Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան
05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Անկախությունը անհրաժեշտ է նաև ոչ վիճելի դեպքերում 08/31/2012   00:00  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

«Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը» հաստատվել է  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի  11.02. 2012թ. թիվ 1/4 որոշմամբ: Այն սահմանում է փաստաբանի վարքագծի կանոնները և փաստաբանական էթիկայի սկզբունքները: 

 
 
 
Փ Ա Ս Տ Ա Բ Ա Ն Ի  Վ Ա Ր Ք Ա Գ Ծ Ի
 
Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք 
 
 
 
ԳԼՈՒԽ 1.ՆԱԽԱԲԱՆ 
 
Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի կանոնները և փաստաբանական էթիկայի սկզբունքները: Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգը սահմանվում է Օրենքով և սույն կանոնագրքի հավելվածը հանդիսացող “Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգ”-ով: 
 
 
1.1. Փաստաբանի դերը հասարակության մեջ
 
Իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված հասարակության մեջ փաստաբանը հատուկ դեր է ստանձնում։ Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին ու արտոնություններին, որոնք նրան վստահել են պաշտպանելու իր վստահորդի շահերը:
 
Փաստաբանի մասնագիտական գործունեության հանդեպ հարգանքը կարևոր պայման է հասարակության մեջ իրավունքի գերակայության և ժողովրդավարության համար։
 
Փաստաբանի գործունեությունը, հետևաբար, իր վրա դնում է բազմազան իրավական և բարոյական պարտավորություններ (երբեմն իրար հակասող)`
 
- վստահորդի նկատմամբ;
 
- դատարանների և այլ իրավապահ մարմինների առաջ, որտեղ փաստաբանը պաշտպանում է գործը և հանդես է գալիս վստահորդի անունից;
 
- իրավաբանի մասնագիտության հանդեպ ընդհանրապես և այդ ոլորտի յուրաքանչյուր անդամի նկատմամբ մասնավորապես;
 
- հասարակության նկատմամբ, որի համար ազատ և անկախ մասնագիտության առկայությունը` համակցված այդ մասնագիտությանը վերաբերող կանոնների նկատմամբ հարգանքով, մարդու իրավունքների պաշտպանության կարևոր միջոց է` ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորության և հասարակության այլ շահերի։
 
1.2. Մասնագիտական գործունեության սկզբունքների բնույթը 
 
Մասնագիտական գործունեության սկզբունքները ձևավորվել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից, երաշխավորելու փաստաբանի պատշաճ գործունեությունը, ինչին բոլոր քաղաքակիրթ հասարակությունները կարևոր նշանակություն են տալիս։ Սկզբունքների ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել Հայաստանի Հանրապետության փաստաբանների կողմից ձևավորված ավանդույթները, ինչպես նաև Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի կողմից սահմանած “Եվրոպայի փաստաբանների համար վարքագծի կանոնագրքի” դրույթները:
 
Փաստաբանի կողմից այդ սկզբունքների ոչ ճիշտ կիրառումը կարող է հանգեցնել կարգապահական տույժերի։
 
Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգը սահմանվում է Օրենքով և սույն կանոնագրքով (թիվ 1 հավելվածով):
 
1.3. Կանոնագրքի նպատակը
 
Փաստաբանների գործունեության աճը անհրաժեշտություն է ստեղծել հասարակության շահերի շրջանակում ձևակերպել համընդհանուր կանոններ, որոնք կվերաբերեն Հայաստանի Հանրապետության բոլոր փաստաբաններին։
 
1.4. Սահմանումներ
 
-     Պալատ - Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ.
 
-     Օրենք – “Փաստաբանության մասին” ՀՀ օրենք.
 
-     Խորհուրդ – Պալատի խորհուրդ.
 
-     փաստաբան – Պալատի անդամ հանդիսացող անձ, ով ունի փաստաբանական գործունեության արտոնագիր.
 
-     փաստաբանական գրասենյակ – (1) առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է փաստաբանական գործունեություն և նրա կանոնադրական կապիտալում 100 տոկոս մասնակցություն ունի փաստաբանը, կամ (2) անհատ ձեռնարկատեր փաստաբան, ով իրականացնում է փաստաբանական գործունեություն անձամբ կամ աշխատակազմի միջոցով, կամ (3) ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է փաստաբանական գործունեություն.
 
-     օժանդակ անձնակազմ – փաստաբանական գրասենյակում աշխատող ֆիզիկական անձինք (այդ թվում` ոչ փաստաբանները).
 
-     վստահորդ – ֆիզիկական կամ իրավաբանական անձ (պետություն կամ համայնք), որը դիմել է փաստաբանի օգնությանը. վստահորդը նաև հանդիսանում է պատվիրատու.
 
-     պատվիրատու – վստահորդ չհանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի հետ կնքել է պայմանագիր վստահորդի շահերը ներկայացնելու համար.
 
-     հակառակորդ կողմ – փաստաբանի վստահորդի հետ վեճ ունեցող անձը, իսկ քրեական գործերով նաև մեղադրանքի կողմը.
 
-     հոնորար – փաստաբանական ծառայության համար նախատեսված վարձատրությունը.
 
-     Ընդունող պետություն – այլ պետություն, որտեղ ՀՀ փաստաբանը փաստաբանական գործունեություն է իրականացնում.
 
-     հանրային նշանակության կազմակերպություն - ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում, ինչպես նաև ֆինանսական շուկայում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ (այդ թվում` բանկեր, ապահովագրական կազմակերպություններ, գազի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնող կազմակերպություններ).
 
- հանրային պաշտպան - Պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբան.
 
- տարի – օրացուցային տարի.
 
- գլուխ, կետ կամ ենթակետ – Կանոնագրքի կառուցվածքային միավորներն են: Դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը իրենց հերթին բաժանված են համարակալված ենթակետերի: Զգալի ծավալով համասեռ կետերը միավորված են գլուխներում:
 
 
ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
 
2.1. Անկախություն
 
Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբանը պետք է անկախ լինի, այսինքն` ազատ ազդեցություններից և, հատկապես, այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքին ճնշումից և որը կարող է բացասաբար ազդել վստահորդի գործի վրա։ Փաստաբանը պետք է խուսափի իր անկախության թուլացումից և ուշադիր լինի իր մասնագիտական չափորոշիչների հանդեպ, որպեսզի նրանք չհարմարեցնի դատարանին կամ երրորդ անձանց գոհացնելու համար։
 
Այս անկախությունը անհրաժեշտ է նաև ոչ վիճելի դեպքերում, և դատավարությունների ժամանակ։
 
2.2. Վստահություն և հարգանք իր մասնագիտության նկատմամբ 
 
2.2.1 Վստահության վրա հիմնված հարաբերությունները կարող են գործել միայն այն դեպքում, եթե փաստաբանի հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը կասկածի տակ չեն առնվում։ Փաստաբանի համար այս ավանդական արժեքները մասնագիտական պարտավորություններ են։
 
2.2.2 Փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն):
 
2.2.3 Մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
 
2.3. Գաղտնիություն 
 
2.3.1 Գաղտնիությունը փաստաբանի գործունեության էությունն է, այսինքն` վստահորդը փաստաբանին հայտնում է այնպիսի տեղեկություններ, որոնք նա չի փոխանցի ուրիշների, և փաստաբանը պետք է այդ տեղեկատվության տիրապետողը լինի գաղտնիության հիմքի վրա։
 
2.3.2 Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի կողմից տրված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:
 
Գաղտնիության անորոշակիության դեպքում վստահություն լինել չի կարող։ Հետևաբար` գաղտնիությունը փաստաբանի առաջնային և հիմնական իրավունքն ու պարտականությունն է։
 
Փաստաբանի պարտականությունը գաղտնիության վերաբերյալ ծառայում է արդարադատության իրականացմանը և վստահորդի շահերին։
 
2.3.3 Փաստաբանը պետք է պահպանի այն ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, որի մասին նա տեղեկանում է իր մասնագիտական գործունեության ընթացքում։
 
2.3.4 Գաղտնիության պարտականությունը ժամանակով սահմանափակված չէ։
 
2.3.5 Փաստաբանական գրասենյակը կամ փաստաբանը պարտավոր է իր օգնականների, աշխատակիցների և նրա կողմից այդ գործում ներգրավված մասնագիտական ծառայություն մատուցող անձի հետ կնքել տեղեկատվության չբացահայտման պայմանագիր կամ դրա վերաբերյալ դրույթներ ամրագրել նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:
 
2.3.6 Փաստաբանական գաղտնիքի հրապարակում թույլ է տրվում միայն Օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
 
2.3.7 Այն դեպքում, երբ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի հետ պայմանագիր է կնքել վստահորդ չհանդիսացող պատվիրատուն, ապա փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը պետք է փորձի բացահայտել վստահորդի և պատվիրատուի միջև հնարավոր շահերի հակասությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո պարտավոր է պատվիրատուին ամբողջությամբ կամ մասամբ զրկել անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում` իրավական օգնության ռազմավարության) տրամադրումից:
 
 
2.4 Այլ փաստաբանական միությունների և իրավական հասարակությունների կանոնների նկատմամբ հարգանք 
 
Արտասահմանում գործունեություն իրականացնելիս փաստաբանը կարող է պարտադրված լինել կիրառել Ընդունող պետության համապատասխան փաստաբանական կառույցի մասնագիտական կանոնները։
 
2.5 Անհամատեղելի գործունեություն 
 
2.5.1 Որպեսզի փաստաբանն իր գործունեությունն իրականացնի անկաշկանդ, անկախ և արդարադատություն իրականացնելու իր պարտականության հետ համահունչ՝ նրան արգելվում է փաստաբանական գործունեություն իրականացնել պետական կամ համայնքային ծառայության մեջ գտնվելու ժամանակ։
 
2.5.2 Փաստաբանը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին մատուցել փաստաբանական ծառայություն։
 
2.6. Վստահորդի շահերը 
 
2.6.1 Օրենքի և մասնագիտական վարվելակերպի պահանջներին համապատասխան` փաստաբանը միշտ պետք է գործի ելնելով վստահորդի նպաստավոր շահերից և այդ շահերը պետք է բխեն իր շահերից վեր։
 
2.6.2 Վստահորդի և փաստաբանի հետ պայմանագիր կնքած պատվիրատուի շահերի միջև հակասություն առաջանալու դեպքում, փաստաբանը պետք է ելնի միայն վստահորդի շահերից:
 
2.7. Ձեռնհասություն
 
2.7.1 Փաստաբանական գործունեության հասարակական-իրավական նշանակությունը փաստաբանից պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, օրենսդրության իմացություն և գործնական փորձ, փաստաբանական գործունեության մարտավարության մեթոդների և միջոցների, ինչպես նաև հռետորական արվեստի տիրապետում:
 
2.7.2 Փաստաբանը պարտավոր է վստահորդին բարեխիղճ իրավական օգնություն ցույց տալ իր մասնագիտական կարողությունների սահմաններում, ինչը ենթադրում է իրավունքի համապատասխան ճյուղի իմացություն, վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն, հանձնարարության պատշաճ կատարման համար անհրաժեշտ գործողությունների կատարում:
 
2.8. Գիտելիքների կատարելագործում
 
2.8.1 Փաստաբանը պետք է շարունակաբար կատարելագործի իր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունը, ինչպես նաև հետևի օրենսդրության փոփոխություններին:
 
2.8.2 Փաստաբանը պարտավոր է Պալատի խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցել Օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին:
 
2.9. Պալատի հետ փոխհարաբերություն
 
2.9.1 Փաստաբանը պարտավոր է սահմանված կարգով և չափով Պալատին վճարել անդամավճար:
 
2.9.2 Փաստաբանը պարտավոր է կատարել (հարգել) Պալատի մարմինների` իրենց իրավասության սահմաններում ընդունած որոշումները, ինչը չի բացառում դրանց նկատմամբ քննադատական վերաբերմունք ունենալը ու օրենքով սահմանված դեպքերում և կարգով դրանց բողոքարկումը:
 
2.9.3 Փաստաբանը չի կարող Պալատի խորհրդին ներկայացնել սուտ տեղեկություններ:
 
2.9.4 Փաստաբանը պարտավոր է էլեկտրոնային հասցե ունենալ և այն տրամադրել Պալատին` իր հետ կապ հաստատելու նպատակով: Փաստաբանի տրամադրած էլեկտրոնային հասցեով ուղարկված գրությունը կամ ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում, նույնիսկ այն դեպքում, երբ փաստաբանը փոխել է այդ հասցեն և Պալատին չի նախազգուշացրել դրա մասին:
 
2.10. Փաստաբանի գործունեության հրապարակայնությունը
 
2.10.1 Փաստաբանը, ելնելով իր վստահորդի շահերից, կարող է հրապարակայնացնել իր գործունեությունը կոնկրետ գործով: Սույն կետում նշված իրավունքից օգտվելիս փաստաբանը պարտավոր է հաշվի առնել նախաքննության մարմնի կողմից կիրառված նախաքննության տվյալների հրապարակման սահմանափակումը:
 
2.10.2 Սույն կետում նշված հրապարակայնորեն գործը ներկայացնելուց առաջ փաստաբանը պարտավոր է համաձայնեցնել վստահորդի հետ, բացառությամբ, երբ`
 
- դատական նիստից կամ համապատասխան դատավարական գործողությունից անմիջապես հետո փաստաբանը պատասխանել է լրագրողների հարցերին.
 
- հակառակորդ կողմի միակողմանի և հրապարակայնորեն ներկայացրած տեղեկությունները հերքելու անհրաժեշտություն է առաջացել.
 
- վստահորդը գտնվում է վախի կամ այլ ազդեցության ներքո և փաստաբանը փորձում է հրապարակային եղանակով հանդես գալով վերացնել կամ բացահայտել այդ ազդեցությունը:
 
2.10.3 Բոլոր դեպքերում, վստահորդը կարող է պահանջել փաստաբանից դադարեցնել հրապարակայնորեն ներկայացնել գործը:
 
2.10.4 Փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը կարող է իր կայքէջում կամ իր գովազդային նյութերում տեղադրել` իր իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների մասին տվյալներ (առանց բացահայտելու գործի բնույթը կամ մանրամասները), բացառությամբ, երբ վերջիններիս հետ կնքված պայմանագրով այլ բան է նախատեսվել:
 
2.10.5 Այն դեպքում, երբ փաստաբանի վստահորդի վճիռը հրապարակային է (տեղադրված է համացանցում), ապա փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը կարող է իր կայքէջում կամ իր նյութերում վերլուծել այդ գործը:
 
2.11. Փաստաբանական գործ
 
2.11.1 Փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը պարտավոր է յուրաքանչյուր քրեական, քաղաքացիական կամ վարչական վարույթի վերաբերյալ կազմել համապատասխան փաստաբանական գործ (թղթապանակ), որտեղ պետք է կցվեն վարույթի հիմնական նյութերը: Սույն ենթակետում նշված գործը գտնվում է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության տակ և փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը իրավունք չունի դրանք տրամադրել որևէ պետական մարմնի (այդ թվում` իրավապահ մարմիններին), բացառությամբ փաստաբանի և նրա վստահորդի որոշած դեպքերի:
 
2.11.2 Փաստաբանական գործի պահպանման նվազագույն ժամկետը սահմանվում է երեք տարի` գործի ավարտից հետո: Փաստաբանական գործը կարող է պահվել էլեկտրոնային եղանակով:
 
2.11.3 Այն դեպքում, երբ փաստաբանը անհատույց իրավական օգնություն է ցույց տվել ֆիզիկական կամ իրավաբանական անձին, և միևնույն ժամանակ հանդիսանում է փաստաբանական գրասենյակի մասնակից կամ անհատ ձեռնարկատեր կամ փաստաբանական գրասենյակի աշխատակից, պետք է այդ գործն առանձնացված հաշվառի ձեռնարկատիրական հիմունքներով կատարված մյուս փաստաբանական գործերից:
 
2.12. Փաստաբանի գործունեության իրավապաշտպան բնույթը
 
2.12.1 Փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեություն է: Փաստաբանի հիմնական նպատակը վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալն է:
 
2.12.2 Փաստաբանը կարող է իրավաբանական օգնություն ցույց տալ նաև անհատույց: Պալատը խրախուսելի է համարում փաստաբանների կողմից ֆիզիկական անձանց անհատույց իրավաբանական օգնություն ցույց տալու գործողությունները:
 
2.13. Փաստաբանի անձնական գործ
 
2.13.1 Փաստաբանը պետք է հնարավորինս ձեռնպահ մնա իր կամ իր մերձավոր ազգականի գործը վարել, եթե գործի զգացմունքային բնույթը կարող է խանգարել պատշաճ իրավական օգնություն ցույց տալուն:
 
2.13.2 Սույն կետի պահանջի խախտումը պատասխանատվություն է առաջացնում, եթե իր կամ իր մերձավոր ազգականի գործը վարող փաստաբանը թույլ է տալիս դատավարության մյուս մասնակիցների կամ փաստաբանների նկատմամբ բռնի կամ վիրավորական գործողություններ:
 
ԳԼՈՒԽ 3. ՎՍՏԱՀՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
 
3.1. Հանձնարարության ընդունումը 
 
3.1.1 Փաստաբանը չպետք է վարի վստահորդի գործը, եթե բացակայում է այդ վստահորդի հանձնարարությունը, բացառությամբ 3.1.2 ենթակետում նշված դեպքերի։
 
3.1.2 Փաստաբանը կարող է վարել գործը, եթե`
 
նրան է դիմել վստահորդի ազգականը կամ ծանոթը.
նրան է դիմել վստահորդի փաստաբանը կամ լիազոր ներկայացուցիչը:
Սույն ենթակետում նշված հանձնարարությունն ընդունելուց հետո փաստաբանը պարտավոր է ողջամիտ ժամկետում վստահորդից կամ նրա լիազոր ներկայացուցչից ստանալ իր լիազորությունների վերաբերյալ համապատասխան հավաստում: Այդպիսի հավաստմանը կարող է հավասարեցվել օրենքով սահմանված փաստաբանի անունով տրված լիազորագիրը:
 
Երբ փաստաբանին հանձնարարություն տվող անձի ինքնությունը, իրավասությունը և լիազորությունը պարզ չեն և դրանք չեն պարզվել նույնիսկ փաստաբանի ջանքերի արդյունքում, ապա փաստաբանը պարտավոր է հրաժարվել հանձնարարությունից:
 
3.1.3 Գործն ընդունելուց հետո, եթե այն կատարվելու է վճարովի հիմունքներով, ապա իրավական օգնություն ցույց տալու պայմանագիրը պետք է կնքվի հասարակ գրավոր ձևով փաստաբանական գրասենյակի կողմից: Նշված պայմանագիրը պետք է կնքվի ողջամիտ ժամկետում (հանձնարարությունը փաստացի ստանձնելու պահից երկու ամսվա ընթացքում), եթե գործի որոշ հանգամանքներ կամ ծառայության ծավալը ճշտելու անհրաժեշտություն կա:
 
3.1.4 Վճարովի հիմունքներով փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրում պետք է նախատեսվի`
 
հոնորարի չափը և վճարման կարգը.
հանձնարարության բնույթը և ծավալը (ատյանը, փուլը և այլն) կամ այն որոշելու չափորոշիչները:
3.1.5 Անհատույց հիմունքներով իրավաբանական օգնություն ցույց տալու դեպքում, փաստաբանի և վստահորդի միջև պայմանագիր կնքելը ցանկալի է, հետագայում նրանց միջև առկա տարաձայնությունները լուծելու նպատակից ելնելով:
 
3.1.6 Եթե վստահորդի հանձնարարությունը և նրա համար ցանկալի արդյունքի հասնելու միջոցները օրինական չեն, ապա փաստաբանը պետք է վստահորդին պարզաբանի դրանց կիրառման անթույլատրելիության մասին և ցույց տա նույն կամ նման արդյունքի հասնելու հնարավոր օրինական ճանապարհը, և եթե այդուհանդերձ չի հաջողվում վստահորդի հետ համաձայնության գալ և նրան հետ պահել անօրինական միջոցների կիրառման մտադրությունից, ապա փաստաբանը պարտավոր է հրաժարվել վստահորդի հանձնարարությունը ընդունելուց:
 
3.1.7 Իրավական օգնություն ցույց տալու հանձնարարությունն ընդունելիս փաստաբանը պետք է նկատի ունենա այն կատարելու իր մասնագիտական հնարավորությունները և պարտավոր է հրաժարվել հանձնարարությունն ընդունելուց, եթե պարզում է, որ սույն Կանոնագրքով ներկայացվող պահանջներն իր կողմից չեն կարող պահպանվել: Փաստաբանը չպետք է հանձն առնի այնպիսի գործ, որը նա բանիմաց չէ ստանձնելու` առանց համագործակցելու մի փաստաբանի հետ, որը իրավասու է դա անել։
 
3.1.8 Փաստաբանն իրավական օգնություն ցույց տալու հանձնարարությունը չպետք է ընդունի, եթե զբաղվածության կամ որևէ այլ պատճառով չի կարող ապահովել հանձնարարության բարեխիղճ և ժամանակին կատարումը:
 
3.1.9. Փաստաբանը չի կարող ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ տվյալ վարույթին առնչվող անձի գործի վարման հետ կապված իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն: Եթե փաստաբանը չկարողանա ապացուցել, որ քրեական գործով պաշտպանության համար իրեն է դիմել վստահորդը կամ նրա հանձնարարությամբ այլ մասնավոր անձ, ապա Պալատի խորհուրդը կարող է հաստատված համարել այն փաստը, որ փաստաբանը քրեական գործով վարույթում է հայտնվել նախաքննության մարմնի պատվերով: Պալատի խորհուրդը կարող է հաշվի առնել նաև փաստաբանի կողմից իրականացրած գործողությունների բնույթը` վստահորդի շահերը պատշաճ կարգով ներկայացված լինելու տեսանկյունից: Փաստաբանի կողմից նախաքննության մարմնի պաշտոնատար անձի հանձնարարությամբ (առաջարկությամբ) գործին ներգրավված լինելու և վստահորդին բավարար իրավական օգնություն ցույց տված չլինելու արարքների համակցությունը հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:
 
3.1.10 Փաստաբանն իր մասնագիտական պարտավորությունների բարեխիղճ և որակյալ կատարումից բացի, այլ երաշխավորություն չի կարող տալ, մասնավորապես չի կարող երաշխավորել հանձնարարության կատարման արդյունքը՝ անկախ արդյունքի կանխատեսելիությունից, երբ այդ արդյունքը կախված է դատավորի կամ վարույթն իրականացնող մարմնի որոշումից: Փաստաբանի կողմից քաղաքացիական, քրեական կամ վարչական գործով վստահորդի օգտին դատական ակտի կայացման խոստում տալը, ինչպես նաև քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից վստահորդի օգտին վերջնական որոշում կայացման խոստում տալը, հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:
 
3.1.11 Փաստաբանը պետք է վստահորդին տեղեկացնի անվճար իրավաբանական օգնության առկայության մասին, երբ այդ օգնության հնարավորությունն առկա է։
 
3.2. Հանձնարարությունն ընդունելը բացառող հանգամանքները, շահերի հակասություն
 
3.2.1 Փաստաբանն իրավունք չունի ընդունել հանձնարարությունը, եթե տվյալ գործով մասնակցող պաշտոնատար անձի հետ գտնվում է ազգակցական կապի մեջ:
 
3.2.2 Փաստաբանն իրավունք չունի իրավական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի վստահորդի նույն հարցով, եթե նրանց շահերի միջև հակասություն կա: Նշված դեպքում փաստաբանը հանձնարարությունը կարող է ընդունել միայն վստահորդի գրավոր համաձայնության պայմանով (այս պայմանը համարվում է պահպանված նաև փաստաբանի (փաստաբանական գրասենյակի) և վստահորդի միջև կնքված պայմանագրում համապատասխան վերապահում կատարված լինելու դեպքում): Այն դեպքում, երբ փաստաբանի վստահորդը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական հիմնարկ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություն, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություն է, ապա փաստաբանը (փաստաբանական գրասենյակը) կարող է այդ սուբյեկտի դեմ ներկայացնել իր վստահորդի շահերը, բացառությամբ, երբ` (1) ներկայացվող նոր գործն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է նախկին գործի կամ դրա որոշ էական հանգամանքների հետ, կամ (2) փաստաբանի (փաստաբանական գրասենյակի) և նախորդ վստահորդի միջև կնքված պայմանագրում նախատեսվել է սահմանափակում` ապագայում այդ վստահորդի դեմ որևէ գործ ներկայացնելու վերաբերյալ:
 
3.2.3 Այն դեպքում, երբ փաստաբանը վստահորդի գործը վերցրել է ուսումնասիրելու համար, որից հետո վստահորդի հետ համաձայնության չեն եկել ծառայություն մատուցելու հարցի կապակցությամբ, իսկ հետագայում փաստաբանին է դիմել այդ գործով հակառակորդ կողմը, ապա փաստաբանը պարտավոր է ղեկավարվել Կանոնագրքի 3.2.2 կետով, բացառությամբ 3.2.4 կետում նշված դեպքերի:
 
3.2.4 Կանոնագրքի 3.2.3 կետում նշված դեպքում, փաստաբանը կարող է վստահորդի գործը վերցնել, եթե պարզում է, որ`
 
- նախորդ վստահորդի դերում հանդես եկած անձը դիտավորյալ է դիմել փաստաբանին, Կանոնագրքի 3.2.2 կետում նշված այդ գործով զբաղվելը բացառող հանգամանքներ ստեղծելու համար.
 
- նախորդ վստահորդը նույն կերպ դիմել է տվյալ գործի ոլորտում մասնագիտացում ունեցող այլ փաստաբանների` դիմելու պահին որևէ փաստաբանի հետ փաստացի համագործակցություն ունենալու պայմանում.
 
- նախկին վստահորդը փաստաբանին չի հայտնել գաղտնի տեղեկություններ, իսկ հաղորդած տեղեկությունները հանրամատչելի են եղել.
 
- փաստաբանը իրավաբանական օգնություն ցույց չի տվել վստահորդին:
 
Սույն ենթակետում նշված հնարավորությունը չի գործում, եթե փաստաբանը նախկին վստահորդից գործին ծանոթանալու համար հոնորար է ստացել:
 
3.2.5 Փաստաբանն իրավունք չունի ընդունել հանձնարարությունը, նաև Օրենքով նախատեսված այլ դեպքերում:
 
3.2.6 Փաստաբանը չի կարող միևնույն գործի վերաբերյալ խորհուրդ տալ, ներկայացնել կամ գործել երկու կամ ավելի վստահորդների անունից, եթե վստահորդների միջև առկա է շահերի հակասության վտանգ։
 
3.2.7 Փաստաբանը պետք է դադարեցնի գործել երկուսի կամ բոլոր շահագրգիռ կողմերի օգտին, երբ վստահորդների միջև ծագում է շահերի հակասություն և երբ առկա է վստահված գաղտնիքի բացահայտման վտանգ կամ երբ փաստաբանի անկախությունը կարող է սահմանափակվել։
 
3.2.8. Փաստաբանը պետք է հրաժարվի նոր վստահորդի օգտին գործել, եթե առկա է նախորդ վստահորդի կողմից վստահված գաղտնիքի բացահայտման վտանգ, կամ եթե այն տեղեկատվությունը, որին տիրապետում է փաստաբանը նախորդ վստահորդի վերաբերյալ, կարող է անբարեխիղճ արտոնություն ստեղծել նոր վստահորդի համար։
 
3.2.9 Սույն կետի իմաստով սահմանափակումները գործում են նույնիսկ այն դեպքում, երբ նախկին և նոր վստահորդներին փաստաբանական ծառայություն են մատուցել (մատուցում) նույն փաստաբանական գրասենյակի տարբեր փաստաբաններ: Փաստաբանական գրասենյակի փաստաբանի կարգավիճակ ունեցող տնօրենը պարտավոր է չթույլատրել այսպիսի իրավիճակներ: Սույն ենթակետում նշված դեպքում պատասխանատվության կարող են ենթարկվել նույն փաստաբանական գրասենյակի գործին մասնակցող փաստաբանները, ինչպես նաև փաստաբանական գրասենյակի տնօրեն հանդիսացող փաստաբանը` ելնելով նշված սահմանափակման վերաբերյալ նրանց իրազեկված լինելու հանգամանքից:
 
3.2.10 Պալատի խորհրդի կողմից փաստաբանին սույն կետով նախատեսված խախտման համար պատասխանատվության ենթարկելուց հետո, տվյալ վստահորդի շահերը կրկին ներկայացնելու կամ շահերի ներկայացման գործողությունները չդադարեցնելու արարքը հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:
 
3.3. Հոնորարը
 
3.3.1 Վարձատրությունը (հոնորարը), որը փաստաբանական գրասենյակը ստանում է, պետք է ամբողջապես բացահայտվի վստահորդին։ Հոնորարի չափի և վճարման կարգի շուրջ համաձայնության են գալիս կողմերը` իրենց հայեցողությամբ: Հոնորարի չափի մեջ չի ներառում փաստաբանի կատարած այլ ծախսերը, որոնք անհրաժեշտ են հանձնարարության կատարման համար (մասնավորապես` տրանսպորտային, թարգմանչական կամ մասնագետներին հրավիրելու, տպագրության, պատճենահանման, փոստային և նոտարական ծախսերը, ինչպես նաև այլ դատական ծախսերը), եթե կողմերի համաձայնությամբ այլ բան չի նախատեսվել:
 
3.3.2 Փաստաբանի հոնորարը կարող է կազմվել ժամավճարից, կայուն գումարից կամ կողմերի համաձայնությամբ ընդունելի այլ հաշվարկից: Հոնորարի չափը կարող է փոփոխվել պայմանագրով փաստացի ստանձնած պարտավորությունների ծավալի փոփոխմանը համաչափ, ինչպես նաև ըստ հանձնարարության կատարման ժամկետների, վստահորդի նոր կամ լրացուցիչ առաջադրանքի, եթե դրանք ընդունվում են փաստաբանի կողմից և/կամ առանց դրանց հիմնական հանձնարարությունը կատարել հնարավոր չէ:
 
3.3.3 Փաստաբանին և փաստաբանական գրասենյակին արգելվում է կիսել իր հոնորարը փաստաբան չհանդիսացող անձի հետ, բացառությամբ փաստաբանական գրասենյակի ծախսերին ուղղված վճարումներին, ինչպես նաև փաստաբանական գործունեությունն իրականացնելու հետ կապված մասնագետներին հրավիրելու վճարումներին: Այն դեպքում, երբ փաստաբանական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպության մասնակից փաստաբանը իր բաժնեմասերը (բաժնետոմսերը) օտարել է փաստաբան չհանդիսացող անձի (բացառությամբ փաստաբանի ընտանիքի անդամների) կամ այդպիսի կազմակերպության բաժնեմասեր է ձեռք բերել, որտեղ, որպես մասնակիցներ կան նաև փաստաբան չհանդիսացող անձինք, ապա Պալատի նախագահի կողմից գրավոր նախազգուշացվելու պահից երեք ամսվա ընթացքում, պարտավոր է վերականգնել նախկին վիճակը:
 
3.4. Մեկից ավելի փաստաբանների կողմից հանձնարարությունն ընդունելը 
 
3.4.1 Վստահորդի ցանկությամբ կամ նրա համաձայնությամբ թույլատրվում է մեկից ավելի փաստաբանի մասնակցությունը նույն գործով: Այդ դեպքում պայմանագրով կարող են նախատեսվել և բաշխվել հանձնարարությունը կատարող փաստաբանների պարտականությունները, լիազորությունները և գործողությունների շրջանակը:
 
3.4.2 Այն դեպքում, երբ վստահորդը կոնկրետ փաստաբանի հետ իրավական օգնություն ցույց տալու պայմանագիր կնքելուց հետո առանց նրա հետ համաձայնեցնելու մեկ այլ փաստաբանի հետ կնքում է նույն հանձնարարության հետ կապված պայմանագիր, ապա փաստաբաններից յուրաքանչյուրը, որը տեղեկացված չէ այլ փաստաբան ներգրավելու մասին, իրավունք ունի հրաժարվել իր հետ կնքված պայմանագրից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով արգելվում է փաստաբանին իրավական օգնություն ցույց տալուց հրաժարվելը:
 
3.4.3 Այն դեպքում, երբ հանձնարարությունը ստանձնել է փաստաբանական գրասենյակը, ապա վերջինս է որոշում փաստաբաններին, որոնք պետք է իրավական օգնություն ցույց տան վստահորդին, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
 
3.5. Հանձնարարության կատարման փուլում փաստաբանի գործողությունները
 
3.5.1 Վստահորդի հանձնարարությունը կատարելու ընթացքում փաստաբանին չի թույլատրվում օգտվել օրենքով արգելված միջոցներից:
 
3.5.2 Փաստաբանը պարտավոր է հրաժարվել իրավական օգնության ցույց տալու պայմանագրից, եթե իր կողմից տվյալ վստահորդին իրավական օգնություն ցույց տալը հանձնարարության կատարման փուլում պարզ է դարձել Կանոնագրքի 3.2 կետով նախատեսված հանգամանքներից մեկը:
 
3.5.3 Փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի (վստահորդի) ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը, ինչպես նաև իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:
 
3.5.4 Համոզվելով, որ պաշտպանյալին մեղսագրված արարքը հիմնավորված չէ կամ գործով ձեռք բերված ապացույցները վկայում են ավելի թեթև հանցագործության մասին, իսկ պաշտպանյալն ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքը, փաստաբանը պարտավոր է քննարկել այդ հարցերը իր պաշտպանյալի հետ ու համաձայնեցնել, ըստ այդմ, նոր դիրքորոշում ընդունելու հարցը: Եթե նոր դիրքորոշման կապակցությամբ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա փաստաբանն իրավունք ունի զբաղեցնել իր պաշտպանյալից անկախ, ինքնուրույն դիրքորոշում:
 
3.5.5 Փաստաբանը պարտավոր է ժամանակին, գիտակցաբար և ջանասիրաբար խորհուրդ տալ և պաշտպանել իր վստահորդին և հանդես գալ նրա անունից։
 
3.6. Հանձնարարության կատարման ընթացքի մասին տեղեկացումը 
 
3.6.1 Փաստաբանը պարտավոր է կանոնավորապես տեղեկացնել վստահորդին հանձնարարության կատարման ընթացքի մասին և պատասխանել նրան հետաքրքրող հարցերին:
 
3.6.2 Տեղեկացումը կարող է կատարվել հեռախոսի, էլեկտրոնային փոստի, նամակագրության կամ անձնական զրույցների միջոցով:
 
3.6.3 Իր գործունեության հասցեն կամ հեռախոսահամարը փոխելու դեպքում, փաստաբանը պարտավոր է վստահորդներին, ինչպես նաև Պալատին, ողջամիտ ժամկետում տեղեկացնել իր հասցեի կամ հեռախոսահամարի մասին:
 
3.7. Հաշտության համաձայնությունը 
 
3.7.1 Փաստաբանը պարտավոր է ձեռնարկել իրենից կախված ողջամիտ միջոցները, վեճը հաշտությամբ լուծելու համար: Հակառակորդ կողմից հաշտության համաձայնության ողջամիտ առաջարկը փաստաբանը պարտավոր է քննարկել իր վստահորդի հետ, բացառությամբ այն դեպքի, երբ հակառակորդ կողմից այդպիսի առաջարկ ներկայացնելը միտում ունի անհարկի ձգձգել դատական գործը:
 
3.7.2 Փաստաբանը չպետք է արհեստական վեճեր ստեղծի (դատական գործեր հարուցի) վստահորդի համար` հոնորարի չափն ավելացնելու նպատակով, բացառությամբ երբ դատական նոր գործի հարուցումը անհրաժեշտ է եղել վստահորդի ընդհանուր գործի ելքի վրա ազդելու կամ վստահորդի համար այլ բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար:
 
3.7.3 Հաշտության համաձայնություն կնքելու լիազորություն ունենալու դեպքում էլ, փաստաբանը պարտավոր է հաշտության համաձայնության տեքստը կամ դրա էական պայմանները համաձայնեցնել (գրավոր, էլեկտրոնային փոստի կամ այլ միջոցով) վստահորդի կամ պատվիրատուի հետ, բացառությամբ այն դեպքի, երբ վստահորդը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և հաշտության համաձայնությունը ամբողջությամբ արտացոլում է վստահորդի շահերը: Առանց վստահորդի համաձայնության ի վնաս նրա շահերի հաշտության համաձայնություն կնքելը, որը էական վնաս է պատճառել վստահորդին կամ նրա վրա դրել է անհարկի պարտավորություն, հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:
 
3.8. Իրավական օգնություն ցույց տալու պայմանագրի լուծումը 
 
3.8.1 Իրավական օգնություն ցույց տալու մասին պայմանագիրը փաստաբանի և վստահորդի փոխադարձ համաձայնությամբ կարող է լուծվել ցանկացած պահի:
 
3.8.2 Վստահորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրի կատարումից` փաստաբանի փաստացի կատարած աշխատանքի համար վճարելու պայմանով: Փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք որևէ կերպ կարող են խոչընդոտել վստահորդի այդ իրավունքի իրականացմանը:
 
3.8.3 Փաստաբանը, եթե օրենքը չի արգելում և այլ բան նախատեսված չէ պայմանագրում, իրավունք ունի հրաժարվել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրի կատարումից հետևյալ հիմքերով`
 
1) վստահորդը փաստաբանի պարզաբանումներին հակառակ կատարում է գործողություններ կապված հանձնարության հետ, որոնք օրենքով արգելված են,
 
2) վստահորդը պնդում է ակնկալվող արդյունքի ձեռքբերումը, որը օբյեկտիվորեն դարձել է անհնար` նոր ի հայտ եկած հանգամանքների կամ փաստերի բերումով,
 
3) վստահորդը թույլ է տալիս իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումներ,
 
4) հանձնարարության պատշաճ կատարումը անհնար է դառնում վստահորդի կողմից փաստաբանի խորհուրդներին հակառակ գործողություններ կատարելու հետևանքով,
 
5) վստահորդը կատարում է փաստաբանի պատիվը, արժանապատվությունը և հեղինակությունը անվանարկող գործողություններ,
 
6) վստահորդը հրաժարվում է կատարել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով նախատեսված վճարումները:
 
3.8.4 Փաստաբանի կողմից իրավական օգնություն ցույց տալու պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է բացատրել վստահորդին իրավական օգնություն ցույց տալու պայմանագրից հրաժարվելու պատճառները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել վստահորդի շահերին: Փաստաբանն իրավունք չունի թողնել գործը այնպիսի ձևով և այնպիսի հանգամանքներում, որի արդյունքում վստահորդը կարող է հայտնվել անելանելի դրության մեջ և ժամանակին չստանալ այլ իրավական օգնություն։ Եթե փաստաբանը, ցանկանում է հրաժարվել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրից դատարանի վճռի, դատավճռի կամ դատական այլ ակտի բողոքարկման համար նախատեսված վերջնաժամկետից յոթ օրը չգերազանցող ժամկետում, իսկ վստահորդը հնարավորություն չունի այդ կարճ ժամկետում օգտվել այլ փաստաբանի իրավական օգնությունից, ապա փաստաբանը պարտավոր է այդ փուլում իրավական օգնություն ցույց տալը շարունակել և կատարել իրավական օգնության պայմանագրով նախատեսված իր պարտականությունները` պատշաճ կարգով, ինչից հետո հրաժարվել պայմանագրից:
 
3.8.5 Պայմանագիրը լուծելիս փաստաբանը պարտավոր է՝
 
1) վստահորդին կամ պատվիրատուին վերադարձնել պայմանագրով ստացած հոնորարի այն մասը, որի դիմաց փաստացի աշխատանք չի կատարվել, եթե իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով այլ բան նախատեսված չէ,
 
2) վերադարձնել հանձնարարության կատարման հետ կապված ծախսերի հատուցման համար նախատեսված և չծախսված միջոցները,
 
3) վստահորդին վերադարձնել հանձնարարության կատարման ընթացքում իրեն հանձնված կամ իր կողմից ձեռք բերված փաստաթղթերը (փաստաբանը կարող է այդ փաստաթղթերի պատճենները պահպանել):
 
3.9. Վստահորդի դրամական միջոցը 
 
3.9.1 Փաստաբանը, ով դրամական միջոց է ձեռք բերում իր վստահորդի կամ երրորդ կողմի հաշվին (այնուհետ՝ վստահորդի դրամական միջոց), պետք է հանձնի վստահորդի բանկի հաշվարկային հաշվեհամարին կամ Պալատի հաշվին փաստաբանի անվամբ բացված ենթահաշվին, եթե իր և վստահորդի գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ։ Վստահորդի հաշվեհամարը պետք է առանձին լինի փաստաբանի հաշվեհամարներից։ Վստահորդների դրամական միջոցները ստացող փաստաբանի կողմից դրանք պետք է հանձնվեն հաշվեհամարին, քանի դեռ դրամական միջոցի տերը իր համաձայնությունը չի տվել, որ դրամական միջոցը կարող է օգտագործվել այլ կերպ։
 
3.9.2. Փաստաբանը պետք է պահպանի ամբողջական և ճշգրիտ գրառումներ՝ զետեղելով վստահորդի դրամական միջոցի հետ բոլոր գործարքները և տարբերակելով վստահորդի դրամական միջոցը փաստաբանի ունեցած այլ դրամական միջոցից։
 
3.10. Մասնագիտության ապահովագրում 
 
3.10.1. Հնարավորության դեպքում փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեությունից դուրս պետք է ապահովագրված լինեն քաղաքացիական իրավական պատասխանատվությունից այնքանով, որքանով այդ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով այն ռիսկերի բնույթը և չափը, որոնք պատահում են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։
 
3.10.2. Եթե դա անհնար է, փաստաբանը պետք է տեղյակ պահի վստահորդին իրավիճակի և նրա հետևանքների մասին։
 
ԳԼՈՒԽ 4. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ 
 
4.1. Վարվելակերպի կանոնները դատարանում 
 
Փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի կողմից կիրառվող վարվելակերպի կանոններին, այդ թվում հարգանքով վերաբերվել դատավորին և դատավարության մյուս մասնակիցներին։ Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի` դատավորի կամ արբիտրի գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ ճշգրիտ հարգանք և համակրանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ` հաշվի չառնելով իր անձնական շահերը կամ ցանկացած հետևանքները, որոնք կպատահեն իր կամ ցանկացած այլ անձի հետ։
 
4.2. Արդար դատաքննություն 
 
Փաստաբանը վստահորդի շահերը ներկայացնելիս պետք է օգտվի արդար դատաքննության հնարավոր միջոցներից և իր հերթին նպաստի դատավարության արդար իրականացմանը։
 
4.3. Կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություն 
 
Փաստաբանը երբեք չպետք է գիտակցաբար կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություն ներկայացնի դատարանին։
 
4.4. Դատավորների հետ շփումներ
 
Փաստաբանը կարող է դատավորի հետ շփվել մասնագիտական քննարկումներ կատարելու նկատառումներից ելնելով, բացառությամբ, եթե տվյալ դատավորը քննում է փաստաբանի մասնակցությամբ գործ, և քննարկումը վերաբերվում է այդ գործին կամ կարող է այդպիսի տպավորություն թողնել:
 
Փաստաբանի կողմից դատավորի հետ սոցիալական ցանցում “ընկեր” հանդիսանալու կամ նույն հետաքրքրությունների խմբում գտնվելու հանգամանքը ինքնին չի կարող հանդիսանալ նրանց կախյալ հարաբերությունների ապացույց (հիմք):
 
ԳԼՈՒԽ 5. ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
 
5.1 Մասնագիտության ընդհանուր բնութագիրը 
 
5.1.1 Մասնագիտության ընդհանուր բնութագիրը պահանջում է փաստաբանների միջև վստահություն և համագործակցություն, ինչը ելնում է վստահորդի շահերից, և այն նպատակ է հետապնդում, որ փաստաբանները խուսափեն ավելորդ դատավեճերից և այլ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են վատ անդրադառնալ մասնագիտության հեղինակության վրա։ Այս կանոնը չի կարող մեկնաբանվել, որպես մասնագիտության շահերը ընդդեմ վստահորդի շահերի դասելուն ուղղված կոչ։
 
5.1.2 Փաստաբանը պարտավոր է մյուս բոլոր փաստաբաններին ընդունել որպես մասնագիտական աշխատակիցներ և անկեղծ ու քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ։
 
5.2. Ընդհանուր սահմանափակումները
 
5.2.1 Փաստաբանը չպետք է`
 
(1) թույլ տա այլ փաստաբանի նկատմամբ արժանապատվությունը և փաստաբանի համբավն արատավորող գործողություններ ու արտահայտություններ,
 
(2) վստահորդին դրդի այլ փաստաբանի հետ ունեցած իրավական օգնություն ցույց տալու մասին պայմանագրից հրաժարվել,
 
(3) վստահորդի հետ բացասական իմաստով քննարկի այլ փաստաբանի` անձնական կյանքին, նյութական վիճակին, մասնագիտական հմտությունները քննադատող, հանձնարարության վարձատրության պայմաններին վերաբերող և հանձնարարության կատարման հետ չառնչվող այլ հանգամանքներ:
 
5.3. Շփումը հակառակ կողմի հետ 
 
Փաստաբանը չպետք է որևէ դատական գործի կամ խնդրի հետ կապված անմիջական տեղեկություն փոխանակի հակառակորդ կողմի հետ, եթե այդ կողմին ներկայացնում է մեկ այլ փաստաբան` առանց այդ փաստաբանի համաձայնության (ավելին, վերջինս պետք է տեղեկացված լինի նման հաղորդակցության մասին), բացառությամբ այն դեպքի, երբ հակառակորդ կողմն ինքն է նախաձեռնել հանդիպումը կամ այդ գործընթացի ժամանակ հակառակորդ կողմի փաստաբանը ներկա չէ: Փաստաբանը պարտավոր է սույն կետում նշված կանոնի մասին նախազգուշացնել հակառակորդ կողմին և հետագա քննարկումները կազմակերպել նրա փաստաբանի ներկայությամբ:
 
ԳԼՈՒԽ 6. ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
6.1 Փաստաբանի փոխհարաբերությունները հետաքննության, նախաքննության մարմինների, ինչպես նաև դատախազի հետ
 
6.1.1 Վստահորդի շահերը մինչդատական վարույթում ներկայացնելու ընթացքում փաստաբանի գործողությունները պետք է համապատասխանեն քրեական դատավարության օրենսգրքի և Օրենքի պահանջներին:
 
6.1.2 Մինչդատական վարույթում փաստաբանն իրավունք չունի օրենքով արգելված միջոցներով ազդել տվյալ գործով վարույթ իրականացնող մարմնի վրա:
 
6.1.3 Մինչդատական վարույթում փաստաբանը պարտավոր է հարգանքով վերաբերվել դատավարության մասնակիցներին և մնալ կոռեկտության շրջանակներում, իսկ դատավարության մասնակիցների (մեղադրող կողմի և այլն) գործողություններին կամ ոչ կոռեկտ արտահայտություններին անդրադառնալ օրենքով սահմանված եղանակներով` դիմումների, հայտարարությունների, միջնորդությունների, բացարկների, առարկությունների կամ բողոքների միջոցով:
 
6.2 Փաստաբանի վարքագիծը ձերբակալվածներին պահելու վայրերում, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում
 
6.2.1 Փաստաբանը պարտավոր է ձերբակալվածներին պահելու վայրերում, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում պահպանել սահմանված կարգը և իր վստահորդին կամ այլ անձի չփոխանցել արգելված իրեր:
 
6.2.2 Իր վստահորդի մարմնի վրա վնասվածք տեսնելու դեպքում, փաստաբանը պարտավոր է պարզել դրա պատճառը և համապատասխան միջոցներ ձեռնարկել իր վստահորդի իրավունքները պաշտպանելու համար:
 
ԳԼՈՒԽ 7 ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԸ
 
7.1 Հանրային պաշտպանի պատասխանատվության սահմանները
 
7.1.1 Հանրային պաշտպանը, բացի իր աշխատանքային կարգապահական պատասխանատվությունից, կարող է ենթարկվել պատասխանատվության Կանոնագրքի կանոնների խախտման համար, ինչպես մյուս փաստաբաններին վերաբերող դրույթների խախտման, այնպես էլ սույն գլխում նախատեսված դրույթների խախտման համար:
 
7.1.2 Հանրային պաշտպանին աշխատանքային կարգապահական պատասխանատվության ենթարկելը արգելք չէ Կանոնագրքի կանոնների խախտման հիմքով նրան պատասխանատվության ենթարկելու համար:
 
7.2 Հանրային պաշտպանի այլ գործով զբաղվելու և նվեր ստանալու անթույլատրելիությունը
 
7.2.1 Հանրային պաշտպանը չի կարող այլ գործով իրավական օգնություն ցույց տալ, բացառությամբ իր կամ իր ազգականի գործով` հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի թույլտվությամբ: Սույն ենթակետում նշված կանոնի խախտումը, որը կատարել է այդ կանոնի համար վերջին մեկ տարվա ընթացքում պատասխանատվության ենթարկված հանրային պաշտպանը, հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:
 
7.2.2 Հանրային պաշտպանն իրավունք չունի իր վստահորդից (սույն գլխի իմաստով վստահորդ է հանդիսանում օգնության դիմած անձը, ում անհատույց իրավական օգնություն է ցույց տրվում) ընդունել գումար կամ այլ թանկարժեք (հիսուն հազար ՀՀ դրամը գերազանցող) նվեր: Այդպիսի գումար կամ թանկարժեք նվեր ստանալու դեպքում, հանրային պաշտպանը պարտավոր է մեկ օրվա ընթացքում, գրավոր ծանուցում ներկայացնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին կամ Պալատի նախագահին ու ստացածը հանձնել Պալատին: Սույն ենթակետում նշված կանոնի խախտումը հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:
 
7.3 Շահերի բախում հանրային պաշտպանի գրասենյակում
 
7.3.1 Եթե հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպանները ներկայացնում են հակառակորդ կողմերի շահեր, ապա պարտավոր են միմյանցից գաղտնի պահել գործի նյութերը և այդ գործը միմյանց միջև քննարկման առարկա չդարձնել:
 
7.3.2 Վերոհիշյալ ենթակետում նշված դեպքում, հանրային պաշտպանները պարտավոր են ծանուցումներ ներկայացնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին և Պալատի նախագահին ու այդ պահից սկսած` գործի հսկողության տեսանկյունից այդ գործը ներկայացնել միայն Պալատի նախագահի կողմից նշանակված տարբեր փաստաբաններին:
 
Սույն կետում նշված որևէ կանոնի խախտումը հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:
 
ԳԼՈՒԽ 8. ՓԱՍՏԱԲԱՆԻ ՕԳՆԱԿԱՆԸ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
 
8.1 Փաստաբանի օգնականը
 
8.1.1 Փաստաբանի օգնականը Պալատի խորհրդի կողմից փաստաբանի օգնականի արտոնագիր ստացած անձն է, ով համապատասխանում է Օրենքի պահանջներին, և ներկայացված է իր ղեկավար փաստաբանի կողմից:
 
8.1.2 Փաստաբանի օգնականը պարտավոր է ենթարկվել իր ղեկավար փաստաբանին և գործել նրա հսկողության ներքո:
 
8.1.3 Փաստաբանի օգնականի նկատմամբ տարածվում են փաստաբանին վերաբերող վարքագծի կանոնները, այնքանով, որքանով այդ կանոնները կարող են վերաբերվել փաստաբանի օգնականին:
 
8.1.4 Փաստաբանի օգնականը պարտավոր է էլեկտրոնային հասցե ունենալ և այն տրամադրել Պալատին` իր հետ կապ հաստատելու նպատակով: Փաստաբանի օգնականի տրամադրած էլեկտրոնային հասցեով ուղարկված գրությունը կամ ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում, նույնիսկ այն դեպքում, երբ փաստաբանի օգնականը փոխել է այդ հասցեն և Պալատին չի նախազգուշացրել դրա մասին:
 
8.2 Փաստաբանի օգնականին պատասխանատվության ենթարկելը
 
8.2.1 Փաստաբանի օգնականը սույն կանոնագրքի պահանջները խախտելու դեպքում ենթակա է կարգապահական պատասխանատվության Օրենքով և Կանոնագրքով սահմանված կարգով:
 
8.2.2 Փաստաբանի օգնականին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս, ստուգվում է նաև նրա ղեկավար փաստաբանի կողմից պատշաճ հսկողություն իրականացնելու հանգամանքը և պատշաճ հսկողություն չիրականացնելու փաստ հայտնաբերելիս կարող է պատասխանատվության ենթարկվել նաև ղեկավար փաստաբանը:
 
8.3 Այլ պետության փաստաբանը
 
8.3.1 Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեությունն իրականացնում է Օրենքով, փաստաբանների պալատի կանոնադրությամբ և սույն կանոնագրքով սահմանված կարգով:
 
8.3.2 Պալատի կողմից հավատարմագրված այլ պետության փաստաբանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելիս տարածվում են Հայաստանի Հանրապետության փաստաբաններին վերաբերող վարքագծի կանոնները, այնքանով, որքանով այդ կանոնները կարող են վերաբերվել այլ պետության փաստաբանին:
 
8.4 Հավատարմագրի գործողության դադարեցումը
 
8.4.1 Այլ պետության փաստաբանին տրված հավատարմագրի գործողությունը դադարեցվում է, եթե այլ պետության փաստաբանը խախտել է սույն կանոնագրքի պահանջները:
 
8.4.2 Այն դեպքում, երբ այլ պետության փաստաբանի կողմից առաջին անգամ թույլ տրված ոչ էական խախտումը հնարավոր է վերացնել և այն էական վնաս չի պատճառել վստահորդին, Պալատի խորհուրդը կարող է նկատողություն հայտարարել այլ պետության փաստաբանին:
 
 
ԳԼՈՒԽ 9. ԱՐԱՐՔԻ ԿՐԿՆԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ
 
9.1 Կարգապահական պատասխանատվությունը արարքի կրկնակիության դեպքում
 
9.1.1 Մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական տույժի ենթարկված փաստաբանի կողմից սույն կանոնագրքի որևէ կանոնի խախտում թույլ տալը համարվելու է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:
 
9.1.2 Կարգապահական խախտում կատարելու համար կարգապահական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելը համարվելու է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում, բացառությամբ սույն կանոնագրքի 2.9 կետում նշված դեպքերի:
 
ԳԼՈՒԽ 10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
10.1 Սույն կանոնագիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում Պալատի ընդհանուր ժողովի 18.02.2006թ. թիվ 3/2 որոշմամբ ընդունված Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը (Նախկին կանոնագիրք):
 
10.2 Սույն կանոնագիրքը հետադարձ ուժ չունի:
 
10.3 Փաստաբանը կարող է Կանոնագրքի խախտման համար պատասխանատվության ենթարկվել միայն Կանոնագրքի ուժի մեջ մտնելու պահից հետո կատարված արարքի համար:
 
10.4 Այն դեպքում, երբ փաստաբանը կատարել է արարք Նախկին կանոնագրքի գործողության ժամանակահատվածում և այդ արարքը համարվել է խախտում Նախկին կանոնագրքով, ինչպես նաև այդ արարքը խախտում է համարվում Կանոնագրքով, ապա փաստաբանը ենթակա է պատասխանատվության Նախկին կանոնագրքի կանոնի խախտման համար:
 
10.5 Այն դեպքում, երբ փաստաբանը կատարել է արարք Նախկին կանոնագրքի գործողության ժամանակահատվածում և այդ արարքը համարվել է խախտում Նախկին կանոնագրքով, իսկ Կանոնագրքով այդ արարքը խախտում չի համարվում, ապա փաստաբանը չի կարող պատասխանատվության ենթարկվել այդ արարքի համար:
 
10.6 Կանոնագրքի մեկնաբանման իրավունքը տրվում է Պալատիրդին:
 
10.7 Պալատի խորհուրդը պարտավոր է ապահովել Վարքագծի կանոնների միատեսակ կիրառումը: Պալատի խորհուրդը կարող է իր նախորդ դիրքորոշումը փոխել իրավունքի զարգացման նկատառումներից ելնելով: Այս դեպքում, Պալատի խորհուրդը պետք է ծանրակշիռ հիմնավորումներ ներկայացնի նախորդ դիրքորոշումը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ:
 
10.8 “Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգ”-ը հանդիսանում է Կանոնագրքի անբաժանելի մասը:
 
10.9 Սույն կանոնագիրքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի փետրվարի 15-ից:

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]