ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրճատվել է երեխաների օտարերկրյա որդեգրման համար ներքին փաստաթղթաշրջանառությունը 05/20/2013 14:47 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի երեխաների արտասահմանյան որդեգրումն այսուհետ կկատարվի ընդունված և արդեն ուժի մեջ մտած որդեգրման կարգի կիրառմամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը:
Ընդունված որդեգրված կարգը համապատասխանեցվել է Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին Հաագայի կոնվենցիայի պահանջներին, որին Հայաստանը միացել է:
Որդեգրման կարգով գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար հնարավորինս կրճատվել են ներպետական պրոցեսները՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը: Եթե նախկինում որդեգրման ենթակա գործերը ուղարկվում էին կառավարություն, այնտեղից էլ ոստիկանություն՝ գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար, նոր կարգով գործերն ուղարկվում են անմիջապես ոստիկանություն: Արդյունքում, եթե նախկինում ներքին գործընթացները մինչև որդեգրման թույլտվություն ստանալու համար դատարան դիմելը տևում էր մի քանի ամիս, այժմ ներքին գործընթացները կկատարվեն մեկուկես ամսից երկու ամսվա ընթացքում: Որդեգրողների շահերից ելնելով միաժամանակ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը երկարացվել է և մեկ տարուց հասցվել մեկուկես տարվա: Հայաստանից երեխաների օտարերկրյա որդեգրողները հիմնականում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Իտալիայից են, սակայն հիմա ակտիվ է նաև Կանադան, որդեգրողներ կան նաև Կոնվենցիայի ոչ անդամ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից:
Կարգով նախատեսված է նաև, որ որդեգրման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար ՀՀ արդարադատության նախարարի հրամանով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ՀՀ արդարադատության, աշխատանքի ու սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ոստիկանության համապատասխան կառույցների ներկայացուցիչները, որոնք իրենց աշխատանքային գործունեության բնույթով մշտապես զբաղվում են երեխաների որդեգրման հարցերով: Միջգերատեսչական խմբում ընդգրկվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը և դա ինքնանպատակ չէ՝ արտաքին գործերի նախարարությունը որդեգրման կարգով պարտավորություն ունի ցանկացած տեղեկատվություն որդեգրված երեխաների վիճակի վերաբերյալ Հայաստանի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից ստանալ ու փոխանցել աշխատանքային խմբին: Որդեգրման կարգով ամրագրվել է, որ երեխայի որդեգրումից հետո հինգ տարի Հայաստանը պետք է պահանջի ու ստանա հաշվետվություններ երեխաների վիճակի մասին: Արդեն իսկ հունիս ամսվա ընթացքում աշխատանքային խումբը կձևավորվի և խմբի առաջին հավաքը տեղի կունենա:
Արգամ Ստեփանյանը նշեց նաև, որ առայսօր Հայաստանի երեխաների նկատմամբ որդեգրումից հետո որևէ բռնության հետ կապված տեղեկատվություն չի եղել: Ըստ ՔԿԱԳ գործակալության փոխղեկավարի, հնարավոր խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ որդեգրողները ամեն ինչ իմանան երեխայի մասին, այդ թվում՝ նրա առողջական վիճակի մասին: Դրա համար, նախատեսված է որդեգրողի հանդիպումը երեխայի հետ, ցանկության դեպքում նաև առողջության զննության անցկացումը՝ մանկատան հսկողությամբ:
Ըստ Արգամ Ստեփանյանի, Հայաստանում օտարերկրյա որդեգրումները շատ չեն՝ միջին հաշվով մոտ 200 ընտանիք է Հայաստանից երեխա որդեգրելու ցանկություն հայտնում, սակայն նրանցից միայն 40-60-ն են երեխա որդեգրում: Ընդ որում, օտարերկրյա որդեգրման թվերը նվազելու միտում ունեն՝ եթե 2011թ. 137 որդեգրությունից 69-ն է եղել օտարերկրյա որդեգրում, 2012թ. 102-ից 53 օտարերկրյա որդեգրություն է եղել, ապա այս տարվա 5 ամսվա ընթացքում ընթացք է տրվել այդպիսի որդեգրման 17 գործի: Երեխաների օտարերկրյա որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն տրվում է՝ ելնելով ՀՀ օրենսդրության, մասնավորապես, Ընտանեկան օրենսգրքով նախատեսված պահանջներից՝ որդեգրողի ու որդեգրվողի միջև տարիքային տարբերությունը պետք է 18 տարուց ավելի լինի, որդեգրողը չպետք է հանցագործության համար դատված լինի, որոշակի հիվանդություններով չպետք է տառապի: Այս պահանջներն ամրագրվել են նաև որդեգրման նոր կարգում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել