ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանն ակնարկում է, որ պատրաստ է Հայաստանին օժանդակել անվտանգային ոլորտում, խոսքը նաև պաշտպանողական և հարձակողական զենքի մասին է. Իրանագետ 03/07/2024 20:29 | Քաղաքական
Իրականում դժվար է խոսել Իրանի կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները Հայաստանի կողմից անտեսելու հետևանքների մասին, դրանք բազմաթիվ կարող են լինել, և տեսանելի, և ոչ տեսանելի, բայց սա նաև հստակ ուղերձ էր ՀՀ-ին՝ կապված նրա հետ, որ Իրանը փորձում է ինքը դերակատարում ունենալ և պատրաստ է Հայաստանի հետ անվտանգային ոլորտում նույնպես համագործակցել։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանն՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանիի հայտարարությանը, թե տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքը կունենա։
Անդրադառնալով այն արտատարածաշրջանային ուժերին, որոնց առնչությամբ մտահոգություններ է հայտնում ԻԻՀ-ն՝ իրանագետը նկատեց, որ այդ զգուշացումներն ուղղված են Հայաստանին՝ Արևմուտքի, հատկապես ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ մերձեցման դեպքում հաշվի առնել նաև Իրանի դիրքորոշումը և բավական զգուշավոր գործել։ Սա նաև վերաբերում էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որին նույնպես Իրանը նայում է որպես ՆԱՏՕ-ի բլոկի պետություն։
«Ամեն դեպքում՝ հստակ ուղերձ էր նաև այն առումով, որ Իրանը ցանկանում է Հայաստանի հետ անվտանգային ոլորտում հարաբերություններ ծավալել և նաև անվտանգային ոլորտում օժանդակել Հայաստանին»,- նշեց իրանագետը։
Հարցին, թե ինչ կարող է ենթադրել այդ օժանդակությունը՝ նա նշեց, որ ամեն բան կախված է այն քաղաքականությունից, որը կվարի Հայաստանը՝ Իրանի հետ, որովհետև Իրանի կողմից եղան բազմաթիվ հայտարարություններ առ այն, որ Իրանը Հայաստանին կարող է աջակցել այնքան, որքան կցանկանա Հայաստանը։ «Նմանատիպ հայտարարություն եղավ նաև վերջերս Հայաստան ժամանած Իրանի հոգևոր առաջանորդի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի կողմից, ով նշեց, որ Իրանը նաև անվտանգային ոլորտում կարող է Հայաստանին աջակցություն ցույց տալ, եթե դա ցանկանում է Հայաստանի Հանրապետությունը։
Նմանատիպ պարագայում դժվար է, իհարկե, կանխատեսում անել, թե հատկապես ինչ անվտանգային աջակցության մասին է խոսքը, բայց այստեղ էլ կարծում եմ ամեն բան կախված է Հայաստանի վարած քաղաքականությունից, այդ քաղաքականությունը, նաև բանակցությունների ընթացքն հաշվի առնելով, կարծում եմ, հնարավոր կլինի խոսել անհրաժեշտ պաշտպանողական, անգամ հարձակողական զինատեսակների մասին։ Սա, կարծում եմ, լուրջ գործոն կլինի մեր համար, քանի որ իրանական զինտեխնիկան նաև ուկրաինական ճակատում է ցույց տվել, որ բավական մարտունակ է։ Թե ինչուն է Հայաստանը շարունակաբար անտեսում Իրանից հնչող հորդորները և մեկնած ձեռքը՝ դժվար է հասկանալ»,- եզրափակեց Միսակյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն