Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/23/2024   16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան 10/23/2024   16:22 Վիգեն Քոչարյանն ու Հայկ Գրիգորյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ 10/23/2024   16:17 Սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135.000.000 ՀՀ դրամ 10/23/2024   16:02 Դատախազությունը պահանջում է բռնագանձել դատավոր Արտուշ Գաբրիելյանից 5 անշարժ գույք, 4 տրասնպորտային միջոց, դրամական միջոցներ 10/23/2024   15:58 «Քամի ցանողը փոթորիկ է հնձելու». «Վաղը առանց թիկնազորի մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի և Ալեն Սիմոնյանի բանավեճը 10/23/2024   15:52 Գագիկ Ղազինյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն 10/23/2024   15:47 Փոթորկին հաջորդած ջրհեղեղների պատճառով մահացու վարակ է տարածվում Ֆլորիդայում 10/23/2024   15:28 Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը 10/23/2024   15:23 Պուտինն ասել է՝ ում է անցնում ԲՐԻԿՍ-ի նախագահությունը հաջորդ տարի 10/23/2024   15:16 ԲՐԻԿՍ-ը գերացանցել է G7-ի մասնաբաժինը. Պուտին 10/23/2024   15:16 «Անթույլատրելի արաք եք թույլ տվել. Ներողություն խնդրեք». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ «Ելույթով կպատասխանեմ. չլքեք դահլիճը» 10/23/2024   14:45 Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն 10/23/2024   14:42 Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն 10/23/2024   14:28 Երևան ՀԷԿ-ի տարածքում եռաֆազ հոսանքի 2 մալուխ է այրվել . ՆԳՆ 10/23/2024   14:15 Երեւանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. Կենտրոնը հոսանքազրկված է 10/23/2024   14:11 Արտահերթ ընտրության գնալու երեք տարբերակ կա. իշխանությունը կարող է տհաճ անակնկալ անել ընդդիմությանը 10/23/2024   14:00 Զգուշացնում եմ, իմ հետ սպառնալիքներով մի խոսեք. Ալեն Սիմոնյանը՝ Մինասյանին 10/23/2024   13:53 Հոխորտում եք այս ամբիոնից, բայց վաղը դուրս եք գալու հասարակության մեջ. Մինասյանը՝ Սիմոնյանին 10/23/2024   13:35 Արդարադատության նախարարի թեկնածուների 80 տոկոսը մերժում են առաջարկը. Պետք է վերանայենք որոշումն ըստ որի՝ թեկնածու կարող են լինել միայն ՔՊ անդամները. Ալեն Սիմոնյան 10/23/2024   13:23 Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի 10/23/2024   13:19 Ուշադրություն՝ Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ -4․․․-5 10/23/2024   13:16 Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամ 10/23/2024   12:55 Վստահ եմ, որ երբ խաղաղության պայմանագրի կնքվի՝ ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն մեր տարածքներից. Ալեն Սիմոնյան 10/23/2024   12:52 Օկուպացված Ստեփանակերտում մահացել է հայ կին 10/23/2024   12:48 Տավուշում 2 եռանկյունի կա, մի տեղ իրենց եռանկյունին մեր տիրապետության տակ է, մյուս տեղում՝ մերը՝ իրենց. Ալեն Սիմոնյան 10/23/2024   12:32 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին 10/23/2024   12:30 Հայկ Կոնջորյանը՝ արդարադատության նախարար չընտրելու պատճառների մասին մասին 10/23/2024   12:26 Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան 10/23/2024   12:20 Հայտնի է Բելառուսում նախագահական ընտրությունների օրը 10/23/2024   12:16 2025 թ-ի նոյեմբերի 1-ին Հայաստանը կունենա ոստիկանության գվարդիա. ռազմական իրադրությունում այն կկատարի հատուկ առաջադրանքներ. ՆԳ փոխնախարար 10/23/2024   12:14 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահին 10/23/2024   12:10 Մոպեդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին 10/23/2024   12:09 Ադրբեջանցի զինծառայող է մահացել 10/23/2024   11:53 Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 10/23/2024   11:49 100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան 10/23/2024   11:43 Բերքաբեր գյուղի վերևի հատվածում իրականացվում են պայթեցման աշխատանքներ. ՊՆ 10/23/2024   11:40 Ադրբեջանում սպանվել են դերասանն ու իր կինը 10/23/2024   11:35 Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը՝ փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումն իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ 10/23/2024   11:29 Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը 10/23/2024   11:24 Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են․ առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք 10/23/2024   11:19 Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում․ Գասպար Կարապետյան 10/23/2024   11:14 Երեխաները հաճախ ոչ թե շոր ու կոշիկ չունենալու պատճառով չեն հաճախ դպրոց, այլ ուղղորդվում են մուրացկանության. Լիլիթ Ստեփանյան 10/23/2024   11:07 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի մարզակոշիկից թմրանյութ ու կաթուցիչ է հայտնաբերվել. shamshyan.com 10/23/2024   10:44 Միայն «ՔՊ» 67 ձայնով սահմանազատման կանոնակարգը վավերացվեց 10/23/2024   10:32 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 10/23/2024   10:28 Հանրակացարանային սենյակներում հրդեհ է բռնկվել 10/23/2024   10:19 Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին առկա է մերկասառույց 10/23/2024   10:17 Բայդենը հասկանում է, որ ո՛չ Թրամփի, և ո՛չ էլ Հարիսի վարչակազմերի համար մեր տարածաշրջանը առաջնահերթություն չի լինելու. Սարգսյան 10/23/2024   08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ» 10/23/2024   08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ»
10/21/2024   17:35 Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերից մեծ արտագաղթ կա, ցանքատարածքների ու արոտավայրերի հսկայական մասը չի օգտագործվում. Ղազարյան 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/22/2024   20:58 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը ձերբակալվել է 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/22/2024   21:28 «Նիկոլի ծառա» գրությամբ նկարներ՝ մայրաքաղաքի սյուների ու աղբամանների վրա 10/22/2024   17:27 Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշ ունեն. իշխանություն դարձաք, 3 օր տևեց, պետություն եք ծախել. Ալեն Սիմոնյան 10/22/2024   16:49 Խնդիրը Արգիշտի Քյարամյանը չէ. հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ թռիչքային կարիերա ունենալուց իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում. Անդրանիկ Քոչարյան 10/23/2024   08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/23/2024   08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ» 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/22/2024   23:47 «Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի ռազմաբազային․ խողվել են բոլոր թիրախները 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/22/2024   19:50 Արգիշտի Քյարամյանը բնականոն իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները․ ՔԿ-ն՝ Քյարամյանի հնարավոր հրաժարականի մասին 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/22/2024   14:44 Ադրբեջանցին կարող է գլխավորել «Գազպրոմը» 10/23/2024   08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ» 10/21/2024   17:53 Անթալիայի օդանավակայանը հրապարակել է տեսանյութ, ինչպես է 18-ամյա ռուս աղջիկը մտնում զուգարան՝ ծննդաբերելու 10/22/2024   20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները. իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ 06/14/2024   17:21  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների և անհատների հայտարարությունը հունիսի 12-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ.

«2024 թ․ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել են տասնյակից ավելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժել են ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Բացի այդ, ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն հավաքի մասնակիցների նկատմամբ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնած տեղեկությունների՝ բուժօգնության դիմել են 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան և 10-ից ավելի լրագրող և օպերատոր։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը երաշխավորում են խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ինչպես նաև անմարդկային և դաժան վերաբերմունքից պաշտպանվելու բացարձակ իրավունքը։ Թեև հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերով և իրավաչափ նպատակի հասնելու համար, սակայն նման սահմանափակումը պետք է անհրաժեշտ և համաչափ հետապնդվող նպատակին։

Միջազգային չափանիշների համաձայն՝ առանձին բռնի գործողությունների դրսևորումները ամբողջ հավաքը չեն վերածում ոչ խաղաղ հավաքի, և ներպետական մարմինները պարտավոր են ներկայացնել հստակ հիմնավորվածություն այնպիսի ծայրահեղ միջոցների կիրառման համար, ինչպիսիք են հատուկ միջոց, այդ թվում՝ լուսաձայնային նռնակները։ Ավելին, ցանկացած դեպքում հատուկ միջոցի կիրառումը  պետք է լինի խիստ անհրաժեշտ՝ պայմանավորված կոնկրետ անձանց վարքագծով և պետք է անփոխարինելի և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին։

Միջազգային իրավական չափանիշները պահանջում են, որ հատուկ միջոցների գործադրումը կարգավորվի հստակ կանոններով, իսկ դրանք կիրառող իրավապահ մարմինների ծառայողները պետք է անցնեն պատշաճ վերապատրաստում, և ցույցերի ընթացքում ենթակա լինեն վերահսկողության։ Բացի այդ՝ ուժի կիրառման ցանկացած դեպքից հետո, հատկապես եթե այն կիրառվել է բռնի դիմադրություն չցուցաբերող անձանց նկատմամբ, պարտադիր է իրականացնել ուժի կիրառման անհրաժեշտության, համաչափության և ողջամտության արդյունավետ գնահատում։

Նշված հավաքը ի սկզբանե խաղաղ էր իր բնույթով, մասնակիցները՝ անզեն։ Թեև հավաքի ընթացքում իրարանցման և հրմշտոցի արդյունքում հավաքի խումբ մասնակիցների և կազմակերպիչների կողմից բռնի գործողություններ կատարվեցին, այդ թվում՝ Սիրահարների այգու պարիսպները կոտրելը, ոստիկանների ուղղությամբ առարկաներ նետելը, Ոստիկանությունը նշված ցուցարարներին մեկուսացնելու փոխարեն, ըստ էության, առանց պատշաճ նախազգուշացման հատուկ միջոց` նռնակներ գործադրեց հավաքի  մասնակիցների, այդ թվում խաղաղ մասնակիցների և հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է հատուկ միջոցների կիրառման կարգն ու չափանիշները։ Հատուկ միջոց նռնակների գործադրման անհրաժեշտությունը և համաչափությունը Ոստիկանության կողմից չի հիմնավորվել։ Այն փաստարկները, որ հատուկ միջոցները կիրառվել են, քանի որ ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և հարձակվել ՀՀ Ազգային ժողովի շենքի վրա անհիմն է, քանի որ ցուցարարները գտնվում էին հարակից՝ Սիրահարների այգու տարածքում, և Ազգային ժողովի շենքին որևէ ուղղակի և իրական վտանգ չէր ներկայացվում։ Ոստիկանությունը նույնպես նման հարձակման անմիջական սպառնալիքի անխուսափելիության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել։

Մինչդեռ, ոստիկանության ծառայողները կիրառել են հատուկ միջոցներ բազմամարդ հավաքի մասնակիցների նկատմամբ, և նրանց համար պետք է ակնհայտ լիներ, որ չէին ապահովվելու ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ թիվ 90-Ն հրամանով մարդու նկատմամբ կիրառվող հատուկ միջոցների թույլատրելի չափանիշները և մասնավորապես՝  հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա կիրառելու պահանջը, որի չպահպանումը ողջամտորեն և անխուսափելիորեն առաջացնելու էր մասնակիցների շրջանում տարբեր աստիճանի վնասվածքներ և առողջության վնաս, ինչ ոստիկանության կողմից պետք է պարտադիր հաշվի առնվեր հատուկ միջոցի ընտրության փուլում և բացառվեր նման միջոցի գործադրումը, ինչի արդյունքում տուժել են ոչ միայն հավաքի խաղաղ մասնակիցները, այլև հավաքը լուսաբանող լրագրողները և օպերատորները։

Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ էր, հետևաբար՝ ոչ իրավաչափ էր։

Ավելին, նույն հավաքի շրջանակներում Ոստիկանության ծառայողների կողմից ծեծ և բռնություն է գործադրվել հավաքի մասնակիցների նկատմամբ, արժանապատվությունը վիրավորող և նվաստացուցիչ արտահայտություններ հնչեցվել նրանց նկատմամբ, այդ թվում՝ ինչպես անմիջապես հավաքի վայրում, այնպես էլ նրանց բերման ենթարկելու ընթացքում և Ոստիկանության ծառայողների անմիջական վերահսկողության տակ գտնվելու ժամանակ։ Արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից ծեծի և բռնության ենթարկվելու արդյունքում հոսպիտալացվել է Աբրահամ Գասպարյանը, ում մոտ ախտորոշվել է կողերի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և այլ վնասվածքներ։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի  չի ենթարկվել։ 

Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են քաղաքական իշխանության բարձրագույն մակարդակում՝ ինչպես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վարչապետը հունիսի 12-ի հավաքին զուգահեռ Ազգային ժողովում իր անվերապահ աջակցությունը հայտարարեց ոստիկանության գործողությունների առնչությամբ՝ պնդելով, որ «բոլոր ոստիկանները, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, ճիշտ են անում» և շնորհակալություն հայտնելով և առավել սկզբունքայիններին իրենց աշխատանքի դրական գնահատականը հավաստելով՝ դրանով լիազորելով ոստիկանության բռնի գործողությունները հավաքի մասնակիցների նկատմամբ և երաշխավորելով դրանց համար անպատժելիությունը, իսկ հաջորդ օրը ոստիկանության գործողությունները շտապեց գնահատել՝ որպես «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Գործադիր իշխանության ղեկավարի նման հայտարարությունները ոչ միայն ուղիղ հրահանգ են ոստիկանության ծառայողներին, այլև իրավապահ համակարգին՝ ունակ ազդելու ոստիկանության գործողությունների քննության անկախության և օբյեկտիվության վրա։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բազմիցս արձանագրել են, որ հավաքների շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ի պաշտոնե հարուցում է քրեական վարույթներ բացառապես հավաքի մասնակիցների ենթադրյալ անօրինական գործողությունների առնչությամբ և ոչ ոստիկանության ծառայողների կողմից ուժի գործադրման և բռնությունների կիրառման փաստերի առնչությամբ, ինչը ևս խորը մտահոգություն է առաջացնում իրավապահ համակարգի՝ Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի անկախության և անաչառության առնչությամբ։

Վերահաստատելով ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մեր նախկին պնդումները՝ պահանջում ենք․

●        ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել 2024 թ․ հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում մասնակիցների և  լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ և բռնությունների գործադրման դեպքերով և իրականացնել անկախ  և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին և ապահովել հանրության տեղեկացվածությունը ձեռնարկված քայլերի վերաբերյալ,

●        ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից և այլ անօրինական և անհամաչափ ուժի գործադրումից և նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը և ապահովել հավաքի ընթացքում ձեռնարկված ցանկացած միջոցների իրավաչափության գնահատման պարտադիր կանոններ,

Միևնույն ժամանակ պահանջում ենք՝

●        ՀՀ իշխանությունից երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ քաղաքական ղեկավարությունը՝ ինչպես օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարները,  պարտավոր են ձեռնպահ մնալ ատելության խոսքի կիրառումից, ինչը հանգեցնում է քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման,

●        ՀՀ քաղաքական ղեկավարությունը պարտավոր է բացառել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ոստիկանությունը որպես գործիք օգտագործելու քաղաքականությունը և ձեռնպահ մնալ պաշտոնական քննություն իրականացնելու առաջ ոստիկանական գործողությունների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, որոնք անխուսափելիոերն կարող են ազդել քննության անկախության և անաչառության վրա»։

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ամբրելլա միազգային լրագրողների ցանց ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Հասմիկ Գևորգյան, իրավապաշտպան

Հասմիկ Պետրոսյան, փաստաբան

Ինգա Զարաֆյան, բնապահպան

Տաթևիկ Ղարիբյան, իրավապաշտպան

Իզաբելլա Սարգսյան, իրավապաշտպան

Արթուր Գրիգորյան, բնապահպան, իրավաբան

Գայանե Շագոյան, ազգագրագետ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:15 14/06/2024  |  Քրեական խրոնիկոնՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է
16:46 14/06/2024  |  ՄեկնաբանությունԿառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Վեհափառին դիմում է «դու»-ով ու անպարկեշտ բառերով․ Թաթոյան
16:35 14/06/2024  |  ԼՐԱՀՈՍԼրագրողական կազմակերպություններն իշխանություններից պահանջում են ներողություն խնդրել ԶԼՄ-ներից ու փոխհատուցել պատճառված վնասները
15:49 14/06/2024  |  ՄեկնաբանությունԻսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). Խուդոյան
11:57 14/06/2024  |  ԼՐԱՀՈՍԲաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների հետևանքով 8 անձ այս պահին ԲԿ-ում է․ Ավանեսյան
11:55 14/06/2024  |  ՄեկնաբանությունԿուզենայի իմանալ բուն ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն. Դանիելյան
23:47 13/06/2024  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը․ «Ժողովրդավարական համախմբում»
23:37 13/06/2024  |  ԼՐԱՀՈՍՖիզիկապես ծանր վնասվածքներ եմ ստացել, բայց սա էլ կանցնի. դաստակը կորցրած քաղաքացի
22:57 13/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱշտարակի ՁՎՊ ում պարզվել է, որ ձերբակալվածներն ունեն ծանր վնասվածքներ ու նրանց բուժօգնություն չի ցուցաբերվել
22:11 13/06/2024  |  ՔաղաքականԴա թույլ կտա իշխանափոխություն իրականացնել արտահերթ ճանապարհով.Էլբակյան (տեսանյութ)

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]