Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան

ՊԵԿ-ը դատարանում չի կարողացել հիմնավորել, թե ինչու է տուգանել Արգամ Աբրահամյանի ընկերությանը. «Հետք» 01/09/2024   15:40  |  ԼՐԱՀՈՍ

«Հետք»-ը գրում է. «Հարկային մարմինը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին և եղբորորդուն՝ Հովհաննես Աբրահամյանին պատկանող «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի համար մոտ 1 մլրդ 236 մլն դրամի պարտավորություն է սահմանել՝ առանց ծանուցման գործունեություն իրականացնելու համար: Սակայն դատարանում չի կարողացել հիմնավորել, որ պահանջը հիմնավոր է և օրինական: Վարչական դատարանը բավարարել է ընկերության հայցը և վերացրել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) որոշումը: Ընկերության օգտին է որոշել նաև Վերաքննիչ դատարանը: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է:

ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 2020թ. հունիսի 26-ին «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի դեմ կազմվել է արձանագրություն: Վերջինիս համաձայն՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը կոնյակի սպիրտի ներմուծման մասով, ինչպես նաև խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի և 100 հազար լիտրը գերազանցող խմբաքանակների իրացման մասով Էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել ծանուցումներ։ Այդ գործունեությամբ զբաղվելու համար օրենքը նախատեսում է պարտադիր ծանուցում, ինչն էլ նշանակում է հավելյալ գումարների վճարում:

Արձանագրության հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Ընկերության կողմից ներկայացվել են առարկություններ և դիրքորոշումներ, որոնք սակայն հաշվի չեն առնվել վարչական մարմնի կողմից։ 2020թ. օգոստոսի 7-ին «Արտաշատ Վինկոն» ընկերության դեմ որոշում է կայացվել, որով կրկին արձանագրվել են վերը նշված խախտումները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ տարված ընթացքում խախտումը կատարվել է առաջին անգամ, «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 1 մլրդ 123 մլն 608 հզր դրամ տուգանք և 112 մլն 361 հզր դրամ՝ վնասի հատուցում:

Վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկվել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով։ Վերջինս առաջադրված տուգանքի մասով բողոքը մասնակի բավարարել է՝ ընդհանուր մոտ 1 մլրդ 236 մլն դրամից 974 մլն դրամի չափով առաջադրված տուգանքը նվազեցրել է։

«Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ն, դժգոհ մնալով այս որոշումից, դիմել է Վարչական դատարան նաև այն հիմնավորմամբ, որ ընկերությունը չէր կարող նշված ապրանքների մասով իրականացնել գործունեության ծանուցում, քանի որ հայտնի չէր և օրենսդրորեն սահմանված չէր այն պետական լիազոր մարմինը, որին պետք է ուղղված լիներ ծանուցումը։

ՓԲԸ-ի ներկայացուցիչ Երեմիա Ասատրյանը դատարանում նշել է, որ խնդրո առարկա ապրանքների արտադրության և իրացման համար սահմանված պետական տուրքն ընկերության կողմից վճարված է եղել: Այսինքն՝ «Արտաշատ Վինկոն»-ը բովանդակային առումով իր պարտականությունները կատարել է: Ընկերությունը 2020թ. հուլիսի 8-ին պետական բյուջե  վճարել է 102 մլն 361 մլն դրամ պետական տուրքի գումար, որոնց պատճենները մինչև վիճարկվող ակտի կայացումը ներկայացվել են ինչպես ՊԵԿ-ին, այնպես էլ բողոքարկման հանձնաժողովին»։

ՊԵԿ-ը դատարանին հայտնել է, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին 2003թ․ տրվել է թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզիա։ Ընկերության կողմից նշված գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը լրանում էր 2019թ․ ապրիլին, հետևաբար, ընկերությունն այդ ժամկետից հետո պետք է ներկայացներ խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և մինչև 100 հազար լիտր արտադրանքի իրացման իրականացման ծանուցում: Սակայն ընկերությունը խախտել է օրենքի պահանջները, և 10․04․2019թ․-ից մինչև 15․09․2019թ․-ը զբաղվել է արտադրությամբ և արտադրանքի իրացմամբ, չի ներկայացրել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար ծանուցումներ։

Ըստ ՊԵԿ-ի՝ նշված ժամանակահատվածում ընկերությունն իրացրել է 149522․4 լիտր ապրանք, որից 5199․7 լիտր՝ կոնյակ և 144326․9 լիտր՝ կոնյակի թորվածք։

ՊԵԿ-ի դիրքորոշումն այն է, որ «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին լիցենզիան տրվել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից։ Թեև լիազորած պետական կառավարման մարմին սահմանված չի եղել, այնուամենայնիվ, ընկերությունը, կրելով նշված գործունեության տեսակով զբաղվելու համապատասխան ծանուցում ներկայացնելու պարտականություն, հիմք ընդունելով իր իսկ լիցենզիան Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լինելու հանգամանքը, կարող էր որպես նախկինում լիցենզիա տրամադրած մարմին ծանուցում ներկայացնել և հաշվառվել Էկոնոմիկայի նախարարության կողմից։

«Հակառակ պարագայում, ստացվում է, որ նշված գործունեությունը իրականացնելու համար հայցվորի համար պարզ էր, որ օրենքով իմպերատիվ պահանջ է սահմանված ծանուցում ներկայացնելը, որը հայցվորը չի պահպանել, այդ դեպքում ինչպես է գործունեություն իրականացրել առանց նշված պահանջը պահպանելու»,- դատարանի առաջ հարց է բարձրացրել ՊԵԿ-ի ներկայացուցիչ Ռուզաննա Մակարյանը:

Վարչական դատարանը հիմնավոր չի համարել ՊԵԿ-ի դիրքորոշումը: Մասնավորապես՝ արձանագրել է, որ մոտ 1 մլրդ 236 մլն դրամի չափով պարտավորության գումարի հաշվարկը հասկանալի չէ: Պարզ և հստակ չէ, թե տուգանքի գումարը, ինչպես նաև վնասի հատուցման գումարը ինչպես են գոյացել և ինչից են բաղկացած, պարզապես նշվել են ընդհանուր թվեր:

Դատական նիստի ընթացքում հնչեցված հարց ու պատասխանի ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ միգուցե տեղի է ունեցել վրիպակ և «ընդամենը որից» բառերը չպետք է նշվեին: Հաջորդ դատական նիստի ընթացքում էլ պարզվել է, որ ՓԲԸ-ի և ՊԵԿ-ի կողմից հաշվարկված վճարման ենթակա պարտավորության չափը տարբեր է:

Դատարանն արձանագրել է, որ մոտ 2 ժամ տևած դատական նիստի ընթացքում, ՊԵԿ-ին հաշվարկներ կատարելու ժամանակ և վիճարկվող որոշման մեկնաբանություններ տալով՝ դրանից հետո հնարավոր է եղել միայն պարզել, թե ինչպես է հարկային մարմինը կատարել և հաշվարկել համապատասխան պարտավորությունները:

«Դատական նիստի ընթացքում չպետք է պարզվեին վերը նշված հարցերը, այլ վարչական ակտը պետք է ի սկզբանե լիներ հիմնավորված, պարզ և հասկանալի, որպեսզի գործնականում հնարավոր լիներ պարզել փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր վարչական ակտի հիմքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանն արձանագրում է որ Վիճարկվող որոշումը բավականին հիմնավորված և հստակ չէ, հնարավորություն չի տալիս ինքնուրույն պարզել ակտի հիմքում ընկած փաստական և իրավական հիմքերը, պարտավորությունների ձևավորման և հաշվարկման հիմքը»,- եզրակացրել է դատարանը (դատավոր՝ Ռուզաննա Ազրոյան):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:29 04/01/2024  |  ՏնտեսությունՄիլիարդավոր դրամների հարկեր են վերականգնվել պետբյուջե, շուրջ 8,6 մլրդ դրամ վերականգնվել է միայն հայտնի սերվերների գործով․ ՊԵԿ նախագահ
14:25 04/01/2024  |  Տնտեսություն2023-ին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեին տվել է ավելի շատ գումար, քան ստացել է․ Բադասյան
14:15 04/01/2024  |  ՏնտեսությունՇոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել եկամուտները և վճարել հարկերը. Ռուստամ Բադասյան
12:48 31/10/2023  |  ՔաղաքականԱրտոնությունները առավել հաճախ վնասակար են, օրինակ՝ փոքր բիզնեսին խթանում են լինել փոքր. ՊԵԿ նախագահ
12:18 31/10/2023  |  ՔաղաքականՏեխնիկական վերազինման խնդիր, այո, ունենք. ուզում ենք ձեռք բերել ոչ թանկ ձեռքի սքաներներ՝ թմրանյութի արդյունավետ հայտնաբերման համար. Բադասյան
12:06 25/09/2023  |  ՔաղաքականՃանաչո՞ւմ եք մեկ մարդու, որ իրեն լավ ա զգում Արցախում կատարվողի համար. Բադասյան
15:02 07/09/2023  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ն ամեն ինչ արել է, որ «Wildberries»-ը որևէ հարցում որևէ առավելություն չունենա. Բադասյան
08:11 05/09/2023  |  ՄամուլՀետընտրական պաշտոնանկությունների «շքերթում» ո՞ր պաշտոնյաները կներառվեն. «Փաստ»
12:51 31/08/2023  |  ԼՐԱՀՈՍԼիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստացած տնտեսվարողների և մաքսային մարմնի միջև շփումները կհասցվեն զրոյի
08:06 13/07/2023  |  ՄամուլԲադասյանը «հոնքը սարքելու փոխարեն, աչքն էլ է հանել » ՔՊ-ում «ատամները սրած» սպասում են․«Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]