ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն չի հեռանա, քանի դեռ իր առջև դրված 3 խնդիրները չի լուծել. Արմեն Բադալյան 10/13/2023 22:05 | Քաղաքական
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առջև 3 խնդիր է դրված, քանի դեռ այս ուժը այդ 3 խնդիրները չի լուծել՝ իշխանությունից չի հեռանա, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Առաջին խնդիրը Արցախն ամբողջությամբ հայաթափելն ու Ադրբեջանին հանձնելն է, երկրորդը՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերությունների խզումը, երրորդը՝ Զանգեզուրի միջանքի բացումը, քանի դեռ այս 3 կետերը կատարված չեն՝ արևմուտքը թույլ չի տալու որ իրենք հեռանան։
Ընդ որում՝ իշխանություն հանձնել-չհանձնելու գործն իրենցից չի կախված, իրենք ինքնուրույն քաղաքական ուժ չեն, որ իշխանություն հանձնեն, իրենք Արևմուտքի կողմից նշանակված խամաճիկային քաղաքական կառավարություն են։ Ավելին՝ եթե երկրում որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի՝ այս իշխանություններն ինքնակամ չեն հեռանա, իշխանությունն հանձնելու փորձեր էլ չեն լինի»։
Բադալյանն ընդգծեց, որ գործող իշխանությունն իր առջև դրած խնդիրներց մեկն արդեն լուծել է. Արցախը հայաթափված է։ «Երկորդն ընթացքում է, մասնավորապես, ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն արդեն խզված են, ԱՊՀ-ի հետ խզման գործընթացը սկսված է։
Երրորդը՝ Զանգեզուրի միջանցքի հարցը հիմա փորձում են լուծել։ Դրա համար պետք է հուշագիր ստորագրվեր Գրանադայում, ինչը տեղի չունեցավ՝ Ադրբեջանի պատճառով։ Քանի դեռ իրենք այս 3 խնդիրները չեն լուծել, իրենց իշխանությունը չի փոխարինվելու մեկ այլ իշխանությամբ։ Ընդ որում՝ ոչ թե իրենք են գնալու, այլ հենց Արևմուտքն է իրենց փոխարինելու այս կամ այն ուժով»։
Նկատենք, որ ՔՊ-ն զիջեց դիրքերը մայրաքաղաքում, իջեցրեց նշաձողն ու կոալիցիոն կառավարում ստանձնեց «Հանրապետություն» կուսակցության հետ։ Ընդ որում, թե Փաշինյանը, թե Ավինյանը չեն բացառել, որ կոալիցիոն կառավարման մոդելը կարող կիրառվել այլ համայնքներում եւս։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ պատահական չէր, որ Երևանում հենց «Հանրապետություն» կուսակցությունն ընտրվեց կոալիցիոն կառավարման համար։ «Հենց այս ուժն էր, որը Երևանում ուներ համապատասխան ընտրազանգված, իր էությամբ հանդիսանում էր արևմտամետ ուժ, այս ուժի ղեկավարը իշխող քաղաքական ուժի առաջնորդի հետ ունեցել է հարաբերություններ, նրա վրա արևմտյան ազդեցությունները բավական ուժեղ են, միաժամանակ, ունի որոշակի ճանաչելիություն, համապատասխան կազմակերպչական կառույցներ։ Այսինքն, կային որոշակի գործոններ, որոնցով հենց այս կուսակցությունն էր նախընտրելի պայքարի մեջ մտած մնացած բոլոր արևմտամետ ուժերից։ Հատկանշական է նաև, որ նաև ՔՊ-ականներն էին աշխատում «Հանրապետություն» կուսակցության համար, որպեսզի ոչ թե Ավինյանը շատ ձայներ ստանա, այլև հենց «Հանրապետությունը»։
Դիտարկմանը, որ թե Ավինյանը, թե Փաշինյանը հնարավոր են համարում, որ ապագայում նաև խորհրդարանական ընտրություններում կունենաք կոալիցիոն մեծամասնություններ և կոալիցիոն կառավարություն՝ Բադալյանն ասաց, որ ոչինչ բացառել հնարավոր չէ Հայաստանում։ «Բայց պետք է մի բան հստակ իմանալ. ՏԻՄ ընտրությունները մի բան են, իսկ կենտրոնականն ընտրությունները՝ բոլորովին այլ։ Ոչինչ չի բացառվում, բայց հաջորդ խորհրդարանական ընտրությունները միայն 2026-ին են, մինչև այդ դեռ ապրել է պետք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը