Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից

Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով. Թեւանյան 02/06/2024   14:16  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է։ Ունենք փոքրամասնության իշխանություն, ինչը լեգիտիմության և կառավարման խնդիրներ է առաջացնում։ Ինչու է այդպես ստացվել և ինչ պետք է անել։ Այս մասին գրել է Անդրանիկ Թեւանյանը.

«1. «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում էր որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն։ Մեր նվազագույն խնդիրը մայրաքաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերարտադրություն թույլ չտալն էր, ինչի հնարավորությունը 2023թ․ սեպտեմբերի 17–ի ընտրության արդյունքում ստեղծվել էր, սակայն ոչ իշխանական հատվածում, մեր կամքից անկախ, ընդհանուր հայտարար չեղավ։ Արդյունքում՝ ՔՊԿ + «Հանրապետություն» փոքրամասնության կոալիցիան «Հանրային ձայն» խմբակցության անուղղակի աջակցությամբ Երևանում ձևավորեց իշխանություն, ընտրեց ՔՊԿ–ական քաղաքապետ։

2. «Մայր Հայաստանն» անցած տարվա սեպտեմբերից առաջարկում է Երևանում գնալ նոր ընտրությունների։ Եթե քաղաքապետ չընտրվեր կամ եթե 3 ամիս շարունակ ավագանու նիստերը չկայանային, ապա օրենսդրության համաձայն պետք է նշանակվեին նոր ընտրություններ։ Սակայն «Հանրային ձայն» խմբակցության վարքագծի պատճառով և՛ քաղաքապետ ընտրվեց, և՛ նիստերը բոյկոտելու մարտավարությունը չաշխատեց, և՛ տեղական տուրքերի ու վճարների թանկացումներն անցան։

3. Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով ՔՊԿ–ն ու իր քույր կուսակցությունը ստացել են 32 մանդատ։ «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը», «Հանրային ձայնը» միասին ունեն 33 մանդատ, սակայն «Հանրային ձայնից» 2–ը օբյեկտիվորեն չեն կարող մասնակցել նիստերին։ Դա նշանակում է, որ Երևանի ավագանիում ոչ իշխանական հատվածը դե ֆակտո ունի 31 մանդատ, այսինքն՝ ավելի քիչ, քան իշխանություն ձևավորած կոալիցիան։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք չենք կարող ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի հակաժողովրդական ու թալանչիական որոշումները տորպեդահարել՝ «դեմ» քվեարկելով, բայց կարող ենք դրանց ընդունումը թույլ չտալ՝ նիստերը բոյկոտելով։ Այսինքն՝ եթե մենք դեմ ենք որևէ որոշման (օրինակ՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների կամ տրանսպորտի թանկացմանը), ապա ոչ թե պետք է մասնակցենք նիստին ու «դեմ» քվեարկենք, այլ պետք է նիստին չմասնակցենք, քվորում չապահովենք, ինչի հետևանքով նիստը չի կայանա ու վիճահարույց որոշումն էլ չի ընդունվի։ Այս մարտավարությունը, սակայն, մինչև այժմ չի հաջողվել կիրառել, քանզի «Հանրային ձայնը» միշտ գործել է իշխանությունների օգտին՝ դառնալով Երևանում իշխող կոալիցիայի փաստացի անդամ։

4. ՔՊԿ–ն ու «Հանրաապետությունը» մշտապես կանգնած են Երևանի ավագանու նիստերին քվորում ապահովելու խնդրի առաջ և վիճահարույց հարցերում ստիպված կուլիսային առևտրի մեջ են մտնում «Հանրային ձայնի» հետ։

Հիմա նրանք նախաձեռնել են ավագանու «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների 5 անդամի՝ Սոնա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Նարինե Հայրապետյան, Զարուհի Փոստանջյան, Հայկ Մարության, մանդատազրկման գործընթաց։ Որպես հիմնավորում ներկայացվում է նրանց՝ քվեարկությունների կեսից ավելին բացակայելը։ Իրավական–տեխնիկական դետալների մեջ չմտնելով նկատենք, որ քվեարկություններին չմասնակցելը, քվորում չապահովելը հակաիշխանական խմբակցությունների միակ արդյունավետ գործիքն է և դեմ լինելու քաղաքականության դրսևորման միակ ձևը։

Ավագանու ընդդիմադիր անդամների դեմ սանկցիաներ կիրառելով՝ իշխող կոալիցիան փորձում է ճնշումների միջոցով ստիպել «Մայր Հայաստանին» ու «Ազգային առաջընթացին» հրաժարվել բոյկոտի գործիքից, քանզի ամեն անգամ «Հանրային ձայնի» հետ կուլիսային առևտուրն, ըստ ամենայնի, թանկ է նստում ու տհաճություններ պատճառում։

5. Ավագանու 5 անդամի մանդատից զրկելու նախաձեռնությունը ոչ լեգիտիմ է։ Այդ նախաձեռնությունը չեզոքացնելու արդյունավետ գործիքը նիստը բոյկոտելն է, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա ու նիկոլփաշինյանական ծրագիրը կյանքի չկոչվի։
«Մայր Հայաստանը» չի մասնակցելու այդ նիստին և համընդհանուր բոյկոտի կոչ է անում։ Բայց եթե մեր կամքից անկախ («Հանրային ձայնի» որևէ ներկայացուցչի կամ ներկայացուցիչների մասնակցության դեպքում) այդ նիստը կայանա, ապա մեր խմբակցության անդամները կմտնեն նիստերի դահլիճ, որպեսզի իրենց ասելիքն ասեն ՔՊԿ–ի, «Հանրապետության» ու «Հանրային ձայնի» ծախված անդամի/անդամների երեսներին։ Բուն մանդատազրկման քվեարկությանն այդ դեպքում «Մայր Հայաստանը» կրկին չի մասնակցի։

6. Ակնհայտ է, որ ընդդիմադիր ավագանիների դեմ հարձակվել են ու նրանց ուզում են մանդատից զրկել, որպեսզի կարողանան մարսել քաղաքային տրանսպորտի թանկացման և հետագա այլ թանկացումների որոշումները։

Այս պահին դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կստանա փետրվարի 7–ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Քաղաքական կյանքն այնքան է այլասերվել ու գռեհիկ դարձել, որ բոլորը նստած սպասում են, թե արդյոք «Հանրային ձայնի» այս կամ այն անդամը/անդամները կծախվի/կծախվեն, թե ոչ։ Այսինքն՝ բոլորը գիտեն, որ նիկոլենք ապօրինի եղանակներով ուզում են «անասնագողությամբ» զբաղվել։

«Ժողովրդավարության բաստիոն» կոչվածում ոչնչացվում է ՏԻՄ–ը։ Նախկին արատավոր բարքերը քննադատողներն այսօր այնպիսի բարքեր են ներմուծում, որ նախկին իշխանությունները բարի փերիներ կարող են թվալ սրանց ֆոնին։

7. Ստեղծված ճգնաժամային իրավիճակում քաղաքական հանգուցալուծումը Երևանի ավագանու նոր ընտրություններն են։
Նախորդ տարվա սեպտեմբերին մենք առաջարկում էինք Երևանի քաղաքապետի ընտրության նիստերը բոյկոտել և այդպիսով նպաստել ավագանու նոր ընտրությունների անցկացմանը, սակայն հայտնի գործարքի արդյունքում փաշինյանենց հաջողվեց քաղաքապետի պաշտոնը պահել իրենց մոտ և խուսափել նոր ընտրություններից։

Հիմա կա հնարավորություն թույլ չտալ տրանսպորտի թանկացումները, մյուս հակաժողովրդական որոշումները՝ նիստերը բոյկոտելու միջոցով։ Ավագանու նիստերի բոյկոտը նաև նոր ընտրությունների գնալու հնարավորություն կտա։ Եթե առնվազն 3 ամիս ավագանու նիստերը չկայանան, ապա կառավարությունը պետք է նշանակի Երևանի ավագանու նոր ընտրություններ։

Մենք կողմ ենք նոր ընտրություններին։ Թե ինչպիսի զարգացումներ կունենանք, պարզ կդառնա փետրվարի 7–ին։ Եթե «անասնագողությունը» ստացվել է, ուրեմն նիստերի բոյկոտը չի ստացվի։ Եթե «անասնագողությունը» չի ստացվել, ուրեմն պետք է բոյկոտել բոլոր նիստերն ու գնալ նոր ընտրությունների»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:34 05/02/2024  |  ՄեկնաբանությունՏրանսպորտն ուզում են թանկացնել մինչեւ 260 դրամ․ Անդրանիկ Թևանյան
14:29 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ն ու Հանրապետությունը չեն կարող ավագանու մեր անդամներին զրկել մանդատից, չունեն բավարար ձայներ
14:17 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները տոտալ հարձակման են անցել «Մայր Հայաստան» խմբակցության դեմ․ Թևանյան
23:12 01/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀերթական հետապնդումը «Մայր Հայաստանի» ավագանու անդամի նկատմամբ․ խմբակցության հայտարարությունը
07:46 30/01/2024  |  ՄամուլՔաղաքաետարանում պարգևավճարների տրամադրումը կախված կլինի ավագանուց․ «Մայր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ կներկայացնի․ «Ժողովուրդ»
15:31 26/12/2023  |  ՔաղաքականԱյսպես 5 տարի չեք ձգելու. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարն առաջարկեց քաղաքապետի նոր ընտրությունների գնալ
10:38 21/11/2023  |  ՔաղաքականԵթե բոլոր հարցերը չդարձնեք զեկուցվող՝ չենք գրանցվելու և չենք մասնակցելու նիստին. «Մայր Հայաստան»
17:03 20/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Թևանյանի փոխարեն ավագանիում մանդատը կստանձնի Արշակ Սարգսյանը
14:33 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Թևանյանը հրաժարվել է Երևանի ավագանու անդամի մանդատից, խմբակցության ղեկավարը կլինի Մանուկ Սուքիասյանը
21:13 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍ«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]