Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհ՝ Գյումրիի տներից մեկում 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ Խորենացի փողոց․ քաղաքացի 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները

«Փակ շուկա»-ի գործով առկա է զանցանք և ոչ թե հանցանք. Ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը 04/04/2013   09:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի Մ.Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող, մշակույթի հուշարձան հանդիսացող «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի կապակցությամբ հետաքննության արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վերջին շրջանում ճարտարապետները առավել հաճախակի են դարձրել բողոքի ակցիաները` պահանջելով դադարեցնել Փակ շուկայի շինարարությունը և քրեական գործ հարուցել հուշարձան համարվող այդ շինությունն անարգողների նկատմամբ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Միասյանը նախօրեին տեղեկացրեց, որ իրենց գրությանն ի պատասխան Դատախազությունից տեղեկացրել են, որ «հանցանք չկա»:

Շուրջ մեկ տարի առաջ` 2012թ.-ին, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն ու մի խումբ քաղաքացիներ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում էին ներկայացրել ոստիկանություն: Քաղաքացիները ահազանգում էին, որ մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ից սկսած, իսկ 22:00-ից հետո մինչև կեսգիշեր ՀՀ օրենքների պահանջների կոպտագույն խախտմամբ քանդվել են Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա»-ի տանիքի զգալի հատվածը, կամարները: Ըստ դիմումատուների՝ ճարտարապետական հուշարձան հանդիսացող շինության հետ որևէ շինարարական աշխատանք, միջամտություն կատարելու համար բացակայում են համապատասխան շինարարական թսւյլտվությունները, չկա հաստատված նախագիծ։

Հիշյալ դիմումի հիման վրա «Pastinfo.am»-ի ունեցած հավաստի տեղեկություների համաձայն, ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողով»-ի կողմից ստացված գրության համաձայն, շուկայի տարածքի հետնամասում տանիքի ծածկի քանդման ինքնակամ աշխատանքներ իրականացնելու համար «Երևանի թիվ 1 շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 ՀՀ դրամի չափով։ Ոստիկանությունը նկատել է, որ իրավաբանական հանրաճանաչ սկզբունքի համաձայն, արգելվում է անձին երկրորդ անգամ պատասխանատվության ենթարկել միևնույն արարքի համար՝ Վ.Մկրտչյանն արդեն իսկ ենթարկվել է վարչական պատասխանատվության վարչական զանցանքի համար, ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով՝ Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը, նախատեսված հանցագործության հատկանիշները։

Ոստիկանությունը հանգել է եզրակացության, որ թեև «Երևանի թիվ 1» շուկայի տարածքամ կատարվող շինարարական աշխատանքներ իրականացրած անձինք խախտել են համապատասխան շինարարական նորմատիվները, սակայն դրանցով շուկայի կառույցը կամ դրա մի հատվածը վնասելու կամ ոչնչացնելու դիտավորություն չեն ունեցել: Նրանք տվյալ դեպքում պարտավոր չէին և չէին կարող նախատեսել իրենց գործողությունների հետևանքները, քանի որ շուկայի տարածքում իրականացված աշխատանքները նախապես հաստատվել ու համաձայնեցվել են համապատասխան կազմակերպությունների և պետական մարմինների կողմից:

Այսպես, ըստ «Լուսարբիլդ» ՍՊԸ-ի աշխղեկ Իշխան Գևորգյանի բացատրության, ՍՊԸ-ն Քաղաքապետարանի թույլտվության համաձայն շուկայի տարածքում իրականացրել է հողային քանդման աշխատանքներ։ Նշված աշխատանքների ընթացքում պահանջ է դրվել պահպանել շուկայի արտաքին տեսքը, սակայն կատարվող աշխատանքների ընթացքում շուկայի տանիքի մի մասը քանդվել է, քանի որ տարիների ընթացքում այն կոռոզիայի է ենթարկվել, ամրանները փտել են, ամեն դեպքում իրենց կողմից տանիքի և կամարների վերանորոգմանն ուղղված աշխատանքներ են ձեռնարկվում։

Ըստ ճարտարապետ Արտակ Մխիթարյանի՝ «Երևանի թիվ 1» շուկա ՍՊԸ–ի ղեկավարությունը դիմել է իրենց շուկայի շինության վերաբերյալ վերականգնման և ուժեղացման նախագիծ կազմելու խնդրանքով։ Կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այդ թվում՝ ինժեներա-երկրաբանական և տեխնիկական, կազմվել է վերականգնման և ուժեղացման էսքիզ-առաջարկ, որն էլ քննարկման համար հետագայում տրամադրվել է ՀՀ Մշակույթի նախարարությանը։ Դրական եզրակացություն ստանալուց հետո դիմել են Քաղաքապետարան՝ հողային աշխատանքների կատարման թույլտվություն և ճարտարապետա-հատակագծային առաջադրանք ստանալու նպատակով, ինչն էլ ստանալուց հետո կցվել է նախագծին։ Այնուհետև կազմվել է ուժեղացման և վերակառուցման նախագիծ։

Ստացված շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ շուկայի տարածքում առկա են տարատեսակ գրունտներ։ Մասնավորապես, կառույցի հյուսիս-արևմտյան մասում գտնվում են կիսաժայռային և ժայռային գրունտներ՝ բազալտ, անդեզիտաբազալտ: Այսինքն՝ դրանք գտնվում են ինչպես գոյություն ունեցող՝ ներկայիս ապամոնտաժված հատվածամասի հիմքերի տակ, այնպես էլ նախագծային փաստաթղթերով քանդման ենթակա հատվածներում, որտեղ տեղազննության ժամանակ իրականացվում էին քանդման աշխատանքներ։

Փորձագետները հետաքննող մարմնին հայտնել են, որ կառույցի կոնստրուկտիվ կառուցվածքը, առկա և հարակից կոնստրուկտիվ տարրերի իրավիճակը բնորոշում է այն մասին, որ ներկայիս՝ ապամոնտաժման չափերով փլուզումը տեխնիկապես անհնարին է: Իսկ մասնակի, առանձին հատվածների փլուզման հնարավորությունը անխուսափելի է կառույցի ներսում մեծածավալ հիմնահողի քանդման, տեղափոխման աշխատանքների և կոնստրուկտիվ միջամտության հետևանքով։ Ինչ վերաբերում է վնասվածության ծավալի պարզաբանմանը, ապա ներկայիս հետնամասի ամբողջական մակերեսի ապամոնտաժված լինելու պայմաններում, վնասված հատվածի մակերեսի հստակեցումը դառնում է անհնարին։

Ըստ հետաքննող մարմնի արձանագրման՝ կառույցի տարածքում «Լուսարբիլդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը ցույց է տվել, որ ընկերությունը հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքի փորձ չի ունեցել՝ առանց պաշտպանիչ միջոցառումների իրականացվել է պատերի ստորին հատվածների քանդումը, որը բերել է կառույցի հետնամասի պատի անկյունային հատվածում ճաքի առաջացմանը։ Մինչդեռ, ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական՝ միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետներր, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն։

Լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա է նաև տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու թույլտվության հարցը:

Հուշարձան հանդիսացող կսռույցի նախագծային էսքիզային առաջարկի փուլից սկսած նախագծային կազմակերպությունը, իր կողմից ներկայացված նախագծային լուծումներում պետք է հաշվի առներ կառույցի կրող տարրերին կոնստրուկտիվ միջամտությունը բացառելու, ինչպես նաև առանց կառույցի տարրերին վնաս պատճառելու, շինարարության աշխատանքների կազմակերպման հնարավոր լինելու պայմանները, միաժամանակ չանտեսելով նաև կառույցի վնասվածության աստիճանը։


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]