Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան

Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ 04/15/2024   13:25  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով. հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են  ՊԵԿ-ից:

Ինչպե՞ս մուտք գործել համակարգ

Այն քաղաքացիները, որոնք արդեն իրականացրել են անձի նույնականացում և ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն (ինչպես իրականացնել անձի նույնականացում), համակարգից օգտվելու համար պետք է այցելեն ՊԵԿ պաշտոնական www.src.am  կայքէջ, «Ֆիզիկական անձ» բաժնից մուտք գործեն «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժին և սեղմեն հղումը։ Համակարգը եռալեզու է և հնարավոր է մուտք գործել մի քանի տարբերակով՝ «Ես եմ» համակարգի միջոցով, եթե անձը ՀՀ քաղաքացի է, և հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) ու մուտքանուն-գաղտանաբառով։ Վերջին տարբերակով մուտք են գործում բացառապես օտարեկրյա քաղաքացիները, որոնք պետք է ներկայացնեն եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ Այսպես, «Ես եմ» համակարգի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ է համաձայնություն տալ համակարգի պայմաններին, ապա սեղմել մուտք «Ես եմ» համակարգի միջոցով կոճակին։ Այնուհետև պետք է ընտրել նույնականացման տեսակը՝ մուտք գործել բջջային նույնականացման տարբերակով կամ նույնականացման քարտով:

Բջջային նույնականացման քարտով մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսահամարը, որի համար նախապես ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայություն։ Սեղմեք «Մուտք» կոճակը, որից հետո մուտքը հաստատելու համար անմիջապես հեռախոսին կստանաք հաղորդագրություն, որից հետո անհրաժեշտ է հավաքել PIN կոդը։

Նույնականացման քարտով մուտք գործելու համար անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել կարդացող սարքի մեջ և սպասել մինչև ծրագիրը կհայտնի հավաստագրերը ընթերցելու մասին։ Ապա պետք է սեղմել «Մուտք» կոճակը և ծրագրի պատուհանում մուտքագրել նույնականացման քարտի PIN կոդը, որից հետո մուտք եք գործում համակարգի գլխավոր էջում։

Ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի գլխավոր էջում հասանելի են «Անձնական էջ», «Հայտարարագրեր», «Եկամուտներ» և «Սոցիալական ծախսեր» բաժինները։ Եթե մուտք եք գործել «Ես եմ» համակարգի միջոցով և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), մուտք գործելով անձնական էջ, կարող եք անմիջապես ձեռք բերել այն՝ սեղմելով ստանալ ՀՎՀՀ կոճակը։ Բացված պատուհանում պետք է լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Գրանցել» կոճակը, ապա ընտրել էլեկտրոնային ստորագրության տեսակը և ստորագրելուց հետո կցել ստորագրված դիմումն ու հանձնել ՊԵԿ։ Որից հետո անմիջապես ստանում եք ՀՎՀՀ-ն։ Անհրաժեշտ է հիշել, որ այս տարբերակը գործում է միայն ՀՀ քաղաքացիների համար։

Ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին, ապա ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։ Այս էջում կարող եք տեսնել հայտարարագրի լրացման կարգը։

Առաջին քայլով անհրաժեշտ է ընտրել այն տարեթիվը, որի համար պետք է լրացվի հայտարարագիրը, ապա նշել հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Եթե քաղաքացին հանդիսանում է հայտարարատու մի քանի հիմքով, ապա, միաժամանակ, պետք է ընտրել համապատասխան կետերը։ Այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, սակայն ունի, օրինակ, վարձակալությամբ հանձնած անշարժ գույք և պետք է ներկայացնի եկամտային հարկի հաշվարկ, ապա անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։ Հայտարարագիրը բաղկացած է վեց բաժիններից։

Բաժին 1

Առաջին  բաժնում հարկային գործակալից, այսինքն գործատուից ստացված եկամուտներն են, որոնք ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա լրացվում են ինքնաշխատ։ Եթե հայտարարատուն համաձայն չէ նախալրացված տեղեկատվության հետ, ապա կարող է սեղմել «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» կոճակը։ Տեղեկատվությունը փոխելու դեպքում համակարգը հիշեցնում է, որ փոփոխությունը կրում է տեղեկատվական բնույթ և լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջացնում հայտարարատուի համար։ Եթե կան այլ գործատուներ, որոնք նշված չեն համակարգում, ապա մուտքագրելով գործատուի ՀՎՀՀ-ն կամ անվանումը` ավելացնում եք նոր հարկային գործակալ և լրացնում պահանջվող տեղեկատվությունը։ Համակարգը հնարավորություն  է տալիս լրացված տեղեկատվությունը խմբագրել կամ ջնջել։ Այս սկզբունքը գործում է  առաջին բաժնի դեպքում։

Իսկ առաջին բաժնի երկրորդ գլխում ներառվում են ֆիզիկական անձի ստացված այլ եկամուտները՝ ըստ հարկային գործակալների՝ ռոյալթի, տոկոս, վարձավճար և այլն։ Այստեղ ևս տվյալները լրացվում են ինքնաշխատ, բացառությամբ՝ ավանդի և պարտքային արժեթղթերի տոկոսներ տողերի, որոնք լրացնելու համար անհրաժեշտ է ավելացնել նոր հարկային գործակալ՝ մուտքագրելով ֆինանսական կազմակերպության անվանումը և եկամտի տեսակը։ Որից հետո ավանդի տոկոս ակտիվացած տողում «Ստացված եկամուտ» դաշտում պետք է լրացնել ստացված չհարկված եկամուտը, իսկ եկամտային հարկը համակարգը հաշվարկում է ինքնաշխատ։ Պարտքային արժեթղթեր տոկոսի վերաբերյալ տեղեկատվությունը ևս անհրաժեշտ է լրացնել ինքնուրույն, այդ թվում՝ եկամտային հարկի չափը։ Հիշեցնենք, որ ստացված տոկոսների վերաբերյալ տեղեկատվությունը հայտարարարատուն կարող է վերցնել բանկից։

Բաժին 2

Հայտարարագրի երկրորդ բաժնում լրացվում են ֆիզիկական անձի ստացած նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտները, որոնք հայտարարատուն պետք է լրացնի ինքնուրույն։ Օրինակ, եթե դուք ունեք վարկ կամ փոխառություն, որը փաստացի ստացել եք 2023 թվականին, ապա այդ գումարի վերաբերյալ տվյալները ևս պետք է լրացնել։ Ի դեպ, այն նվազեցվող եկամուտները, որոնք ներառված չեն այս բաժնի ցանկում, դրանք պետք է ներառել «Այլ եկամուտներ» դաշտում։

Բաժին 3

Երրորդ բաժինը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին, որոնք ևս լրացնում է ֆիզիկական անձը. այս բաժնում լրացված տվյալներն առաջացնում են հարկային պարտավորություն։ Օրինակ, եթե քաղաքացին 2023 թվականի ընթացքում իր անշարժ գույքը հանձնել է վարձակալության, ապա «Վարձավճար» դաշտում պետք է լրացնի  տարվա ընթացքում ստացած եկամուտը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։

Բաժին 4

Չորրորդ բաժնում ներառված են սոցիալական ծախսերը, որոնք կրկին լրացվում են ինքանաշխատ։ Եթե հայտարարատուի հանրային ծառայության համարանիշով որպես սոցիալական ծախս կատարող դուրս գրված է հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր, ապա այդ տեղեկավությունը ևս համակարգը կարտացոլի ավտոմատ։ Համակարգը մի հատվածում ցույց է տալիս, թե հայտարարատուն որքան է սոցիալական ծախս կատարել, իսկ մյուսում՝ փոխհատուցման չափը։

Բաժին 5

Հինգերորդ բաժնում ինքնաշխատ լրացվում է պետական բյուջե վճարման կամ բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը։  Ինքնաշխատ լրացվում են նաև փոխհատուցված գումարները, օրինակ՝ հիփոթեքային վարկի տոկոսների գծով, ուսման վարձի, սոցիալական ծախսի փոխհատուցման ենթակա վերադարձված գումարները և այլն։

Բաժին 6

Վեցերորդ բաժինը ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարի հաշվարկն է, որը քաղաքացին լրացնում է կամավոր, և այն առաջացնում է պարտավորություն։

Ինչպե՞ս ստորագրել և հանձնել հայտարարագիրը

Երբ արդեն ամբողջությամբ լրացված է տարեկան հայտարարագիրը, անհրաժեշտ է սեղմել գրանցել կոճակը, և այն հայտնվում է «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Ապա պետք է սեղմել ստորագրել կոճակը և ընտրել ստորագրության տեսակը՝ նույնականացման քարտ, բջջային ստորագրություն կամ CoSign, և էլեկտրոնային տարբերակով ստորագրել փաստաթուղթը (մանրամասները կարող եք գտնել www.ekeng.am կայքում)։   Վերջին քայլով՝ նույնականացման քարտով ստորագրելու դեպքում պետք է նորից բեռնել ստորագրված փաստաթուղթը համակարգ և սեղմել հանձնել ՊԵԿ կոճակը։ Իսկ բջջային ստորագրության դեպքում՝ ստորագրված փաստաթուղթը կցելու անհրաժեշտություն չկա։ Հավաստիանալու համար, որ հայտարարագիրը բարեհաջող ուղարկվել է ՊԵԿ, կարող եք «Հանձնված հայտարարագրեր» բաժնում սեղմել «Ստացական» կոճակը։ Եթե հայտարարագրի ներկայացման ընթացքում առաջանում են հարցեր, ապա կարող եք օգտվել առցանց օգնականից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:57 12/04/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
17:24 09/04/2024  |  ԼՐԱՀՈՍՄի շարք տնտեսվարողներ ներկայացրել են ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումներ` իրականում չունենալով պահանջվող գումարն ստանալու իրավունք
14:29 03/04/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք
18:03 02/04/2024  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը 2024 թվականի առաջին եռամսյակում վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն
12:00 02/04/2024  |  Քրեական խրոնիկոնՄաքսային հսկողությունից թաքցված 88 բջջային հեռախոսների ներկրման փորձը կանխվել է
19:50 01/04/2024  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ապահովել է 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
15:49 29/03/2024  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
12:50 29/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱռցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն
11:29 29/03/2024  |  Քրեական խրոնիկոնՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
12:26 26/03/2024  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ․ հարկային պարտավորությունները կներվեն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]