ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող Երերույքի տաճարի պահպանության ծրագրի մեկնարկը 11/20/2023 17:34 | ԼՐԱՀՈՍ

Ս․թ․ նոյեմբերի 20-ին դեսպանությունում կազմակերպված միջոցառման ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նոր ծրագրի մեկնարկի մասին։ Հիմնադրամը հատկացնում է 175․000 ԱՄՆ դոլար կոնսերվացման դրամաշնորհ՝ Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։
«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով մեր ներդրումն ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», - ասաց դեսպան Քվինը։
ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորում։
Ծրագրի մեկնարկն ազդարարելու նպատակով դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը ներկա էին մշակութային և կրթական ոլորտները ներկայացնող շուրջ 50 հյուրեր։ ՀՀ կառավարության անունից ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում, Մեղրու Սբ․ Հովհաննես եկեղեցու վտանգված որմնանկարների վերականգնումը Սյունիքի մարզում և Արենի 1 քարանձավի պահպանությունը Վայոց Ձորի մարզում։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիտարկել Հայաստանում Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի ցանկը և ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի էջը։
MVF բենդի «Արթնացում» երաժշտական հոլովակի պրեմիերան
Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ MVF նվագախմբի «Արթնացում» երաժշտական հոլովակի պրեմիերան։ Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ նվագախմբի ամերիկյան շրջագայությունից հետո, որը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղարության «Սենթեր սթեյջ» մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում։ Հոլովակում տեղ են գտնել դրվագներ Երերույքի բազիլիկ տաճարում և նվագախմբի ամերիկյան շրջագայության ընթացքում կատարված նկարահանումներից։ Հոլովակը կարող եք դիտել այստեղ՝ https://youtu.be/CqoKvX8A5CM։
«Հպարտ ենք թողարկել այս հոլովակը՝ նշանավորելու MVF նվագախմբի ամերիկյան շրջագայությունը և հայտնելու մեր գնահատանքը հայ-ամերիկյան մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերի համար», - ասաց դեսպան Քվինը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/06/2023 08:28 Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:23 Ո՞րն է հաջորդը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:20 Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:17 Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լևոն Քոչարյանը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:04 Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. ամենուր շինարարություն է. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:58 ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:54 ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/06/2023 17:01 Ալիևը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանում է «մոլագար». ադրբեջանագետ
- 12/06/2023 16:03 ՔՊ-ն միակողմանի խզում է «Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը. ասում են՝ ստվերային կառավարում է իրականացվում
- 12/06/2023 15:40 Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական “արդարադատության” դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար. Զաքարյան
- 12/06/2023 15:24 ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարադատության անխուսափելիության զգացում, եթե վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործը փորձում են կոծկել․փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2023 16:55 Այգուտ գյուղում այրվել է վագոն-տնակ. հայտնաբերվել է դի
- 12/06/2023 14:52 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. դպրոցի փոխտնօրեն
- 12/06/2023 12:44 Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է
- 12/06/2023 11:48 Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/05/2023 23:15 Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս
- 12/04/2023 23:18 Դպրոցականի մայրը նրան բռնել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս
- 12/04/2023 18:01 Ծանոթության ժամանակ ինչ ու երբ գրել աղջկան. հոգեբանի խորհուրդները տղաներին
- 12/03/2023 16:13 Ինչու են մարդիկ տեսնում ուրվականների. հոգեբանի վարկածը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը