Թեմաներ
Կիրակի 05 / 12 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   21:33 Հայրերը․ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդները համատեղ լուսանկար են հրապարակել 05/11/2024   21:17 Նախագահ Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   20:38 ՄԻՊ ներկայացուցիչը բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակցին տեսակցել է նախքան ԲԿ տեղափոխելը 05/11/2024   20:16 Զանգվածային ցույցեր են այսօր վերսկսվել Թբիլիսիում 05/11/2024   19:53 «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը 05/11/2024   19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   19:12 Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   18:38 ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Մուրացանի զինհոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին 05/11/2024   18:29 Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը 05/11/2024   18:23 Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը 05/11/2024   18:15 Ադրբեջանական կողմը փորձելու է արագացնել գործընթացները. Արա Պողոսյան 05/11/2024   18:03 48 քաղաքացի ազատությունից զրկվել է. վնասվածք է ստացել մեկ քաղաքացի. հայտարարություն 05/11/2024   17:53 Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   17:28 Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է 05/11/2024   16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 05/11/2024   16:47 Սպասում ենք ձեզ ազատագրված եւ հաղթանակած Հայաստանում. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է սփյուռքահայությանը (տեսանյութ) 05/11/2024   16:25 Սևակ Խաչատրյանն ազատ արձակվեց, զենք-զինամթերք նրա մոտ չի հայտնաբերվել. փաստաբան 05/11/2024   15:58 Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:19 Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ 05/11/2024   15:03 Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովը ազատվել է պաշտոնից 05/11/2024   14:56 Չանեք այլևս նման բան. արցախցիներին չզանգեք ու վարչություն չհրավիրեք միտինգներին մասնակցելու համար. Բաբայան 05/11/2024   14:28 Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները.բաց հարցերի շուրջ դեռ կան տարաձայնություններ 05/11/2024   14:26 Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել 05/11/2024   14:05 Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները 05/11/2024   13:58 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու 05/11/2024   13:53 Մահացել է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը 05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/11/2024   13:29 Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. 4-6 աստիճանով ցրտելու է 05/11/2024   13:23 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է 05/11/2024   13:18 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 05/11/2024   13:00 Տեղ կա խնայում ենք անիմաստ, տեղ կա ծախսում ենք անիմաստ. Նիկոլ Փաշինյան 05/11/2024   12:56 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տեւող հացադուլը 05/11/2024   12:53 «Դուք դեռ բիրտ ուժ չեք տեսել». Ջոմարդյանը՝ լրագրողներին 05/11/2024   12:45 Ոստիկանական բիրտ ուժի հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   12:29 Ոստիկանությունը առանց օրինական պահանջ ներկայացնելու բերման է ենթարկել արդեն 35 քաղաքացու 05/11/2024   12:25 Սևբերետավորներից մեկը վերցրեց սուրճը. ուզում ենք հավատալ՝ ոստիկանությունը ժողովրդի հետ է. (տեսանյութ) 05/11/2024   12:08 Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից

Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային միության սահմանից այս ու այն կողմ. Փաշինյան (տեսանյութ) 11/18/2023   16:10  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին և հանդես եկել ելույթով:

Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մեծարգո նախագահ,

Տիկին Գլխավոր քարտուղար,

Հարգելի պատգամավորներ,

Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Այն տեղի է ունենում չափազանց բարդ մի ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս, քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով: 

Ակնհայտ է, որ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի ճգնաժամերից, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո աշխարհը նույնը չի լինելու. սրանում արդեն ոչ ոք չի կասկածում: Բայց թե ինչպիսին է լինելու աշխարհը վաղը, սա արդեն ոչ ոք չգիտի:

Եվ հատկապես այս պատճառով, չափազանց կարևոր է, որ այսօրվա լարումների մեղմման, ճգնաժամերի կառավարման, հակասությունների քննարկման ժամանակատար գործընթացում չմոռանանք ապագայի պլանավորումը, որովհետև եթե ապագան չպլանավորվի, ճգնաժամերն ու բախումները ծավալվելու արգելք չեն գտնի իրենց ճանապարհին:

Երեկ մենք ի վիճակի չեղանք ամբարտակներ կառուցել այսօրվա հեղեղները կանխելու համար, հետևաբար, որքան էլ դժվար լինի, այսօր պիտի փորձենք կառուցել այդ ամբարտակները՝ վաղվա հնարավոր հեղեղները հանդարտեցնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը գլոբալ երկիր չէ, բայց մենք փորձում ենք հենց վերոհիշյալ գործելակերպը որդեգրել այն հարցերի առնչությամբ, որոնք մեր ամենօրյա օրակարգի մաս են, և որոնց լուծման համար մենք պատասխանատվության էական բաժին ունենք:

Խոսքը նախ և առաջ Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին է: Այստեղ մենք և՛ լավ լուրեր ունենք, և՛ վատ լուրեր:

Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքներով: Այդ համաձայնություններն արձանագրված են եռակողմ հանդիպումների արդյունքներով՝ Շառլ Միշելի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարությունների մեջ:

Խաղաղության առաջին սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր:

Առաջին սկզբունքը կոնկրետացնելու համար է երկրորդ սկզբունքը, որը հետևյալն է. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է:

Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության 12 հանրապետությունները՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագրով արվել են հետևյալ երկու կարևոր արձանագրումները.

1. Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:

2. Խորհրդային 12 հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար, Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Ահա այս հենքի վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն նախկին ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1974-ից 1990 թվականների քարտեզները:

Նաև կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն՝ ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ:

Ահա նաև այս ըմբռնումն է պատճառը, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ/անկլավների հարցերը: Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո:

Ադրբեջանի հետ խաղաղության հաջորդ սկզբունքը հետևյալն է. տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա:

Սա չափազանց կարևոր է, որովհետև ինչպես Ազգային ժողովի նախագահը նշեց, խաղաղությունը մեր պատկերացմամբ մի վիճակ է, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Նման բան առնվազն շատ դժվար է ունենալ առանց ճանապարհային, երկաթուղային, օդային ակտիվ կոմունիկացիաներ ունենալու: Բայց սա ամենը չէ, տարածաշրջանի երկրները միմյանց հետ պետք է կապված լինեն նաև մալուխներով, խողովակաշարերով, էլեկտրագծերով:

Եվ ահա այս ամենի իր բաժինն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը, որի վերաբերյալ բրոշյուրը տրամադրված է ձեզ, իսկ այսօր մենք հրապարակեցինք «Խաղաղության խաչմերուկի» մասին ամբողջական պատկերացում տվող հոլովակը:

Ահա, հարգելի ներկաներ, սրանք Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին վերաբերվող լավ լուրերն էին: Իսկ որո՞նք են վատ լուրերը: Ամենակարևոր վատ լուրն այն է, որ մենք դեռևս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար:

Սրա համար, իհարկե, կան նաև օբյեկտիվ պատճառներ. երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ շատ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտը և կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ: Ընդ որում, ինչ ասում եմ, այս կամ այն չափով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը:

Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ, և ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է:

Մենք չենք հասկանում նաև տասնյակ գերիների հետևողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը՝ չնայած վաղուց առաջարկել ենք այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձևով. բոլորը՝ բոլորի դիմաց:

Բայցևայնպես, հարգելի ներկաներ,  Հայաստանի Հանրապետությունը նվիրված է խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին, և նախորդ օրը Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեցի, որ մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մեծարգո նախագահ,

Տիկին Գլխավոր քարտուղար, հարգելի պատգամավորներ, 

Հարգելի ներկաներ,

Մենք երկխոսության մեջ ենք նաև Թուրքիայի հետ: Համենայնդեպս, նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել, չնայած՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս որևէ հաջողություն չունենք: Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի, խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար: Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, և սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ:

Հույս ունենք՝ Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան, և Հայաստանի Հանրապետությունը, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը:

Հաջողություն եմ մաղթում ԵԱՀԿ երևանյան Խորհրդարանական վեհաժողովին:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:54 18/11/2023Ադրբեջանը փորձել է մյուս պատվիրակությունների ժամանումը Հայաստան կանխել, բայց ինչպես տեսնում եք՝ չեն հաջողել․ Խանդանյան
15:49 18/11/2023  |  ԼՐԱՀՈՍՎճռական ենք հաղթահարելու բոլոր արգելքները՝ շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման ուղին. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
15:13 18/11/2023  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողությունը՝ Երեւանում. Ադրբեջանը չի մասնակցում․ ուղիղ
11:57 18/11/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը. Ադրբեջանը չի մասնակցում
23:13 17/11/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային
20:32 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ներկա է գտնվել Քրիստիան Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը
12:10 16/11/2023  |  ՔաղաքականԱյն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թ Լիսաբոնի գագաթաժողովից հետո. Փաշինյան
10:49 16/11/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին
20:06 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍՌԴ ԱԳՆ-ն Փաշինյանին զգուշացրել է երկու աթոռի վրա նստելու փորձի վերաբերյալ. այն լավ տեղ չի տանելու
17:30 15/11/2023  |  ՔաղաքականՇվեյցարիայից վատ աշխարհագրական դիրք, էդ առումով, ոչ մեկ չունի. մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում ա Շվեյցարիայի դիրքը. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]