Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   19:12 Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   18:38 ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Մուրացանի զինհոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին 05/11/2024   18:29 Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը 05/11/2024   18:23 Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը 05/11/2024   18:15 Ադրբեջանական կողմը փորձելու է արագացնել գործընթացները. Արա Պողոսյան 05/11/2024   18:03 48 քաղաքացի ազատությունից զրկվել է. վնասվածք է ստացել մեկ քաղաքացի. հայտարարություն 05/11/2024   17:53 Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   17:28 Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է 05/11/2024   16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 05/11/2024   16:47 Սպասում ենք ձեզ ազատագրված եւ հաղթանակած Հայաստանում. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է սփյուռքահայությանը (տեսանյութ) 05/11/2024   16:25 Սևակ Խաչատրյանն ազատ արձակվեց, զենք-զինամթերք նրա մոտ չի հայտնաբերվել. փաստաբան 05/11/2024   15:58 Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:19 Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ 05/11/2024   15:03 Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովը ազատվել է պաշտոնից 05/11/2024   14:56 Չանեք այլևս նման բան. արցախցիներին չզանգեք ու վարչություն չհրավիրեք միտինգներին մասնակցելու համար. Բաբայան 05/11/2024   14:28 Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները.բաց հարցերի շուրջ դեռ կան տարաձայնություններ 05/11/2024   14:26 Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել 05/11/2024   14:05 Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները 05/11/2024   13:58 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու 05/11/2024   13:53 Մահացել է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը 05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/11/2024   13:29 Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. 4-6 աստիճանով ցրտելու է 05/11/2024   13:23 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է 05/11/2024   13:18 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 05/11/2024   13:00 Տեղ կա խնայում ենք անիմաստ, տեղ կա ծախսում ենք անիմաստ. Նիկոլ Փաշինյան 05/11/2024   12:56 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տեւող հացադուլը 05/11/2024   12:53 «Դուք դեռ բիրտ ուժ չեք տեսել». Ջոմարդյանը՝ լրագրողներին 05/11/2024   12:45 Ոստիկանական բիրտ ուժի հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   12:29 Ոստիկանությունը առանց օրինական պահանջ ներկայացնելու բերման է ենթարկել արդեն 35 քաղաքացու 05/11/2024   12:25 Սևբերետավորներից մեկը վերցրեց սուրճը. ուզում ենք հավատալ՝ ոստիկանությունը ժողովրդի հետ է. (տեսանյութ) 05/11/2024   12:08 Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան 05/11/2024   12:05 Ոստիկանները որպես զենք են ներկայացրել Դուետ սուրճը 05/11/2024   12:01 Տիգրան Մեծ պողոտան փակած ակցիայի մասնակիցները սուրճ են հյուրասիրում մեքենաներում նստած քաղաքացիներին 05/11/2024   11:56 Ոստիկանությունը բերման է ենթարկել խաղաղ ակցիայի 50 մասնակցի 05/11/2024   11:46 Գայի պողոտայում բռնի ուժ է կիրառվում անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   11:20 Շնորհակալություն ոստիկանությանը՝ ուժ չկիրառելու համար. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան. ուղիղ 05/11/2024   11:18 Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) 05/11/2024   11:11 Հաղթանակ կամրջի մեծ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված. սպասում են անհնազանդության ակցիա իրականացնողներին 05/11/2024   10:56 Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տե. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/11/2024   10:50 Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով. ՆԳՆ 05/11/2024   10:40 5,2 մագնիտուդով երկրաշարժ Կամչատկայում
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան

Իշխանությունները փոխում են գործելաոճը․ քրեական հետապնդումներին զուգահեռ փորձում են նաև ֆինանսական բեռ ստեղծել ԶԼՄ-ների և ընդդիմախոսների համար 11/15/2023   20:41  |  Քաղաքական

Ընդդիմախոսներին լռեցնելու, «վախը բռնելու» իշխանական ռեպրեսիաների գործելաոճում փոփոխություններ են մտցվում։ Եթե նախկինում՝ ՀՀ-ում 2018թ իշխանափոխությունից հետո հիմնականում գործ ունեինք աղմկահարույց ձերբակալությունների, «մասկի շոուների» հետ , ապա այժմ դրան զուգակցված «ՔՊ»-ականները լծվել են նաև քաղաքացիական հայցերով ընդդիմախոսներին ֆինանսապես ճնշելու փորձերին։ Հատկապես վերջին երկու-երեք տարիներին նկատելի է ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների և որ առավել մտահոգիչ է՝ ԶԼՄ-ներին և ԶԼՄ ներկայացուցիչերի դեմ ներկայացվող հայցերի աճ։

«Փաստինֆո»-ն առանձնացրել է իշխանության այն «թոփ» ներկայացուցիչներին, որոնք զգալիորեն հայցեր ունեն ներկայացրած՝ ընդդեմ տարբեր գործիչների, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների և ԶԼՄ-ների։ Այսպես, առաջին տեղում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որը 2020թ․ սկսած թվով 17 հայց է ներկայացրել՝ հերքման, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և ֆինանսական փոխհատուցման պահանջների մասին։ 2020թ Ալեն Սիմոնյանը հայցեր է ներկայացրել ակտիվիստ Գարեգին Պետրոսյանի, երկու հայց՝ Աննա Գևորգյանի, Նարեկ Մանթաշյանի, Անի Հովհաննիսյանի, «Իրավունք» թերթի, Գեղամ Սիմոնյանի, 2021թ․-ին՝ լրագրող Անի Գևորգյանի, Արեգնազ Մանուկյանի, 2022թ․՝ պատգամավոր Աննա Մկրտչյանի, պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանի, «Վ․Ի․Վ Այսօր և վաղը» ՍՊԸ-ի, որն «Ankakh.com»-ն է, 2023թ․-ին՝ «Մեդիահաբ» լրատվականի, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի, Նաիրի Հոխիկյանի, «Հայելի» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանի, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ։

Բավականին մեծ թվով հայցեր ունի ներկայացրած նաև Խաչատուր Սուքիասյանը։ 2021թ սկսած Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է թվով 11 հայց, որից 9-ը՝ ԶԼՄ-ների դեմ։ Մասնավորապես, 2021թ Խաչատուր Սուքիասյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, «168 Ժամ»-ի, Սպարտակ Սեյրանյանի, «Արմդեյէյէմ»-ի, «Ասեկոսե»-ի, «Նյուզ Էս էմ»-ի, «Մեդիա Պլյուս»-ի, 2022թ․-ին՝ «newsmwdia.am»-ի, Վազգեն Սաղաթելյանի, 2023թ․-ին՝ «Այլընտրանք Մեդիա»-ի, «Մեդիա Պլյուս»-ի, Տաթևիկ Այվազյանի։ Իշխանություն դառնալուց հետո գրեթե նույնքան հայցեր ունի ներկայացրած նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, կրկին 11 հայց՝ մեծամասամբ՝ ընդդեմ ԶԼՄ-ների, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ հայցերի մեծ մասը Սարգսյանը ներկայացրել է շատ ավելի վաղ՝ 2019թ․ և 2020թ, իսկ 2021թ ներկայացրել է միայն մեկ հայց։ Մասնավորապես, 2019թ Հայկ Սարգսյանը հայց է ներկայացրել «Իրավունք» թերթի և թերթի լրագրողի, երկու հայց՝ «Անդրադարձ մամուլի ակումբի», երեք հայց՝ «Հրապարակ օրաթերթի», մեկ հայց՝ «Արմդեյ էյ էմ»-ի, մեկ հայց՝ «Իրատես» թերթի, 2020թ․-ին՝ «5-րդ ալիք» ՀԸ լրագրողի, «Արմդեյլի էյ էմ»-ի, 2021թ․-ին՝ «Ժողովուրդ օրաթերթի» դեմ։

Հաջորդ «ՔՊ»-ականը, որը հատկապես վերջին երկու տարում գումարային բավականին մեծ չափի փոխհատուցման պահանջով հայցեր է ներկայացնում ԶԼՄ-ների դեմ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որը դատական կարգով պահանջում է հերքել ըստ իրեն զրպարտություն հանդիսացող տվյալները։ Ընդ որում, Ավինյանը հայցեր հիմնականում սկսել է ներկայացնել ԶՄՊԿ-ում աղմկահարույց առերևույթ կոռուպցիոն գործարքների մասին հայտնի դառնալուց, ինչպես նաև՝ ԱՆԻՖ-ում և Երևանի փոխքաղաքապետի՝ անհամատեղելի պաշտոններում, դրանից բխող՝ կոռուպցիոն ռիսկերին իր հնարավոր առնչության վերաբերյալ հայտնի դառնալուց հետո։ Տիգրան Ավինյանն անվանական հայցեր սկսել է ներկայացնել 2023թ․-ին, երբ բարձրացվեց աղմուկը՝ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու և հնարավոր կոռուպցիոն դրսևորումների մասին։ 2023թ․ Տիգրան Ավինյանն անվանապես հայց է ներկայացրել «Փաստինֆո»-ի (ԱՆԻՖ-ի հետ համատեղ հայց), «168 Ժամ»-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի, «Օրագիր Մեդիայի», հասարակական գործիչ Սոնա Աղեկյանի դեմ, իսկ ԱՆԻՖ ընկերության՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի անունից ներկայացվել է 8 հայց (այդ թվում՝ Տիգրան Ավինյանի հետ համատեղ հայցը), որոնք բոլորը ԶԼՄ-ների դեմ են։ 2021թ․ ԱՆԻՖ-ը հայց է ներկայացրել Օլեգ Սաֆոնովի և «168 ժամ»-ի, մեկ հայց՝ «168 Ժամի», 2021թ․ երկու հայց «Հրապարակ օրաթերթի», մեկ հայց՝ Հրանտ Բագրատյանի և «Հրապարակ օրաթերթի», 2022թ․՝ «Փաստինֆո»-ի, 2023թ․՝ «Հրապարակ օրաթերթի» և «Փաստինֆո»-ի դեմ։

Թե նշված գործերից որն ինչ փուլում է, քանիսն է կարճվել՝ հայցային վաղեմության և այլ հիմքերով, ինչ վճիռներ կան կայացված՝ կներկայացնենք առաջիկայում։ Հատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ առնվազն ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի դեպքում հայցվոր կողմը հաճախ ինքը չի պահպանում օրենքով սահմանված պահանջները և մինչ դատարան դիմելը՝ չեն դիմում ԶԼՄ-ին հերքման կամ պատասխանի իրավունքով, ավելին, կան մի շարք օրինակներ, այդ թվում՝ հենց գործերից մեկով՝ Երևանի արդեն փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ, երբ մինչ հայց կներկայացվեր, «Փաստինֆո»-ն, համոզված լինելով մեր հրապարակման ճշմարտացիության վրա, որպես բարեխիղճ ԶԼՄ, հարգելով օրենքի պահանջը, սեփական նախաձեռնությամբ ներկայացրել էր անձի հերքման տեսքով դիրքորոշումը՝ մեկ այլ ԶԼՄ-ի հրապարակման՝ հղմամբ տեղադրման տեսքով, իսկ ավելի ուշ նաև Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ հարցազրույցներով ներկայացվել է նաև դիրքորոշումը, այդ թվում, Սիմոնյանի կողմից վիճարկվող հարցի կապակցությամբ։ Այդուհանդերձ, գործն այժմ դատարանի վարույթում է և պարզ չէ, թե ՔՊ-ական արդեն նախկին պաշտոնյան ինչն հերքում է պահանջում, եթե արդեն հերքում հրապարակվել է, ակներև է, որ խնդիրն ամենևին էլ հերքումը չէ, այլ՝ հավելյալ ֆինանսական բեռը՝ ԶԼՄ-ների նկատմամբ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:06 15/11/2023  |  ՄամուլԱվինյանի ենթակայության ներքո գործող հիմնարկները՝ իրավապահների ուշադրության տակ․«Հրապարակ»
19:47 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է 3 միլիոն 590 հազար դրամ
11:02 14/11/2023  |  ՔաղաքականԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քվորումի խնդիր կա. ամսի 17-ից այն կկազմալուծվի. Արծվիկ Մինասյան
18:14 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը հեռացել է ԱՆԻՖ-ի խորհրդից. հրամանը ստորագրել է Վահան Քերոբյանը
13:02 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍԵթե մեր նկատմամբ վերաբերմունքն այս է՝ քաղաքապետարանն էլ իր վերաբերմունքը կարտահայտի
12:12 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍՏառատեսակից սկսած խնդիրներ կան. Ավինյանը դժգոհ է ցուցանակների դիզայնից, բայց դրանք կտեղադրվեն
11:54 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
11:48 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍԺողովուրդ ջան, փչացած հեռախոս եմ դառնում. Ավինյան
23:17 10/11/2023  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը ոչ իրավաչափորեն է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները․ Սամվել Հակոբյան
20:31 10/11/2023  |  ԼՐԱՀՈՍ«Քովիդի» գործով մեղադրվող Գեւորգ Սիմոնյանին Տիգրան Ավինյանը պարգեւատրել է ոսկե մեդալով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]