ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ժառանգության» նախագիծն իրավական տեսանկյունից հակասում է Սահմանադրությանը 10/11/2012 13:33 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Օգոստոսի 31-ից Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրված «Ժառանգություն» խմբակցության անդամների կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված` ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախաձեռնողների, ստեղծվելիք հանձնաժողովը պետք է ուսումնասիրի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001 թ.-ի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո «առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունները» և Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնի:
Նշենք, սակայն, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունը փորձաքննության է ենթարկել նախագիծը և սեպտեմբերի 7-ին ներկայացրել իր բացասական եզրակացությունը. «Նախագիծն իրավական տեսանկյունից հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի` «Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ` առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար»:
Ըստ եզրակացության, Սահմանադրությունը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, որպես վերահսկողական մեխանիզմ, բացառում են «հանցագործությունների ուսումնասիրության» նպատակով հետաքննության և քննչական գործողություններ կատարող հանձնաժողովներ ստեղծելու հնարավորությունը:
Հոկտեմբերի 9-ին ընդդիմադիր մյուս` «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների կողմից ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ է դրվել նաև մեկ այլ` «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», որոշման նախագիծ:
Այս նախագծի վերաբերյալ դեռևս պաշտոնական եզրակացություն չկա, սակայն ԱԺ քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ վերջին օրերին հրապարակավ հայտնել են իրենց բացասական դիրքորոշումները:
Նախաձեռնության հեղինակները նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորում են, մասնավորապես, այն հանգամանքով, որ «մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով Ազգային ժողովի 2008թ.-ի հունիսի 16-ին ստեղծված հանձնաժողովը և նրա կազմած եզրակացությունը այդպես էլ չարժանացան սպանվածների հարազատների, կառավարող կոալիցիայից դուրս գտնվող հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակության լայն շերտերի հավանությանը: Այդ եզրակացությունը չբավարարեց նույնիսկ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համազեկուցողներին: Այն գնահատվեց մարտի 1-2-ի դեպքերի որպես միակողմանի մեկնաբանություն և քիչ վստահելի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/15/2024 22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը