ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խ.Քոքոբելյան. Պետք է գտնել անվստահության ամենախորքային պատճառները 04/17/2013 18:29 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հայ և օտարերկրյա փորձագետներ, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական այս լսումների հիմնական նպատակն է նախանշել այն ուղիները, որոնք միտված են քաղաքացի - ոստիկան քաղաքակիրթ հարաբերությունների եւ ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության ձևավորմանը: Նրա գնահատմամբ՝ ոստիկանությունը հասարակությանը ծառայություններ մատուցող, բնակչության անդորրն ու անվտանգությունը, հասարակական կարգը պահպանող անվտանգության այն մարմինն է, որն ամենաշատն է շփվում քաղաքացիների հետ, եւ նրա նկատմամբ հասարակական վերաբերմունքը որոշ առումով պայմանավորում է նաև հասարակություն-պետություն փոխհարաբերությունը: ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանձնաժողովի նախագահը արձանագրեց, որ վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել ոլորտում, որոնք տեսանելի արդյունք են տվել, բայց անելիքները դեռ շատ են հատկապես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու առումով:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով վերջին տարիներին կատարված բարեփոխումներն ու դրանց արդյունքները, աջակցության համար շնորհակալություն հայտնեց միջազգային կառույցներին, մասնավորապես ԵԱՀԿ երևանյան գրասենյակին ու հավաստիացրեց, որ պետությունը վճռական ու հաստատակամ է՝ շարունակելու և ավարտին հասցնելու սկսած բարեփոխումները: Ա.Օսիկյանն առանձնացրեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները՝ այդ համատեքստում անդրադառնալով ուժի գործադրման հիմքերի հստակեցմանը, ոստիկանության սպառազինման գաղտնազերծմանն ու հատուկ միջոցների ներառմանը, ծառայողի տարբերանշաններ կրելու պարտավորությունների ամրագրմանը: Կառուցվածքային բարեփոխություններից ոստիկանապետի տեղակալն առանձնացրեց գործառույթների հստակեցումը, քաղաքացիական ծառայության համակարգի ներդրումը, Երևանում համայնքային ոստիկանության 11 հենակետերի ստեղծումը, Երևանում և Գյումրիում հասարակական կարգի ապահովմանն ուղղված նոր գումարտակի հիմնադրումը եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը: Արթուր Օսիկյանի գնահատմամբ՝ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն են ուղղված ոստիկանության նոր կայք-էջի ներդրումն ու կարգապահական հանձնաժողովի ստեղծումը:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ ոստիկանության նկատմամբ հանրային կարծիքը որոշ դեպքերում համարժեք է դառնում պետության եւ իշխանության հանդեպ վստահությանը, որը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, կոռուպցիայի, անպատժելիության բացառում, օրինապաշտության, թափանցիկության և քաղաքացու նկատմամբ ոստիկանի հարգալից վերաբերմունքի խրախուսում: Այս խնդիրների կարգավորման գործում նա կարևորեց կարծիք ձևավորող ինստիտուտների հետ համագործակցությունը: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ պետք է գտնել ոստիկանության հանդեպ անվստահության ամենախորքային պատճառները և կատարել անհրաժեշտ բարեփոխումներ: Նա առաջարկեց հանրության վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել, հասարակական վերահսկողության հստակ մեխանիզմներ մշակել, բարելավել օրենսդրական դաշտն ու իրավակիրառական վիճակը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոն տեղեկացրեց, որ քննարկվող խնդիրն իրենց գրասենյակի գերակա խնդիրներից մեկն է, և իրենք պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համապատասխան ծրագրեր են իրականացնում, որոնք բավական արդյունավետ են, քանի որ Հայաստանում այս հարցը ոլորտի բարեփոխման կիզակետն է դարձել. խնդրի լուծումը կարևորում են և պետությունը, և հասարակությունը:
Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվող հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացրին նաև ՀԿ-ների ներկայացուցիչներն ու փորձագետները:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգիչ համարեց խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով քրեական գործերով կասկածյալի նկատմամբ կիրառվող բռնությունները, պաշտպաններից պարտադրաբար հրաժարվելու դեպքերը, անօրինական հրամանները, ընտրությունների ժամանակ ոստիկանների պահվածքը: Նա նկատեց, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ է նկատվում ոստիկանության աշխատանքներում, նրանց հետ հանդիպումները փոխըմբռնման առումով դարձել են առավել արդյունավետ, իսկ Մաշտոցի պուրակում վրանի տեղադրման հետ կապված ոստիկանական խորհրդակցությունն ու վերջերս խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության պահվածքը նա գնահատեց «համաչափ»:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նկատեց, որ ոստիկանությունն առանց հասարակական վստահության դառնում է «ռեպրեսիվ» մարմին: Նա հասարակական վստահության բարձրացման կարևոր պայման համարեց քաղաքացու նկատմամբ ոստիկանի բարյացակամ վերաբերմունքը, արհեստավարժությունը, հասարակությանը ծառայելու պատրաստակամությունը, իրավապաշտությունը: Խորհրդարանական լսումներին ներկա ոստիկանության պաշտոնյաներին նա առաջարկեց հետևողական քայլեր ձեռնարկել խոշտանգումների բացահայտման ուղղությամբ:
ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, կրիմինոլոգների հայկական ասոցիացիայի համանախագահ Աննա Մարգարյանը ներկայացրեց 2009-2011 թթ. Երևանում ու Հայաստանի մարզերում 14 հազար քաղաքացու հետ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, ըստ որի՝ հասարակության մի զգալի մասը դեռևս իրեն անվտանգ չի զգում եւ իր անվտանգությունը չի վստահում ոստիկանին: Քրեական իրավունքի մասնագետի գնահատմամբ՝ որքան պաշտպանված է զգում քաղաքացին, և որքան պատշաճ է կատարում ոստիկանն իր պարտականությունները, այնքան բարձր է ոստիկանի հանդեպ քաղաքացու վստահությունը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն