Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով 05/09/2024   16:35 Ավելորդ հրահրումներ մի արեք, ավելորդ գրգիռներ մի արթնացրեք. Բագրատ սրբազանը ՆԳ նախարարին հորդորեց չխոչընդոտել երթի մասնակիցների մուտքը Երևան 05/09/2024   16:34 Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել․ դատավորներն այս անգամ ևս ԲԴԽ անդամ կընտրեն 05/09/2024   16:30 Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան 05/09/2024   16:24 Ոստիկանությունը կաշխատի տարբերել սադրիչներին 05/09/2024   16:21 Մի երկրի ղեկավար, որը հայտարարում է, որ մեր անվտանգության երաշխիքը ձողերն են, րոպե առաջ պետքէ հեռանա իշխանությունից. Նաիրա Զոհրաբյան 05/09/2024   16:18 Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած համազգային հանրահավաքը. ուղիղ 05/09/2024   16:00 Նիկոլ Փաշինյանը Երեւանում չի տիրապետում իրավիճակին, բայց Թուրքիային ու Արեւմուտքին փորձում է համոզել, որ ծրագրից հետ չի մնա. Կարապետյան 05/09/2024   15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   15:30 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ 05/09/2024   15:27 Ֆորմալիզվացում է փաստը, որ հայ- ռուսական հարաբերություններն այլևս նախկինը չեն. Դրանք արդեն դաշնակցայինից ցածր են. Սուրենյանց 05/09/2024   15:22 Ոստիկանության ամբողջ համակարգը թիվ 1 է հայտարարվել. մայրաքաղաքում մեծ թվով ուժեր կան կենտրոնացված 05/09/2024   15:21 Իրավական աջակցություն՝ խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամփոփել է Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի երկշաբաթյա այցը Վաշինգտոն 02/16/2024   11:37  |  ԼՐԱՀՈՍ

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավարտել են իրենց երկշաբաթյա աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականներին, վարչակազմի պաշտոնյաներին ու իրավապաշտպան խմբերի լայն շրջանակների կոչ են արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի 150․000 հայության դեմ իրականացված ցեղասպանության համար, ինչպես նաև աջակցելու արցախցի փախստականներին՝ ապահովելու վերջիններիս անվտանգ վերադարձը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միացել է  Ստեփանյանին և Բեգլարյանին՝ ավելի քան 60 կոնգրեսական գրասենյակների հետ հանդիպումների և ճեպազրույցների ժամանակ։ Այդ ամենը համընկել է Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր երկու բանաձևերի ներկայացման հետ, որոնց նպատակն է դադարեցնել ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և վերջինիս պատասխանատվության ենթարկել իր հանցագործությունների համար:

Հանդիպումների ընթացքում Ստեփանյանն ու Բեգլարյանը սեփական վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասն ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին, որոնք գագաթնակետին հասան 2023թ․ սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ, ինչի արդյունքում բռնի կերպով դատարկվեց Արցախը։ Բանախոսները խոսել են արցախահայության դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունից, ինչը հիմք է հանդիսացել 2023թ․ ցեղասպանության։

Արցախցի հյուրերը նաև կարևորել են ԱՄՆ-ի կողմից  Ադրբեջանին Արցախի ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկումը, ի թիվս ալնի կարևորելով՝

·                Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնվելով Սենատի S.3000 բանաձևի ընդունման վրա, որը պարտադրում է 907-րդ բանաձևի ամբողջական կիրարկում։ Մագնիցկու պատժամիջոցների կիրառումը ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար։

·                ԱՄՆ օժանդակությունն Արցախի բռնի տեղահանված հայությանը, բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի երաշխավորումը։

·                Ամերիկյան և միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023թ․ սեպտեմբերին գերեվարված Արցախի առաջնորդների և 2020թ․ ադրբեջանաթուրքական հարձակումներից հետո ապօրինաբար պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։

·                Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Ստեփանյանն ու Բեգլարյանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղված Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը և առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվությանը, տարածաշրջանում անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք նաև ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։

Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Բեգլարյանը և Ստեփանյանը մասնակցել են Կրոնի ազատության միջազգային գագաթնաժողովին, որը համանախագահում էին միջազգային կրոնական ազատության  հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը (2018-2021) և մարդու իրավունքների «Լանթոս» հիմնադրամի նախագահ Կատրինա Լանթոս Սվեթը:

Կրոնական կազմակերպությունների և ԱՄՆ կառավարության պաշտոնյաների առջև ելույթում Գեղամ Ստեփանյանը նկատեց. «Ես այսօր ձեր առջև խոսում եմ ոչ միայն որպես իմ ժողովրդի մարդու իրավունքների պաշտպան, այլ որպես ցեղասպանությունը վերապրած և վկա»։ Նա ընդգծել է, որ աշխարհն ականատես է լինում «Արցախի  քրիստոնեական և համաշխարհային ժառանգության, նրա հնագույն եկեղեցիների և սրբագործված գերեզմանների համակարգված բնաջնջմանը»: Ստեփանյանը հորդորեց կրոնական առաջնորդներին և պետական պաշտոնյաներին համախմբվել և ծառայել որպես «վահան, որը պաշտպանում է խոցելիներին, ձայն, որը խոսում է լռածների համար և լույս, որը թափանցում է մշակութային ջնջման խավարը: Միայն այդ դեպքում կարող ենք ապահովել, որ Արցախի հոգին, նրա հինավուրց ու քրիստոնեական սուրբ ժառանգությունը հավերժ չկորչի»։

Անդրադառնալով Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի այցելությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Արցախի իրավունքները վերջին երկու շաբաթների ընթացքում Վաշինգտոնում կենտրոնական հարթակներում էին, երբ Արցախի հանրապետության երկու ամենավայելչախոս ձայները՝ Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը, դիմեցին ԱՄՆ օրենսդիրներին և կրոնական ազատության միջազգային առաջնորդներին՝ իրենց հինավուրց հայրենիք հայության անվտանգ վերադարձի համար։ Կոնգրեսի տասնյակ հանդիպումների ընթացքում օրենսդիրներն առաջին ձեռքից լսել են Արցախի ցեղասպանության մասին և ուսումնասիրել ԱՄՆ-ի կոնկրետ քայլերը, որոնք անհրաժեշտ են հայկական հայրենիքի այս անբաժանելի մասը վերականգնելու համար»:

Բեգլարյանի և Ստեփանյանի այցը “120․000 Reasons” միության ջանքերի մի մասն էր, որին աջակցում են Թուֆենկյան հիմնադրամը և Philos Project կազմակերպությունը, ինչպես նաև ավելի քան 20 իրավապաշտպան, կրոնական և էթնիկ կազմակերպություններ։

Արցախի ժողովրդի ներկայացուցիչները մասնակցել են նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբան ուսանողների ասոցիացիայի կողմից կազմակերպված քննարկմանը, որտեղ նրանք կիսվել են Արցախի տեղահանված բնակչության առջև ծառացած շարունակական մարտահրավերների և կոնկրետ քաղաքական ու իրավական գործողությունների անհրաժեշտության մասին:

Ի լրումն երկրի մայրաքաղաքում աշխատանքների՝ Ստեփանյանի ու Բեգլարյանի ուղևորությունը ներառում էր նաև Նյու Յորքում գործող միջազգային կազմակերպությունների և համայնքային ղեկավարների հետ հանդիպումների մեծ շարք:

Վաշինգտոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են նաև ԱՄՆ պետքարտուղարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ Ստեփանյանը և Բեգլարյանը մասնակցել են Կալիֆոռնիայի նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ հանդիպումներին, Իրավաբանների հայկական ասոցացիայի կողմից կազմակերպված քննարկմանը և համայնքային այլ հանդիպումների։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:57 15/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն բանակցային օրակարգից Արցախի ժողովրդի իրավունքների թեման չպետք է հանի․ Արցախի ՄԻՊ
16:52 01/02/2024  |  ԼՐԱՀՈՍԳեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել են արցախահայությանը հուզող հարցերն ու ձգտումները
16:23 19/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ժողովրդի հայրենադարձության նպատակով ստեղծված հանձնախումբն ակտիվ համագործակցելու է Արցախի պետական կառույցների հետ․ Գեղամ Ստեփանյան
11:22 10/11/2023  |  ՄեկնաբանությունԱյո՛, մարդիկ կարող են այդքան կեղծավոր լինել․ Արցախի ՄԻՊ
12:34 09/11/2023  |  ՄեկնաբանությունԱլիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք. Տոյվո Կլաար, Էնթոնի Բլինքեն գոնե հիմա հասկանո՞ւմ եք. Գեղամ Ստեփանյան
13:29 31/10/2023  |  ՄեկնաբանությունՈ՞ւմ են պետք այս ֆորումները և երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները․ Արցախի ՄԻՊ
13:17 20/10/2023  |  ԼՐԱՀՈՍԵս լծակ չունեմ ՀՀ որևէ մարմնի առաջ խնդիր բարձրացնելու. Գեղամ Ստեփանյան
11:15 19/10/2023  |  ՄեկնաբանությունԻնչքան զզվանք եմ զգում, երբ լսում եմ «դատապարտում ենք», «խորապես մտահոգված ենք» և նման անիմաստ հայտարարություններ. Ստեփանյան
21:46 25/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԿան հարյուրավոր տուժածներ, զոհերի ու վիրավորների թիվ դեռեւս հնարավոր չէ պարզել. Արցախի ՄԻՊ
00:06 20/09/2023  |  ԼՐԱՀՈՍ27 զոհ՝ Արցախում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]