ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ես վիրավորական եմ համարում խափանման միջոցի առկայությունը»․ Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց 11/10/2023 20:12 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր կայացել է Հրանտ Բագրատյանի գործով առաջին դատական նիստը։
Հրանտ Բագրատյանին, հիշեցնենք, մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ելույթում Բագրատյանը նշել էր ․ ««Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»։ Քրեական հետապնդումը Բագրատյանն ինքը շինծու է համարում։
Այսօր նախնական դատալսումների ընթացքում դատարանը նախ ճշտեց դատավարության մասնակիցների ինքնությունը, ապա, քննարկման առարկա դարձվեց Բագրատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Միջնորդության հիմքում պաշտպանները դրել են այն հանգամանքը, որ քրեական գործի հարուցման համար օպերլիազորի ներկայացրած աղբյուրը չի համարվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում, ըստ այդմ, ոչ պատշաճ առիթի հիման վրա քրեական վարույթ չէր կարող նախաձեռնվել և քրեական վարույթը ենթակա է կարճման, Բագրատյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցման։ Միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց։ Հաջորդիվ քննարկման առարկա դարձվեց խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը նշեց, որ խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու կամ փոխելու հիմքեր չկան, պետք է մնա անփոփոխ նախաքննության ընթացքում կիրառված խափանման միջոցը, մինչդեռ, պաշտպան Հովհաննես Քոչարյանն ընդգծեց՝ չի նշվում, թե ինչու պետք է կիրառվի։ Նրա խոսքով՝ քրեական հետապնդումը տևել է չորս օր, գործի նյութերում առկա չէ որևէ տվյալ, որ Բագրատյանը կարող է լքել ՀՀ-ն կամ նոր հանցանք կատարել, մինչդեռ, խափանման միջոցը հենց այնպես չեն կիրառում, այն որոշակի ռիսկեր չեզոքացնելու համար է, ըստ այդմ, խափանման միջոցը ենթակա է վերացման։ Հրանտ Բագրատյանը նշեց՝ իր համար վիրավորական է խափանման միջոցի կիրառումը։
«Ձեր առջև կանգնած է Հանրապետության հիմնադիրներից մեկը, ինձ զանգել են՝ գնացել եմ։ Մի կողմ թողնենք գործի էությունը, եկեք հասկանանք՝ ում հետ ոնց են խոսում։ Իմ էությունը չի ընդունում, երբ
ասում են՝ խափանման միջոց։ Ես իմ խոսքի տերն եմ։ Ես հասկանում եմ և՛ դատարանի, և՛ իմ հեղինակությունը։ Ես վիրավորական եմ համարում խափանման միջոցի առկայությունը»,- նշեց Բագրատյանը։
Դատարանը որոշեց վերացնել Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն