ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ախր հաշմանդամի՞ց էլ կաշառք պահանջեն 12/27/2012 12:01 | Վերլուծություններ
Թեև Հայաստանում պետական ամենատարբեր կառույցներ ախտահարված են կոռուպցիայով, բայց դրանց շարքերում կան նաև այնպիսիք, որտեղ նշված ախտահարումն ավելի խորքային ու համատարած բնույթ ունի: Դրանցում արմատացած կոռուպցիան բնականաբար տեղիք է տալիս հասարակական ավելի մեծ դժգոհության և, ինչպես ասում են, դանակը ոսկորին հասցնում:
Վերոնշյալ պետական մարմիններից մեկը մինչև վերջերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական գործակալությունն էր` իր կառուցվածքային ստորաբաժանումներով ու տարածքային մարմիններով: Թեև անցյալ ժամանակով ենք ներկայացնում, բայց դեռ երաշխիք չունենք ու վստահ չենք, թե տվյալ ոլորտում կոռուպցիան այդքան արագորեն հաջողվել է հաղթահարել, հետևաբար չենք կարող բացառել, որ այդ ոլորտում դեռ հիմա էլ շարունակվում են արատավոր բարքերը: Բազմաթիվ անձինք, որոնք իսկապես իրավունք ունեն նշված գործակալությանը դիմել և հաշմանդամության կարգ ստանալ, հրաժարվել են այդ մտքից` պատկերացնելով, թե, առանց կաշառքի ինչ քաշքշոց է սպասվում նշված գործակալությունում: Թերևս ավելորդ է ասել, թե դրան դիմանալը հաշմանդամների մեծամասնության համար բավական դժվար է, եթե չասենք` անհնար:
ՀՀ կառավարությունն՝ իր 06.12.2012 թ. նիստում, ինչպես արդեն հայտնի է, ընդունել է չորս որոշում, որոնք, կառավարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ուղղված են սոցիալական, մասնավորապես, բժշկասոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ ՀՀ կառավարությունը հավատացնում կամ փորձում է հավատացնել, թե այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, ապահովել աշխատանքի առավել թափանցիկություն, ինչն իր հերթին թույլ կտա էականորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը` «Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ նշված խնդիրը հանրային մեծ հնչեղություն է ստացել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն ռիսկերը համատարած բնույթ ունեին։ Արձանագրելով այս իրողությունը` վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից տեղեկացել է, թե ձեռնարկված միջոցները և այս որոշումները բավարար երաշխիքներ տալիս են արդյոք, որպեսզի այդ կոռուպցիոն երևույթներն իսպառ վերացվեն։ Նախարարը հավաստիացրել է, որ այս ընթացքում կատարված աշխատանքը բավական արդյունք է տվել››։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ սոցապնախարարը հավաստիացրել է, որ. «Այս որոշումների ընդունմամբ, հստակեցնելով իրավական մասը, մենք շատ ավելի մեծ քայլ արած կլինենք, որպեսզի նվազեցնենք սուբյեկտիվ մոտեցումները››։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս ընթացքում աշխատանքից ազատվել են հանձնաժողովների վեց նախագահներ, եղել են նաև իրենց դիմումով ազատվողներ, բժիշկ փորձագետներ։
Համեմատաբար թարմ դեպքերի հիման վրա տեղեկացնենք, որ հաշմանդամության կարգ տալու համար կաշառք պահանջելու փաստով կան նաև քրեական պատասխանատվության կանչված անձինք:
Մեղադրական եզրակացության համաձայն` Լաուրա Համբարձումյանն աշխատելով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում որպես թերապևտ, նշված բժշկական հաստատություն հաշմանդամության կարգ ստանալու նպատակով դիմած Լևոն Ավետիսյանի կնոջը՝ Կարինե Հովհաննիսյանին 21.03.2012 թ. հայտնել է, որ Լ. Ավետիսյանին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ուղեգրելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Մարիետա Նահապետյանին տալ 20 000 ՀՀ դրամ: Նա Կ. Հովհաննիսյանի մոտ համոզելու եղանակով առաջացրել է հանցագործություն կատարելու դիտավորություն և վճռականություն, վերջինիս դրդել է ամուսնու օգտին գործողություններ կատարելու համար առևտրային կազմակերպության ծառայող Մ. Նահապետյանին տալ առևտրային կաշառք։
Մարիետա Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ և իրականացնելով կառավարչական գործառույթներ, հաշմանդամության կարգ ստանալու նպատակով նշված բժշկական հաստատությունում հետազոտության ենթարկված Լեոն Ավետիսյանին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ուղեգրելու համար 2012 թ. մարտի 21-ին, ժամը 13:00-ի սահմաններում «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայի 4-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում վերջինիս կնոջից՝ Կարինե Հովհաննիսյանից ապօրինաբար ստացել է 20 000 ՀՀ դրամ։
Մեղադրանք է առաջադրվել նաև բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի աշխատակցին: Համաձայն մեղադրական եզրակացության` Մաքրուհի Ռոստոմյանն աշխատելով Երևանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում որպես բուժքույր-վիճակագիր, հաշմանդամության կարգ ստանալու նպատակով նշված հանձնաժողով դիմած Լ. Ավետիսյանի կնոջը՝ Կ. Հովհաննիսյանին 28.03.2012թ. հայտնել է, որ Լ. Ավետիսյանին հաշմանդամության 2-րդ կարգ սահմանելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է Երևանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Դանիել Մանուկյանին տալ 20 000 ՀՀ դրամ։ Նա նույնպես համոզելու եղանակով Կ. Հովհաննիսյանի մոտ առաջացրել է հանցագործություն կատարելու դիտավորության և վճռականության, վերջինիս դրդել է ամուսնու օգտին գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձ հանդիսացող Դ. Մանուկյանին տալ կաշառք։
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ»
- 04/30/2024 08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
- 04/30/2024 07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/30/2024 21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած
- 04/30/2024 17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ
- 04/30/2024 15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
- 04/30/2024 10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել