով, իրականում մեքենան ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի կողմից ոչ մի անգամ չի օգտագործվել, ընդ որում «Ա.Գրիգորյանը պատասխանել է նաև քննիչի Կ.Եսայանի կողմից սպանություն կատարելու փաստի շուրջ տրված հարցերին» (նորից դատարանը մեղադրյալին շփոթել է տուժողի հետ): Նույն արձանագրության վերջնամասում Ա.Գրիգորյանի ցուցմունքն առանց ստորագրելու քննիչի աշխատասենյակից հեռանալուց հետո, քննիչ Է.Ալեքսանյանը իր ձեռքով արձանագրել է. «Ա.Գրիգորյանը իր ցուցմունքը գրել է անձամբ, ժամը 18:10-ին իր աշխատասենյակ են մտել Սամվել Սարգսյանը և նրա ավագ դուստրը ու Աննա Գրիգորյանին կոչ են արել չստորագրել որևէ բան, որից հետո վերջինս նրանց հետ դուրս եկավ աշխատասենյակից և որևէ ստորագրություն չդրեց ցուցմունքի տակ»:

Դատարանը հետևություն է անում, որ ըստ էության քննիչի այդ գրառումից երևում է, որ Ա.Գրիգորյանը ընդամենը չի ստորագրել իր ցուցմունքի տակ ( վկայի արձանագրության մեջ բացակայում է նաև մինչ ցուցմունք տալը ՀՀ քր.օր-ի 338-339 հոդվածներում նախատեսված քրեական պատասխանատվության մասին իրազեկելու վերաբերյալ ստորագրությունը):

Ամբաստանյալ Ս.Սարգսյանը, նրա աղջիկը` վկա Մ.Սարգսյանը, վկա Ա.Գրիգորյանը և նրա 13 ամյա անչափահաս որդին Գ.Նիկոլյանը դատաքննությամբ,դատարանի գնահատմամբ, Ս.Սարգսյանի մեղադրանքը հիմնավորող որևէ ցուցմունք չեն տվել, նշել են, որ Ս.Սարգսյանի քննիչի աշխատասենյակ գնալը կապված է եղել այն բանի հետ, որ քննիչը Ա.Գրիգորյանին տևական ժամանակով (ըստ վկաների ցուցմունքի շուրջ 4 ժամ) հարցաքննել է, որի ընթացքում թույլ չի տվել պատասխանելու նրա բջջային հեռախոսի զանգերին և քանի որ Ա.Գրիգորյանի հարազատները անհանգստացել են, Ս.Սարգսյանը գնացել է քննչական բաժին ճշտելու Ա.Գրիգորյանի ուշանալու պատճառը:

Թեև նախաքննական մարմնի կողմից Սամվել Սարգսյանի վերոհիշյալ գործողությունը դիտարկվել է որպես նշված հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող պարտադիր հատկանիշ, այսինքն՝ հանրորեն վտանգավոր արարք, սակայն Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ս.Սարգսյանի նշված գործողությունը չի կարող համարվել որպես քննիչի գործունեությանը միջմատություն:

Աննա Գրիգորյանի հարցաքննության` գործով իրեղեն ապացույց ճանաչված արձանագրությունից երևում է,որ վկա Ա.Գրիգորյանի հարցաքննությունը փաստացի արդեն իսկ ավարտված է եղել/ արձանագրության վերջնամասում նշված է. «Ավելացնելու ոչինչ չունեմ»/, երբ քննիչ Է.Ալեքսանյանի աշխատասենյակ է մտել ամբաստանյալ Ս.Սարգսյանը և կոչ արել վկա Ա.Գրիգորյանին, որ չստորագրի որևէ փաստաթղթի տակ:

Նախաքննական մարմնի կողմից վկա Ա.Գրիգորյանը չի կանչվել լրացուցիչ հարցաքննության, ցուցմունքում մատնանշված հանգամանքները որպես ավարտուն ցուցմունք մատնանշված են նաև Հարություն Սարգսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության ապացույցների ցանկում, ինչն, ըստ Դատարանի, հաստատում է այն, որ 2012 թվականի սեպտեմբերի 13-ի հարցաքննության ժամանակ վկան պատասխանել է քննիչի բոլոր հարցերին, նրա հարցաքննությունն իրոք ավարտված է եղել և լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն չի եղել:

Շիրակի մարզային դատարանը գտել է նաև, որ նախաքննությամբ և դատաքննությամբ չի հաստատվել ամբաստանյալ Ս.Սարգսյանի կողմից հանցակազմի պարտադիր հատկանիշ հանդիսացող սուբյեկտիվ կողմը՝ ուղղակի դիտավորությամբ հանցանքը կատարելու հանգամանքը: «Գործի քննությամբ ակնհայտ է դառնում, որ ամբաստանյալ Ս.Սարգսյանը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակ չի ունեցել և անգամ վկա Ա.Գրիգորյանի ցուցմունք տալու ընթացքում ինչ-որ ձևով խոչընդոտելու պարագայում նա չէր կարող նպատակ հետապնդել խոչընդոտել գործի քննությանը այն պարզ պատճառով, որ Ա.Գրիգորյանի տված ցուցմունքը Կ.Եսայանի սպանության գործի տեսակետից որևէ էական նշանակություն չունի և չէր էլ կարող ունենալ, որի մասին վկայում է Աննա Գրիգորյանի հարցաքննության արձանագրության բովանդակությունը: Այսպիսով, դատարանը գտնում է, որ հիշյալ վկայի հարցաքննությանը միջամտած որևէ անձ չէր կարող դրանով նպատակ ունենալ խոչընդոտել Կ.Եսայանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը, մանավանդ որ, ըստ վկայի ցուցմունքի արձանագրության այն արդեն ավարտված է եղել»,- նշվում է դատարանի հիմնավորումներում:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]