Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   17:31 Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024   17:24 Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը 05/17/2024   17:15 Շարժման առաջնորդը հանդիպում է բժշկական համայնքի հետ. ուղիղ 05/17/2024   17:11 Հրաժարականի հարցը որևէ քննարկման չի կարող դրվել. Սարգիս Խանդանյան 05/17/2024   17:02 Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան 05/17/2024   16:53 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 05/17/2024   16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 05/17/2024   16:38 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան 05/17/2024   16:38 Որ մթերքներն են դրական ազդում ձայնի վրա, որոնք՝ բացասաբար 05/17/2024   16:36 Նոր ֆլեշ մոբ «ես +1». Քաղաքացիները միանում են Սրբազանի հայտարարությանը, թե. «այս պայքարից ոտք ետ դնողը չեմ» 05/17/2024   16:17 Հանրային տրանսպորտում Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանելու գործով նախաքննությունն ավարտվել է 05/17/2024   16:07 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան 05/17/2024   16:04 «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ 05/17/2024   16:00 Չնայած իշխանության քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը գումարի դիմաց հանձնելու դավաճանական օրակարգին․ Դանիելյան 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   15:19 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/17/2024   15:12 Զինծառայողների հարազատները  ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ․ ՊՆ 05/17/2024   15:00 ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   14:42 Հայրենի՞քն է արժեք, թե՞ ասֆալտը. 21-րդ դարում արժեքը մարդու համար շատ հարաբերական է. Գալստանյան 05/17/2024   14:35 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   14:06 Մեզանից շատերը դեռևս մնում են անհաղորդ ու անտարբեր մեր երկրի ճակատագրի և մեր երեխաների ապագայի նկատմամբ. Անանյան 05/17/2024   13:55 Ավետիք Չալաբյանի անունը մինչև հիմա չի հնչել որպես թեկնածու.առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ 05/17/2024   13:41 Մեզ առաջիկայում շատ լուրջ օրեր են սպասվում և, Աստծո կամոք, շատ փոփոխությունների օրեր. Գալստանյանը հորդորեց պատրաստ լինել (տեսանյութ) 05/17/2024   13:37 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամ 05/17/2024   13:25 Կիրանցում ավարտվել է մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումը. այն անցել է անարդյունավետ 05/17/2024   13:08 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 05/17/2024   12:49 Առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով. ևս 2-3 աստիճանով կցրտի 05/17/2024   12:49 Սա 2-3 տան խնդի՞ր է, թե՝ պետության․ իշխանությունները փորձում են ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով․ Տավուշի թեմի առաջնորդ 05/17/2024   12:25 Սուտ եք խոսում. Պապոյանին հունից հանեց հարցը, թե ինչու է իր կինը հավաքի մասնակիցներին «անասուն» անվանել 05/17/2024   12:20 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 05/17/2024   12:17 Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան 05/17/2024   12:15 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան 05/17/2024   12:11 Լուկաշենկոյի օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլիում 05/17/2024   12:09 Սահմանազատման գործընթացի հիմքը 1976 թ քարտեզներն, ըստ այդմ՝ ինչ պատկանում է Հայաստանին՝ անցնելու է Հայաստանին. ԱԽ քարտուղար 05/17/2024   12:06 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի դպրոցում հանդիպում է բնակիչների հետ 05/17/2024   12:04 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   11:43 Հաջիևը բանակցություններ է վարում ԱՄՆ-ում. խոսել են հայ-ադրբեջանական հարաբերություններից 05/17/2024   11:37 Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է 05/17/2024   11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար 05/17/2024   11:19 Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Ոստիկանություն 05/17/2024   11:16 Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը 05/17/2024   11:00 Կիրանցի բնակիչները սպասում են մարզպետի ժամանմանը և չեն բացում միջպետական ճանապարհը 05/17/2024   10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com 05/17/2024   10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ 05/17/2024   10:28 Մուտքը Կիրանց գյուղ փակ է ՀՀ քաղաքացիների համար. Ոստիկանությունը դեպի Կիրանց թողնում է միայն տեղի բնակիչներին 05/17/2024   10:17 Կիրանցեցիները ողջ գիշեր փակ են պահել միջպետական ճանապարհը
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

Գագիկ Ջհանգիրյան. Լավ նախագիծ է, ուղղակի մենք պետք է փորձենք ավելի կատարելագործել 04/04/2014   18:14  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում տեղ գտած նորամուծությունների քննարկումները` ներկայացնելով տարբեր կողմերի փաստարկներն ու հակափաստարկները: Սակայն, այս բանավեճին որոշակի առումով, կարծես թե, անհաղորդ է մնացել օրենսդիր մարմինը, որը, ըստ էության, կոչված է նախագիծը ընդունելու կամ մերժելու: 
 
Տևական ժամանակ ԱԺ-ում շրջանառության մեջ գտնվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի դեևս լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվելու պատճառների, նախագծի վիճահարույց դրույթների վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՀՀ նախկին զինվորական դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ:
 
- 2012թ. սեպտեմբերի 14-ից Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել կառավարության հեղինակած Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, իսկ 2013թ.-ի նոյեմբերի 29-ից՝ նախագծի լրամշակված տարբերակը: Բոլորը կարևորում են Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, սակայն այն այդպես էլ չի ստացել գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և հետևաբար ԱԺ օրակարգում չի ընդգրկվել: Ինչո՞վ է դա պայմանավորված:
 
-Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ ընդունումը հետաձգվում է: Ուղղակի քանի որ Քրեական դատավարության  օրենսգիրքը բարդագույն օրենսգրքերից  մեկն է և մեծածավալ է, դրա քննարկումը չի կարող լինել սովորական օրենքի նման: Մենք հեղինակների հետ արդեն հանձնաժողովի մոտ 15 նիստեր ենք կազմակերպել: Քննարկում ենք օրենսգիրքն ըստ բաժինների, ինստիտուտների, անդրադառնալով յուրաքանչյուր հոդվածի ու նորմի: Հուսամ՝ ևս մի 10-15 այդպիսի նիստ, և հեղինակների հետ մեր նախնական քննարկումը կհամարենք ավարտված:
 
Բայց չպետք է մոռանալ, որ օրենսգիրքը վերաբերում է իրավակիրառ շատ մարմինների, գերատեսչությունների, և մենք պետք է լսենք նաև նրանց կարծիքները՝ այս կամ այն ինստիտուտի, նորմի վերաբերյալ: Ճիշտ է՝ նրանց հետ երկար քննարկումներ   չենք կազմակերպելու, որովհետև օրենսգիրքը նախնական լուրջ լրամշակում   է անցել, բայց որոշակի քննարկումներ այնուամենայնիվ կլինեն:
 
Այնպես որ, ես կարծում եմ, որ օրենսգիրքը նորմալ քննարկման մեջ է: Իհարկե, լավ կլիներ, որ մենք օր առաջ այն ընդունեինք և կիրառման մեջ դնեինք: Բայց, կարծում եմ, սա այն դեպքն է, որ շատ շտապելն օգուտ չի կարող բերել: Օրենսգիրքը գործելու է առնվազն 10-15 տարի և չի կարելի թերի մշակված օրենսգիրք դնել գործողության մեջ:
 
 Պետք է շեշտեմ, որ հեղինակային խմբի կողմից շատ մեծ աշխատանք է կատարված և լավ աշխատանք է կատարված, մեծ ծավալի, տեսական բավարար մակարդակի նախագիծ է պատրաստված, և նկատված թերություններն ու բացթողումները չեն նսեմացնում կատարված աշխատանքի արժեքը: 
 
Քանի որ սա մասնագիտական օրենսգիրք է, և Ազգային ժողովի  ոչ բոլոր  իրավաբան պատգամավորներն են մասնագիտացված քրեական դատավարության մեջ, կարծես, ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում առանց հակասությունների, առանց  լուրջ թերությունների նախագիծ մատուցել ԱԺ-ին: ԱԺ-ի լիագումար նիստում նախագծի ներկայացման և ընդունման փուլում  նման մանրակրկիտ աշխատանք օրենսգրքի վրա հնարավոր չէ կատարել:
 
- Նախագծով ինչպիսի՞ նոր ինստիտուտներ, նորամուծություններ են նախատեսված:
 
-Օրինակ՝ նոր քրեական դատավարությունից հանված է քրեական գործի հարուցման ինստիտուտը: Ինչո՞ւ է հանված: Որովհետև շատ դեպքերում հետաքննության մարմինը և քննիչը կրկնակի աշխատանք էին կատարում, մեկը նյութեր էր նախապատրաստում, հետո մյուսը նույն այդ գործողությունները կատարում էր արդեն հարուցված քրեական գործի պայմաններում: 
 
Հաջորդը՝ հետաքննության ինստիտուտին լիովին նոր մեկնաբանություն է  տրվել: Այն այժմ դիտարկվում է որպես նախաքննության յուրահատուկ ձև, ինչը, իմ կարծիքով, հակասության մեջ է գործող Սահմանադրության հետ: 
 
Հստակեցվել  եւ մանրամասնվել է քրեական հետապնդման հարուցման Սահմանադրության 103-րդ հոդվածով ամրագրված դատախազական լիազորությունը: Այս լիազորության իրականացումը վերապահվել է բացառապես դատախազությանը: Գործող Քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդման հարուցման լիազորություն ունի նաեւ քննիչը, հետաքննության մարմինը: 
 
Մտցվել է ցուցմունքների դեպոնացման ինստիտուտը: Եթե վկայի, տուժողի ցուցմունքի դեպոնացումը որևէ վեճ չի առաջացրել,  ապա մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը որոշակի կառույցներում՝ հատկապես փաստաբանական պալատում, մեծ դժգոհությունների  տեղիք է տվել: Դեպոնացման ինստիտուտի ձևակերպումների մեջ  որոշ ճշգրտումներ, հստակեցումներ արդեն արվել է, բայց, հուսով եմ, դեռ մեկ անգամ ևս դրան կանդրադառնանք: Լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել քննչական գործողությունների օրինականությունը, հիմնավորվածությունը ապահովելու համար: 
 
Ձերբակալվածի, իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել. ձերբակալվածը պարտադիր պետք է անցնի դատաբժշկական փորձաքննության եւ այլն: 
 
Պաշտպանական կողմի լիազորություններն են ընդլայնվել: Մինչդատական վարույթում մտցվել է պարզեցված վարույթի հասկացություն, որը միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար քրեական հետապնդման ավելի սեղմ ժամկետներ եւ ապացուցման ենթակա ավելի նեղ առարկա է նախատեսել: 
 
Նորությունները շատ են և հենց սա է ապացուցում, որ նոր դատավարական օրենսգիրքը անհրաժեշտություն է: Բայց ես հիմա ոչ ամբողջական, օրենսգրքի ոչ էլ որևէ ինստիտուտի վերաբերյալ վերջնական գնահատականներ չեմ հնչեցնի, քանի որ այն քննարկումները չեն ավարտվել: Մենք կարող ենք նախնական մեր կարծիքը, ներկայացնել քննարկման այս փուլն ավարտվելուց հետո: Այսինքն՝ երբ կլսենք եւ հաշվի կառնենք բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները:
 
- Փաստաբանների կողմից ոչ միանշանակ է ընդունվել սուտ ցուցմունք տալու հետ կապված լուծումը, ըստ որի անձը կամ ճիշտ ցուցմունք պետք է տա, կամ լռի: Այս կապակցությամբ որոշակի մտավախություն կա, որ դա կդառնա «մահակ»՝ նախաքննական մարմնին կամ մեղադրողին հաճո ցուցմունք ստանալու համար:
 
-Սուտ ցուցմունք տալու համար կասկածյալի, մեղադրյալի համար քրեական պատասխանատվության նախատեսումը, ճիշտն ասած, չեմ կարծում, որ իր մեջ մեծ վտանգ է պարունակում, որովհետև վերջիններս լռելու իրավունք ունեն: Օրենսգիրքը կասկածյալին, մեղադրյալին ասում է՝ կամ լռիր, կամ ճիշտն ասա: Ընդ որում, այս ինստիտութտը միայն կասկածյալի, մեղադրյալի համար է նորույթ: Տուժողի, վկայի համար այն գործել է, դա կոնցեպցիա է: 
 
Եթե մենք լիարժեք երաշխավորում ենք մեղադրյալի և կասկածյալի իրավունքների դատավարական պաշտպանությունը և փորձում ենք այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կբացառեն նրանց վրա ֆիզիկական, հոգեկան ազդեցությունը, այդ դեպքում ընդունելի  է սուտ ցուցմունքի համար պատասխանատվություն նախատեսելը: 
 
Ես կարող եմ թվարկել տասնյակ այլ «մահակներ», որոնք օրենսգրքով նախատեսված չեն, բայց պրակտիկայում կիրառվում են: Մենք  օրենսգիրք ենք ընդունում և, այսպես ասած, խելագառության կանխավարկածով չենք կարող ղեկավարվել: Եթե պետք է խախտեն, ինչ էլ ուզում ես գրի՝ կխախտեն: 
 
- Դուք նախագծի վերաբերյալ ունե՞ք որևէ լուրջ առարկություն:
 
- Լուրջ առարկություն ունեմ հետաքննության սահմանման վերաբերյալ:  Մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության վերաբերյալ լուրջ վերապահում ունեմ: Հանձնաժողովում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, այդ խնդիրներին առանձին անդրադառնալ: Դուք լավ տեղեկացված եք, որ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները կատարվում են հատկապես քրեական վարույթի սկզբնական փուլերում՝ նյութերի նախապատրաստման, բերման ենթարկելու, հարցաքննելու, ուստի, իմ կարծիքով, եթե դատախազական հսկողության սկիզբը հնարավորինս առաջ տեղաշարժենք, մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ հնարավորություն կստանանք: 
 
Իմ կարծիքով՝ նաև որոշ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ևս  դատախազական հսկողության առարկա պետք է դառնան, ինչը Արևելյան Եվրոպայի, Մերձբալթյան երկրների քրեական դատավարություններում ընդունված է: Այսինքն՝ մենք պետք է Քրեական դատավարության նոր օրենսգրքով ընդլայնենք ոչ միայն դատական հսկողության շրջանակը, ինչը արված է որոշ չափով, այլ նաև պետք է ընդլայնենք դատախազական հսկողության ոլորտը, եթե մենք ուզում ենք իրավունքների պաշտպանությունն ավելի երաշխավորված մինչդատական վարույթ ունենալ:
 
Մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման վերաբերյալ ես ևս մտահոգություն ունեմ, ինքնախոստովանական ցուցմունքը կարող է դառնալ «ապացույցների թագուհի»,  չարիք դառնալ և հետագայում հնարավոր չլինի կամ շատ դժվար լինի շտկել կատարված սխալը ողջ քրեական արդարադատության համար:
 
 
Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը
 
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
 
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]