ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Սաքունցը կդիմի ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան 09/10/2015 19:48 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց արդարացված Ալեքսանդր Ցվերիանովի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բողոքը՝ իր վստահորդի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ գործը կարճելու ՀՔԾ որոշման դեմ:
Ալեքսանդր Ցվերիանովի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լրազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Ա.Ցվերիանովը հայտնել էր, որ 2012 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյաներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ բռնություն գործադրելու միջոցով հարկադրել են խոստովանել տարբեր գողությունների կատարում, որոնց հետ ինքն իրականում առնչություն չի ունեցել:
Սակայն հետագայում ՀՔԾ-ի Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը որոշում էր կայացրել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՔԾ-ի այս որոշումը բողոքարկվել էր նախ ՀՀ գլխավոր դատախազություն, ապա նաև՝ դատարան, երկու դեպքում էլ բողոքները մերժվել էին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. հունիսի 26-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Ա. Սաքունցը նշել էր, որ նախաքննության մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումները կատարվել են թերություններով և օբյեկտիվորեն չեն գնահատվել գործում առկա ապացույցները: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու ոստիկանության աշխատակիցների և տուժող Ա. Ցվերիանովի ցուցմունքներում առկա անհամապատասխանությունները՝ կապված վերջինիս բերման ենթարկելու ժամի հետ: Քրեական գործի նյութերով չի հերքվել Ա. Ցվերիանովի՝ ալկոհոլ օգտագործած լինելու փաստը, իսկ ձեռք բերված տվյալները բավարար են ենթադրելու, որ Ա. Ցվերիանովն ալկոհոլ օգտագործել է ոստիկանության աշխատակիցների հյուրասիրությամբ, քանի որ, գտնվելով ոստիկանության բաժնում, այլ կերպ, քան ոստիկանության աշխատակիցների միջոցով, չէր կարող ալկոհոլ ձեռք բերել և օգտագործել: Բացի այդ, Ա. Ցվերիանովն ինքնախոստովանական ցուցմունքով ընդունել է գողությունների 16 դրվագի կատարումը, մինչդեռ, հետագայում դատարանի դատավճռով անմեղ է ճանաչվել նշված արարքների կատարման մեջ: Ա. Սաքունցը նշել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը չի նշանակել համապատասխան փորձաքննություններ՝ Ա. Ցվերիանովի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների փաստի հաստատման համար:
Ա. Սաքունցի գնահատմամբ, ինքնին խոշտանգում է նաև այն, որ խիստ ցավերի առկայության պարագայում Ա. Ցվերիանովին բուժօգնություն չի տրամադրվել և այդ ընթացքում կատարվել են քննչական գործողություններ:
Ներկայացված բողոքի դեմ առարկել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Գ. Գևորգյանը և վարույթն իրականացրած Վ. Ավետիսյանը: Մասնավորապես, ըստ Գ. Գևորգյանի, նախաքննական մարմինը տվել է բոլոր հարցերի պատասխանները և քննությունը կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Արթուր Սաքունցը «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անպայման բողոքարկելու է ոչ միայն Վճռաբեկ դատարան, այլև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ