Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Անցում կկատարվի առավել պարզ՝ միայն Ապահովադիրների պատմության վրա հիմնված բոնուս-մալուս համակարգին.Վահան Ավետիսյան 02/15/2016   15:53  |  Հարցազրույց

 
Հարցազրույց Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հետ:
 
-Պարոն Ավետիսյան, ԱՊՊԱ-ի ներդրման առաջին հինգ տարիների ընթացքում ի՞նչ  հիմնական  ձեռքբերումներ կարող եք նշել:
 
-Թերևս կցանկանայի շատ կանգ չառնել ձեռքբերումների վրա և առավել անդրադառնալ մեր հանրությանը հուզող այն հարցերին, որոնց լուծումները կմեծացնեն ԱՊՊԱ համակարգից իրենց բավարարվածությունը: Այնուհանդերձ, փորձեմ հակիրճ ձևակերպել արդյունքները՝ 
 
ԱՊՊԱ-ն  այսօր  կայացած  և  հանրային  գիտակցության  մեջ ձևավորված  համակարգ է. այն լուծել է իր առջև դրված սոցիալական խնդիրը,
ԱՊՊԱ համակարգի ներդրման արդյունքում ձևավորվել և զարգացել են ապահովագրության ոլորտի մի շարք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան պարտադիր ապահովագրության տարբեր համակարգերի միջոցով լուծել սոցիալական այլ խնդիրներ,
ԱՊՊԱ-ի ներդրման շնորհիվ ձևավորվել է իրական վիճակագրություն ճանապարհատրանսպորտային պատահարների, վարորդների վարորդական պատմության, ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի՝ այս ոլորտում վարքագծի, տարբեր խմբերում գտնվող ավտոմեքենաների ռիսկայնության վերաբերյալ, ինչը բավարար հիմքեր է ստեղծում կատարելու բարելավումներ և ճշգրտումներ այս ոլորտում,
ստեղծվել է շուրջ 750 աշխատատեղ, ապահովագրական գործակալների թիվն ավելացել է ավելի, քան 5000-ով:
 
-Որքա՞ն է կազմել ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունը վերջին տարիներին:
 
-ԱՊՊԱ համակարգում առաջին հինգ տարիների վնասաբերությունը (ապահովագրական հատուցումների մակարդակը) ըստ տարբեր տարիների տատանվել է 53-ից մինչև 77%՝  5 տարվա միջինում կազմելով տարեկան 64%:
 
-Ինչո՞ւ է ապահովագրավճարիների նվազագույն շեմը սահմանվում բյուրոյի կողմից և ի՞նչ կարող է տեղի ունենալ դրա չսահմանման դեպքում:
 
-Նախ պետք է նշեմ, որ Բյուրոն օրենքով ստեղծված, ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի նպատակը ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց շահերի պաշտպանությունն է և ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը: Նշված նպատակների իրականացման համար Բյուրոն ունի օրենքով նախատեսված մի շարք գործառույթներ և լիազորություններ՝ ներառյալ իր անդամ ապահովագրական ընկերությունների համար ԱՊՊԱ ոլորտում կանոնների մշակումը և դրանց նկատմամբ հսկողության իրականացումը: Այդ կանոնների շարքում օրենքով հստակ ամրագրված է նաև Բյուրոյի իրավասությունը՝ իր կամ Կենտրոնական Բանկի նախաձեռնությամբ ԱՊՊԱ ոլորտում սահմանելու հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն սահմանաչափեր, և Բյուրոյի պարտավորությունը՝ սահմանելու հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափեր:
 
Ըստ էության դրանք սահմանելու տրամաբանությունը հետևյալն է՝
 
նվազագույն չափի սահմանման տրամաբանությունն անբարեխիղճ մրցակության և անհիմն ցածր գնագոյացման բացառումն է՝ համապատասխանաբար վերջնահաշվում՝ ապահովելով ԱՊՊԱ համակարգի ֆինանսական կայունության ապահովումը,
առավելագույն շեմի սահմանման տրամաբանությունը կրկին անբարեխիղճ մրցակության, սակայն այս անգամ արդեն անհիմն բարձր գնագոյացման բացառումն է՝ վերջնահաշվում պաշտպանելով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների շահերը:
 
Ներկայում, Բյուրոն սահմանել է հիմնական և բազային ապահովագրավճարների և նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, քանի որ ի սկզբանե ընտրված կարգավորման այսպիսի մոդելից բխում է այս երկու սահմանաչափերի սահմանման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ ելնելով ԱՊՊԱ համակարգի կայունության ապահովման և հետազա զարգացումների ու բարելավումների հետ կապված մեր ծրագրերից:
 
-Պարոն Ավետիսյան, հիմնական ի՞նչ  խնդիրներ եք տեսնում ԱՊՊԱ ոլորտում և դրանց լուծման ուղղությամբ ներկայում ինչ աշխատաքներ են տարվում:
 
-Ինչպես արդեն նշեցի, մենք այս պահին առավելապես կենտրոնացել ենք ԱՊՊԱ ոլորտի խնդիրների բացահայտման և դրանց կարգավորման ուղղությամբ համալիր միջոցառումների վրա և 2016 թվականը մեզ համար այսպես կոչված սահմանել ենք ԱՊՊԱ ոլորտի զարգացման հաջորդ փուլի համար նախատեսված փաթեթային կարգավորումների իրականացման և նախաձեռնությունների տարի: Հարց է առաջանում, թե ինչու են անհրաժեշտ այդ փոփոխությունները. մեր կարծիքով դրանք անհրաժեշտ են և ինքնանպատակ չեն, քանի որ՝
 
անհրաժեշտ են համակարգի զարգացման երկրորդ փուլին բնորոշ փաթեթային կարգավորումներ, որոնք ԱՊՊԱ համակարգի ներդրման ժամանակ նախատեսված են եղել իրականացնել համակարգի սկզբնական կայացումից և վիճակագրական շարքերի ձևավորումից հետո,
ԱՊՊԱ ոլորտում առաջին 5 տարիների փորձը նախանշել է իր բաց և թույլ կողմերը, որոնք համապատասխանաբար կարիք ունեն ճշգրտման,
անհրաժեշտ է հնարավորինս օպտիմիզացնել ԱՊՊԱ ոլորտում առկա գործընթացները և լուծել այս ոլորտից հանրային բավարարվածությանը խոչընդոտող վերոհիշյալ խնդիրները:
 
Ոլորտում այս մասով մենք առանձնացրել ենք հետևյալ խնդիրները՝
 
մեծացել են խցանումներն երթևեկության մեջ,
ԱՊՊԱ համակարգում կիրառվող գործընթացների տևողությունը և հարմարավետությունը դեռևս գոհացնող մակարդակի վրա չէ,
Դեռևս անհրաժեշտ մակարդակի չի հասել վնասների գնահատման և պատճառների փորձաքննության գործընթացներից հասարական բավարարվածությունը:
 
Այս խնդիրների լուծման ուղղությամբ Բյուրոն ներկայում նախաձեռնել է մի շարք նախագծեր, որոնց մի մասն արդեն հաստատված է, մի մասը՝ որպես նախագծեր, շրջանառված են՝ կարծիքների հավաքագրման նպատակով, իսկ մի մասը դեռևս գտնվում է մշակումների փուլում: Մասնավորապես այս պահին կցանկանայի առայժմ խոսել միայն արդեն հաստատված և շրջանառված նախագծերի մասին:
 
Նախնական սույն թվականի մարտի մեկից (գործողության մեջ մտնելու ճշգրիտ ամսաթվի մասով լրացուցիչ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ) ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է՝
 
ծանուցումների էլեկտրոնային տարբերակը, ինչը նշանակում է, որ ԱՊՊԱ պայմանագրերում էլեկտրոնային հասցեի լրացումը  կդարձվի  պարտադիր նախապայման և ԱՊՊԱ  ոլորտում  փորձաքննությունների  և հատուցումների գործընթացի բոլոր ծանուցումներն, որպես Ապահովադիր  և տուժող  կիրականացվեն տվյալ էլեկտրոնային  հասցեի  միջոցով:  Արդյունքում հնարավորություն կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր կողմերին արագ և  պատշաճ ծանուցել՝ դրանով գործընթացի տևողությունը կրճատելով 5-իցմինչև 10 օրով,
մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող  ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից  վարորդների  կողմից պատահարների ինքնուրույն գրանցման գործընթաց: Նոր  գործընթացը ենթադրում է, որ  այն դեպքում,  երբ պատահարի  արդյունքում  մեղավոր վարորդի  նկատմամբ անմեղ  վարորդի գույքային  պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի  մասնակից վարորդներն ինքնուրույն՝  առանց ապահովագրական  ընկերության  և ոստիկանության  ներկայացուցչի  համաձայնության, դեպքի  վայր ժամանման և գրանցման, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված  ընթացակարգով  հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից: Հատուցման այս շեմի շրջանակներում  ընկնող  դեպքերն այս  պահին կազմում են ընդհանուր պատահարների քանակի մոտ 20 %-ը: ՀՀ կառավարության հաստատմանն է առաջարկվել նաև համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը. այն դարձել է առավել մատչելի լրացման համար: Նոր համակարգի  բարեհաջող գործարկման դեպքում նախատեսվում է վնասի  շեմի  որոշակի բարձրացում:
 
Ինքնուրույն գրանցման գործընթացը որոշակիորեն կմեղմի խցանումների խնդիրը: Խցանումների խնդիրը, մեր կարծիքով, էապես կկարգավորի նաև մեր, Կենտրոնական բանկի և Ճանապարհային ոստիկանության համատեղ մեկ այլ կարևոր նախաձեռնությունը, համաձայն որի՝
 
Ճանապարհային երթևեկության բոլոր կարգավորումներն իրականացնելու և խցանումները կառավարելու համար բոլոր  անհրաժեշտ գործառույթները (գործիքները)  առաջարկվում է կենտրոնացնել միայն ՀՀ Ճանապարհային  ոստիկանությունում:  Մասնավորապես՝  առաջարկվում է  պատահարը  գրանցելու, պատահարի վերաբերյալ  ելակետային  տվյալները  հավաքագրելու և պատահարի  վայրից  ավտոմեքենան տեղաշարժելու թույլտվության  գործառույթների  իրավասությունը  թողնել միայն  Ճանապարհային  ոստիկանությանը:  Գրանցման ենթակա  չեն  լինի միայն ինքնուրույն կարգավորվող վնասները, որոնք կգրանցվեն համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով:
միայն գույքային վնասների ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավորության որոշման գործընթացը նախատեսվում է ոստիկանությունից տեղափոխել ԱՊՊԱ ոլորտ՝ ապահովագրական ընկերությունների և պատճառի փորձաքննություն իրականացնող փորձագետների իրավասության դաշտ: Փորձաքննություն կատարելու նպատակով միասնական եղանակով ՃՈ-ից  կստացվեն  պատահարի  վերաբերյալ ելակետային  տվյալները և  պատահարների  տեսաձայնագրությունների էլեկտրոնային  տարբերակները՝ առկայության դեպքում:
 
Նշված փոփոխությունները ներառող համապատասխան օրենքների նախագծերը ՀՀ Ոստիկանությունն այս պահին արդեն շրջանառել է շահագրգիռ գերատեսչությունների միջև և այդ նախագծերի այլ մանրամասները կարող եք ճշտել Ճանապարհային ոստիկանությունից:
 
Բյուրոյի կողմից շրջանառված նախագծերից հարկ եմ համարում առանձնացնել նաև ԱՊՊԱ պայմանագրերի կնքման նգործընթացի և սակագների հաշվարկման համակարգի պարզեցմանն և կատարելագործմանը վերաբերող փաթեթը:
 
ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը ենթադրում է հնարավորությունների ստեղծում, որպեսզի ապահովագրական ընկերությունները կարողանան առցանց, վճարահաշվարկային համակարգերի միջոցով, այդ թվում՝ վճարային ցանկացած տերմինալների և բջջային հավելվածների միջոցով իրենց հաճախորդներին առաջարկել կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և կատարել վճարումներ՝ առանց ապահովագրական ընկերություն այցելելու:
 
Սակագների հաշվարկման՝ ներառյալ բոնուս-մալուս  համակարգի  պարզեցման  և  կատարելագործման գործընթացի ներդրմամբ, նախատեսվում է անցում կատարել առավել պարզ՝ միայն Ապահովադիրների (ավտոմեքենաների սեփականատերերի)  պատմության վրա  հիմնված բոնուս-մալուս  համակարգին, ինչը թույլ կտա Ապահովադիրներին ինքնուրույն կառավարել  իրենց  ռիսկերը  և  ցանկացած  վարորդի  հանձնել  վարման՝ առանց  ապահովագրական ընկերությանը  տեղեկացնելու  և ԱՊՊԱ պայմանագրում որևէ փոփոխություն կատարելու:
 
Նախատեսվող կարգավորումների արդյունքում հատուցումների գործընթացը գրեթե երեք անգամ կկրճատվի. ներկայիս մոտ 16-ից  մինչև  90 օր  տևողությամբ գործընթացը կստացվի՝
 
1. Համաձայնեցված հայտարարագրով դեպքերում՝ 4-ից 11 օր,
2. Ստանդարտ դեպքերում՝ 10-ից մինչև 27 օր:
 
-Պարբերաբար  հնչում են  կարծիքներ,  որ վճարվող ապահովագրական  հատուցումները  չեն  բավարարում  իրական վնասի  չափը  վերականգնելու համար:  Ի՞նչ կասեք այս մասին:
 
-Տուժողները, նման դեպքերում կարող են ընտրել ավտոմեքենայի վերանորոգման տարբերակը և Բյուրոյի կողմից գրանցված և ապահովագրական ընկերության հետ համագործակցող վերանորոգող կազմակերպությունների ցանկից ընտրեն որևէ կազմակերպություն և պահանջեն մեքենայի վերանորոգում կատարել: Բացի դրանից, տուժողները իրենց պատճառված վնասի հետ անհամաձայնությունները կարող են բողոքարկել Բյուրոյում՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջոցով: Հուսով ենք, որ ապագա մեր կարգավորումների արդյունքում նման բողոքները նույնպես էապես կնվազեն:
 
 
 
 
 
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]