ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոքր ու միջին ձեռնարկատերը՝ պետական մահակի հարվածի տակ 11/10/2012 15:50 | Վերլուծություններ
Ժամանակ առ ժամանակ հանրությանը ցնցող տեղեկություններ տրամադրելը դարձել է պետական որոշ պաշտոնյաների աշխատաոճը: Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ այս կամ այն ոլորտի առանձին պատասխանատուներ իրենց անմնացորդ նվիրել են երկրում առկա խնդիրները բացահայտելու «սուրբ» գործին, բայց արի ու տես, որ այսօրինակ հատվածային մոտեցումն ընդամենը հիվանդի վերքը թեթևակի մշակելու նման մի բան է ստացվում:
Վերջերս նոր աղմկահարույց բացահայտումների թիրախում պանիրն ու պանիր արտադրող փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպություններն էին: Վարչապետի հանձնարարությամբ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պանրի ոլորտում ուսումնասիրություններ էր կատարել և պարզել, որ պանիր արտադրող 59 տնտեսվարող սուբյեկտներից 18-ի արտադրանքը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին: Որոշում էր կայացվել դադարեցնել նրանց գործունեությունը:
Առաջին հայացքից թվում է՝ ամեն ինչ կարգին է, կան բացահայտումներ, կան տուգանվածներ, որոնք մինչև վերջին մաշիկը ստիպված են վաճառել ու վճարել տույժեր, տուգանքներ, որ հանկարծ դրանք թվաբանական պրոգրեսիայով չաճեն:
Պետական մարմինները բազմիցս հայտարարել են, որ պետք է խթանեն երկրում փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը, օգնեն ձեռնարկատերերին, նպաստեն, որ վերջիններիս արտադրած ապրանքը լինի մրցունակ տեղական շուկայում:
Օգնելը, սատարելն ու ուղղություն տալը գյուղնախարարի կողմից երևի ուղղակի էր ընկալվել և վերջինս ամիսներ առաջ շտապել էր գյուղացու մոտ, բացատրելու, թե կովին կթելուց առաջ ինչպես պետք է կուրծքը լվանալ, մշակել ու բարձրացնել կովերի կաթնատվությունը: Հարգարժան պաշտոնյան, սակայն, մոռացել էր նույն գյուղացուն հարցնել՝ «ջուր ունե՞ս հարգելիս, թե դեռ ոռոգման ջրով ես երեխայիդ համար ճաշ պատրաստում»: Բայց այդ մասին՝ հաջորդ դասին:
Պանրի մեջ աղիքային ցուպիկի մանրէներ հայտնաբերելու մասին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հայտարարությանը հաջորդեց բժիշկների հայտարարությունը, թե աղիքային ցուպիկ կա ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց օրգանիզմներում: Այն տեղակայվում է հաստ աղիքում, որը նպաստում է օրգանիզմի նյութափոխանակությանը:
«Այն կարճ ժամանակահատվածում ոչնչանում է արտաքին միջավայրի ազդեցության և ջերմային մշակման ժամանակ: Պանիրը 40 օր մնում է աղաջրի մեջ, որից հետո նոր է հանվում վաճառքի: Եթե նույնիսկ կոլի ցուպիկ լինի պանրի մեջ, ապա այդ ժամանակահատվածում այն կոչնչանա»,- տեղեկացնում է բժիշկ Ալֆրեդ Բաբայանը:
Չնայած դրան, գնացքն արդեն մեկնել է, տուգանվողները տուգանվել են, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի տեղեկացմամբ ոչնչացվել է 5,5 տոննա պանիր, իսկ թվով 59 տնտեսվարող սուբյեկտների տուգանքից գոյացած ընդհանուր գումարը կազմել է 10 մլն 450 հազար դրամ:
Նորից պետական մահակի հարվածի տակ ընկան փոքր ու միջին ձեռնարկատերերը, իսկ խոշորները, ինչպես հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը. «նման խնդիրներ չունեն»:
«Միակ նպատակը փոքր ձեռնարկատիրոջը ճնշելն է: Այն ժամանակ էլ թռչնի գրիպի մասին լուրեր էին տարածում, որ հավերը հիվանդ են, ձու մի գնեք, դա այն դեպքում, որ հիվանդ հավը ձու չի ածում:
Այդ ժամանակ բավականին անհատ ձեռնարկատերեր տուժեցին, փակվեցին նրանց ձեռնարկությունները: Խոզի ժանտախտի մասին լուրերը ևս մանր ձեռնարկատերերին վնասելու համար էին, որպեսզի վաճառվի դրսից ներկրված խոզի միսը»,- ասում է մասնագիտությամբ բժիշկ, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի ճյուղային միության նախագահ Ալֆրեդ Բաբայանը:
Նորի՞ց սայթաքում է սա, թե՞ միջազգային փորձի հատվածային ուսումնասիրության արդյունք, որն ավելի շատ հանգեցնում է փոքր ու միջին ձեռնարկություններին խեղդամահ անելուն, քան նպաստում է տնտեսության ոտքի կանգնելուն ու զարգացմանը:
Արմինե Գրիգորյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
- 05/01/2024 12:36 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
- 05/01/2024 11:07 Ալավերդիում ավտոմեքենա է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել