Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ)
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

Հայկ Ալումյան. «Հասարակությանը կներկայացնենք այնպիսի փաստեր, որ ուղղակի կցնցվի» 09/17/2012   14:51  |  Հարցազրույց


Օրհուսի համապատասխանության կոմիտեն կքննի Թեղուտի հարցով շահագրգիռ հասարակության դատական պաշտպանության մատչելիության իրավունքի խախտման  հարցը:
Կոմիտեն երկու տարի առաջ  արձանագրել է հասարակությանը ամենավաղ փուլերում  իրազեկելու և նրան որոշումների ընդունմանը մասնակից դարձնելու իրավունքների խախտումներ: Այս մասին է «Փաստինֆո» գործակալության թղթակից Սոնա Մաշուրյանի զրույցը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության փաստաբան Հայկ Ալումյանի հետ:

- Ի՞նչ արգելքներ կան, որոնք խոչընդոտում են, որպեսզի  հասարակությունը կարողանա օգտվել  դատական պաշտպանության  իրավունքից:

- Մեզնից  յուրաքանչյուրն ունի անառարկելի իրավունք՝  մեր իրավունքների խախտումների դեպքում դիմել դատարան, իսկ եթե դրանք խախտվում են վարչական մարմինների կողմից՝ Վարչական դատարան:

Հասարակական կազմակերպությունները, որոնց  կանոնադրական նպատակների մեջ է մտնում  այլոց իրավունքների պաշտպանությունը, նույնպես ունեն դատական պաշտպանության  առարկելի իրավունք: Սակայն մեր իրավակիրառները փորձում են նեղ մեկնաբանել ՀԿ-ի իրավասությունը, ասում են, որ ՀԿ-ն միայն ինքն իր իրավունքները պետք է կարողանա պաշտպանել:

Այս ոլորտում կա օրենքի թերություն.  «Հասարակական կազմակերպությունների մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում մի բան է ասվում՝ այլոց իրավունքների պաշտպանության համար հասարակական կազմակերպությունը կարող է գործունեություն իրականացնել, իսկ 15-րդ հոդվածն էլ մեկ ուրիշ ձևակերպում ունի, որն ավելի նեղացնում է ոլորտը: Այստեղ կա նորմերի կոնֆլիկտ և,  որպես հետևանք, հակասահմանադրական իրավիճակ՝ երբ որ կա իրավական անորոշություն, ակնհայտ հակասություն նույն  օրենքի  երկու նորմերի միջև:  Կա նաև Վճռաբեկ դատարան, որն ընդհանրապես, սահմանադրական փոփոխությունների համաձայն, պետք է լուծի այդ անորոշությունները, մասնավորապես,  նախադեպային որոշում  կայացնելու ճանապարհով  բացը, խնդիրը, կասկածները փարատելով:    Դրանից հետո Վճռաբեկ դատարանը վերջնական մի մեկնաբանություն է տալիս, թե իրար հակասող նորմերից որն ունի առավելություն, որը պետք է կիրառվի, դրանից հետո այդ անորոշությունը վերանում է: Այսինքն՝ երբ գործը հասնում է Վճռաբեկ դատարան, դրանից հետո պետք է անորոշություն չմնա:  

Բայց վճռրաբեկ դատարանը իրավական անորոշությունը պակասեցնելու փոխարեն բազմապատկում է այն:  Եթե մի  գործ հասնում է Վճռաբեկ դատարան, ինքը վարույթ է ընդունում, այնպիսի որոշում է կայացնում, որ այդ նորմը ընդհանրապես ով ցանկանա, ինչպես ցանկանա կարող է հասկանալ՝  Վճռաբեկ դատարանը այնպիսի որոշում է կայացնում, որ դրա վերևում մի հատ էլ այլ դատարան է պետք, որ  բացատրի,  թե վճռաբեկն ի՞նչ է ուզում:

Խոսքս հիմնավորեմ Թեղուտի գործի օրինակով:

Երբ խնդիր առաջացավ հայց ներկայացնել  դատարան, վիճարկել այդ բոլոր որոշումները, որի արդյունքում բնության այդ հրաշալի հատվածը ամբողջությամբ պիտի ապականվի, Վարչական դատարանն ասաց, որ բնապահպանական կազմակերպությունը չի կարող բնապահպանական խնդիրներով դիմել դատարան, և որոշում ընդունեց   մերժել  հայցի վարույթ ընդունումը:

Մենք բողոքարկեցինք, բողոքը մերժվեց, բողոքարկեցինք նաև Վճռաբեկ դատարան, բայց քանի որ մեր Վճռաբեկ դատարանն իր վառ արտահայտված առանձնահատկություններն ունի, որոնցից մեկն այն է, որ դու չգիտես քո բողոքը  վարույթ կընդունվի, թե ոչ,  մենք նաև դիմեցինք  Օրհուսի համապատասխանության կոմիտե: Այն ՄԱԿ-ի մարմիններից է,  որը հետևում է, թե ինչպես են անդամ պետությունները պահպանում Օրհուսի կոնվենցիայի պահանջները: Դիմումը ներկայացվեց 2010թ. մարտին, իսկ  երեք ամիս անց խախտումները ճանաչվեցին:

Մենք ասացինք, որ Վճռաբեկը չենք սպառել՝ ելնելով Վճռաբեկ դատարանի անորոշ չափանիշներից, և  իրենք մեր դիմումը ընդունեցին վարույթ՝  Օրհուսի կոնվենցիայի իմաստով մեր դատարանները  հասարակական կազմակերպությանը պատշաճ չհամարեցին այդ հարցը բարձրացնելու առումով, բայց կոմիտեն համարեց: Միանգամայն տարբեր մոտեցումներ են:

Ընդ որում, Օրհուսի համապատասխանության  կոմիտեն մեզ համարեց շահագրգիռ հասարակություն, իսկ այդ դեպքում դու  օգտվում ես այդ բոլոր իրավունքներից` Օրհուսի կոնվենցիայով ամրագրված`  ամենավաղ փուլերում հասարակությանը  իրազեկելու,  հասարակությանն ընդունվելիք որոշումներին մասնակից դարձնելու ու դատական   պաշտպանությունից օգտվելու իրավունքներից:  

Կառավարությունից Օրհուսի համապատասխանության կոմիտեի նիստին եկել էին տկն.  Աիդա Իսկոյանը՝ բնապահպանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ACP-ից՝ նույնպես շատ  բարձր որակավորում ունեցող մասնագետ Էդուարդ Մուրադյանը, ով նախկինում Վերաքննիչ դատարանի նախագահն էր, Հայաստանը լավագույնս ներկայացված էր, բոլոր հնարավոր փաստարկները ներկայացվեցին, բայց,  այնուամենայնիվ,  կոմիտեն համարեց, որ պետությունը խախտել է առաջին երկու իրավունքը: Բոլոր կետերով ճանաչեց, որ մենք ճիշտ ենք:

Երբ մեր պետությունը  հասկացավ, որ երրորդ կետով էլ դատարանի մատչելիության խախտում կարձանագրվի, Վճռաբեկը հապճեպ ձևով վերացրեց նախկին որոշումը, ասաց, որ չէ, բնապահպանական կազմակերպությունը իրավունք ունի հայց ներկայացնել, ուղարկեց Վարչական դատարան, որպեսզի նա քննի: Այդ պատճառով  Օրհուսի համապատասխանության կոմիտեում այդ հարցը մենք չդրեցինք:

Վարչական  դատարանը, սակայն,  արագացված դատաքննություն կիրառեց՝  1 րոպե տևողությամբ,   մտավ խորհրդակցական սենյակ, դուրս եկավ, ասաց՝  հայցը մերժել որպես ակնհայտ անհիմն: Իսկ ակնհայտ անհիմն է, որովհետև մեր իրավունքները խախտված չեն, այսինքն՝ ինքը բերեց այն բոլոր պատճառաբանությունները, որը Վճռաբեկն արդեն մեկ անգամ հերքել էր:

Սա իրար հետ համաձայնեցված են անում, իհարկե: Բողոքարկեցինք,  հասանք մինչև Վճռաբեկ, նրան ասացինք՝ հարգարժան, քո որոշմանը տրամագծորեն հակառակ որոշում է կայացրել, անմիջապես բեկանի: Վճռաբեկն  ասաց՝  չէ, ճիշտ որոշում է կայացրել ու հղում կատարեց այդ ընթացքում ՍԴ-ի կողմից կայացված մի որոշման վրա,  որից ելնելով` դուք իրավունք չունեք:   Մինչդեռ ՍԴ որոշման մեջ, ընդհակառակը, հղում է կատարվում Վճռաբեկի առաջին որոշման վրա ու  ասվում՝  Հայաստանի դատաիրավական պրակտիկան գնում է այն ուղղությամբ, որ հասարակական կազմակերպությունները իրավունք ունեն դիմել  դատարան:

Հետո Վճռաբեկ դատարանը, հղում կատարելով ՍԴ այս որոշման վրա, ասում է՝ դե,  տեսնո՞ւմ եք, դուք իրավունք չունեք, քանի որ ՍԴ այսպիսի բան է ասում: Կամայականորեն մեկնաբանեց ՍԴ որոշումը՝  գլխիվայր ու ասաց՝  դուք իրավունք չունեք:

- Խնդիրը բազմաշերտ է ու շարունակական, ինչպե՞ս հասանք այսօրվա հանգրվանին:

- Լոռու մարզում  Շնող ու Թեղուտ գյուղերի հարակից տարածքում, ինչպես նաև բուն  համայնքային  հողերի տարածքում կա կուսական անտառներով հարուստ մի տարածք, որը,  դժբախտաբար,  հարուստ է նաև պղնձով: Մեր կառավարությունը 2001թ. սկսած մինչև 2007թ.  գաղտնի,  գաղտնի ասելով՝ միայն իրենց հայտնի,  ընթացակարգերով, միայն իրենց հայտնի որոշումների շարան ընդունեց, որի արդյունքում որոշվեց ACP /Armenian copper program/ կազմակերպությանը հատկացնել հանքարդյունահանման համար մի  հսկայական տարածք:

Սխալ կլինի մտածել, որ ընդհանրապես հանքարդյունահանություն չպետք է լինի, դա չի լինում, եթե երկրում կան հանքեր, դրանք  պետք է մշակվեն, բայց մշակման ձևեր կան, պարտավորություններ կան, տեղեր էլ կան, որտեղ  չի կարելի ընդհանրապես հանքարդյունահանմամբ զբաղվել, եթե այդտեղ կան Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների տեսակներ:

Բացի այդ, հանքը շահագործելու հավակնորդ  կազմակերպությունը մի ծրագիր պետք է ներկայացնի, որտեղ պիտի հաշվարկվի հատուցման ենթակա վնասի, ինչպես նաև հնարավոր  վտանգների չափը, այդ  թվում՝ բնապահպանական: Գործընթացում խախտումները հսկայածավալ են եղել՝ սկսած առաջին որոշումն ընդունելու պահից, երբ որ ընդհանրապես ամեն ինչը քողարկված է եղել, վերջացրած՝ վերջին որոշումներով, երբ որ քողի տակից ինչ-որ բաներ դուրս էին գալիս: Եվ այն էլ այն պատճառով, որ հասարակությունն արդեն ավելի ակտիվ էր, ինչ-որ բաներ էր պահանջում:

Ընդ որում, կազմակերպությունը առավելություն է տվել ավելի էժան, սակայն շրջակա միջավայրի համար առավել վնասակար՝ բաց  եղանակով հանքի  շահագործմանը: Այդ դեպքում  ինչ կա-չկա հողի վրա վերացվում է և հողի հետ միասին՝  սկսում է իջնել: Հայցադիմումում նկարագրված խախտումները կազմում են շուրջ  75 էջ:

Օրինակ բերեմ, որը ոչ թե ամենակոպիտ խախտումն է, այլ ամենահեշտ նկարագրվողը, որով փորձ է արվում շրջանցել Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների տեսակների  առկայության դեպքում հանքավայրը շահագործելու արգելքը՝  ծրագրում նկարագրել են ոչ թե Լոռու Թեղուտը, այլ Դիլիջանի Թեղուտը, հղում են արել մի գիտնականի կողմից արված աղյուսակների վրա, որոնք վերաբերում են Դիլիջանի Թեղուտին:

Մենք հասկացանք, որ դա այն Թեղուտը չէ, սկզբնաղբյուրը գտանք, ընդ որում, աղյուսակի վրա էլ գրված է «Դիլիջանի Թեղուտ»: Սա արդեն խախտում չէ, սա կեղծիք է,   սա արդեն անցնում է շեմը, որից հետո արդեն հանցագործություն է:

Ես չեմ ասում, որ սա ամենախոշոր խախտումն է, ոչ, սա ամենահեշտ նկարագրվող խախտումն է:  Շատ ավելի կոպիտ ու վտանգավոր խախտումներ կան այդ ամբողջ պրոցեսի ընթացքում: Եթե դուք տեսնեք, թե ինչ մեթոդիկայով է հաշվվել պատճառվելիք  վնասը, կարող է ուղղակի սարսափեք: Այդ մեթոդները կարող է կիրառել մեկը, ով կարծում է, որ ոչ ոք հետո սա չի էլ ստուգելու՝  ռուսերեն ասած՝ տոպոռնի մեթոդով՝ վնասները անգամներ պակասեցնելով: Ընդ որում, հաշվարկները կատարվել են  խորհրդային մեթոդիկայով՝ 1985թ. ռուբլին միայն իրենց հայտնի բանաձևերով փոխարկելով դրամի:

Կազմակերպությունը  ներկայացնում է հաշվարկները, որը փորձաքննություն է անցնում արդեն  պետական մարմիններում` ինքը ցածր է ցույց տալիս, պետությունն էլ դրան հավանություն է տալիս, հասկանալով, որ այստեղ կա կեղծիք:

Ո՞վ է տուժում: Տուժում է միայն  հասարակությունը՝  ACP-ն ակնհայտորեն մի քանի անգամ շահում է, այսօր՝ համենայն դեպս,  պետությունը չի համարում իրեն տուժած, և մենք գիտենք, որ անգամներ պակաս է ներկայացվում վնասը, մնում է հասարակությունը, որը տուժել է:

- Ի՞նչ է նախատեսվում առաջիկայում:

- Մենք տեղը գիտենք՝ Օրհուսի համապատասխանության կոմիտե, և հիմա էլ, շուրջ մեկ տարի է, ինչ  դիմել ենք երրորդ՝ դատական պաշտպանության մատչելիության  իրավունքի խախտման հարցով,  մեր դիմումն ընդունվել է վարույթ, մենք սպասում էինք, որ արդեն սեպտեմբերին նիստը կլինի, կհրավիրեն:

Սեպտեմբերին չնշանակվեց մեր գործը, հավանաբար 3 ամիս անց՝ դեկտեմբերին,  կնշանակվի: Կգնանք այնտեղ,  այն կշահենք, նաև  այդ հիմքով Հայաստանին խախտող կճանաչեն:

Միևնույն է, մենք կշահենք, իսկ մեր դատարանները դատապարտված են լինելու այս գործը քննելու ու ընդունելու, որ Թեղուտի վերաբերյալ բոլոր որոշումները եղել են խախտումներով: Այդ պայմաններում պետությունը չի կարող շարունակել անվերջ պնդել, որ ամեն ինչ նորմալ է: Միևնույն է, դա լինելու է, միևնույն է, Թեղուտի հանքը չի մշակվելու, որովհետև չի կարող մի բան լինել այսքան խախտումներով:

Բաց դատաքննության ընթացքում  մենք հասարակությանը կներկայացնենք այնպիսի փաստեր, որ հասարակությունն ուղղակի կցնցվի: Եվ դա կլինի վերջի սկիզբը՝ կամ պետությունը օրենքների,  դատարանների մեկնաբանությունների միջոցով, ՍԴ որոշումների միջոցով հասարակությանը հնարավորություն կտա, որ ինքն իր դժգոհությունները ներկայացնի դատարան, որտեղ կկայացվեն որակյալ դատական  ակտեր, որոնք հեղինակավոր ու համոզիչ կլինեն հասարակության համար:

Հակառակ դեպքում՝  պետությունը  ստիպում է, որպեսզի  խնդիրները ուրիշ ձևով լուծվեն, որպեսզի  հասարակությունը գնա այն ճանապարհով, որով գնաց Թռչկանի, Մաշտոցի պուրակի դեպքերում: Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ հասարակության դժգոհությունները ուղղի դեպի դատարան: Մենք կհասնենք նրան, որ հասարակության՝ գոնե բնապահպանական ոլորտի,  դատական պաշտպանության իրավունքը կվերականգնվի:

Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև շահագրգիռ մյուս կողմերի տեսակետները:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]