Թեմաներ
Ուրբաթ 10 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/04/2024   12:25 Վրաստանում ընտրախախտումների դեմ պայքարի համար հատուկ խմբեր են ստեղծվել 10/04/2024   12:20 Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ է 10/04/2024   12:02 «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի 10/04/2024   11:55 Բոլոր մարդիկ եւ ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ. Լիլիթ Գալստյան 10/04/2024   11:49 ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը Աստանայում մասնակցել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին 10/04/2024   11:38 Երեւանում հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է 10/04/2024   11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան 10/04/2024   11:20 ԲԴԽ-ն դադարեցրեց Վահե Միսակյանի լիազորությունները 10/04/2024   11:16 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան 10/04/2024   11:14 Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը 10/04/2024   11:10 ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին 10/04/2024   11:07 Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն 10/04/2024   11:05 ԲԴԽ-ն հրապարակում է Վահե Միսակյանի և Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ որոշումները՝ ուղիղ 10/04/2024   10:55 Այս հոգեվիճակով հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա. Հովհաննիսյան 10/04/2024   10:36 Հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ. 8 ամսվա տվյալները 10/04/2024   10:29 Վարչապետի վրա է պետք հոդված դնել պետական դավաճանության մասին իմանալու և դա իրավապահ համակարգին չհայտնելու համար. Դանիելյան 10/04/2024   10:20 Իրավիճակը ավտոճանապարհներին 10/04/2024   08:18 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» 10/04/2024   08:13 Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» 10/04/2024   08:10 Փարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 10/04/2024   08:02 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» 10/04/2024   07:59 Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով․ «Ժողովուրդ» 10/04/2024   07:54 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» 10/04/2024   07:50 Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» 10/03/2024   23:58 «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում տոնեց առաջին հաղթանակը 10/03/2024   23:53 Իսրայելական տանկերը կրակ են բացել Սիրիայի նահանգի գլխավոր ավտոմայրուղու վրա 10/03/2024   23:39 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   23:29 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 10/03/2024   23:16 ՄԻԱՎ-ով հիվանդ երիտասարդ կինը պատմել է անձնական կյանքի մասին 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/03/2024   22:41 Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 10/03/2024   22:23 Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանատունը, որի շենքը ձեռք բերելու համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 23 միլիոն եվրո 10/03/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/03/2024   22:01 ԱՄՆ-ն Իրանին խնդրել է չհարձակվել ամերիկյան ռազմաբազաների վրա 10/03/2024   21:47 Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազը 10/03/2024   21:32 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են. նրա փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան 10/03/2024   21:25 ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին 10/03/2024   21:21 Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով․ Վարդանյանն ահազանգում է 10/03/2024   21:10 Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է զսպվածություն չցուցաբերելու մասին 10/03/2024   20:51 ԲՏԱ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով տեղակալին 10/03/2024   20:36 YouTube-ը կբարձրացնի Shorts-ի տեսանյութերի առավելագույն տևողությունը 10/03/2024   20:23 Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն 10/03/2024   20:04 Ֆրանսիայի վարչապետն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ․ Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 10/03/2024   19:44 Ընդդիմությունը երեկ ցույց տվեց, որ ասելիք չունի և անպատրաստ քայլերով պարզապես գոլորշ է բաց թողնում. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ) 10/03/2024   19:36 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   19:22 Երկրի դիվանագիտության ղեկավարը խոստովանեց, որ իրենց ջանքերն անարդյունք են եղել ու վարվող դիվանագիտությունը տապալվել է. Սուրեն Սուրենյանց 10/03/2024   19:12 Հանքարդյունաբերության ճյուղը արատավոր շրջանից դուրս չբերելու դեպքում, այն առաջիկա տարիներին կնվազի՝ տարբեր բացասական հետևանքներով 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/03/2024   18:59 Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW 10/03/2024   18:53 Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին
10/02/2024   13:53 Ամբակում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել.արդյոք Մուշեղ Բաբայանի հրաժարականի հարցը եւս կբարձրացվի 10/03/2024   00:02 «Քեզ տրորելու եմ», «գլուխդ պատով ես տալու, ընենց կտրորեմ» Սրբազանի ու ոստիկանապետի միջեւ վեճ ծագեց (տեսանյութ) 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/02/2024   13:42 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այսօր նախատեսված հանրահավաքին ընդառաջ 10/02/2024   13:29 Տիգրան Եգորյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին 10/02/2024   22:11 Հանրային հեռուստաընկերության մոտ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված (տեսանյութ) 10/03/2024   17:26 Որ հիվանդությունների դեպքում է օգտակար նուռը 10/02/2024   21:21 «Սրբազան պայքար» շարժման՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի մասնակիցների քանակն ըստ ԻՔՄ-ի 10/03/2024   14:46 Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը 10/02/2024   22:48 Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր 10/02/2024   17:37 Ժողովուրդը տեսնում է՝ ինչ ճաշ եք ուտում, որտեղ հեծանիվ քշում, բայց խաղաղության պայմանագրի հետ կապված բաներ կան, որոնց մասին տեղյակ չէ. Գրիգորյանը՝ Փաշինյանին 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/02/2024   18:46 Պայքարը նոր փուլ է սկսում. «Սրբազան շարժումը» հանրահավաք է հրավիրել, որին հաջորդեց երթը՝ ուղիղ միացում 10/03/2024   08:08 Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» 10/02/2024   18:12 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ էր, որը չի գրվել Հայաստանում. էնքան ինֆորմացիա ունեմ պատերազմի մասին, որ իրավապահ համակարգը դրա կեսը չգիտի. Փաշինյան 10/02/2024   16:06 Ռազմական հանցագործ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի 10/02/2024   18:24 Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից 10/02/2024   22:27 Ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր․ Անհավանական․ Ալեն Սիմոնյան 10/03/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/03/2024   11:37 Դատավորների թիվը կավելացվի․ ՀՀ-ում ներդրվում է մասնավոր մեղադրանքի ինստիտուտ

«Ալրաղացի Լյովիկի» գործով վճիռը բեկանվել է․ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը իրավունք չուներ գործը քննել 11/16/2023   20:16  |  Դատական ռեպորտաժներ

14 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու գործը դատական շրջապտույտի մեջ է։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Լևոն Սարգսյանին և Ղազարյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ համապատասխանաբար 9 և 8 տարի ժամկետներով։ Պաշտպանները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Լևոն Սարգսյանի պաշտպանը պահանջել էր արդարացնել նրան, կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ։ Սուրեն Ղազարյանի պաշտպանը եւս վերաքննիչ դատարանից պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին՝ մեղավորությունն ապացուցված չլինելու հիմքով ու դադարեցնել Ղազարյանի և Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կարճել վարույթը, կամ՝ գործն ուղարկել նոր քննության։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Արմեն Բեկթաշյանի, Արշակ Վարդանյանի, բավարարել է բողոքները՝ բեկանելով առաջին ատյանի դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Դատական ակտի բեկանման պատճառ դարձել է պաշտպանության կողմի մատնանշած այն հանգամանքը, որ գործն առաջին ատյանի դատարանում քննած դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նախկինում՝ 2011թ մասնակցել է բովանդակային առումով նույն դեպքին առնչվող՝ Արա Կարապետյանի և մյուսների գործի քննությանը՝ այդ ժամանակ լինելով գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանի նիստերի քարտուղարը, մինչդեռ, օրենսդրությունը, ի թիվս այլ հիմքերի, նախատեսում է, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում, հետևաբար, Լևոն Սարգսյանի և Ղազարյանի գործը քննելիս պետք է քննարկման առարկա դարձվեր դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ինքնաբացարկի հարցը։ Խնդիրն այն է, որ Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատական ակտում որպես հաստատված հանգամանք են ընդունվել Արա Կարապետյանի և մյուսների գործով դատավճռում արձանագրված հանգամանքները, մինչդեռ, պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ Լ․ Սարգսյանի և Ս․ Ղազարյանի գործով քննությունը պետք է լիարժեք իրականացվեր։

«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն քրեական գործով դատավճռի կայացման հիմքում բացի քրեական գործով ձեռք բերված ապացույցներից դրվել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճիռը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ նշված դատավճիռը սույն քրեական գործի լուծման համար ունեցել է կոնկրետ նշանակություն՝ հաշվի առնելով նաև դատական նիստի ընթացքում մեղադրողի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ ավազակության փաստը սույն գործով ապացուցելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն հաստատված էր թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած 2011 թվականի մայիսի 24-ի դատավճռով:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատկապես թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճռի նման նշանակություն տալու պայմաններում բողոքաբերի պնդումներն առ այն, որ այդ գործով դատական նիստերի քարտուղար հանդիսանալու հանգամանքը կարող էր էական ազդեցություն ունենալ այլևս որպես նախագահող դատավոր ապացույցները գնահատելու և ներքին համոզմունքի ձևավորման գործընթացի վրա, ողջամիտ դիտորդի տեսանկյունից ձևավորելով անկողմնակալ չերևալու տպավորություն, հիմնավորված են:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև սույն քրեական գործով նախագահող դատավորի կողմնակալ լինելը կասկածի տակ դնող որևէ փաստական տվյալ առկա չէ, այնուամենայնիվ, նախագահող դատավոր Տ.Գրիգորյանը, չբացահայտելով թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով դատական նիստի քարտուղար հանդիսանալու հանգամանքը, կողմերին չի տրամադրել բավարար երաշխիքներ՝ բացառելու սույն քրեական գործով իր՝ կողմնակալ երևալու վերաբերյալ կասկածները:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դատավճիռը կայացվել է առանց վարույթին նախագահող դատավորի մասնակցությունը ենթադրաբար բացառող հանգամանքի առկայությունը մինչև դատաքննության սկիզբը կողմերի համար բացահայտելու՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավճիռն անաչառ երևացող (ընկալվող) դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը կասկած է հարուցում, ուստի այն պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։ Հաշվի առնելով, որ դատավճիռը բեկանվում է քննարկվող հիմքով՝ նոր քննությունը կարող է և պետք է իրականացվի ողջ ծավալով»,- նշված է Վերաքննիչ դատարանի դատական ակտում:

Վերաքննիչ դատարանը նաև անփոփոխ է թողել ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները։ Հոկտեմբեր ամսին ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը։ Զեկուցող դատավոր է Համլետ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 14 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: Գործով մյուս մեղադրյալը՝ Սուրեն Ղազարյանը մեղադրվում է Լևոն Սարգսյանին օժանդակելու մեջ։

Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ին։

2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

Նա Հայաստան է տեղափոխվել օգոստոսի 6-ին, գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել է «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:44 22/10/2023  |  Քրեական խրոնիկոնՈրն է նման տարբերակված մոտեցման պատճառը. Լևոն Քոչարյանի փաստաբանը բաց նամակ է հղել գլխավոր դատախազին
20:34 13/10/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը պարտակում է պետական դավաճանության մասին հաղորդումը
20:10 03/10/2023  |  ԼՐԱՀՈՍԲորիս Բախշիյանի արդարացման որոշման դեմ Աննա Վարդապետյանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել․ արդարացման դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել
18:03 20/09/2023  |  ԼՐԱՀՈՍՌեպրեսիաների ալիք է սպասվում. իշխանությունները ցուցակ են կազմել
08:17 08/09/2023  |  ՄամուլԱննա Վարդապետյանը՝ մեկ անձից գնումների սիրահար. ինչ է գնել դատախազությունը. «Ժողովուրդ»
07:56 08/09/2023  |  ՄամուլՆոր որոշում՝ Ալրաղացի Լյովիկի գործով. «Ժողովուրդ»
20:29 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազը չի հաշտվում Բորիս Բախշիյանի արդարացման դատական ակտի հետ. վճռաբեկ բողոքներ են ներկայացվել
11:36 05/08/2023  |  ԼՐԱՀՈՍԿադրային բարեփոխումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով
08:11 05/08/2023  |  Մամուլ1 տարվա մեջ 3 նիստ. ԱԺ նախկին պատգամավորը շարունակում է մնալ կալանքի տակ ԱԱԾ մեկուսարանում. «Ժողովուրդ»
20:16 31/07/2023  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը մտացածին գործեր է ստեղծում ու կալանավորում, իսկ դատախազությունը կայքից վերացնում է ադրբեջանցի ռազմական հանցագործների տվյալները

Արխիվ

[]