Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   23:10 Պոռնոաստղը դատարանում պատմել Է Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին 05/10/2024   22:54 Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանին 05/10/2024   22:37 Երկրագնդի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/10/2024   22:03 Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները 05/10/2024   21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր 05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են

Սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցուն ներկայացրել են Վերաքննիչ քրեական դատարան. Գործը քննում են դռնփակ 10/27/2023   19:20  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Հուսեյին Ախունդովը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից այսօր բերվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննվում է նրա պատիժը խստացնելու հարցը։ Սակայն պարզվում է դատական իշխանությունը որոշել է ծածկադմփոց անել դատավարությունը ու նիստն անցկացնում է դռնփակ ռեժիմով։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Քաղաքացիների կողմից նախ հայտնաբերվել եւ իրավապահներին էր ներկայացվել Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Օրեր շարունակ Հայաստանի իրավապահները, ԱԱԾ-ն չէին կարողանում հայտնաբերել դիվերսանտին, որը այդ ընթացքում հասցրեց սպանություն իրականացնել։ Ապրիլի 12-ին սպանվեց ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մեր երկրի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են բնակիչներն ու ներկայացրել իրավապահներին։

Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր դռնփակ ռեժիմով կայացել է Ախունդովի դատավճռի դեմ բերված բողոքի քննությունը, որով տուժող կողմը պահանջում է մասնակի բեկանել դատական ակտը և Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։

Ընդ որում, ինչպես նշվեց, դատարանը որոշել է դռնփակ ռեժիմով քննել գործը, թեև տուժող կողմը վիճարկում է բացառապես դատավճռի եզրափակիչ մասը՝ պատժի մասով, իսկ հիմքերն, այսպես ասած, բոլորովին կապ չունեն փաստական տվյալների, ապացույցների հետ, ըստ այդմ, դրանք քննության առարկա չեն դարձվի վերաքննիչ ատյանում, ուստի, հարց է՝ ինչու է գործի քննությունը թաքցվում հանրությունից այն դեպքում, երբ, օրինակ, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերի, անգամ՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դեմ շինծու դատավարությունը թշնամի պետությունը «շոուի» է վերածել։

Տուժող Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին ատյանում ևս գործը դռնփակ է քննվել, սակայն դա պատճառաբանվել էր նրանով, որ քննարկման առարկա պետք է դարձվեր պետական գաղտնիքի տարրեր պարունակող որոշակի հանգամանքներ, օրինակ՝ սահմանը հատելու եղանակը և այլն, ինչը չի կարելի ասել այս դեպքում, քանի որ փաստական հանգամանքների բովանդակային հետազոտում չի իրականացվում։

«Գտնում ենք, որ դատական նիստը դռնփակ իրականացնելն իրավաչափ չէ, համապատասխան առարկությունները ներկայացրինք դատարանին, սակայն դատարանը որոշեց շարունակել նիստի քննությունը՝ դռնփակ ռեժիմով։ Կարծում եմ՝ սա չի նպաստում գործի հրապարակային քննությանը, որ նաև հասարակության կողմից ընկալելի լինի, թե ինչ է կատարվում, ինչու է պատժի այս կամ այն չափը որոշվում։ Տեսնում ենք նաև թշնամի պետությունում մեր հայրենակիցների «դատավարությունը», անգամ ձերբակալման տեսարաններն են շատ մեծ հնչեղություն տալիս, որի նպատակը, բնականաբար, հասկանալի է, դա որևէ պրակտիկ, իրավական նշանակություն չունի, դա մեր ազգի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու անթաքույց միջոց է։ Նույն՝ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական բեմադրված տեսարանին ենք ականատես լինում, չհիմնավորված շինծու գործով մարդուն ինչպես են ներկայացնում, ինչ պայմաններում են պահում հենց դատական նիստի ընթացքում, նրա էմոցիոնալ պահերն ինչպես են հատուկ շեշտադրում։ Մենք որպես քաղաքակիրթ ազգ, որպես իրավական պետություն նմանատիպ ստոր նպատակներ, մղումներ չունենք։ Ընդամենը մեր համոզմունքն է, որ դատական նիստն անցնի դռնբաց, որ հասարակությունն ինքը պետք է անձամբ ընկալի, թե ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են կայացվել»,- նշեց Ալավերդյանը՝ արձանագրելով նաև, որ Հուսեյին Ախունդովի իրավունքների պաշտպանությունը պատշաճ կերպ իրականացվում է։

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի քննությանը, ապա այսօրվա նիստին տուժող կողմն արդեն ներկայացրել է դրա հիմքերը, հաջորդ նիստերին իրենց դիրքորոշումը պետք է ներկայացնեն դատավարության մյուս մասնակիցները։ Տուժողի ներկայացուցիչն ընդգծում է՝ դատավճիռը բողոքարկելն էմոցիոնալ ֆոնի վրա կառուցված որոշում չէր, այսինքն, տուժողների արդարացի վրդովմունքը, մեղադրյալի՝ թշնամի պետությունից լինելն այս դեպքում որոշիչ չէր, բողոքը ներկայացվել է, քանի որ պատիժը համաչափ չէր, առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել ծանրացնող հանգամանքները, հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները։ Ավելին, որպես մեղմացնող հանգամանք առաջին ատյանի դատարանը դիտարկել է Ախունդովի ինքնախոստովանությունը, մինչդեռ, տուժող կողմն ընդգծում է, որ գործ չունենք զղջման հետ, ընդհակառակը, ամբաստանյալը պարծենում, հպարտանում է արարքի համար։ Բացի այդ, պատիժը պետք է կանխարգելիչ ազդեցություն ունենա, մինչդեռ, 20 տարվա ազատազրկումը թշնամի պետության քաղաքացիների համար չի կարող կանխարգելիչ ազդեցություն ունենալ՝ հետագայում նման վայրենաբարո հանցագործություններ նախապատրաստելու հարցում, հատկապես, երբ ունենք մի շարք նախադեպեր։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:27 26/10/2023  |  ՄամուլԴեռ հունիսին էր հայտնի այս ամենը․ «Հրապարակ»
14:55 25/10/2023  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանը և Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ
13:17 25/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱնգամ մտքներով չի անցնի ինձ նման հարցերով դիմելու․ դատավոր Մալխասյանը պնդում է՝ իր վրա երբեք ճնշում չի եղել
08:01 25/10/2023  |  ՄամուլԴատավորներին չընտրեցին. ՔՊ պատգամավորները բացակա են. «Ժողովուրդ»
16:48 24/10/2023  |  ԼՐԱՀՈՍՊարզաբանում դատավորների աշխատավարձերի վերաբերյալ
08:03 24/10/2023  |  ՄամուլԱրդարադատության նախարարությունը երկու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել․«Հրապարակ»
18:04 22/10/2023  |  Միջազգային լրահոսՕկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցի ոստիկան է վատացել
22:15 17/10/2023  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Աքորի գյուղում. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է
17:04 16/10/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանցիների հանցախումբը Սանկտ Պետերբուրգում հարձակվումէ պատահական անցորդների վրա, ծեծի ենթարկում. նրանցից մեկը ձերբակալվել է
12:34 13/10/2023  |  Միջազգային լրահոսԱկանի վրա 2 ադրբեջանցի է պայթել. նրանցից մեկը տեղում մահացել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]