ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժողի կինը և միաժամանակ գործով վկան անտեղյակ էր 02/19/2014 19:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Խոշոր չափերով խարդախության փորձի ու առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին դրդելու գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին տուժող Գարեգին Շահինյանը և նրա կինը՝ վկա Գոհար Սաֆարյանը:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, նախորդ դատական նիստում տուժողին բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Տուժողի կինը դատարանին տեղեկացրել էր, որ ամուսինը աշխատանքի բերումով գտնվում է Կոտայքի մարզում և հայտնի չէ, թե երբ է վերադառնալու:
Տուժող Գարեգին Շահինյանը դատարանում պնդեց իր նախաքննական մարմնին տված ցուցմունքները և հայտնեց, որ այն ժամանակ ավելի լավ էր հիշում, քան ներկայումս: Դատարանում նա նշեց, թե տեղյակ չէ, թե իր որդու նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու համար պահանջված 2000 դոլար սկզբնական գումարն ամբաստանյալն ում պետք է փոխանցեր:
Գարեգին Շահինյանի կինը՝ վկա Գոհար Սաֆարյանն էլ նշեց, որ 2013թ. օգոստոսին իր որդին փողոցում վիճաբանել է, ոստիկանները ձերբակալել են նրան և բերման ենթարկել բաժին, իսկ ամուսինը իրեն տեղեկացրել է, որ որդուն բաց չեն թողնում: Սակայն օգոստոսի 25-ին ամուսինը կնոջն ասել է, որ իրենց հարևան Մհերը կօգնի որդուն ազատ արձակվելու հարցում:
Ըստ վկայի, ինքն այլ մանրամասներ չգիտի, քանի որ վատառողջ է եղել ու ամուսինը ամեն բան իրեն չի ասել, որպեսզի չանհանգստանա: Վկան միաժամանակ նշեց, որ տեղյակ է եղել, որ ամուսինը 2000 ԱՄՆ դոլար պետք է տա իրենց հարևան Մհերին, որպեսզի որդուն ազատեն, սակայն իրենք այդ գումարը չեն տվել, քանի որ չեն ունեցել:
Վկան անգամ չգիտեր, թե որտեղ է աշխատում իրենց հարևանն, ով հանձն էր առել իր որդու նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու գործը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Մհեր Բաբաջանյանը Գարեգին Շահինյանից խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս որդուն արգելանքից ազատելու համար, դրդել է Գարեգին Շահինյանի կողմից հանցանք կատարելու` իբր, իրեն ծանոթ պաշտոնատար անձանց՝ իր միջոցով 4000 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Սակայն Մհեր Բաբաջանյանի գործողություններն ավարտին չեն հասցվել` իր կամքից անկախ հանգամանքներով: Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ