Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից

Փաշինյանին է ներկայացվել է Տեսչական մարմինների 2023 թ. գործունեության հաշվետվությունը 03/11/2024   20:33  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է զեկուցվել կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և տեսչական մարմինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին։ Ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել իրականացված ստուգումների, վերահսկողական, իրազեկման միջոցառումների մասին։

Ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից հաշվետու տարում ստացված հանձնարարականների կատարողականները, առկա խնդիրները, գնումների, ռիսկերի գնահատման և վերլուծության գործընթացները, առաջիկայում պլանավորված կարևորագույն միջոցառումները:

Տեսչական մարմինների կողմից ներկայացված հաշվետվություններն ամփոփելիս` ներկայացվել են համակցված ցուցանիշներ, որոնք վերահաստատել են ռիսկերի վրա հիմնված ստուգումների թիրախային բնույթը և արդյունավետությունը: 2023-ի ընթացքում տեսչական մարմիններն իրականացրել են ընդհանուր 7757 ստուգում, որից 2360-ը՝ պլանավորված, իսկ 1854-ը՝ չպլանավորված: Պլանավորված ստուգումների կատարողականը կազմում է շուրջ 90 տոկոս։

Նշվել է, որ պլանավորված ստուգումների դեպքում խախտումներ բացահայտվել են 80 տոկոս դեպքերում, իսկ չպլանավորված ստուգումների ժամանակ՝ 38, ինչը, ըստ պատասխանատուների, նշանակում է, որ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգն արդյունավետ է գործում, որի արդյունքում ստուգումներն իրականացվում են առավել թիրախային։

Միաժամանակ, 2023 թվականի ընթացքում Գրասենյակի կողմից շրջանառվել և կյանքի են կոչվել ընդհանուր թվով 79 իրավական ակտ, որից 39-ն՝ օրենքների, 25-ը՝ կառավարության և 15-ը՝ վարչապետի որոշումների տեսքով։

Մասնավորապես, իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում օրենսդրական փոփոխություններ, որով տեսչական մարմինը գործնականում հնարավորություն է ստացել փակելու հրդեհային կամ տեխանվտանգության կանոններին չհամապատասխանող այն օբյեկտները, որոնց շահագործումը ենթակա էր անհապաղ կասեցման։ Ըստ պատասխանատուների՝ նշված փոփոխության հետևանքն ավելի քան ակնառու է՝ փակվել են, որոշ դեպքերում նաև ՏԻՄ-երի աջակցությամբ ապամոնտաժվել են հրդեհային անվտանգության կանոններին չհամապատասխանող օբյեկտներ, որոնք տարիներ շարունակ անխոչընդոտ գործել են։

Մեկ այլ դեպքում օրենքով սահմանվել է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքն ընդունվել է 2023-ի տարեվերջին, օրենքի ընդունման մասին հանրային իրազեկման աշխատանքների արդյունքում արձանագրվել է սպանդանոցային ծագման մսի շրջանառության աննախադեպ աճ՝ համեմատած նախորդող բոլոր ժամանակահատվածների հետ։

Առանձնացվել են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունները, որոնցով վերանայվել են այնպիսի պատասխանատվության միջոցներ, որոնք գործում էին 90-ականներից, և այդ միջոցների կիրառումը որևէ կանխարգելիչ ազդեցություն չուներ իրավախախտումները զսպելու առումով։

Բացի նշված իրավական ակտերը, հաշվետու ժամանակահատվածում այլ մարմիններից Տեսչական մարմինների գրասենյակ են ներկայացվել 1000-ից ավելի իրավական ակտերի նախագծեր, և առնվազն 60 տոկոս դեպքերում ներկայացվել են առաջարկություններ-դիտարկումներ։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է տեսչական մարմինների կողմից ստուգումների արդյունքներին, բացահայտված խախտումներին և նշել. «Հանգում է հարցը հետևյալ շատ հայտնի թեմային՝ ի վերջո հանրությունը կամ սուբյեկտները տուգանքի մատերիալ են, թե տուգանքի մատերիալ չեն: Այդտեղ հայեցակարգային տարբերությունը հետևյալի մեջ է, ընդ որում, ճանապարհային երթևեկության հետ կապված, մենք այդ խնդիրն արդեն լուծել ենք: Իսկ տարբերությունը հետևյալի մեջ է, ենթադրենք հիմա անդրադառնանք փոշու խնդրին: Ասում է՝ փոշու հետ կապված խախտել եմ, ասում է՝ ինչքան է տուգանքը, 100 000, վերցրու, գնացինք և շարունակեցի նույն ձևով գործել: Հաջորդ անգամ եկավ տեսչական մարմինը. «խախտել եմ, ինչքան է տուգանքը, երկրորդ անգամ 200 000, խնդիր չկա, վերցրու» և երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ անգամ նույնը: Ճանապարհային երթևեկության պարագայում մենք այդ խնդիրը լուծեցինք: Ո՞նց լուծեցինք, որովհետև նորից այս փիլիսոփայությունն էր դրած: Մենք փոխեցինք, ասացինք՝ կգա բալային համակարգ, և եթե դու իքս պահի շարունակում ես խախտելը, կզրկվես վարորդական իրավունքից և հաջորդ անգամ վարորդական իրավունք ստանալու համար նորից քննություն կհանձնես: Նույնիսկ դեպքեր կան, որ գնում է քրեական գործ, քրեական պատասխանատվություն: Այսինքն՝ այստեղ նաև ինչ-որ առումով քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ ապահովելու խնդիր է, որովհետև այնպես չէ, որ եթե մեկը փող ունի, կարող է անընդհատ վճարել և խախտել»:

Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, իրականացվող ծրագրերի պատշաճ իրազեկումը և շեշտել մարզերում աշխատանքներն առավել ակտիվ իրականացնելու խնդիրը. «Կառավարության նիստերում ես առնվազն մի քանի անգամ խոսել եմ աշխատասենյակից դուրս աշխատելու մասին: Հիմա, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է գյուղատնտեսության հետ կապված հարց համակարգել աշխատասենյակից, մեր պաշտոնյաները պետք է իրենց աշխատանքի գոնե կեսը գյուղերում անցկացնեն: Գնում ես մտնում մի գյուղ, հետո մարդկանց խոսացածից հասկանում ես, որ այդ մարդիկ տարիներով ոչ մի պաշտոնյա չեն տեսել, նույնիսկ՝ վարչության պետի տեղակալի, ավագ կամ կրտսեր մասնագետի: Հետո գալիս ես, ասում են՝ մենք այդ հարցը վաղուց լուծել ենք: Որտեղի՞ց եք լուծել, հարգելի գործընկերներ, ինչ-որ թղթի մեջ մի նախադասությունը ձևակերպել եք, դարձրել ուրիշ նախադասություն: Եվ ինչպես Դուք ասացիք, մարդիկ ոչ միայն տեղյակ չեն, նույնիսկ մարզպետարանում, նույնիսկ համայնքապետարանում: Օրինակ՝ ինձ հետաքրքիր է, թող նախարարությունները հաշվետվություն տան, ես կառավարության նիստում սկսած նախարարներից ասել եմ, որ աշխատասենյակից դուրս աշխատանքը կարևոր է: Ես չեմ տեսնում, որ աշխատասենյակից դուրս աշխատանք է կատարվում»:

Անդրադարձ է կատարվել նաև ապօրինի գործող բենզալցակայանների ապամոնտաժման քայլերին: Զեկուցվել է, որ հաշվետու տարվա ընթացքում հանրապետությունում ապամոնտաժվել է 40 ապօրինի գործող բենզալցակայան:

Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ 40 ապօրինի լցակայան  ապամոնտաժվել է, եթե այս պրոցեսը հանկարծ դադարեցնենք, դա նշանակում է, որ մենք այս 40-ին ուղղակի թիրախավորված շուկայից հանեցինք, ուղղակի վատություն արեցինք: Մեր քաղաքականությունն այն պիտի լինի, որ չպետք է երկրում ընդհանրապես լինի այդպիսի բենզալցակայան: Իրատեսորեն պարզ է, որ մենք չենք կարող դա մի օրում անել, ոչ էլ երկու օրում, ոչ էլ հինգ, բայց ասենք, ենթադրենք, 500-600 օրում պետք է անենք անպայման»:

Տեղեկացվել է, որ 2023-ին կայացվել է տնտեսվարողների գործունեության կասեցման 46 որոշում՝ նախորդ տարվա 26-ի դիմաց, որից 33-ը՝ ջրօգտագործման ոլորտում, 10-ը՝ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում, 2-ն՝ ընդերքօգտագործման:

Կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 1024 իրավախախտում, հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասը՝ 1 մլրդ 273 մլն դրամի չափով: Արձանագրվել է նաև ապօրինի հատված ծառերի քանակի որոշակի նվազում: Համեմատության համար 2021-ին այդ թիվը եղել է 19 հազար 475, 2022-ին՝ 18 հազար 405, իսկ 2023-ին՝ 14 հազար 374:

Սիգի արգելքով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 2433 կգ սիգ տեսակի թարմ ձուկ, 3 հատ լողամիջոց, 227 հատ ձկնորսական ցանց, 23 հատ խեցգետնորսիչ: Պատճառված վնասը կազմել է 12 մլն 165 հազար դրամ, հարուցվել է 5 քրեական գործ:

Մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրվել է 329 խախտման դեպք, կիրառվել է 26 մլն դրամի չափով վարչական տույժ, հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնաս՝ 180 մլն դրամի չափով: Արձանագրված 329 խախտումների կառուցվածքի մեջ 132-ը վերաբերում են շինարարության ոլորտին: 64-ը՝ բեռնատար մեքենաներով նյութերի տեղափոխմանը, 39-ն՝ ընդերքօգտագործողներին և 24-ը՝ խոզանների այրմանը:  

Անդրադարձ է կատարվել հրատապ մի շարք խնդիրների, ինչպիսիք են դատարանների կողմից տեսչական մարմինների հայցերի ապահովումը, ծանրաքարշ մեքենաների կշռմանը զուգընթաց հավելյալ վերահսկողական մեխանիզմների ներդրումը, ներկրվող պեսդիցիդների գրանցումը, բարձր ստանդարտներին համապատասխանող արտադրանքի անխոչընդոտ ներմուծումը:

Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում կոնկրետ ստանդարտների ներդրումն ու այդ ուղղությամբ ծրագրերի հետևողական իրականացումը. «Գոնե այս ընթացքում մեր փորձն այդ է ցույց տվել, որ մենք բոլոր այն տեղերում, որտեղ գնում ենք ստանդարտների որոշակի ներդրման և նույնիսկ հասցեական սուբսիդավորում ենք անում, դրանք նաև ֆիսկալ էֆեկտներ են ունենում մեր պետության և տնտեսության զարգացման համար: Եվ ՀՆԱ-ն է աճում, և դրա արդյունքում առաջացած ֆիսկալ էֆեկտներն են ի հայտ գալիս: Այսինքն՝ այնտեղ, որտեղ մենք ստանդարտի մեծացման մասին ենք խոսում, այդտեղ չպետք է գնանք ասենք՝ գիտեք, փող չկա, եկեք այդ ստանդարտը չդնենք, որովհետև փող չկա նաև այն պատճառով, որ այդ ստանդարտը չկա: Ստանդարտների հետևից պետք է հետևողականորեն գնալ»:

Տեսչական մարմինների կողմից իրականացվել են ավելի քան 6.500 իրազեկման միջոցառում՝ ընդգրկուն դասընթացների, զանգվածային լրատվության միջոցների,  սոցիալական կայքերի և այլ հարթակների և միջոցառումների միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տեսչական համակարգի զարգացման հեռանկարները, մի շարք խնդիրների առնչությամբ ստացվել են կոնկրետ հանձնարարականներ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:31 11/03/2024  |  ԼՐԱՀՈՍՔպական որոշ երիտասարդներ վախեցել են Արցախի դրոշով «նեղացնել» ադրբեջանցի երիտասարդներին. ՀՅԴ ՀԵՄ անդամ
08:03 09/03/2024  |  ՄամուլՀանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները․ «Հրապարակ»
21:51 07/03/2024  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ի հետ Փաշինյանի փակ հանդիպմանը մասնակցում են բանակցային գործընթացի մասնակիցները
08:23 06/03/2024  |  ՄամուլԲացահայտենք աշխարհը՝ պետբյուջեի հաշվին․ «Հրապարակ»
08:03 05/03/2024  |  ՄամուլԻնչու իշխանությունն անտեսեց դիվանագետի օրը․ «Հրապարակ»
19:13 02/03/2024  |  ԼՐԱՀՈՍՔՊ–ն ժողովրդավարության դպրոց է բացել
08:14 02/03/2024  |  ՄամուլՔՊ-ն՝ ՀԱԿ-ի և ԼՀԿ-ի հետքերով․ «Հրապարակ»
23:13 01/03/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ՔՊ-ի հետ քննարկվել է արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր
12:27 01/03/2024  |  ՔաղաքականՄեզ անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների առկայությունը, քննարկումների արդյունքում որոշումներ կլինեն. ՔՊ խմբակցության քարտուղար
07:46 01/03/2024  |  ՄամուլԱԺ պատգամավորները Գերմանիա կմեկնեն աշխատանքայի՞ն, թե՞ տուրիստական այցով. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]