Թեմաներ
Կիրակի 05 / 12 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   21:17 Խաղաղության գնալու իրական օրակարգը. հրամապարկվեց շարժման` խաղաղության ծրագիրը 05/12/2024   21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/12/2024   20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:15 Պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում. Մելիքյան 05/12/2024   20:09 Նիկոլ Փաշինյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ստերի հավաքածուն` մեկ տեսանյութում 05/12/2024   19:56 Հրաձգություն Ալաբամայում․ կան վիրավորներ 05/12/2024   19:39 ՌԴ Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   19:04 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/12/2024   18:50 Բլինքենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական մատակարարումներն արագացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին 05/12/2024   18:40 Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   17:45 Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 05/12/2024   17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում 05/12/2024   17:20 Երեւանում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, երիտասարդները ոտքի են կանգնել․ ուղիղ 05/12/2024   17:06 Ստի ու կեղծիքի օրեր են , թշնամության և ատելության օրեր են և ամենամեծ մեղքի՝ ինքնաարդարացման օրեր են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/12/2024   16:56 ՏՏ ոլորտի ընկերություններին 5 միլիարդ դրամ կբաժանեն 05/12/2024   16:31 Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան 05/12/2024   16:12 Երկու ոսկե մեդալ է նվաճել 44-օրյա պատերազմի մասնակիցը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/12/2024   15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 05/12/2024   15:20 Կոսովոն հրաժարվել է սերբական դինարից 05/12/2024   15:00 ԱՄՆ-ում մահացել է տղամարդը, ում խոզի երիկամ էին փոխպատվաստել 05/12/2024   14:39 ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ. Sputnik Արմենիա 05/12/2024   14:18 «Շարժումը այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ». Անժելա Էլիբեգովա 05/12/2024   14:00 Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան 05/12/2024   13:42 ՌԴ Բելգորոդում շենքի մի մասնակի փլուզումից հետո փրկվել է 12 մարդ 05/12/2024   13:28 Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 05/12/2024   13:19 Ոստիկանների բռնի գործողություններից հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը եկել է Պատարագի 05/12/2024   12:52 Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան 05/12/2024   12:32 Դանակահարություն՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 05/12/2024   12:11 Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը 05/12/2024   11:59 Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   11:23 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/12/2024   11:02 Կանադայում ձերբակալել են սիկհ առաջնորդի սպանության մեջ չորրորդ կասկածյալին 05/12/2024   10:45 Ծաղկաձորում մեկնակել է Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորումը, որը կտևի 3 օր (տեսանյութ) 05/12/2024   10:28 Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/12/2024   10:12 Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ 05/12/2024   10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   21:33 Հայրերը․ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդները համատեղ լուսանկար են հրապարակել 05/11/2024   21:17 Նախագահ Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա

Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը հակասահմանադրական և հակաիրավական է․ Մելոյան 03/20/2024   20:33  |  Քաղաքական

Գյուղերի, իշխանությունների պնդմամբ՝ «անկլավների», հանձնումը հակասահմանադրական և հակաիրավական գործընթաց է։ Դրանից ծագող և փոխկապակցված բոլոր հարաբերություններն ինքնին հակաիրավական նույթ են կրում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Տավուշի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս գնացել էր Տավուշ՝ համոզելու սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ չընդդիմանան Ադրբեջանի պահանջած գյուղերը հանձնելու գործընթացին՝ նշելով, թե չհանձնելու դեպքում մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ կլինի։ Ընդ որում, նշված գյուղերի հանձնմամբ Տավուշի մարզը հայտնվում է հակառակորդի դիտակետում, Լոռին՝ դառնում սահմանամերձ, Հայաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը հինգ կետից հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ավելին, հենց այդ գյուղերի տարածքով է անցնում Հայաստանը սնուցող գազատար խողովակը։

Գոհար Մելոյանը գյուղերի հանձնման հարցը դիտարկեց թե՛ քաղաքական, թե՛ իրավական դիտանկյունից՝ անդրադառնալով հարցի, այսպես ասած, «ակունքին»։ Սահմանադրագետը հիշեցրեց միջազգային պայմանագրերը, որոնք ձևով հուշագիր, հայտարարություն են, բայց բովանդակությամբ՝ կողմերի համար իրավունքներ նախատեսող ռազմական և քաղաքական բնույթի փաստաթղթեր, որոնք Փաշինյանը ստորագրել է բազմիցս՝ սկսած 2020թ․ նոյեմբերի 10-ի փաստաթուղթից, այնուհետև՝ դեկտեմբերի 19-ի փաստաթղթով, որով դելիմիտացիոն-դեմարկացիոն գործընթացներ էր ենթադրվում և ադրբեջանական զորքերը կոորդինատներով տեղակայվել էին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ-Կապան հատվածներում, դրան հաջորդեցին ՝ հունվարի 10-ի, ապա՝ Պրահայի, Գրանադայի և մի շարք այլ փաստաթղթեր։ Ընդ որում, բոլոր այս փաստաթղթերի ստորագրումը և ի կատար ածումը հակասում է Սահմանադրությանը։ Մասնավորապես, Մելոյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն՝ որպես իրավական, ժողովրդավար պետություն ունի իշխանությունների հենասյունների սկզբունք, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, մեկը՝ օրինականության սկզբունքն է, որը ենթադրում է, որ պաշտոնատար անձը պարտավոր է կատարել այն, ինչ իրեն լիազորել է Սահմանադրությունը և օրենքները, երկրորդը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը, որի համատեքստում Սահմանադրությունը նախատեսում է, որ միջազգային պայմանագրերը, հատկապես՝ ռազմական և քաղաքական բնույթի, ենթակա են ներպետական վավերացման։ Սա զսպման և հակակշռման համաչափ մեխանիզմ է, որը ստեղծված է՝ կանխելու մեկ պաշտոնյայի կողմից մի ողջ պետության, հանրության պարանոցին փաթաթելու իր միանձնյա որոշումները՝ բացասական հետևանքներով։

«Այսօր առերեսվում ենք այն իրականությանը, երբ այս պաշտոնյան բազմաթիվ անգամներ նմանաբնույթ լրջագույն փաստաթղթեր է ստորագրում և ի կատար ածում»,- նշեց Մելոյանը՝ հիշեցնելով նաև Փաշինյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Փաշինյանը ճանաչում է անկլավները՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս․ «Այսինքն՝ այն գյուղերը, որոնք նախատեսված են ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որտեղ բնակիչները մասնակցում են ընտրություններին, բնակչությունը ՀՀ քաղաքացիներ են և այլն։ Տվյալ գյուղերը նաև փաստաթղթավորված նշված պաշտոնյան ճանաչել է Ադրբեջանի կազմում»։ Բացի այդ, սահմանադրագետը հիշեցրեց Սահմանադրության դրույթը, համաձայն որի՝ ՀՀ տարածքային փոփոխությունները հանրաքվեի հիման վրա են տեղի ունենում, ինչը ևս խախտվել է։

Մելոյանն ընդգծեց՝ գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների», հանձնումն Ադրբեջանին՝ ամբողջությամբ հակասահմանադրական և հակաիրավական գործընթաց է, հետևաբար, դրանից ծագող բոլոր հարաբերություններն ինքնին հակաիրավական բնույթ են կրում։

Իսկ թե ինչ հիմքով են զորքերը լքելու այդ տարածքները՝ Մելոյանը նշեց, որ զորքերը լքելու են բարձրագույն ղեկավարության հրամանների հիման վրա, ինչն ինքնին հակաիրավական փաստաթղթեր են հանդիսանալու։

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունների պնդմամբ՝ դա ՀՀ տարածքը չի, Մելոյանն արձագանքեց՝ նշելով, որ խնդիրը հենց այն է, որ ՀՀ իշխանությունը հանդես է գալիս Ադրբեջանի քարոզչամեքենայի տեսանկյունից, միայն Ադրբեջանն է պնդել, թե դրանք ադրբեջանական հողեր են․ «Կան մի շարք քարտեզներ։ Չգիտես ինչու՝ գործադիր իշխանության ղեկավարն ամենահակահայկական բնույթի քարտեզներով և նարատիվներով է առաջնորդվում։ Իշխանության հենց այդ պնդումն արդեն ինքնին հակաիրավական է»։

Դիտարկմանը, որ Տավուշի մարզի 4 գյուղերում գտնվում են կարևոր նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Հայաստանը սնուցող գազատարը, հնարավո՞ր է՝ դրանց՝ Ադրբեջանի հսկողության ներքո անցնելու դեպքում բարձրացվի, օրինակ, ՀՀ-ից հարկ պահանջելու հարցը, Մելոյանն արձագանքեց՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է բոլոր իրավիճակներում իր համար իրավական հենքեր ստեղծել և եթե մեր պետության իշխանությունը ճանաչում է, որ այդ հողերն Ադրբեջանինն են և այդ հիմքով հանձնում Ադրբեջանին, ապա այդ տարածքներում գտնվող ենթակառուցվածքները, ինքնաբերաբար, ճանաչում է՝ Ադրբեջանի պատկանելիության մաս։

«Ինչ վերաբերում է այդ տարածքով անցնող ՀՀ-ն սպասարկող կոմունիկացիոն միջոցներին՝ գազի խողովակ, կապի միջոցներն ապահովող մալուխներ և այլն, պետք չէ մոռանալ, որ գործ ունենք Ադրբեջանի հետ և անկախ այն հանգամանքից, որ մեր իշխանությունները պարբերաբար «խաղաղության դարաշրջան» են քարոզում, սկզբում առաջ էին քաշում «Արցախը հանձնենք, որ խաղաղ ապրենք» թեզը, որը կենսունակ չէ, որովհետև Արցախը հանձնելուց, 44-օրյա պատերազմից հետո երկու պատերազմ ունեցանք, որոնք ՀՀ տարածքում տեղի ունեցան, Ադրբեջանն իր ներկայությունն ապահովեց ՀՀ տարածքում, շարունակում է պահանջատիրությամբ հանդես գալ։ Չմոռանանք, որ անկլավներն են դեռևս օրակարգում և տարօրինակ կերպով, անընդունելի ձևաչափով մեր երկրի ղեկավարը գնում է մարզեր, մարդկանց հրամցնում թեզը, թե պետք է լքել այդ տարածքները՝ սպառնալով, որ պատերազմ կլինի, միևնույն ժամանակ չի կարողանում երաշխավորել, որ հետ քաշելու դեպքում մնացած տարածքների անվտանգությունը, միայն հույս է հայտնում։ Սա նոնսենս է»,- նշեց Մելոյանը՝ հիշեցնելով, որ դեռ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, երբ լայնամասշտաբ հարձակում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության նկատմամբ, Ադրբեջանի մեջլիսում լսումներ էր իրականացվում՝ «Արևմտյան Ադրբեջանի վերադարձի» թեմայով, այս թեզերը չեն վերացարկվել, պետք է նկատի ունենալ, որ թշնամի պետությունն անընդմեջ տարածքային նկրտումներ է ներկայացնում, ինչին զուգահեռ մենք ունենում ենք տարածքային և մարդկային ահռելի կորուստներ․«Անգամ այս գյուղերը զիջելու դեպքում որևէ մեկը երաշխիքով հանդես չի գալիս՝ հետագա խաղաղության, անվտանգության վերաբերյալ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը, որը գյուղերի հանձնման գործընթացում կնքահայրն է»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:06 19/03/2024  |  ՔաղաքականՆախիջևանում արդեն տանկային դիվիզիան է մասնակցում զորավարժություններին, տրվել է նոր պատերազմի անոնսը․ Զոհրաբյան (Տեսանյութ)
20:54 19/03/2024  |  ՔաղաքականՄենք այդ տարածքում մարտնչել ենք, հիմա էլ պատրաստ ենք պաշտպանել Տավուշն ու Տավուշի գյուղերը. Գրիշա Սարգսյան
19:30 19/03/2024  |  ՔաղաքականԱռնվազն ես Երևանում անձամբ չգիտեմ որևէ մեկի, որը համաձայն է, իբր, «սահմանազատման» և «սահմանագծման» այս խայտառակության հետ․ Ոսկանյան
23:45 18/03/2024  |  ԼՐԱՀՈՍՈրոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. Փաշինյանը՝ Տավուշում
22:37 18/03/2024  |  ՔաղաքականՏավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան
21:21 12/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
17:53 12/03/2024  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը ուժ կկիրառի Հայաստանի դեմ. հայտնի են ուղղությունները. փորձագետ
18:22 11/03/2024  |  ՔաղաքականԲաքուն հայկական կողմին մեղադրել է Տավուշի հատվածում իբր ԱԹՍ-ով հեռախուզական թռիչքներ իրականացնելու մեջ
13:18 26/01/2024  |  ՄեկնաբանությունՏավուշի դպրոցներում 22 ուսուցիչ ազատվել է աշխատանքից
21:29 04/11/2023  |  Արտակարգ պատահարներԿրակոցներ Տավուշի մարզում․ 25-ամյա տղա է վիրավորվել, կասկածյալը նախկին անտառապահն է. shamshyan.com

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]