Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր 09/03/2012   17:30  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Ընդունված և հռչակված Գլխավոր ասամբլեայի
1948թ. դեկտեմբերի 10- ի 217 A(III) բանաձևով

ՆԱԽԱԲԱՆ

Քանզի մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և աշխարհում խաղաղության հիմքն է,

քանզի մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և քանի որ որպես մարդկության վեհ նպատակ հռչակված է այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից,
քանզի, որպեսզի մարդը հարկադրված չլինի ապստամբելու ընդդեմ բռնակալության ու ճնշման՝ որպես վերջնական միջոցի, կարևոր է իրավական պետության կողմից նրա իրավունքների պաշտպանությունը,

քանզի կարևոր է ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման խթանումը,

քանզի Միավորված ազգերի կազմակերպության ժողովուրդները Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդու ու կնոջ իրավահավասարության նկատմամբ և վճռել են սոցիալական առաջընթացին ու կենսապայմանների բարելավմանը նպաստել առավել ազատության պայմաններում,

քանզի անդամ պետությունները պարտավորվել են, Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցելով, հասնել մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց պահպանման,

քանզի այդ իրավունքների ու ազատությունների համընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար,

ՈՒստի, այժմ

Գլխավոր ասամբլեան,

Հռչակում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես համընդհանուր առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության ամեն մի մարմին, մտքում մշտապես ունենալով սույն Հռչակագիրը, ձգտի ուսման ու կրթության միջոցով նպաստել այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքին և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովել դրանց համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե՛ անդամ պետությունների ժողովուրդների և թե՛ դրանց իրավազորության ներքո գտնվող տարածքների ժողովուրդների կողմից:

Հոդված 1
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց վերաբերվել եղբայրության ոգով:

Հոդված 2
Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ առանց որևէ տարբերակման այնպիսի հիմքերով, ինչպիսին են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքները, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ որևէ այլ կարգավիճակ:
Ավելին, չպետք է կատարվի որևէ տարբերակում՝ ելնելով այն երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որին պատկանում է անձը, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում:

Հոդված 3
Յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք:

Հոդված 4
Ոչ ոք չպետք է պահվի ստրկության կամ կախվածության մեջ. ստրկությունը և ստրկավաճառությունը, իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են:

Հոդված 5
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հոդված 6
Յուրաքանչյուր ոք, ուր էլ որ լինի, իրավունք ունի ճանաչվելու որպես իրավասուբյեկտ:

Հոդված 7
Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանության իրավունք: Բոլորն ունեն, ի խախտումն սույն Հռչակագրի, ցանկացած խտրականությունից և նման խտրականության ցանկացած հրահրումից հավասար պաշտպանության իրավունք:

Հոդված 8
Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք:

Հոդված 9
Ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական ձերբակալման, կալանքի կամ արտաքսման:

Հոդված 10
Յուրաքանչյուր ոք, իր իրավունքների ու պարտականությունների սահմանման և իրեն ներկայացված ցանկացած մեղադրանքի դեպքում, ունի լիակատար հավասարության պայմաններում, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք:

Հոդված 11
Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով, հրապարակային դատաքննությանբ, որի ժամանակ նա ունեցել է պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր երաշխիքները:
Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ հանցագործության համար՝ կապված ցանկացած գործողության կամ անգործության հետ, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին:

Հոդված 12
Ոչ ոք չպետք է ենթարկվի իր անձնական, ընտանեկան կյանքի, բնակարանի կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտության, ինչպես նաև որևէ ոտնձգության՝ պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք:

Հոդված 13
Յուրաքանչյուր ոք ունի տվյալ պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, այդ թվում՝ սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադառնալու իրավունք:

Հոդված 14
Յուրաքանչյուր ոք ունի հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և դրանից օգտվելու իրավունք:
Այդ իրավունքը չի կարող գործել բացառապես ոչ քաղաքական հանցագործությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքների կապակցությամբ հետապնդման դեպքում:

Հոդված 15
Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:
Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հոդված 16
Չափահաս տղամարդիկ ու կանայք, առանց ռասայական, ազգային կամ կրոնական որևէ սահմանափակման, իրավունք ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք հավասար իրավունքներ ունեն ինչպես ամուսնանալիս, այնպես էլ ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս:
Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:

Հոդված 17
Յուրաքանչյուր ոք ունի ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ սեփականություն ունենալու իրավունք:
Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր սեփականությունից:

Հոդված 18
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունք. այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատություն և դրանք, միայնակ կամ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզելու կամ եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն:

Հոդված 19
Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների և դրանք արտահայտելու ազատություն. այս իրավունքը ներառում է համոզմունքներին առանց միջամտության հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցով տարածելու ազատությունը ՝ անկախ պետական սահմաններից:

Հոդված 20
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ու միավորումներ կազմելու իրավունք:
Ոչ ոք չպետք է հարկադրվի անդամակցելու որևէ միավորման:

Հոդված 21
Յուրաքանչյուր ոք ունի անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք:
Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այն պետք է արտահայտվի պարբերական և արդար ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ընթացակարգերի միջոցով:

Հոդված 22
Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, ունի սոցիալական ապահովության իրավունք և ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան, օգտվում է իր արժանապատվության և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից:

Հոդված 23
Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք՝ առանց որևէ խտրականության:
Յուրաքանչյուր աշխատող ունի իր և իր ընտանիքի համար մարդկային արժանապատվությանը հարիր գոյություն ապահովող արդար ու գոհացուցիչ վարձատրության և, անհրաժեշտության դեպքում, այն սոցիալական ապահովության այլ միջոցներով լրացնելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և հանուն իր շահերի պաշտպանության դրանց անդամակցելու իրավունք:

Հոդված 24
Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի, այդ թվում՝ աշխատանքային ժամերի ողջամիտ սահմանափակման և վճարովի պարբերական արձակուրդների իրավունք:

Հոդված 25
Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ ներառյալ սննդի, հագուստի, բնակարանի և առողջապահության ու սոցիալական անհրաժեշտ ծառայությունների իրավունք, ինչպես նաև ապահովության իրավունք՝ գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ հանգամանքներում գոյության այլ միջոցների անհրաժեշտության դեպքում:
Մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն: Ամուսնությունից կամ արտամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն սոցիալական միևնույն պաշտպանությունից:

Հոդված 26
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Կրթությունը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում, պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պետք է լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է լինի հանրամատչելի, իսկ բարձրագույն կրթությունը՝ ընդունակություններին համապատասխան հավասարապես մատչելի բոլորի համար։
Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, էլ՛ ավելի նպաստի Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործունեությանը:
Ծնողներն ունեն իրենց երեխաների համար կրթության տեսակ ընտրելու առաջնային իրավունք:

Հոդված 27
Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստներից օգտվելու և գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր հեղինակած ցանկացած գիտական, գրական կամ գեղարվեստական երկի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:

Հոդված 28
Յուրաքանչյուր ոք ունի սոցիալական և միջազգային այնպիսի կարգուկանոնի իրավունք, որի առկայությամբ սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները լիովին իրագործելի են:

Հոդված 29
Յուրաքանչյուր ոք ունի պարտականություններ այն համայնքի առջև, ուր և միայն հնարավոր է նրա անհատականության ազատ ու լիարժեք զարգացումը:
Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք ենթակա է միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով՝ բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակությունում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով:
Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

Հոդված 30
Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք՝ զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքների և ազատությունների վերացմանը:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]