Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

Ոստիկանապետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն 04/16/2013   11:45  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 

2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական իրավական խնդիր՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում:
 
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այսօր  տարածել է Կարեն Անդրեասյանի գնահատականները.
 
Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպ
 
Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ ապրիլի 9-ի երեկոյան «Ազատության» հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմեն Մարտիրոսյանը փորձել է ճեղքել ոստիկանության շղթան և չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները` խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ընդհարում, որի հետևանքով ոստիկանները, ղեկավարվելով նույն օրենսգրքի 258-րդ հոդվածով, Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել ոստիկանության համապատասխան բաժանմունք:
 
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ինքն ապրիլի 9-ին իրավախախտում չի կատարել և ոստիկանների գործողությունները որակել է ապօրինի, հակասահմանադրական և հակաիրավական:
 
Զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ ոստիկաններին որոշակի դիմադրություն ցույց տալուց հետո Արմեն Մարտիրոսյանը վնասազերծվում է Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից, սակայն նույնիսկ դիմադրությունը դադարեցնելուց հետո ոստիկաններից մեկը շարունակում է  ոտքով հարվածներ հասցնել Արմեն Մարտիրոսյանի դեմքին: Դարձյալ զանգվածային լրատվության միջոցներից հայտնի է դարձել, որ վնասազերծված և այլևս չդիմադրող քաղաքացուն բազմակի հարվածներ հասցնող ոստիկանը 1990 թվականի ծնված Մերձավանի բնակիչ Արթուր Ղազարյանն է: Մինչդեռ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական ուժի գործադրումը, որպես բացառիկ միջոց կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներով Ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
 
Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ այս կապակցությամբ Ոստիկանության պետի հրամանով միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողի կողմից կիրառված ուժի իրավաչափության և համաչափության հարցը քննարկելու համար նշանակվել է ծառայողական քննություն: Ողջունելի է Ոստիկանապետի հատուկ ուշադրությունը նշված միջադեպի նկատմամբ, քանի որ մեկ ոստիկանի ոչ իրավաչափ գործողությունը և դա անհետևանք թողնելը կարող էր ստվերել ապրիլի 9-ին ոստիկանության կողմից կատարված լայնածավալ և շատ առումներով դրական աշխատանքը: Ակնկալում ենք, որ Արմեն Մարտիրոսյանի միջադեպի ընթացքում օրենքը խախտած բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց դիրքից և պաշտոնից կենթարկվեն համաչափ պատասխանատվության: Շարունակելու ենք հետևել այս միջադեպի քննությանը և դրա արդյունքներին:
 
 Մի շարք անձանց բերման և վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերման ենթարկված 16 անձանց դեպքերի կապակցությամբ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել էին, որ վերջիններս բերման են ենթարկվել հավաքի վայրից՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով և կարճ ժամանակ անց ազատ արձակվել: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 262-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ: Նշվածի վերաբերյալ որևիցե բողոք կամ ահազանգ չի ստացվել: Այս մասին են վկայել նաև Ոստիկանության համապատասխան բաժիններում ներկա գտնված Պաշտպանի արագ արձագանքման խմբերը: Դրական է նաև այն, որ բոլոր այն դեպքերում, երբ բերման ենթարկված անձինք պահանջել են փաստաբանի մասնակցությունը՝ այն ապահովվել է:
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ անձը կարող է բերման ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է և երբ տեղում այն կազմելը հնարավոր չէ: Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն:
 
Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց թվում է եղել նաև ՀՀ նախագահի  նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով չի ընդունել իր մեղքը և ըստ իր հրապարակայնորեն հայտնած դիրքորոշման չի պատրաստվում վճարել տուգանքը և պատրաստվում է վիճարկել վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրությունը դատարանում: Հարկ ենք համարում փաստել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ)» կետի` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը, այսինքն այս դեպքում ՀՀ Ոստիկանությունը:
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ իր մի շարք որոշումներում վարչական ձերբակալման և անձի ազատության սահմանափակման վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը: Մասնավորապես` Սթիլը և ուրիշները ընդդեմ Մեծ Բրիտանիայի  գործով դատարանը սահմանել է, որ իրավապահ մարմինների կողմից անձի ձերբակալումը և/կամ ազատության սահմանափակումը օրինաչափ է, եթե անձի կողմից խախտվել է  հասարակական կարգը կամ եթե առկա են եղել ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ անձը կխախտի հասարակական կարգը:
 
Այսպիսով, ընդհանուր առմամբ նման իրավիճակներում առանձին անձանց ոստիկանություն բերման ենթարկելը ինքնին ապօրինի չէ, սակայն առանձին դեպքերում ոստիկանության գործողությունների հետ անհամաձայնություն հայտնած քաղաքացիները կարող են Ոստիկանության գործողությունները և որոշումները վիճարկել դատարանում:
 
Բաղրամյան պողոտայի փակ լինելը
 
2013 թվականի ապրիլի 9-ին անցկացվող խաղաղ հավաքի ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել էր ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս հարցի կապակցությամբ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ երթուղին սահմանափակվել էր Երևանի քաղաքապետի 04.04.2013թ. № 70 որոշմամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մի շարք արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքը ապահովելու նպատակով: Բացի այդ նշված գործողության հիմք է հանդիսացել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի ոստիկանությունն իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ հավաքն արգելվում է, եթե այն անցկացվելու է Հանրապետության Նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրա բնականոն գործունեությանը:
 
Խաղաղ հավաքների անցկացման իրավունքի սահմանափակման վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային իրավունքում հստակ սահմանվել են այն պահանջները, որոնց առկայության դեպքում այն կարող է դիտվել իրավաչափ, եթե սահմանված է միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, և այլոց սահմանադրական իրավունքների, ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար (Օսմանը և այլոք ընդ. Մակեդոնիայի): Տվյալ դեպքում թե «Ոստիկանության մասին» և թե «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքները սահմանում են հստակ պահանջներ նման սահմանափակումներ նախատեսելու համար, ինչպես նաև Ոստիկանության հիմնավորումը իրենց կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ վերաբերում էր հասարակական կարգի պահպանմանը: Բացի այդ նշված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Պատյին և ուրիշներն ընդ. Հունգարիայի գործով դիրքորոշմամբ սահմանել է, որ իրավաչափ է անձանց խաղաղ հավաքներ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը, նույնիսկ այն դեպքերում, երբ հավաքի մասնակիցները այն իրականացնում են այնպես, որ դա խոչընդոտում է երթևեկությանը, և այնպիսի տեղում, որը հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել այլ հետիոտների ազատ տեղաշարժման խոչընդոտմանը:
 
Պաշտպանի գնահատականով, հաշվի առնելով վերոգրյալը, Բաղրամյան պողոտան փակելու Ոստիկանության գործողությունը եղել է իրավաչափ, իսկ Երևանի քաղաքապետի 04.04.2013թ. № 70 որոշումը երթի կազմակերպիչների կողմից կարող էր բողոքարկվել բացառապես դատական կարգով:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]