ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիվանդանոցում 27-ամյա երիտասարդի մահվան գործով նշանակվել է համալիր փորձաքննություն 05/14/2013 11:00 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան քրեական գործով որեւէ մեկի դեռ մեղադրանք չի առաջադրվել եւ նշանակվել է համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, փորձագետներին հարցեր կուղղվեն, թե արդյոք «Մասիսի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանի կողմից ճիշտ է կատարվել ու կազմակերպվել Ցոլակ Մկրտչյանի հետազոտությունը և ախտորոշումը, ամբուլատոր բուժումը: Փորձագետները պետք է պատասխանեն, թե բժշկի ու բուժաշխատողների կողմից թույլ տրվել են մասնագիտական բնույթի խախտումներ, եթե այո՝ ինչ խախտումներ և այդ խախտումները ինչ հետևանքներ են առաջացրել: Բարալգետաս դեղամիջոցի նշանակումը ու ներարկումը Ցոլակ Մկրտչյանի համար հակացուցված եղել է, թե ոչ, եթե հակացուցված եղել է, ինչ պատճառով, ճի՞շտ է կատարվել բարալգետասի ներարկումը, եթե ոչ՝ ապա ինչ խախտում է թույլ տրվել և ում կողմից: Ցոլակ Մկրտչյանի ներերակային ներարկումից առաջացած անաֆիլակտիկ շոկից հետո բժիշկ Գրիգորյանը և Մասիսի բժշկական կենտրոնի բուժաշխատողները ունեցել են արդյոք հնարավորություն հիվանդի փրկության համար, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, թե ոչ: Այդ ընթացքում նրանք թույլ են տվել խախտումներ, թե ոչ:
Փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո տուժող կողմը մտադիր է բարձրացնել մեղադրանք առաջադրելու հարցը:
Տուժող կողմը խորհրդատվություն է ստացել ռուսաստանյան բժիշկներից, ըստ այդմ, բարալգետաս դեղամիջոցի միջերակային ներարկում կարելի է անել մաքսիմում 2 մգ. չափաքանակով, այն էլ պետք է ներարկվի շատ դանդաղ՝ 1մգ-ը մեկ րոպեում: Մինչդեռ տվյալ դեպքում բժիշկը նշանակել է դեղամիջոցի ներարկում միանգամից 5 մգ չափաքանակով այն էլ այն բանից հետո, երբ պապավերին դեղամիջոցի առաջին ներարկումից հետո Ց.Մկրտչյանի արյան ճնշումն իջել էր 90/60-ի: «Ես տեղեկացված եմ, որ ցածր ճնշման պայմաններում ուղղակի անթույլատրելի է այդպիսի դեղամիջոցի նշանակումը և այդ քանակությամբ»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Տուժողը ապրիլի 2-ին որովայնի շրջանում ցավերի պատճառով դիմել էր Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 3-ի լուսադեմին մահացել է՝ անաֆիլակտիկ շոկից: Դիակի դատաբժշկական փորձաքննությունն արդեն իսկ հաստատել է, որ Ցոլակի մահը վրա է հասել անաֆիլակտիկ շոկի հետևանքով, ինչն իր հերթին առաջացել է բարալգետաս միջերկային ներարկումից: Փորձագետի եզրակացությամբ, Ց.Մկրտչյանն եղել է ամբողջությամբ առողջ, նրա բոլոր օրգանները եղել են պրակտիկորեն առողջ վիճակում:
Փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո բավարարվել էր տուժող կողմի բողոքը և երիտասարդի մահվան դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ Բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Գործով վարույթն իրականացնող մարմինը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքը բավարարել է նաև Ցոլակ Մկրտչյանի եղբոր Վիրաբ Մկրտչյանի դիմումը իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:
Նկարը՝ shamshyan.com-ի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
- 05/05/2024 10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն