ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուրջ 10000 պահնորդների սպառնում է գործազրկություն 11/28/2012 18:00 | ԼՐԱՀՈՍ
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծված չեն։ Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում, և նշված գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա։
Այդ առիթով Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ, թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«Այստեղ առկա է հակասություն. Օրենքն ուժի մեջ է մտնում մեկ ամսից, սակայն դեռ չեն ստեղծվել լիցենզավորող հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա պետք է տրվեն բարդ ընթացակարգով լիցենզիաները, ինչպես նաև հաստատված չեն լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցումն, որակավորումն ու վերապատրաստումն իրականացնում են համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները։ Սակայն մինչ օրս չկա լիցենզավորված որևէ ուսումնական հաստատություն, որն իրավունք ունի տալու այդպիսի վկայագիր։ ԿԳՆ-ի հաստատված մասնագիտությունների ցանկում չկան «պահնորդ» և «թիկնապահ» մասնագիտությունները։ Հետևաբար, որպեսզի մասնավոր պահնորդական կազմակերպությունների պահնորդները ստանան որակավորում, անցնեն որակավորման ստուգում ոստիկանությունում և ստանան փաստաթուղթ, ապա պետք է հաստատվեն նշված մասնագիտությունները, պետական կրթական չափորոշիչները, այնուհետև լիցենզավորվեն ուսումնական հաստատությունները, որտեղ պահնորդներն ըստ նախագծի ուսուցում պետք է անցնեն նվազագույնը 4 ամիս, իսկ թիկնապահները` նվազագույնը 1 տարի։ Պահնորդները և թիկնապահները Ոստիկանությունում պետք է անցնեն նաև որակավորման ստուգում և ստանան համապատասխան փաստաթուղթ։ Պահնորդների և թիկնապահների որակավորման ստուգման համար ՀՀ կառավարության կողմից պետք է հաստատվի թիկնապահների և պահնորդների որակավորման ստուգման կարգը, որի հիման վրա պետք է հաստատվեն որակավորման հանձնաժողովների կազմավորման կարգը և կանոնադրությունը, այնուհետև կազմավորված հանձնաժողովը պետք է կազմի և հրապարակի որակավորման ստուգման հարցաշարերը ստուգման օրվանից ոչ ուշ քան 6 ամիս առաջ։ Այսինքն՝ առաջիկա մի քանի ամիսներին մենք չենք կարող ունենալ պահնորդ կամ թիկնապահ աշխատելու իրավունք ունեցող անձինք։
Օրենքում հստակ տարանջատված չէ «պահնորդ» և «թիկնապահ» հասկացությունները։ Դրանք տարբեր ոլորտներ են և պետք է կանոնակարգվեն տարբեր օրենքներով։ Թիկնապահական ինստիտուտի նկատմամբ ցանկացած օրենսդրական խստացում արդարացված է։ Նույնը չի կարելի ասել պահնորդի մասին, որը հասարակ պահակն է, և նրանց համար նախատեսված 4-ամսյա դասընթացների ժամկետը բավականին երկար է։ Այսօրվա սոցիալական ծանր պայմաններում ոչ մի պահնորդ չի կարող 4 ամիս չաշխատել և գնալ դասընթացների, որից հետո անցնի որակավորման ստուգում։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն առնչվում է հանրապետությունում պահնորդական ծառայություններ մատուցող տասնյակ կազմակերպություններին և շուրջ 10 հազար աշխատակիցներին։ Օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում հունվարի 1-ից այդ կազմակերպությունները կկանգնեն լուծարման եզրին, իսկ շուրջ 10 հազար քաղաքացիներ կհամալրեն գործազուրկների բանակը։
Հաշվի առնելով, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը կիրարկելու համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ՝ Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ, թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միությունը պահանջում է կատարել օրենքի 35-րդ հոդվածի փոփոխություն՝ սահմանելով օրենքի ուժի մեջ մտնելու նոր՝ իրատեսական ժամկետ և սահմանային դրույթներ, քանի որ 09.02.2012թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում բոլոր պահնորդական կազմակերպությունները լիցենզիա չունենալու դեպքում կենթարկվեն վարչական տույժի և վարչական տույժի կենթարկվեն նաև այն կազմակերպությունները, որոնց պահնորդական ծառայություններ է մատուցվում։ Ուստի Օրենքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ կամ ընդունել այն նոր խմբագրությամբ՝ դրույթները քննարկելով ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ»
- 05/04/2024 07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն