ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ (Տեսանյութ) 10/02/2023 18:36 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 2-13-ը Երեւանում անցկացվում է «Նարատիվային թերապայի» վերապատրաստման բացառիկ դասընթաց շուրջ 30 փորձառու հոգեբանների ու սոցիալական աշխատողների համար։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետները Հայաստանի տարբեր համայնքներում կանցկացնեն համայնքային հոգեկրթական միջոցառումներ եւ խմբային հոգեբանական աջակցության հանդիպումներ՝ փորձելով օգնել մեր հայրենակիցներին վերագտնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Նարատիվային մեթոդի գլոբալ առաջատարն է Ավստրալիայի «Դալվիչ կենտրոնը» (Dulwich Center), որի մասնագետների հետ գործակցությամբ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» մշակել է վերապատրաստման բացառիկ ծրագիր՝ հիմնված հայ մշակույթի, պատմության ու ավանդույթների վրա։
«Մենք մեծ հարգանք ենք տածում հայ ժողովրդի պատմության ու հոգեւոր արժեքների հիման վրա հոգեբանական ամոքման ծրագիր ստեղծելու «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» առաքելության նկատմամբ։ Վստահ ենք, որ այս մոտեցումը ու ծրագիրը արդիականություն կունենան նաեւ այլ վայրերում։ Մենք արդեն իսկ մեծապես գնահատում ենք համագործակցության այս հնարավորությունը», - ասել է Դալվիչ կենտրոնի տնօրեն Դեյվիդ Դենբորոն։
Դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն հոգեթերապեւտիկ աշխատանքի նորարական ուղղություններից մեկը՝ «նարատիվային» մեթոդը, որը վերջին երկու տասնամյակներում ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է հետտրավմատիկ սթրես, դեպրեսիա, տագնապ, վիշտ ունեցող մարդկանց հետ աշխատանքում:
Հայ մասնագետների համար մշակվել է վերապատրաստման նոր ծրագիր՝ հաշվի առնելով մեր պատմական փորձառությունը, մշակույթը եւ արդի ճգնաժամը։
Դարերի ընթացքում տարբեր արհավիրքների դիմագրավելու ու նորից ոտքի կանգնելու հայ ժողովրդի ոգին ու պատմությունը, հոգեբանության ու հումանիտար այլ գիտությունների հետ միախառնելով՝ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» նպատակ ունի մշակել ու իրականացնել նորարարական ծրագրեր՝ պատերազմի ու այլ աղետների հոգեբանական հետեւանքներից վերականգնմանը աջակցելու համար։
«Անվտանգային ու կենսական այլ խնդիրների լուծմանը զուգահեռ՝ այս իրավիճակում բացառիկ կարեւորություն ունի հոգեկան առողջության վերականգնումն ու մարդկանց դիմակայունության բարձրացումը։ Այս ծրագրի նպատակն է մարդկանց տալ հենման կետ՝ անցյալը վերաիմաստավորելու ու ներկայիս ինքնության ճգնաժամը հաղթահարելու համար»,- վերապատրաստման ծրագրի բացման խոսքում ասել է հիմնադրամի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։
Ստացած նոր գիտելիքների ու փորձառության շնորհիվ՝ վերապատրաստված հոգեբաններն ու սոցաշխատողները կփորձեն աջակցել պատերազմի ու ներկա աննախադեպ ճգնաժամի հետեւանքով տուժած մեր հայրենակիցներին՝ օգնելով հաղթահարել հետտրավմատիկ սթրեսն ու դժվարությունները, ուժեղացնել ներհամայնքային միասնությունը։
Հիմնադրամը շուտով կիրականացնի նաեւ առաջնային օղակի մասնագետների (մանկավարժներ, սոցաշխատողներ, բուժաշխատողներ, կամավորներ) վերապատրաստում՝ քաղաքացիներին հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման վերաբերյալ արդի մոտեցումները եւ առաջարկել ավելի լավ լուծումներ։ Հիմնադրամը մշակում եւ իրականացնում Է նորարարական ծրագրեր՝ հետճգնաժամային հոգեկան ամոքման, անձնային աճի եւ համայնքային դիմակայունության բարձրացման նպատակով։
Հիմնադրամը ստեղծվել է 2022թ. հուլիսին ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի եւ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/07/2024 16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
- 09/07/2024 08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:44 ՔՊ-ում խմորումներ են․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:41 Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
Մեկնաբանություն
- 09/07/2024 11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև
- 09/07/2024 11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան
- 09/07/2024 11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան
- 09/06/2024 11:03 Խնդիրը ո՛չ սրանց, ո՛չ էլ մեծամասնության մեջ է, խնդիրը մեր՝ փոքրամասնության մեջ է. Դավիթ Անանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/07/2024 18:25 Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
- 09/07/2024 18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած
- 09/07/2024 12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 09/07/2024 10:07 Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/06/2024 23:52 Հոգեբանը բացատրել է կրկնվող երազների ֆենոմենը
- 09/06/2024 22:44 Տղամարդը տարիներ շարունակ թմրանյութեր է ներարկել կնոջը և թույլ տվել տասնյակ անծանոթների բռնաբարել նրան
- 09/06/2024 18:46 Տղամարդը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել ռեզյումեում կեղծ տվյալների համար
- 09/06/2024 18:18 Հեղեղումների ժամանակ կոկորդիլոսները գրավել են հնդկական քաղաքի փողոցները
Հետաքրքիր է իմանալ
- 09/04/2024 18:54 Արևային բծերի թիվը հասել է վերջին 23 տարվա առավելագույնին
- 09/04/2024 18:27 Գործարարը սովորել է օրական ընդամենը կես ժամ քնելով՝ սթափ միտք ունենալ ու աշխատել արդյունավետորեն
- 08/31/2024 18:14 Հայտնի են սեպտեմբերին հնարավոր մագնիսական փոթորիկների օրերը. հնարավոր են խափանումներ անգամ նավիգացիայի համակարգում
- 08/29/2024 13:37 Արեգակի վրա սրտաձև բիծ են նկատել