ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժող կողմը պահանջում է բժիշկներին քրեական պատասխանատվության ենթարկել 04/17/2013 17:21 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի ողբերգական մահվան փաստով: Հետաքննության շրջանակներում բացատրություններ են տվել երիտասարդի ծնողներն ու կինը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը, երիտասարդը որովայնի, գուցե կույր աղիքի շրջանում «մի փոքր ցավեր է ունեցել», ապրիլի 2-ին դիմել է Մասիսի բժշկական կենտրոն և այն էլ այն պատճառով, որ երիտասարդը տառապում էր դեղորայքային ալերգիայով և չէր կարող որևէ դեղահաբ ընդունել:
Ըստ տուժող կողմի՝ հիվանդանոցում որևէ գործիքային հետազոտում չի անցկացվել, բժիշկը պարզապես ձեռքով զննել է հիվանդին, կասկած հայտնել, որ ցավերը կարող են լինել սննդային խնդիրների հետևանք: Ըստ տուժող կողմի ունեցած տեղեկությունների՝ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանը բարալգետասի ներերակային ներարկում է արել: Երիտասարդը վերադարձել է տուն՝ հուսալով, որ երևի ամեն ինչ կկարգավորվի, սակայն ցավերը գիշերը կրկնվել են: Նա նորից է գնացել հիվանդանոց, որտեղ էլ ապրիլի 3-ի լուսադեմին մահացել է՝ անաֆիլակտիկ շոկից: Ըստ մահվան վկայականի՝ մահվան պատճառը սրտի պսակաձև անոթի արյան շրջանառության խանգարումն է:
Տեսնելով, որ Ցոլակը չի պատասխանում հեռախոսազանգերին, երիտասարդի հարազատները գնացել են հիվանդանոց և վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել նրա դիակը:
Տուժողի կնոջ վկայությամբ, իր ամուսինը բժշկին ասել է, որ դեղորայքային ալերգիա ունի, թեև ներկայումս հիվանդանոցի բուժանձնակազմի շրջանում հակառակ պնդումներն են շրջանառվում: Մահացած երիտասարդի հարազատները մտավախություն ունեն, որ կարող են կեղծվել դեպքի տվյալները, և բժիշկները կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից: Կողմը թերահավատ է նաև ներկայումս կատարվող դատաբժշկական փորձաքննության հարցում՝ դատաբժիշկները չեն կարող անկողմնակալ լինել, երբ հարցը վերաբերվում է գործընկերներին:
Տուժող կողմը պահանջում է, որպեսզի մահվան փաստով քրեական գործ հարուցվի, նախաքննություն իրականացվի և բժիշկները քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Նկարում Ինեսսա Պետրոսյանն է
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը