ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռևանշի բացառման պահանջով Ադրբեջանն ընդունում է, որ ռևանշի լեգիտիմ պատճառ է ստեղծել. Արտակ Բեգլարյան 12/12/2023 19:33 | Քաղաքական
Այս պահին, բնականաբար, տեսանելի չէ Արցախը ՄԱԿ-ի կառավարմանը փոխանցելու հնարավորություն, բայց դա չի նշանակում, որ ապագայում ևս դա բացառվում է։ Մենք բոլորս պետք է նմանատիպ աշխատանք կատարենք, որ Արցախում ադրբեջանական տիրապետություն չլինի։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Արցախի քաղաքական, հասարակական կազմակերպությունների հայտարարությանը առ այն, որ բացառում են արցախահայության վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող Արցախը, փոխարենը իրենց պատկերացմամբ Արցախը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը։
«Միգուցե, դա երկարաժամկետ ու ռազմավարական նպատակ պետք է ձևակերպվի, բայց շատ հստակ է, որ ադրբեջանական ցեղասպանական, բռնապետական իշխանության ներքո Արցախի ժողովուրդը չի կարող գոյություն ունենալ, գոյատևել, որովհետև ցեղասպանական քաղաքականությունը շատ հստակ է։ Պատմությունը շատ հստակ է, ապագան ևս, սա նշանակում է, որ միջազգայի պրակտիկայից ելնելով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խաղաղապահների հարց պետք է լուծի և նաև ՄԱԿ-ի ադմինիստրացիայի հարց լուծի՝ ինչպես դա Կոսովոյում էր արվել։
Մյուս կողմից, ես գիտակցում եմ, որ այս պահին միջազգային իրավակարգը, աշխարհակարգը որևէ իրատեսական հնարավորություն չի տալիս, ինչը չի բացառում, որ մի օր կարող է այդ հնարավորությունը լինել»,- նշել է Բեգլարյանը։
Անդրադառնալով ադրբեջանական պահանջին՝ խաղաղության պայմանագրում ամրագրել հետագայում ռեւանշը բացառող պայմանները՝ Բեգլարյանն ասաց, որ Ադրբեջանը 2020 թ-ից հետո էլ էր խոսում ռևանշի բացառաման մասին։ «Իրենք հիմա ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հայերը որևէ ռևանշ չանեն, բայց հենց այդ պահանջով ընդունում են, որ դրանով օկուպացնում են մեր հայրենիքը և ռևանշի լեգիտիմ պատճառ են ստեղծում, հիմք են ստեղծում»։
Նա նաև ընդգծեց, որ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունեն Ալիևը և ՀՀ իշխանությունները, որոնք խոսում են այդ ռևանշի բացառման մասին։ Բեգլարյանի դիտարկմամբ՝ պարտադիր չէ, որ դա լինի հենց ռազմական ճանապարհով, կարող է աշխատել նաև քաղաքական և իրավական գործիքակազմը։
«Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ այս ցեղասպանության համար վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու, դժվարանում եմ ասել, թե ինչ պատասխանատվության և ում կողմից, բայց այդ պատասխանատվությունը վստահաբար լինելու է թե անհատական, թե պետական մակարդակում։ Ալիևն ավելի շատ ցանկանում է երաշխավորել ինքն իրեն և իր ռեժինմին՝ նմանատիպ պատասխանատվության մենախիզմներից։
Իսկ ՀՀ -ն բնականաբար կարող է ինչ-որ երաշխիքներ տալ, որ ուժի կիրառում չի լինելու, Ադրբեջանն էլ պետք է երաշխիքներ տա, որ ՀՀ-ի հանդեպ ուժի կիրառում չի լինելու, բայց դա չի նշանակում, որ մենք մեր իրավունքներից ևս պետք է հրաժարվենք»,- ավելացրեց Արցախի նախկին պետնախարարը։
Բեգլարյանի դիտարկմամբ՝ որպես Արցախի բնակիչների իրավունքները պաշտպանող գլխավոր սուբյեկտը՝ ՀՀ-ն, պետք է այդ համաձայնագրով ամեն ինչ անի, որ մեր իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ մեր հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանության և իրագործման էջը չփակվի, այլ լրացուցիչ իրավական և քաղաքական հիմքեր ստեղծվեն դրա համար, որպեսզի մենք կարողանանք մեր իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնել, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինների միջոցով՝ միջազգային հարթակներում։ «Սա սկզբունքային հարց է և ես չեմ պատկերացնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնագիր կարող է կնքվել՝ առանց այս հարցերը հասցեագրելու, առավել ևս ամբողջական ցեղասպանությունից հետո, որը նշանակում է, որ սա ամենասկզբունքային հարցն է, չի կարող այդ ցեղասպանությունը մոռացվել, մարսվել, մենք մեր հայրենքի հանդեպ իրավունքներ ունենք և մենք պետք է վերադառնանք մեր հայրենք՝ այնտեղ արժանապատիվ կերպով ապրելու»։
Նա նաև նշեց, որ ՀՀ կառավարությունը շատ վտանգավոր քաղաքականություն է վարում և իշխանության տարբեր ներկայացուցիչներ վտանգավոր հայտարություններ են անում Արցախի մասով, որոնք ակնհայտորեն այն կոնտեքստն ունեն, որ իրենք ցանկանում են Արցախի էջը փակել, և փակել այն առումով, որ գուցե նաև համաձայնագրի մեջ արցախցիների իրավունքների մասին ընդհանրապես չխոսվի։
«Քաղաքական պայմաններ չեն դրվում ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների և գործընկերների առջև։ Փոխարենը ՀՀ իշխանությունների կողմից հարցը իջեցված է անհատական հումանիտար հարցերի և իրավունքների մակարդակի։ Այսինքն, մենք որպես ժողովուրդ ենք թիրախավորվել, ցեղասպանվել ու առաջին հերթին մեր հավաքական քաղաքական իրավունքներն են խախտվել, դա մեր ինքնորոշման իրավունքն է պետություն ունենալու, ինքնակառավարման իրավունքը և բազմաթիվ այլ իրավունքներ։ Այս տեսանկյունից՝ սկզբունքային հարց է, որ ՀՀ իշխանությունները մեզ վերաբերվեն որպես ժողովուրդ և հնարավորինս աջակցեն, որ մենք մեր հավաքական իրավունքները կարողանանք պաշտպանենլ։ Մինչդեռ, մենք տեսնում ենք, որ հակառակ միտումը կա, որ մենք հավաքական իրավունքներ չունենք, և որ մեր իրավունքներն և շահերին փաստացի ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում տեր կանգնել»,- եզրափակել է Արտակ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/06/2024 08:29 Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան․ «Հրապարակ»
- 12/06/2024 08:24 Մի՛ դատիր, որ չդատվես. «Ժողովուրդ»
- 12/06/2024 08:20 «Աննա, վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․«Հրապարակ»
- 12/06/2024 08:16 Մենեջերից համայնքապետի տեղակալ, ապա մարզպետ․ ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ»
- 12/06/2024 08:14 ՔՊ-ի բարոյականության ներքին չաթն անվանել են ․ «Հրապարակ»
- 12/06/2024 08:11 «Պադավատապետությունը» ամրանում է․ ինչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը. «Ժողովուրդ»
- 12/06/2024 08:09 Լուսինե Բադալյանը մերժում է. Ո՞վ կփոխարինի Նարեկ Զեյնալյանին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/06/2024 16:43 Մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը. ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան. քաղաքագետ
- 12/06/2024 15:22 Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. միջազգայնագետ
- 12/06/2024 14:20 Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. Էլիբեկովա
- 12/06/2024 13:36 Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2024 23:56 Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն
- 12/06/2024 23:29 Վրաերթի ենթարկված 75-ամյա տղամարդ է մահացել
- 12/06/2024 23:16 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ՀՀ ՊՆ զինծառայողը «Mazda»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր
- 12/06/2024 22:28 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/06/2024 22:46 Դեմի Մուրը բացահայտել է ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի վիճակը
- 12/06/2024 19:13 Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր ինձ լինել քո կողքին․ Մայքլ Ջեքսոնի դուստրը հայտարարել Է նշանադրության մասին
- 12/06/2024 17:55 Pantone-ը նշել է 2025-ի տարվա գույնը
- 12/06/2024 16:26 Ռուսական հեռուստասերիալի դերասանուհուն բերման են ենթարկել՝ ներքնազգեստի մեջ մեֆեդրոնի 53 փաթեթով
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել