Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   12:33 Քաղաքական հայացքներով պայմանավորված` ֆեյսբուքում մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է 05/14/2024   10:34 Պայքարի ևս մեկ առավոտ. փակվել են Երևանի տարբեր փողոցներ 05/14/2024   10:28 Շարունակվում են անհնազանդության ակցիաները. արքեպիսկոպոսի գլխավորությամբ երթը Երևանով վերսկսվել է. ուղիղ 05/14/2024   10:23 Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   10:18 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/14/2024   10:10 Խաղաղ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   09:58 Խաղաղ երթի մասնակիցները փակել են Աբովյան փողոցը «Մոսկվա» կինոթատրոնի հատվածում 05/14/2024   09:46 Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անչափահասին 05/14/2024   08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ» 05/14/2024   08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ» 05/14/2024   08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ» 05/14/2024   07:56 Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» 05/14/2024   07:53 Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ» 05/14/2024   07:46 Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ» 05/14/2024   07:42 Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» 05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ) 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   21:38 Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել 05/13/2024   21:22 Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»

Մեծանուն երգիչ Շարա Տալյանի դուստրը բնակարանից զրկվել է՝ բռնության սպառանալիքի ազդեցության տակ. Փաստաբաններ 03/25/2014   16:14  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Հայ մեծանուն երգիչ Շարա Տալյանի թոռնուհին՝ Ռուզաննա Բաբաջանյանը, մուրացիկի կարգավիճակով շրջում է փողոցներում. նրանից խլել են նրա բնակարանը:
 
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցում նշեց Ռ.Բաբաջանյանի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը, գործի նյութերը, վկաների ցուցմունքները ցույց են տալիս, որ հեռավոր ազգականն օգտվել է անկողնային հիվանդ Շարա Տալյանի դուստր Լուսյա Տալյանի անօգնական վիճակից ու խլել նրա բնակարանը: Արդյունքում՝ 80-ամյա հիվանդ կինն իր միակ բնակարանը 2007 մարտի 2-ին նվիրել է ոչ թե մոտ 60 տարեկան իր հարազատ դստերը, ով, ի դեպ, տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ, այլ՝ հեռավոր ազգականին և 2008թ. փետրվարի 1-ին մահացել:  
 
«Չի կարելի ծաղրել մարդուն, ով հիվանդ է, չի կարելի նրա անօգնական վիճակն օգտագործել»,- ասաց փաստաբանը՝ հանրության և երկրի նախագահի ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա:  
 
Ըստ Մ.Առուստամյանի՝ մի հայտնի արվեստագետ, լսելով այս պատմությունը, իրեն հայտնել է՝ «մի՛ զարմացեք, Նար Հովհաննիսյանը՝ Նար-Դոսի որդին, սովից մահացավ 90-ական թվականներին», բայց դա «մութ ու ցուրտ 90-ականներին էր, իսկ հիմա՞»: 
 
Գործը քննող դատարանն, ըստ փաստաբանի, կողմնակալ է, անաչառ չէ, ծաղրում, ճնշում, թույլ չի տալիս խոսել Ռուզաննա Բաբաջանյանի  ներկայացուցիչներ Մ.Առուստամյանի ու Մոնիկա Հակոբյանի հրավիրած վկաներին, իսկ նրանք պնդում են, որ «կնոջը մեկուսացրել են, անազատության մեջ են պահել, բռնության սպառանալիքի ազդեցության տակ կինը նվիրել է բնակարանը հեռավոր ազգականին: Ըստ վկա Անուշ Հովհաննիսյանի՝ երբ ինքը գնացել է հիվանդանոց՝ Լուսյային տեսնելու, վերջինս իրեն մոտ է կանչել, ականջին ասել՝ «սրանք ուզում են տունը խլել ինձնից, բայց չեմ տալու, տունը տալու եմ Ռուզաննային»: 
 
Փոխարենը, ըստ հայցվոր կողմի, դատարանը՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, բարեհաճ է հակառակ կողմի՝ հեռավոր ազգականի ու նրա որդու՝ Լևոն ու Ալբերտ Ժամհարյանների հանդեպ։ 
 
Դատարանը ներկայումս խորհրդակցական սենյակում է, նախատեսվում է, որ ապրիլի 4-ին կհրապարակվի դատարանի վճիռը:  
 
Ռուզաննա Բաբաջանյանի ներկայացուցիչները դատարան են դիմել 1997 թվականին ապրիլի 10-ին և 2007 թվականի մարտի 02-ի կնքված նվիրատվության պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքների կիրառման և ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը ետ պահանջելու պահանջներով: 
 
Երևանի Ղազար Փարպեցի 9ա շենքի 12 բնակարանը սեփականաշնորհման հիմքով պատկանել է 1923թ. ծնված Միխաիլ Բաբաջանյանին, 1928թ. ծնված Լուսյա Շարա Տալյանին և 1954 թ. ծնված նրանց դստերը՝ Ռուզաննա Բաբաջանյանին:  
 
Ակնհայտ է, որ թեև սեփականաշնորհման պայմանագիրը կնքվել է միայն վարձակալ Միխաիլ Բաբաջանյանի հետ, սակայն սեփականաշնորհմանը մասնակցել է նաև նրա ընտանիքի անդամներ Լուսյա Շարա Տալյանը և Ռուզաննա Բաբաջանյանը, հետևաբար նրանք հավասար 1/3 բաժիններով սեփականաշնորհման հիմքով դարձել են վիճելի բնակարանի համասեփականատեր: Հետևաբար, 1997 թվականին Միխաիլ Բաբաջանյանը չէր կարող բնակարանի՝ Ռուզաննա Բաբաջանյանին պատկանող 1/3 մասը նվիրել Լուսյա  Տալյանին:
  
Միխաիլ Բաբաջանյանը 1997 թվականի ապրիլի 10-ին կնքված նվիրատվության պայմանագրով վերոնշյալ բնակարանը նվիրել է Լուսյա Տալյանին: Վերջինս չի գրանցել այդ նվիրատվության պայմանագիրը: Այդ հանգամանքը հաստատվում է նրանով, որ նշված նվիրատվության պայմանագրի կնքումից 56 օր անց` 1997 թվականին հունիսի 05-ին կատարվել է հաշվառում և Միխաիլ Բաբաջանյանին տրվել է սեփականության իրավունքի վկայականը, համաձայն որի վիճելի բնակարանի նկատմամբ գրանցված էր երջինիս սեփականության իրավունքը: Այսինքն` 1997 թվականի հունիսի 5-ի դրությամբ պայմանագիրը գրանցում չէր ստացել և Միխաիլ Բաբաջանյանի սեփականության իրավունքը չէր դադարել:
 
Նման պայմաններում 2005 թվականի օգոստոսի 22-ին նշված բնակարանի նկատմամբ գրանցվել է Լուսյա Շարա Տալյանի սեփականության իրավունքը, տրվել սեփականության իրավունքի վկայականը:
 
Նշված գրանցումը, ըստ հայցվոր կողմի, կատարվել է առանց որևէ իրավական հիմքի, քանի որ նվիրատվության պայմանագիրը կնքվել էր Ռուզաննա Բաբաջանյանի սեփականության իրավունքի խախտմամբ, բացի այդ սահմանված կարգով գրանցում չէր ստացել և 1997 թվականից հետո վերագրանցում կատարելու դեպքում վիճելի բնակարանի նկատմամբ պետք է գրանցվեր Միխաիլ Բաբաջանյանի, Լուսյա Շարա Տալյանի, Ռուզաննա Բաբաջանյանի սեփականության իրավունքը:
 
Նման պայմաններում ամբողջ բնակարանի նկատմամբ չէր կարող գրանցվել Լուսյա Շարա Տալյանի սեփականության իրավունքը, և նա իրավունք չուներ օտարելու վիճելի գույքը:
 
Սակայն Լուսյա Տալյանը 2007 թվականի մարտի 02-ին կնքված նվիրատվության պայմանագրով՝ վերոնշյալ բնակարանը նվիրել է Ալբերտ Ժամհարյանին: Վերջինս գրանցել է իր սեփականության իրավունքը` Երևան, Ղազար Փարպեցի 9ա շենքի 12 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ:
 
Հայցվոր կողմը գտնում է, որ ք.Երևան, Ղազար Փարպեցի 9ա շենքի 12 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ կատարված Ալբերտ Ժամհարյանի սեփականության իրավունքի գրանցումը օրինական չէ և այն պետք է անվավեր ճանաչվի, քանի որ նրա հիմքում դրված 2007 թվականի մարտի 02-ի կնքված  նվիրատվության պայմանագիրը և նրան նախորդող 1997 թվականին ապրիլի 10-ին կնքված նվիրատվության պայմանագիրը, 2005 թվականի օգոստոսի 22-ին կատարված սեփականության իրավունքի     գրանցման համարի տակ  կատարված գրանցումը  կատարվել են օրենքի խախտումներով: 
 
Հայցվորի դիտարկմամբ՝ 2007 թվականի մարտի 02-ի պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, քանի որ 2007 թվականին մարտի 02-ին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում Ալբերտ Ժամհարյանի օրինական ներկայացուցիչ Լևոն Ժամհարյանի կողմից արգելվել է Լուսյա Շարա Տալյանին շփումներ ունենալ արտաքին աշխարհի հետ:
 
Վերջինս կոտրվածքներով պառկած է եղել տանը, իսկ Լևոն Ժամհարյանն արգելել է հարևաններին մուտք գործել բնակարան և զրուցել Լուսյա Շարա Տալյանի հետ: Նախկինում Լուսյա Շարայի Տալյանն իր հարևան` Ղազար Փարպեցի 9ա շենքի 13 բնակարանի բնակչուհի Իսաբելլե Սեդա Սիրան Մավյանին հայտնել էր, որ Լևոն Ժամհարյանը հեռավոր ազգական է, և ինքը անհանգստացած է, որ նա իրենց բնակարանի վրա աչք ունի, և իր աղջիկը կարող է մնալ առանց բնակարանի:
 
Իսաբելլե Սեդա Սիրան Մավյանը 2007 թվականին դիմել է թաղային ոստիկանին, հայտնելով որ արգելում են իրեն  հանդիպել  Լուսյա  Տալյանի հետ և կարծում է, որ նրան պահում են գերության մեջ: Խնդրել է ոստիկանին այցելել  Լուսյա  Շարա Տալյանին, միայնակ մնալ նրա հետ  և պարզել վերջինիս վիճակը: Ոստիկանը Իսաբելլե Սեդա Սիրան  Մավյանին  հայտնել է, որ ինքը այցելել է  Լուսյա Շարա Տալյանին, վերջինս պառկած է, ոնց որ լավ է: Հայտնել է նաև, որ իրենց  միայնակ չեն թողել և  Իսաբելլե Սեդա Սիրան  Մավյանը համարելով , որ իր քաղաքացիական պարտքը կատարել է,այլևս չի դիմել ոստիկաններին, քանի որ դա դիտվում էր իր կողմից ավելորդ հետաքրքրասիրության դրսևորում:
 
Հայցվոր կողմի համար կասկածելի է նաև Լուսյա Շարա Տալյանի վարքագիծը՝ նա դեռևս 1999 թվականի դեկտեմբերի 24-ին կտակային կարգադրություն էր արել և կտակով իր մահից հետո իրեն պատկանող գույքն ամբողջությամբ, այդ թվում նաև՝ Երևանի Ղազար Փարպեցու 9ա շենքի 12 բնակարանը, կտակել Ռուզաննա Բաբաջանյանին, սակայն իր բնակարանը նվիրել է երրորդ անձի և իր միակ դստերը թողել առանց բնակարանի:
 
Պայմանագիրը կնքվել է վիճելի բնակարանում: Մինչև պայմանագրի կնքումը տրվել է գույքի սահմանափակումների  վերաբերյալ տեղեկանք: «Ո՞վ է դիմել և ստացել այդ տեղեկանքը, եթե Լուսյա  Տալյանը  եղել է անկողնային հիվանդ»:
 
Հայցվոր կողմը գտնում է, որ իր միակ ժառանգին ժառանգությունից զրկելու և իր ժառանգական գույքը մեկ այլ անձի նվիրելու Լուսյա Տալյանի կամքի արտահայտությունը ազատ չի եղել, քանի որ նա պառկած է եղել անօգնական` կտրված արտաքին աշխարհից, իսկ նվիրատվության պայմանագրի կնքման պահին Լուսյա Տալյանի կողմից որևէ մեկը ներկա չի եղել,   ավելին` նվիրատվության պայմանագրի կնքման պահին ներկա է եղել վկա Աստղիկ Սուքիասյանը՝  շահագրգիռ կողմի՝ Ալբերտ Ժամհարյանի և իր ընտանիքի հարևանը:  
 
«Այսպիսով, Ալբերտ Լևոնի Ժամհարյանի հայրը` Լևոն Ժամհարյանը Լուսյա Շարա Տալյանի հարևաններին արգելել է մուտք գործել վերջինիս բնակարան, իսկ իր հարևանին մասնակից են դարձրել գործարքի կնքման պահին:
 
Ինչո՞ւ չեն որպես վկա հրավիրել Լուսյա Շարա Տալյանի հարևաններին, եթե գործարքը կնքվել է Լուսյա Շարա Տալյանի կամքով և իր համար ձեռնտու պայմաններով, այլ հրավիրել են  Լևոն Ժամհարյանի հարևանին»,- նշում է հայցվոր կողմը՝ եզրահանգելով «Լևոն Ժամհարյանը ծրագրված մեկուսացրել է Լուսյա Շարա Տալյանին և վերջինս այդ գործարքը կնքել է խաբեության, սպառնալիքի և բռնության ներքո»:
 

Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]