Թեմաներ
Կիրակի 05 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/25/2024   21:48 Աբովյանի բանկ ներխուժած 50-ամյա տղամարդուն սպառնում է 8–12 տարվա ազատազրկում․ Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել 05/25/2024   21:42 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/25/2024   21:28 Մարտակերտի քաղաքապետը կալանավորվեց․ փաստաբան 05/25/2024   21:11 Ավարտվել են «Կրոկուսի» ահաբեկչության վայրում կատարված քննչական գործողությունները 05/25/2024   20:55 Էրդողանը գնահատել է 2023-ի երկրաշարժից Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը 05/25/2024   20:37 Պետք է ճիշտ գնահատեք, թե ինչպես եք համադրելու մեր ազգային շահն ու ստեղծված վիճակը. Օսկանյան (տեսանյութ) 05/25/2024   20:20 Փողոցի լուծումները կոշտ են լինում․ Սուրենյանց 05/25/2024   20:06 Բագրատ արքեպիսկոպոսի հյուրանոցային համարում փորձել են լսող սարք տեղադրել 05/25/2024   19:59 Ֆրանսիայում նախկին քահանային դատապարտել են տղաների նկատմամբ բռնության հարյուրավոր դեպքերի համար 05/25/2024   19:43 Հորդորում է վարորդներին՝ Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում հետևել ճանապարհային նշաններին․ Քաղաքապետարան 05/25/2024   19:26 Համացանցում «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ 05/25/2024   19:11 Երիտասարդների իրազեկման ակցիա՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում 05/25/2024   19:05 Ձերբակալել են գինեգործ Հայկ Շահնազարյանին և ևս երկու մարդու 05/25/2024   18:48 Եվրոպացիների փափագած խաղաղությունը չի կարող գալ Կովկաս,քանի որ Ալիևը միակողմանի զիջումներէպարտադրում 05/25/2024   18:33 ՌԴ Սուրգուտում ուժայինները մզկիթում շուրջկալ են կազմակերպել միգրանտների նկատմամբ 05/25/2024   18:19 Հայաստանը հրաժարվում է Իրանի առաջարկած օգնությունից՝ պատճառաբանելով, թե ՌԴ-ն դեմ է Իրանի հետ հարաբերությունների սերտացմանը. Յունանեսյան (տեսանյութ) 05/25/2024   17:59 ԱՄՆ Հայ դատի գրասենյակն աշխատում է Ադրբեջանին տրվող ֆինանսական աջակցությունը սառեցնելու ուղղությամբ 05/25/2024   17:42 Պետական սահմանը ո՞վ ա գծում, Նիկոլ Փաշինյանը՞, հայրենիքս եք տվել. կիրանցեցիների ու Փաշինյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) 05/25/2024   17:38 Երևան-Սպիտակ ավտոճանապարհի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված 05/25/2024   17:31 Կանադան բարձր վստահություն չունի Ադրբեջանի նկատմամբ. Սևակ Բելյան 05/25/2024   17:26 Փաշինյանի բերած ծաղիկները Տավուշում նետել են աղբարկղը (տեսանյութ) 05/25/2024   17:22 Ուխտագնացություն Տաթևի վանք` ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և հայ գերիների 05/25/2024   17:19 0-ից պետք է ուղեկալ սարքե՞ք. Փաշինյանն այցելել է Բաղանիսում տեղակայված ԱԱԾ-ի սահմանապահների ուղեկալ (տեսանյութ) 05/25/2024   17:18 Անահիտ Մանասյանն այցելել է զորամասեր․ ուսումնասիրվել են զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր 05/25/2024   17:10 Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, արձագանքելն անիմաստ է․ Բագրատ Միկոյան 05/25/2024   17:07 Պետերբուրգում տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը վիրավորվել է 05/25/2024   17:05 Այգեստան փողոցում այրվել է տան տանիք 05/25/2024   16:58 Փորձում են Հայաստանը դատարկել հայկական բովանդակությունից. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) 05/25/2024   16:52 Արցախցիների մի մարդու պես հեռանալը խառնեց բոլորի խաղաքարտերը. դա հաշվի չէին առել ոչ ՌԴ-ն, ոչ միջազգային խաղացողները, ոչ ՀՀ-ն ու Ադրբեջանը 05/25/2024   16:40 Ռուսաստանն ու Իրանը հաստատել են ռազմավարական գործընկերության ստեղծման տրամադրվածությունը 05/25/2024   16:21 ՀՀ լիազոր մարմիններն ստիպել են Արցախի քաղաքապետերին մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, իսկ այժմ մեղադրում են․ Ստեփանյան 05/25/2024   16:12 Մեր ժողովուրդն այժմ հաղթանակների ու մարզական ցնծության կարիք շատ է զգում. Ծառուկյան (տեսանյութ) 05/25/2024   16:10 ՔԿ-ն Արցախի քաղաքապետերին առաջադրված մեղադրանքների մասին. ենթադրյալ տուժողների մասին խոսք չկա 05/25/2024   16:01 Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/25/2024   15:43 Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն 05/25/2024   15:40 Մեզ ուզում են զրկել մեր պատմությունից, այսինքն՝ մեր հիշողությունից, իսկ հիշողություն կորցրած մարդը հիվանդ է. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (տեսանյութ) 05/25/2024   15:36 Տեղի է ունեցել Լավրովի և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի միջև հեռախոսազրույց 05/25/2024   15:26 Ես գամ Երեւան, մեկ էլ գամ տեսնեմ իմ տանը, իմ կնգա կողքին մի Ալիեւ է պառկա՞ծ, ձե՞ռք եք առնում. կիրանցեցին՝ Փաշինյանին (տեսանյութ) 05/25/2024   15:19 Գյուղի բնակիչները ցանկություն չունեն հանդիպելու Փաշինյանի հետ. կիրանցեցի (տեսանյութ) 05/25/2024   15:09 Երեւանում տեղի է ունենում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի, գրասենյակների համահայկական խորհրդաժողովը. ուղիղ միացում 05/25/2024   15:03 «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ոստիկանության հատուկ տարածք է տեղափոխվել 89 ավտոմեքենա 05/25/2024   14:55 Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա 05/25/2024   14:46 Մի քանի տասնյակ թիկնապահներով շրջապատված Փաշինյանն այցելել է Կիրանց. ուղիղ միացում 05/25/2024   14:34 Փաշինյանը Բաղանիսից գնացել է Ոսկեպար (տեսանյութ) 05/25/2024   14:31 Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով. աշխատանքները համակարգում է ոմն Աշոտ Մկրտչյան 05/25/2024   14:28 Վաղը բոլորիս հնարավորություն է ընձեռված ընտրություն կատարելու․ Մի թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում. Էլինար Վարդանյան 05/25/2024   14:26 Համախմբվենք հանուն Հայի, Հայաստանի, Հայրենիքի, Աստծո․ Սեյրան Օհանյան 05/25/2024   14:20 ՔԿ-ն պահանջում է կալանավորել Մարտակերտի քաղաքապետին. Վերջինս մեղադրանքը չի ընդունել ու ցուցմունք է տվել 05/25/2024   14:03 Սրբազանի գլխավորած շարժումն այսօր դարձել է միաբանող ուժ․ «Եվրոպահայերը հանուն Արցախի» 05/25/2024   13:57 Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիք
05/25/2024   11:57 Վանաձորում թալանել են տեղի հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ 05/24/2024   18:24 Արտակարգ իրավիճակ՝ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. ժամանել են մեծ թվով ոստիկաններ 05/25/2024   20:06 Բագրատ արքեպիսկոպոսի հյուրանոցային համարում փորձել են լսող սարք տեղադրել 05/24/2024   18:33 3 պատճառ՝ ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու համար 05/24/2024   19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան 05/24/2024   12:49 Արմավիրի մարզում Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում 05/24/2024   13:02 Հայտարարությունը Փաշինյանից,երկրների անունները՝ ԱԳՆ խոսնակից. Փաշինյանի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել 05/25/2024   13:41 Իրանի արեւմուտքում պայթել է գազատար խողովակը. կան զոհեր 05/24/2024   19:02 Ինչ է հայտարարելու Փաշինյանն իր այսօրվա ուղերձում. քաղաքացիների կանխատեսումները 05/24/2024   21:00 Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին ուղղված ուղերձով. ուղիղ միացում 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/24/2024   09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը 05/25/2024   16:52 Արցախցիների մի մարդու պես հեռանալը խառնեց բոլորի խաղաքարտերը. դա հաշվի չէին առել ոչ ՌԴ-ն, ոչ միջազգային խաղացողները, ոչ ՀՀ-ն ու Ադրբեջանը 05/25/2024   12:04 Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ (տեսանյութ) 05/24/2024   13:10 Ասկերանի քաղաքապետն ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ՝ իր հետ բերելով ՀՀ տեղափոխվելու հնարավորություն չունեցող երեք արցախցու․ ազգական 05/25/2024   12:44 Բաղանիսում Փաշինյանը հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ) 05/24/2024   11:40 Պատահար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ 05/25/2024   16:01 Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/25/2024   11:21 Փաշինյանը Տավուշի սահմանային Բաղանիսից է սկսում դիտել գործընթացը 05/25/2024   17:10 Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, արձագանքելն անիմաստ է․ Բագրատ Միկոյան

Ֆրանսիան փողը չի տվել, Երեւանի ջուրը դեռ չի բարելավվի 05/28/2013   12:57  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Կառավարությունը մտադիր է երկարաձգել պարտավորություների կատարման համար «Երեւանջուր» ընկերությանը հատկացված ժամանակը:
Այս հարցը ներառված է գործադրի առաջիկա նիստի օրակարգում:
 
Բանն այն է, որ 2008թ. մայիսի 27-ին ՀՀ եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրով նախատեսվում էր մինչեւ այս տարվա հունիսի 30-ը ավարտել Երևանի խմելու ջրի համակարգի բարելավմանն ու մաքրմանն ուղղված ծրագիրը:
 
Ծրագրով նախատեսվում էր իրականացնել «Աէրացիա» ջրազտման կայանի վերականգնման, խմելու ջրացանցի մասնակի վերականգնման եւ էլեկտրամեխանիկական եւ հիդրալվիկ սարքավորումների միջոցով առավել ապահով ջրամատակարարմանն ուղղված աշխատանքներ: Նախատեսվում էր նաեւ նոր խողովակաշարերի անցկացում, ցանցի ընդլայնում, նոր ջրագծերի միացում եւ կատոդային պաշտպանության ապահովում:
 
Նշենք, որ այս աշխատանքների իրականացման համար Ֆրանսիայի կառավարությունը ՀՀ-ին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` ֆրանսիական կողմի կառավարմանը հանձնված «Երեւանջուր» ընկերությանն է հատկացրել ընդհանուր առմամբ 24.9 մլն եվրո գումար, որից 24.4 մլն եվրոն վարկի տեսքով, իսկ 0.5 մլն-ը` դրամաշնորհի:
 
Ընդ որում, վարկը տրվել է 20 տարի մարման ժամկետով, որից 5 տարին արտոնյալ պայմաններով` 1,75 % տարեկան տոկոսադրույքով: 
 
Եվ ահա ծրագրի ավարտին մնացել է 1 ամիս, ու կառավարությունը որոշել է երկարաձգել դրա իրականացման ժամկետը եւս 1-2 տարով:
 
Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծում մասնավորապես ասվում է. «ֆրանսիական կապալառուի և հայկական գնորդի միջև կնքված առաջին գործարքները հաշվեգրանցվում են արձանագրությունը ուժի մեջ մտնելու պահից` ամենաուշը մինչև 2014թ. հունիսի 30-ը ներառյալ», «Ֆրանսիական ֆինանսավորման օժանդակությունից հատկացումները պետք է իրականացվեն ամենաուշը մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ»:
 
Փաստորեն, այս տարի վարկի մարման արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվում էր, եւ ստացվում է, որ պայմանագրով նախատեսված ժամկետների երկարացումն այս առումով ձեռնտու է նաեւ մեր կառավարությանը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գործադիրն, այնուամենայնիվ, վաղը հավանության կարժանացնի ներկայացվող նախագիծը:
 
Ի դեպ, նշենք, որ ծրագրի ուշացումը կառավարության կայքում տեղադրված փաստաթղթում մեկնաբանվում է հետեւյալ կերպ. «Ծրագիրը մեկնարկել է Արձանագրությամբ նախատեսված ժամկետներից ավելի ուշ, քանի որ Արձանագրությունը ներառում էր միաժամանակ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի միասնություն: Վերջինիս ստորագրումից հետո մեկնարկել է դրամաշնորհային համաձայնագրի իրականացումն ու նպատակահարմարության ուսումնասիրության փուլը, որը տևել է նախատեսվածից ավելի երկար: Ուսումնասիրությունների արդյունքների արձանագրումից հետո մեկնարկել է վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը, որը գտնվում է իրականացման նախնական փուլում»: 
 
Կառավարությունը նաեւ հայտնում է, որ արձանագրության մեջ փոփոխությունները նախաձեռնել է ֆրանսիական կողմը:
 
Իսկ հայկական կողմի հաստատումից հետո մայրաքաղաքում որակյալ ջուր ունենալու ակնկալիքները ստիպված կլինենք հետաձգել եւս ավելի քան 2 տարով, մինչեւ 2015-ի ավարտը:
 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Արխիվ

[]