ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վ.Մանգասարյանի գործով կպահանջվեն լրացուցիչ նյութեր 04/12/2013 17:21 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյում ներկայումս «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանի գործի շրջանակում ընթանում է տնտեսագիտահաշվապահական, շինարարաճարտարագիտատեխնիկական ծավալուն համալիր փորձաքննությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՓԱԲ մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանը:
Փորձաքննությունն անց է կացվում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված հարցերի շրջանակում: Ներկայումս ուսումնասիրվում են փորձաքննության համար ներկայացված նյութերը, սակայն հարկ կլինի պահանջել նաև լրացուցիչ նյութեր: Դատելով աշխատանքի հսկայածավալ լինելուց, փորձաքննությունը կարող է տևել մի քանի ամիս:
Վ.Մանգասարյանի դեմ գործը սկզբնապես քննվում էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, սակայն հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել դատարանի և առանձին այլ պաշտոնատար անձանց կաշառք տալու և վերջիններիս կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ, ուստի և Գլխավոր դատախազը նախաքննության կատարումը հանձնարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
2011թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գործը հարուցվել էր կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ: Սակայն գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանի դեմ առաջադրված մեղադրանքներն որոշակիորեն ընդլայնվել են՝ դուրս գալով սոսկ կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու հանցակազմի շրջանակներից: Վ.Մանգասարյանին 2013թ. մարտի 16-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ այսինքն՝ կանխամտածված սնանկությունից բացի Վ.Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել նաև փողերի լվացման ու խարդախության հոդվածներով։ Դատարանի` 2013թ. մարտի 17-ի որոշմամբ Վ.Մանգասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ըստ մեղադրանքի՝ Վ.Մանգասարյանը 2009թ. հունիս ամսից փաստացի ղեկավարելով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը և տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, սեփական շահերից ելնելով, 2010թ. ընթացքում «Արին կապիտալ» ՍՊ ընկերության տնօրեն Է.Եսայանին պարտադրել է կնքել փոխառության պայմանագրեր, «Արին կապիտալ» ՍՊ ընկերության գույքի օտարումից ստացված գումարներից 376 452 000 դրամ գումարն իբրև փոխառություն «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության միջոցով հանձնել «Արին կապիտալ» ընկերությանը, իսկ հետագայում վերը նշված պայմանագրերի հիման վրա պահանջ ներկայացնել դատարան և դատարանի որոշմամբ «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից, որը փաստացի տնօրինվել է Վ.Մանգասարյանի կողմից, հօգուտ «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության ստացել նշված գումարին համարժեք տարածքներ:
Այսկերպ, նախաքննական մարմնի գնահատմամբ, Վ.Մանգասարյանը «Արին կապիտալ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի` տարածքների օտարումից առաջացած գումարների ծագման աղբյուրը և պատկանելությունը խեղաթյուրելու եղանակով օրինականացրել է առանձնապես խոշոր չափի` 376 452 000 դրամ գումարի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:
Բացի այդ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Վ.Մանգասարյանը 2005-2006թթ. ընթացքում Ա.Հովհաննիսյանի և նրա ամուսնու` Ս.Դոնաթելի վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 104 000 ԱՄՆ դոլար գումար:
Վ.Մանգասարյանի գործողություններից մեծապես տուժել էր նրա նախկին գործընկերը՝ ամերիկահայ գործարար ու ներդրող Էդմոն Խուդյանը, ով հայտարարել էր, որ նա խաբեությամբ տիրացել է իր շահույթին, խոսակցական լեզվով՝ «գցել է» իրեն:
Լուսանկարը՝ hetq.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը