Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   11:46 Գայի պողոտայում բռնի ուժ է կիրառվում անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   11:20 Շնորհակալություն ոստիկանությանը՝ ուժ չկիրառելու համար. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան. ուղիղ 05/11/2024   11:18 Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) 05/11/2024   11:11 Հաղթանակ կամրջի մեծ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված. սպասում են անհնազանդության ակցիա իրականացնողներին 05/11/2024   10:56 Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տե. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/11/2024   10:50 Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով. ՆԳՆ 05/11/2024   10:40 5,2 մագնիտուդով երկրաշարժ Կամչատկայում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   10:10 Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/11/2024   08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ» 05/11/2024   08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» 05/11/2024   08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ» 05/11/2024   08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ» 05/11/2024   08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ» 05/11/2024   08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ» 05/11/2024   08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ» 05/11/2024   08:09 Ինչ է քննարկել արքեպիսկոպոսը պատգամավորների հետ․ «Հրապարակ» 05/11/2024   08:01 Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» 05/11/2024   07:58 Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ» 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   23:10 Պոռնոաստղը դատարանում պատմել Է Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին 05/10/2024   22:54 Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանին 05/10/2024   22:37 Երկրագնդի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/10/2024   22:03 Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները 05/10/2024   21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր 05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ
05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան

Օմբուդսմենը պետք է ձերբազատվի չընկալված լինելու բարդույթից 03/11/2013   15:39  |  Վերլուծություններ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս օրերին հրապարակում է 2012 թվականի իր տարեկան զեկույցը, ընդ որում՝ սեղմագրերի տեսքով։ Նկատենք, որ սեղմագիր ասվածն իրենից ներկայացնում է ընդամենը պաշտպանի դատողությունները՝ զերծ փաստական հանգամանքներից։ Ավելին, զեկույցում պաշտպանը նույնացնում է ոլորտներն ու գերատեսչությունները՝ առաջացնելով իսկական խառնաշփոթ, այդպիսի պայմաններում նրա հնչեցրած գնահատականներն ուղղակի արժեզրկվում են, որքան էլ որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի մատնանշված խախտումների կամ մտահոգությունների հրատապությունը։

Մասնավորապես, «Մարդու իրավունքների վիճակն արդարադատության նախարարության ոլորտում» խորագրով սեղմագրում պաշտպանն անդրադարձել է դատարաններին՝ խիստ մտահոգիչ համարելով դատական համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պայմաններում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման և, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը։

Այսօրինակ ահազանգերին «Փաստինֆո» գործակալությունը բազմիցս անդրադարձել է՝ վկայակոչելով կոնկրետ գործ, կոնկրետ աղբյուր և ուզում ենք հուսալ, որ պաշտպանը ևս ունեցել է կոնկրետ հիմքեր նման մտահոգությունների համար և ոչ թե հանդես է եկել մերկապարանոց հայտարարություններով։ Սակայն այս մասին կարող ենք խոսել միայն պաշտպանի կողմից զեկույցն ամբողջությամբ հրապարակվելու դեպքում, քանզի հրապարակվող սեղմագրերը ոչ այլ ինչ են, եթե ոչ դեկլարատիվ հայտարարություններ։

Երկրորդ, ինչ կապ ունի արդարադատության նախարարությունը դատարանների կողմից թույլ տրվող ապօրինությունների հետ։ Քավ լիցի հեռու ենք նախարարության պաշտպանի դերը ստանձնելուց, ուղղակի կարծում ենք, որ քննադատությունն առավել առարկայական կլինի, եթե սլաքները ճիշտ ուղղությամբ դրվեն։ Վստահ ենք, որ ցանկության դեպքում պաշտպանը կարող էր գտնել արդարադատության նախարարությանը քննադատելու իրական փաստեր, և այդ դեպքում գուցեև չէր հայտնվի նման անհարմար վիճակում և մեզ էլ զերծ կպահեր երկու պետական հիմնարկների՝ միմյանց ուղղված մեղադրանքներին ականատես լինելուց։

Տպավորությունն այնպիսինն է, որ պաշտպանն ուղղակի չի տարանջատում գերատեսչությունը ոլորտից, ինչն արդեն խնդիր է, իսկ եթե գիտակցելով է արել, ապա առավել քան մտահոգիչ է։ Քանզի առաջինի դեպքում ստացվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լավ չի տիրապետում օրենսդրությանը և պետական հիմնարկներից յուրաքանչյուրի գործառույթներին ու լիազորություններին, և արդարադատության նախարարությունը շփոթում է արդարադատություն իրականացնելուն կոչված դատարանների հետ, որոնք ՀՀ Սահմանադրության 94-րդ, 97-րդ հոդվածների համաձայն անկախ են և ցանկացած միջամտություն կարող է ընկալվել որպես դատարանի անկախության դեմ քայլ։ Ինչ վերաբերում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրին, ապա Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը վերապահված է Արդարադատության խորհրդին, որի կազմի մեջ 94.1-րդ հոդվածի համաձայն մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Ասել է թե նախարարությունը տվյալ գործառույթի հետ որևէ առնչություն չունի. համենայն դեպս գործող օրենսդրության համաձայն։ Նման պայմաններում առավել քան անհասկանալի է պաշտպանի մոտեցումը՝ քննադատել մի կառույցին մեկ այլ կառույցի կողմից թույլ տրվող բացթողումների համար։

Իսկ ինչ վերաբերում է ի հիմնավորումն դատական իշխանության սխալների համար արդարադատության նախարարությանն ուղղված քննադատությանը օմբուդսմենի այն հայտարարությանը, թե Արդարադատության նախարարը բազմիցս հրապարակային գնահատականներում անդրադարձել է դատական իշխանությանը, ապա մեղմ ասած անլուրջ է։ Պաշտպանը ևս բազմիցս հրապարակային գնահատականներ է հնչեցրել իշխանության տարբեր ճյուղերի գործունեության վերաբերյալ և դա ամենևին էլ չի նշանակում, թե այդպիսով դարձել է այդ ոլորտների գործունեության պատասխանատուն։ Եթե այդպես է կարծում, ապա պաշտպանն իր բոլոր մտահոգություններն ու քննադատությունները պետք է ուղղի հենց իր գրասենյակի դեմ։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պաշտպանի գրասենյակը հրապարակային դաշտում հայտնվում է անհարմար վիճակում։ Նրա՝ գրեթե յուրաքանչյուր հայտարարության հաջորդում են համապատասխան պետական կառույցների ճշգրտող պարզաբանումները։ Իհարկե, սա կարելի է մեկնաբանել նաև այլ կերպ, թե պետական գերատեսչություններն ունակ չեն լսելու քննադատություն, սակայն մյուս կողմից չենք կարող չարձանագրել, որ որքան էլ խնդիրները մտահոգիչ են, ապա նույնքան մտահոգիչ է նաև սխալ հասցեատերերի ընտրությունը, քանզի ախտորոշված հիվանդության համար սխալ մարդու բուժելը չի կարող ծառայել իր նպատակին։ Արդեն վաղուց ժամանակն է, որ օմբուդսմենը ևս փորձի ինքնաքննադատաբար մոտենալ իր գործունեությանը և վերանայի աշխատաոճը, այլապես չընկալված լինելու բարդույթը օմբուդսմենին կշարունակի հետապնդել այսուհետ ևս։

Հեղինակ` Արեգնազ Ասատրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]