Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   17:39 Հրդեհ ավտոմեքենայում 05/08/2024   17:31 ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու 05/08/2024   17:28 Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/08/2024   16:59 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 05/08/2024   16:55 Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/08/2024   16:52 Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 05/08/2024   16:50 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում 05/08/2024   16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ) 05/08/2024   16:36 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 05/08/2024   16:34 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 05/08/2024   16:10 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ 05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում 05/08/2024   13:56 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է 05/08/2024   13:47 Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված 05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին 05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 05/08/2024   12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Իմ ընկալած կոռուպցիայի կանխարգելումը նրա մասին չէ, որ մենք փակ քննարկմամբ փորձենք իրար հետ հարց պարզել. Հարությունյան 12/18/2023   22:45  |  ԼՐԱՀՈՍ

Եթե առկա խնդիրները լուծվում են ըստ նպատակայնության է, այլ ոչ թե՝ ըստ օրենքի և իրավունքի կանոնների, ապա, բնականաբար, կոռուպցիայի առումով, խաղի կանոնների տեսանկյունից, գուցեև, ոչինչ չի փոխվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ նկատելով, որ կոռուպցիան ավելին է՝ քան կաշառքը կամ շահերի բախումը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի իշխող խմբակցության կողմից դեկտեմբերի 7-ին տապալվել է ԿԸՀ անդամի ընտրության գործընթացը։ ԿԿՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և վարչության պետ Նարինե Ավետիսյանը, սակայն ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը։ Նշենք, որ արդեն տևական ժամանակ բավականին լարված հարաբերություններ են եղել ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի և իշխող ուժի միջև։ Պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ականների նկատմամբ ԿԿՀ-ի կողմից հարուցված վարույթներն են։ Բացի այդ, բազմիցս ԿԿՀ-ն բարեվարքության բացասական եզրակացություններ է ներկայացրել՝ արձանագրելով, որ տարբեր պաշտոններում թեկնածուների, այդ թվում՝ ԲԴԽ, ՍԴ անդամների, գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի և մի շարք այլ գործիչների առնչությամբ, որոնք իշխանությունները հաշվի չեն առել և տվյալ անձանց նշանակել են պաշտոններում։ Ավելին, Հայկուհի Հարությունյանը բարձրաձայնել է իշխանությունների կողմից ճնշումների մասին՝ հայտնելով, որ ԱԱԾ-ից զանգ է ստացել։ Այս հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական վարույթի վերաբերյալ մանրամասներ հայտնելուց մեր զրուցակիցը զերծ մնաց։

Ինչ վերաբերում է իր դեմ իրականացված արշավին, Հարությունյանը հարցը դիտարկեց՝ տարանջատելով երկու հանգամանք՝ ինստիտուցիոնալ առումով և անձնական։ Մասնավորապես, Հարությունյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում առաջին օրը հարցեր են հնչեցրել 15-17 պատգամավոր, որոնցից 6-7-ը հարց են ուղղել՝ բացառապես իր ընտանիքի անդամների հայտարարագրերի վերաբերյալ և, թեև Հարությունյանը մեկ անգամ պարզաբանել է, հայտնել, որ տեղեկությունը ճիշտ չէ, հայտարարագրերը ներկայացված են, հրապարակված, սակայն զուտ «պոպուլիստական» քաղաքականության տեսանկյունից ցանկացել են այնքան հնչեցնեն հրապարակային, որ դա իրականություն դառնա։ Բացի այդ, որևէ հարց չի տրվել այլ ինստիտուցիոնալ մարմնի գործունեության վերաբերյալ, ընդ որում, երբ կառավարությունն է հայտարարել, որ հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ ինստիտուցիոնալ առումով կանխարգելմանն ուղղված ավելի մեծ մասշտաբ և խնդիրներ է դրված։

«Այստեղ հենց այդ բացի մասին է խոսքը։ Մի դեպքում՝ կառավարությունը կուրս է վերցրել հակակոռուպցիոն նոր ռազմավարության և քաղաքականության կանխարգելման կտորը՝ հաշվի առնելով բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք դուրս են բերվել առաջին փուլից, մյուս դեպքում՝ ԱԺ-ն, կարծես թե, անհաղորդ է ամբողջին և մարմնի անդամի ընտրությունն իրականացնում է չգիտես ում անձնական շահագրգռվածության հարցերի հիման վրա»,-ասաց Հարությունյանը։

Մյուս դիտարկումը, որը կատարեց մեր զրուցակիցը, վերաբերում է ինստիտուտի գործունեության հաշվետվողականության մոտեցումներին՝ նշելով, որ բոլոր խնդիրները, որոնք ինստիտուտի գործունեության տեսանկյունից բարձրացվում են՝ արդյո՞ք ստանդարտների հիման վրա են, թե քաղաքական կամ անձնական նպատակահարմարությունն է օգտագործվում։

«Այսինքն՝ ինչ-որ մեկը, չգիտեմ որտեղից, հորինել է թեզը, որ հաշվետվությունը, օրինակ, ներկայացված չէ, բայց իրենց հակվածությունը՝ ինչ-որ մի բան հնչեցնելու ավելի մեծ էր, քան այն, ինչը կա իրականում՝ պետության կոնկրետ գործունեության տեսանկյունից։ Այդ հակվածությունը տարավ նրան, որ մենք ինստիտուտի գործունեությունը չափում ենք ոչ թե նույն ինստիտուտի գործունեության համադրած բարեվարքության ստանդարտով, այլ՝ անձնական նպատակահարմարությամբ և, նրանց այդ պահին «զայրույթը» դրա մասին էր, երբ փորձեցի ձևակերպումը տալ՝ «եկել եմ նորից համոզվելու՝ իսկապես կամքը կա, թե ոչ»։ «Կամքն» ինչի՞ մասին էր՝ մենք հարցերը լուծում ենք՝ ըստ ստանդարտների, թե տեղափոխվում ենք նորից անձնային և քաղաքական նպատակահարմարությունների դաշտ։ Ինձ համար խնդիրը դա էր, քան՝ առանձին դրվագներով այս կամ այն հարցը, որովհետև եթե հարցերի լուծման մեխանիզմն, ըստ էության, արձանագրում ենք, որ չի փոխվել, դա կոռուպցիայի տեսանկյունից ինձ համար ավելի զգայուն խնդիր է, քան այն հարցերը, թվային խաղը կամ ճշգրտումները, որոնք փորձում էին բարձրացնել պատգամավորները։ Ընդ որում, նաև պատգամավորների նկատմամբ վարույթները, խնդիրը դրանում չէ, որը փորձեցին այդ տեսանկյունից ներկայացնել։ Չէ՞ որ ես հղում արեցի որոշումների տեսանկյունից, բայց կան նաև բարեվարքության եզրակացություններ, ստուգման արդյունքներ, որոնք գուցե վարույթի առարկա չեն դարձվել, բայց մարդիկ իրենց ավելի խոցելի և զգայուն են զգացել»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ խնդիրն այն չէ՝ թիվը ճիշտ է, թե ոչ, գործ հարուցվել է, թե ոչ, խնդիրն այն է՝ հարցերը կամ առկա խնդիրները լուծվում են ըստ կանոնների՝ օրենքի և իրավունքի, թե՝ ըստ նպատակայնության․«Եթե ըստ նպատակայնության է, ապա, բնականաբար, կոռուպցիան իր դրսևորմամբ ավելին է՝ քան կաշառքը կամ շահերի բախումը, արդեն ինստիտուցիոնալ, համակարգային կոռուպցիայի մասին է, որտեղ խաղի կանոնների տեսանկյունից, գուցեև, ոչինչ չի փոխվել»։

Հարցին՝ ի վերջո որն էր պատգամավորների մոտիվացիան, արդյո՞ք դա պայմանավորված էր ինստիտուցիոնալ առումով ԿԿՀ քաղաքականության հետ, թե նեղ անձնական խնդիրներ են՝ Հարությունյանը պատասխանեց՝ ցավոք այդ հարցերի պատասխանը չունի, իրեն ևս հետաքրքիր է։

«Եթե մենք տեղափոխվենք ինստիտուցիոնալ դաշտ, ապա այդ դաշտում իմ՝ նույնիսկ անձնապես որպես արդեն նախկինում պաշտոն զբաղեցնող սուբյեկտի աշխատանքն այդ ձևով գնահատելը նշանակում է հաշվետու դարձնել նաև կառավարությանը։ Դա նշանակում է՝ իմ թերացումն ուղիղ վերագրելի է նաև կառավարությանը։ Ընդ որում, երբ այդ մասին մենք խոսում ենք պոստ ֆակտում։

Իրենց մատնանշած առանձին դեպքեր երկու տարվա վաղեմություն ունեն։ Բարեվարքության եզրակացությունները, որոնց մասին դժգոհություն էր պետք, բարձրացվեց, ենթադրենք՝ ճիշտ է, ես դրա հետ համաձայն չեմ, ենթադրենք, հիմա ընթացքում դրա մասին չխոսելը ինստիտուցիոնալ մակարդակով, մեթոդաբանության բարեփոխման հարցը ժամանակին չբարձրացնելը, վերջում որպես արդյունք դառնում է, որ դա ընդամենն օգտագործվում է որպես կոնկրետ անձին հեռացնելու համար»,- արձանագրեց Հարությունյանը՝ հեռատորական հարց բարձրացնելով՝ 10 օր անց արդյո՞ք ԿԿՀ-ում իրավիճակ է փոխվել, քանի բարեվարքության եզրակացություն է տրվել։

Նրա դիտարկմամբ՝ եթե չի հետաքրքրում ՝ բարեվարքության եզրակացությունը որակական առումով փոփոխվեց, թե՝ ոչ, այլ՝ հետաքրքրում է, որ կոնկրետ ինչ-որ մեկի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացությունն ԱԺ մի քանի պատգամավորի դուր չի եկել և դա վկայակոչելով փորձում են այդ մեխանիզմով հարց լուծել՝ լրջագույն խնդիր է։

«Իսկ եթե այդ հետևողականությունը չի դրսևորվում փոփոխությունն ինստիտուցիոնալ մակարդակում ապահովելու համար, այսինքն, ԱԺ-ն անմիջապես փակ քննարկում պետք է հրավիրեր Հանձնաժողովի գործող կազմով՝ հենց այդ հարցը քննարկելու համար, որ կոնկրետ անձին անհավանության արժանացրին՝ գտնելով, որ խնդիր կար և եթե անձը գնաց և խնդիրը դեռևս ակտուալ է, պետք է արագ այդ խնդիրն էլ լուծվի, որովհետև եթե ես այնտեղ չեմ, որտեղ համոզմունքը, որ եզրակացությունները նույն մեթոդաբանությամբ չի կազմվում, դա որոշմամբ հաստատված է։ Ես չտեսա, որ Հանձնաժողովն արագ փոփոխել է բարեվարքության հարցաթերթիկը՝ նոր որոշմամբ, այլ հարցաթերթիկ ներկայացրել։ Իմ չափման ստանդարտը սրանք են։ Որքանով է այդ որոշումների կայացումն իսկապես պրոֆեսիոնալ մակարդակում, որքանով է հետևողականություն դրսևորվում՝ իրենց կողմից արձանագրած խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եթե չկա այդ հետևողականությունը, ապա դա կոնկրետ վկայում է, որ կա անձնավորված մոտեցում»,- ընդգծեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ԿԿՀ-ի կողմից տարբեր անձանց՝ Գագիկ Ջհանգիրյանի, ՍԴ դատավորի թեկնածուի, դատավորների թեկնածուի և մի շարք այլ պաշտոնյաների վերաբերյալ բարեվարքության բացասական եզրակացությունները, որոնք փաստացի հաշվի չեն առնվել և անձը, միևնույն է, պաշտոնի է նշանակվել, առաջխաղացում ունեցել, Հարությունյանը նկատեց՝ աստիճանակարգումը կատեգորիկ չի լինում՝ միայն դրական կամ բացասական, լինում է դրական՝ վերապահումով, որով արձանագրվում է բոլոր այն հանգամանքները, որոնք պետք է, որ նշանակող մարմնին հուշեն, որ կա որոշակի անհանգստություն և եթե կարողանալու են այդ անհանգստությունը կառավարել, ապա նշանակման տեսանկյունից ԿԿՀ-ն խնդիր չի տեսնում։ Հարությունյանը, միևնույն ժամանակ, ընդգծում է՝ եզրակացության մեջ նշվում է, որ այդ տեսակի անհանգստացնող հարցերի կառավարումն արդեն նշանակող մարմնի տիրույթում է, ոչ թե՝ ԿԿՀ-ի։

«Եթե կա բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտ, որն ինձ էլ է վերաբերում, հարցում եմ կատարել ԱԺ-ին, պատասխանը դեռ սպասում եմ, որովհետև ես էլ տեղում բացահայտեցի, որ բարեվարքության եզրակացություն չի կազմվել, որը պետք է իրականացվեր մրցույթային խորհրդի կողմից՝ ԱԺ աշխատակազմի միջոցով, որովհետև հարցերը, որոնք հնչեցվել են պատգամավորների կողմից՝ իմ ընտանիքի անդամների հայտարարագրերի, ենթադրյալ շահերի բախման վերաբերյալ, ինդիվիդուալ պատգամավորների կողմից հնչեցվող հարցեր չլինեին, դրանք պետք է ինստիտուցիոնալ ձևով իրականացվեր՝ստանդարտների հիման վրա, ներկայացվեր բարեվարքության եզրակացության մեջ, մինչդեռ, դա չի արվել, առանձին պատգամավորներ դա իրենց նախասիրությամբ օգտագործում են։ Եթե հանձնաժողովի տեսանկյունից նայում ենք, ապա Հանձնաժողովը միշտ ստանդարտ բարեվարքության եզրակացություն է տվել, որի հետ նշանակող մարմինը կարող է անհամաձայնություն ունենալ և այդ դեպքում պատասխանատվությունը մնում է նշանակող մարմնի վրա, բայց այս դեպքում, երբ բարեվարքության ուսումնասիրություն արված չէ, եզրակացություն կազմված չէ, ամբողջը թողնված է պատգամավորների ճաշակին և նախասիրությանը՝ ինչ հարց տան, ինչպես մեկնաբանեն՝ սա էլ է թույլ տալիս խոսելու այն մասին, որ չեն կիրառում ստանդարտը, այլ՝ անձնական նախասիրությունը։ Իմ ընկալած կոռուպցիայի կանխարգելումը նրա մասին չէ, որ մենք փակ քննարկմամբ փորձենք իրար հետ հարց պարզել, իմ ընկալմամբ՝ կոռուպցիայի կանխարգելումը ինստիտուցիոնալ պատասխանատվության մասին է»,- ասաց Հարությունյանը՝ որպես օրինակ մատնանշելով այն, որ ԿԿՀ-ի կողմից տրված մոտ 1200 բարեվարքության եզրակացությունը, որոնց մի մասը բողոքարկվել է Վարչական դատարանում, այդ թվում՝ դատավորների կողմից և, դատարանները հարցին մոտենալիս հանրային շահը գերադասել են դատավորների կորպորատիվ շահից՝ առաջնորդվելով օրենքով, ստանդարտով․ «Պատկերացրեք՝ դատավորը վերցներ և իր գործընկեր դատավորի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունը գնահատեր ոչ թե օրենքի և իրավունքի ստանդարտով, այլ՝ իրեն դուր գալ կամ չգալու, սիրել-չսիրելու կատեգորիայով, ի՞նչ կլիներ։ Դատավորների կորպորատիվ շահը ստորադասվեց հանրային շահին, այդ մարդիկ հստակ հասկացան, որ որքան էլ՝ որպես սուբյեկտ դժգոհեն, բայց ստանդարտն օրենքն է, օրենքում գրված է, ԿԿՀ-ն պահպանել է, հետևաբար, դրանից դուրս գալու իրավունք չունեն։ Պատկերացրե՞ք՝ ինչ կարող էին անել դատավորները, որոնք ավելի մեծ լիազորություն ունեին, ամբողջ ինստիտուտը կքանդվեր։ Ոչ թե պատգամավորների նման պոպուլիստական հայտարարություններ կանեին, թե դեղին մամուլ է,

ասեկոսե է օգտագործվում և այլն,այլ՝ իրավական տեսանկյունից շատ գրագետ կհիմնավորեին, բայց դա չարվեց, որովհետև իրենք հարցին նայեցին պետության շահի և իրավունքի տեսանկյունից՝ հանձնաժողովի գործունեության բարեվարքության ուսումնասիրության այդ ստանդարտ կիրառելն ավելի գերակա է, քան՝ այն անձնական շահը, որը փորձել է պաշտպանել դատավորը։ Դա չի կարող ահռելի դրական գնահատականի չարժանանալ։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում՝ դատական համակարգն այդ փորձությունը կամ «քննությունը» հանձնել է։ Այսինքն՝ մենք, ես՝ որպես սուբյեկտ, իրենց որոշման առարկա էլ եմ եղել ավելի վաղ, քան՝ ԱԺ-ում և իրենք այդ ստանդարտը պահել են և այդ խնդիրը լուծվել է իրավունքի դաշտում, այլ ոչ թե՝ անձնական-քաղաքական։ ԱԺ-ն, փաստացի, տեղափոխեց այլ հարթություն։ Անգամ վիճաբանությունը քննարկման առարկա չդարձվեց, որևէ մեկը հարց չբարձրացրեց՝ ինչու է այդպես գնահատվում, ինչու է կարևոր, որ թեկուզ «Ասեկոսեի» լուրը (ես, իհարկե, այդ ձևակերպման հետ համաձայն չեմ․ Հարությունյան) տեղ գտնում եզրակացության մեջ, մինչդեռ, դա այդպես չէ, չի կարելի այդպես խոսել, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդվում ԱԺ ամբիոնից, որովհետև այնպես չէ, որ այդ նյութը տեղ է գտնում եզրակացության մեջ, դա տրվում է որպես հավելյալ տեղեկություն՝ նշանակող սուբյեկտին, որ պատկերացում կազմեն այդ մարդու մասին ինչ են խոսում»։

Հարությունյանի դիտարկմամբ՝ այդ ամբողջը լրիվ այլ մեխանիզմով գնահատականի արժանացավ՝ ի տարբերություն նույն դատական իշխանության, նույնիսկ՝ ԲԴԽ-ի, դատախազության, որոնք ևս անհամաձայնություններ են ունեցել, բայց երբեք անձնական հաշիվ մաքրելու կամ անձնական պատասխանատվության առարկա չի դարձվել այս տարիների ընթացքում։

«Չէ որ եզրակացություններն արդեն չորս տարի է, ինչ ներկայացվում է։ Ենթադրենք՝ ես այս տարի չգնայի ԱԺ, իմ ժամկետը չլրանար, մեկ տարի անց լրանար, այսինքն՝ ԱԺ կոնկրետ պատգամավորների համար նորմալ է, որ այդ մեթոդաբանությամբ եզրակացություն տալը շարունակվեր, իրենք կարո՞ղ էին սպասեին, որ ես հասնեի ԱԺ։ Ինձ համար խնդիրը ստանդարտն է, ոչ ՝ պաշտոնը, պատասխանատվությունից խուսափելը ․․․։ Ինձ համար կարևորը, սկզբունքայինը, որը միշտ պահել եմ այն է՝ հարցերը լուծվում են պետության որդեգրած իրավական ստանդարտով, թե՝ ըստ նպատակային քաղաքականության»,- ընդգծեց Հարությունյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:21 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը հերքում է ԿԿՀ նախկին նախագահին եւ նշում, որ դատավորների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացել
11:34 13/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայկուհի Հարությունյանի՝ իր նկատմամբ եղած ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
18:07 07/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում
16:22 07/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկում է ԿԿՀ անդամի թեկնածուների ընտրության քվեարկությունը․ ՔՊ-ն չի մասնակցում
15:34 07/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայկուհի Հարությունյանը ՔՊ-ականներին հիշեցրեց վերջիններիս կոռուպցիոն դրսևորումները (տեսանյութ)
14:41 07/12/2023  |  ԼՐԱՀՈՍՊահանջում եմ՝ իմ քրոջ վերաբերյալ հայտարարություններում զգույշ եղեք. Հայկուհի Հարությունյանը՝ քպականներին (տեսանյութ)
13:35 07/12/2023  |  ՔաղաքականՁեր քաղաքական «հասունությունից» չեմ ուզում. Հայկուհի Հարությունյանը հատ-հատ արձագանքեց բոլոր ՔՊ-ականների քննադատություններին
08:05 07/12/2023  |  ՄամուլԻնչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր. «Ժողովուրդ»
18:09 06/12/2023  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ական 25 պատգամավորի վերաբերյալ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել․ ինչու են ՔՊ-ականները կանխատրամադրված Հարությունյանի նկատմամբ
16:22 06/12/2023  |  ԼՐԱՀՈՍԻշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով․ Հայկուհի Հարությունյանը՝ ճնշումների մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]