ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանավորվել է բժշկական սխալի պատճառով 09/04/2012 00:40 | Քրեական խրոնիկոն
«Բժշկական սխալ չի արձանագրվել, բայց եղել է կալանավորում» վերտառությամբ հրապարակման մեջ «Pastinfo.am»-ն առողջապահության նախարարությունից փորձել էր պարզել, թե արդյոք եղել է բժշկական սխալ, որը մայրական մահվան պատճառ է դարձել:
ԱՆ տվյալների համաձայն՝ վերջին տարիների մայրական մահվան դեպքերի մասնագիտական վերլուծությունների արդյունքում չեն արձանագրվել ախտորոշման և բուժման այնպիսի սխալներ, որոնք պատճառահետևանքային կապ ունեն մահվան պատճառի հետ։ Սակայն հայտնաբերվել են կազմակերպչական, գործելակերպային, դեոնտոլոգիական որոշ սխալներ և բացթողումներ, որոնց կապակցությամբ դեպքին առնչվող բուժաշխատողները ենթարկվել են պատասխանատվության: Այդ բուժաշխատողների թվում է եղել նաև Աբովյանի ծննդատան անեսթեզիոլոգը, ով մայրական մահվան հետ կապված 2012թ. հունիս ամսին կալանավորվել է։
Սակայն «Pastinfo.am»-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ Աբովյանի ծննդատան անեսթեզիոլոգի կալանավորման պատճառը եղել է հենց բժշկական սխալը:
Ըստ նախաքննական վարկածի՝ «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում որպես բժիշկ ռեանիմատոլոգ աշխատող Վլադիմիր Մյագկովը հղի Ֆլորա Աբգարյանին «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցաբերած բուժօգնության ժամանակ սխալ է գնահատել դժվար ինտուբացիայի պոտենցիալ հնարավորությունը, որն Աբգարյանի մոտ ըստ «Մալոպատիի» համապատասխանել է ոչ թե 2 բալի, այլ գերազանցել է նրան: Վերոգրյալը բերել է իր դժբախտ հետևանքների, շնչափողի ինտուբացիայի չհաջողված երեքանգամյա փորձերը բերել են ծանրագույն հիպօքսիկ բարդությունների և սուր պրոգրեսիվ սիրտ-անոթային ու շնչական անբավարարության զարգացմանը: Այնուհետև թույլ տալով դժվար ինտուբացիայի արձանագրության խախտում, համաձայն որի՝ նա պետք է ինտուբացիայի երկրորդ չհաջողված փորձից հետո դադարեցներ հետագա փորձերը, դիմային կամ լարինգեալ ոչ ինվանզիվ օդափոխությամբ շնչառություն տար հիվանդին մինչև ինքնուրույն շնչառության վերականգնումը և սպասեր այլ մասնագետի օգնությանը:
Դրանից հետո միայն քննարկեր հիվանդի այլընտրանքային վարումը անհետաձգելի ցուցումներով: Ինչպես նաև ինտուբացիոն փորձերի հետևանքով Ֆ. Աբգարյանին պատճառված լեզվարմատի և վերին շնչական ուղիների տրավմատիկ վնասվածքները, ինչպես նաև արյան առկայությունը վերին շնչուղիներում և թոքերում իրենց հերթին գործոններ են հանդիսացել , որոնք խորացրել են արդեն զարգացած շնչական և սիրտ-անոթային խանգարումները, սուր շնչական անբավարարությունը, հղիի մոտ վերջնական առումով առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն, պատճառ է հանդիսացել հղիի և պտղի մահվան:
Այսպիսով, ըստ նախաքննության, Վլ. Մյագկովն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ կարգով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Մյագկովը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202, 203 հոդվածների պահանջներով, որոշվել է Վլ. Մյագկովին ներգրավել որպես մեղադրյալ, նրան մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:
Հիշեցնենք, որ վերջերս դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակչուհի, 20 շաբաթական հղի 43-ամյա Հրածին Մալխասյանի մահվան փաստով:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Էրեբունու քննչական բաժնում այս գործով նախաքննությունը շարունակվում է:
Ի գիտություն
Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել