ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դստերը «բռնաբարած» հայրը դատարանում նրա անձնական կյանքից որոշ դրվագներ է պատմել 10/19/2014 12:11 | Քրեական խրոնիկոն
Արմավիրի մարզի բնակչուհի Ա. Ս.-ը ամուսնանալուց հետո 2014թ. մարտի 13-ին իր ամուսնու տուն է հրավիրել իր 4 մորեղբայրներին ու հայտնել, որ 4 տարի առաջ իր հարազատ հայրը բռնաբարել է իրեն ու զրկել կուսությունից:
«Փաստինֆո»-ն նախկինում անդրադարձել էր այս գործին` տեղեկացնելով, որ մորեղբայրներն էլ իրենց քրոջ ամուսնուց պարզաբանումներ ստանալու համար նույն օրը, գիշերը գնացել են նրանց տուն, գնումներ կատարելու ու միասին ընթրելու կեղծ պատրվակով դուրս կանչել իրենց փեսային ու առևանգելով տարել հարևան գյուղում գտնվող իրենցից մեկի կիսակառույց տուն, կապկպել կպչուն ժապավենով և ծեծի ենթարկել նրան:
Բայց նույնիսկ ծեծից ուշաթափվելուց հետո հայրն այդպես էլ չի խոստովանել, որ սեռական հարաբերություններ է ունեցել դստեր հետ: Հակառակը` նա շարունակ հերքել է դա ու երդվել, որ նման բան անել չէր կարող:
Դրանից հետո նրանք աղջկա հորը ծեծված ու կապկպված վիճակում բերել են աղջկա տուն, որտեղ աղջիկը հոր ներկայությամբ դարձյալ պնդել է իր մեղադրանքը:
Աղջիկը մորեղբայրներին ասել է, թե այդքան տարի լռել է, քանի որ հայրը սպառնացել է վերացնել իրեն, մորը, եղբորը, եթե ինքը խոսի։
Հոր և աղջկա բարդ հարաբերությունները պարզելու այս եղանակի համար մորեղբայրներին մեղադրանք է առաջադրվել մարդուն առևանգելու և դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելու համար:
Օրերս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատավարության ընթացքում նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքն ու հաստատել, որ նման քայլի են դիմել ճշմարտությունը պարզելու համար:
Իսկ տուժողը` աղջկա հայրը, դատարանում ևս մեկ անգամ հայտարարել է, որ ինքը նման «սրբապղծության» ընդունակ չէ, և, որ դուստրն ամեն ինչ հորինել է:
Ավելին, հայրն աղջկա անձնական կյանքից որոշ մանրամասներ է հրապարակել, պատմելով, թե նա մինչ ամուսնանալն արդեն 1-2 տղամարդկանց հետ կապեր է ունեցել, կորել է տնից, ինքն ու կինը նրան ծանոթի տանը ծեծված են գտել, հետ բերել: Իսկ ներկայիս ամուսնու հետ աղջիկը փախել է: 2 օր հետո նրա հարազատները եկել են իրենց տուն, «կարմիր խնձոր» են բերել: Բայց ամուսնու հետ 4-5 ամիս համատեղ ապրելուց հետո աղջիկը բաժանվել, եկել և ասել է, որ ոմն Արմեն իրեն բռնաբարել է, իսկ ամուսինն իր հետ չի շփվում։ Հետո նորից են հաշտվել, իսկ մի քանի տարի միասին ապրելուց հետո նա հայտարարել է, որ հայրն իրեն բռնաբարել է:
Այս մութ պատմության մանրամասները գործի նյութերի հետ, սակայն, կապ չունեն, ուստի դատարանը քննելով առևանգման ու ծեծի հատկանիշներով հարուցված քրեական գործը, որոշել է մեղավոր ճանաչել իրենց քրոջ ամուսնուն ծեծի ենթարկած քեռիներին` շրջանցելով դրա դրդապատճառները:
Բայց մեղավոր ճանաչելով հանդերձ, դատարանը որոշել է պատիժը նրանց նկատմամբ պայմանականորեն չկիրառել, փոխարենը սահմանելով փորձաշրջան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ